Օրվա լրահոսը

«Կարեւոր չի, որ 5000 դրամանոց լոլիկ չի կերել, ասում են՝ ես չեմ կերել, բայց հորեղբորս տղուն տեսել եմ, թե ոնց է ուտում». Բագրատյանի պատասխանը՝ Գեղամ Գեւորգյանին

Բագրատյանը ՏՄՊՊՀ նախագահին ասաց, որ տեղեկություն ունեն՝ տնտեսվարողների հետ սրճարաններում է հանդիպում: Նա էլ պարզաբանումներ տվեց:

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում վերականգնվել է ճիշտ այնքան, որքան պարգեւատրվել են միայն բարձրաստիճան պաշտոնյաները. Արփինե Հովհաննիսյան

Այսինքն` մի ամբողջ տարի ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ՊԵԿ և կոռուպցիայի դեմ պայքարող այլ մարմինները քափ-քրտինքով կոռուպցիոն հանցագործություններով վերականգնել են 1 մլրդ դրամ և, պարզվում է` հենց այդքան էլ կազմում է ՄԻԱՅՆ բարձրաստիճան պաշտոնյաների ( նախարար, մարզպետ, պատգամավոր եւ այլ) պարգևատրման ֆոնդը՝ սա անգամ վարչապետի ասած երեկվա թվով:

Որոշում է կայացվել շարունակել Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ Պատարագներն անցկացնել դռնփակ, առանց հավատացյալների ներկայության

Հայտարարված արտակարգ դրության պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո, և, առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ և հոգևոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն։

«Զարմանալի է, որ իշխանությունը հաշվարկում է բարեգործների տրամադրած օգնությունը». Արման Աբովյան

Հիմա միասնական պետք է պայքարել, որ այս իրավիճակից դուրս գանք, ոչ թե անհասկանալի ու տարօրինակ եզրակացություններ անել

Գվարդիոլայի մայրը մահացել է կորոնավիրուսից

«Մանչեսթեր Սիթիի» ամբողջ ընտանիքը ցավով հայտնում է, որ Պեպ Գվարդիոլայի մայրը՝ Դոլորս Սալա Կարրիոն, կորոնավիրուսով վարակվելու պատճառով մահացել է Բարսելոնայում: Նա 82 տարեկան էր», – ասված է անգլիական ակումբի տարածած հայտարարության մեջ: Իսպանիայում գրանցվել է COVID-19-ով վարակվածների 135 հազար դեպք: Այս ցուցանիշով Իսպանիան երկրորդ երկիրն է աշխարհում՝ ԱՄՆ-ից հետո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՔԿՀ-ում պահվող 2 կալանավորված անձի և 1 դատապարտյալի դուրս են բերել իրենց խցերից, ուղեկցել մեկ այլ խուց, որտեղ 2 այլ դատապարտյալ 15 րոպե վիճաբանել են նրանց հետ` հնչեցնելով հայհոյանքներ. հարուցվել է քրեական գործ

Քրեակատարողական ծառայության կողմից նպատակասլաց միջոցառումներ են իրականացվում ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խստիվ պահպանման և քրեական ենթամշակույթի հաղթահարման ուղղությամբ

ԿԳՄՍ փոխնախարար. «Այս տարի Վերջին զանգը կունենա այլ բովանդակություն»

Վերջին զանգը ցուցադրական բաները չեն, այլ մեր հոգեւոր վիճակը

Առավել ուշադրություն ու հոգատարություն ցուցաբերեք ձեր ընտանյաց անդամներին՝ այս դժվարին իրավիճակը հաղթահարելու համար. Գարեգին Երկրորդի ուղերձը ավետման տոնի առիթով

Մարդկության և մեր ժողովրդի բարօրության, ապահովության, խաղաղության համար մեր Սուրբ Եկեղեցու աղոթքներին միախառնեք ձեր սրտաբուխ աղոթքը, որը Ձեր ամուր հավատքի և առ Աստված սիրո ու ապավինության շնորհիվ լսելի պիտի լինի Բարձրյալի կողմից՝ Իր փրկարար շնորհները, ամենաբուժիչ զորությունն ու ողորմությունը հեղելու աշխարհի վրա։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմին չեն տրամադրվել անհատական անվտանգության ապահովման միջոցներ

