Օրվա լրահոսը
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել ներդրումային ծրագրերի աջակցության սցենարներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի շրջանակում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումները: Վարչապետին զեկուցվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