Խումբը գտնում է, որ տվյալ իրավիճակում քրեակատարողական հիմնարկներում համավարակի կանխման դեմ ուղղված միջոցառումներն անբավարար են։

«Իմբիրը թանկացրած Մեյմանդարի շուկայի էդ մարդուն ես ի՞նչ անեմ… ձեզանից քանի՞սն են մարտի վերջին նազրվան վարունգ ուտում, սկի սեզոնին չեն ուտում». Գեղամ Գեւորգյան

Գեղամ Գեւորգյանը ԱԺ-ում խոսեց թանկացումների մասին. «Էն 5000 դրամանոց պուճուր լոլիկը, ես ավելի քան վստահ եմ, որ նրանց 99 տոկոսը երբեք դա չի կերել ու ցույց են տալիս»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում. ցրտելու է

Ապրիլի 8-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ։

«Ուրախալի լուր տամ՝ բոլոր ապրանքների գները այսօրվա տվյալներով նվազել են». Գեղամ Գեւորգյան

Որպես օրինակ, Գեղամ Գեւորգյանը մատնանշեց, որ բանջարեղենի գներն են իջել, կտրուկ գնանկում է գրանցվել, շուկան շնչում է:

Մոսկվայում թոքաբորբից մահացել է հայտնի հայ ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը. նրա կինն օրեր առաջ մահացել էր կորոնավիրուսի հետևանքով

Պարբերականի տվյալներով՝ ամուսինները հոսպիտալացվել էին մարտի կեսին: Նրանք շփում չեն ունեցել COVID-19-ով վարակված անձանց հետ, արտասահմանում չեն եղել:

«Երբ տեսնում են, որ պետությունը ավելի հասցեական օգնություն է ցուցաբերում նրան, ով ունեցել է գրանցված աշխատատեղ, սա մտորելու տեղիք պիտի տա». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախագահը նաեւ ասաց, որ այսօր կառավարությունը հարկային արձակուրդներ տրամադրելու հարց չի քննարկում, դա չի լինելու:

Ընդհանուր առմամբ, այո, պետական կառավարման համակարգում պարգևատրումների ֆոնդը տարեկան կազմում է ավելի քան 25 միլիարդ դրամ. պարզաբանում

Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ վարչապետը խոսել է բացառապես բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների մասին, այլ ոչ թե ընդհանուր պետական կառավարման համակարգի աշխատակիցների:

Պապիկյանը «խոպանչիների» հարցով հանձնարարական է տվել մարզպետներին

Ջանջուղազյանը պատասխանեց, որ իհարկե, բյուջեի նախագիծը անցյալ տարի կազմել են հայտնի գիտելիքի հիման վրա, հնարավոր չէր կանխատեսել այն զարգացումները, որոնք հիմա են տեղի ունենում: Այժմ կարիք կլինի վերանայումներ անել, փոխել թե՛ դեֆիցիտին ներկայացված պահանջը, թե՛ պարտքին ներկայացվող մոտեցումները:

Մուտքագրելով ձեր տվյալները՝ կարող եք տեղեկանալ աջակցության տվյալ ծրագրում ներառված լինել կամ չլինելու մասին

Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում՝ կտեսնեք նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ միանվագ աջակցությունը:

Հանձնարարվել է կազմակերպել գնման նոր ընթացակարգեր՝ նկատի ունենալով Պետական վերահսկողական ծառայության կողմից արձանագրված դիտարկումները

Մի շարք դեպքերում արձանագրվել է, որ կազմակերպված գնման գործընթացների հրավերներում տեխնիկական բնութագրերը կազմված են եղել ոչ ամբողջական և հստակ, չեն նկարագրել ձեռք բերվող ծառայության հատկանիշները, հստակեցված չեն եղել աուդիտի ենթակա միավորների քանակը՝ պահանջվող ռեսուրսի և միջոցների գնահատում իրականացնելու նպատակով, ինչն առաջացրել է ոչ մրցակցային իրավիճակ։

Առկա են բոլոր հիմքերը՝ անվավեր ճանաչելու կամ դատական կարգով վիճարկելու ընտրությունների արդյունքները: Սակայն, գիտակցելով պահի վտանգավորությունը՝ մենք հանդուրժում ենք համապետական ընտրությունների արդյունքները. Սամվել Բաբայան

Այսպիսի որոշման համար հիմք է հանդիսացել նաև այն, որ ընտրական գործընթացի խախտումները ոչ թե անհատական մոտեցման արդյունք են, այլ օրենսդրական լրջագույն բացերի հետևանք: Այս իմաստով մենք վերահաստատում ենք սահմանադրական, հետևապես՝ օրենսդրական բարեփոխումների անխուսափելիությունը:

Առաջին անգամ առողջացածների թիվը գերազանցել է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվին

Կորոնավիրուսի 20 նոր դեպք. Փաշինյանն ակնարկեց, թե երբ կարող ենք կարանտինից դուրս գալ

Մտահոգիչ է, որ հեռախոսազրույցի մասին Մոսկվայի ու Երևանի տարածած հաղորդագրությունները՝ առնվազն շեշտադրումների մակարդակում, էապես տարբերվում են. «Ժամանակ»

Մյուս կողմից՝ եթե Կրեմլը իր տարածած հաղորդագրության մեջ գազի հարցն օրակարգային չի համարում, կարելի է ենթադրել, որ Մոսկվայում հակված չեն քննարկելու պաշտոնական Երևանի սկզբունքային առաջարկը, այն է՝ գազի գինն իջեցնել սահմանին։ Իհարկե, Մոսկվայի նման մոտեցումն ինքնին անիմաստ է դարձնում ԵՏՄ գոյությունը, սակայն փաստ է, որ նման կառույցների մասին Ռուսաստանում հիշում են, երբ անհրաժեշտ է լինում մեծապետական օրակարգը սպասարկելու տեսանկյունից։

Աշխարհի տարբեր մասերից առցանց վարպետության դասեր՝ հայաստանցի երաժիշտների համար. «Հայկական ժամանակ»

Առաջիկայում հնարավոր է նաեւ՝ հայ վարպետների դասախոսություններ եւս լինեն:

Մոսկվայի հետ հարաբերությունները շատ հեռու են հավասարազորից, մենք պարզապես կատարում ենք Ռուսաստանի ցուցումները. «Հրապարակ»

Աղասի Ենոքյանը կարծում է, որ իրականում ՌԴ-ի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար լավ են, մեզ համար՝ շատ վատ:

Ի՞նչ է նշանակում ընտրել ապրանքների փոխարինիչները, երբ որ յուրաքանչյուր պարենային ապրանք ունի իր դերը և կարևորությունը». «Փաստ»

Եվ ստացվում է, որ այսօր Փաշինյանի իշխանությունն է այնպիսի քաղաքական մոտեցում որդեգրել, ինչը ինքը հեգնում էր նախկինում։ Սա ընդդիմադիր Փաշինյանի հայտարարությունների և վարչապետ Փաշինյանի իշխանության հակադրության դրսևորումներից մեկն է։

Ժամանակն է, որ կառավարությունը լուրջ ուշադրություն դարձնի մեղվաբուծությանը. «Ժամանակ»

Նրա խոսքով՝ արդեն գիտականորեն ապացուցվել է, որ այդ կորուստը հեռախոսակապից է։

Սոցիալական աջակցության փաթեթը COVID-19-ի դեմ պայքարում պետք է հասցվի 700 միլիարդ դրամի

«Օրենքն այս  ձեւով ավելի շատ ներկա եւ ապագա քաղաքական հակառակորդներին վերահսկելու միջոց է, քան համաճարակի դեմ պայքարի գործիք։ Այս դեպքում, բայց նույնիսկ դա չի կարեւորը։ Ո՞ւմ են տեղորոշում, եթե անբավարար թեստավորման պատճառով չունեն վարակվածների մասին բավարար տեղեկատվություն, իսկ դրանք թերեւս տարբերվում են պաշտոնապես հայտարարված թվերից». «Առավոտի» զրուցակիցն է «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղար Արա Գասպարյանը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031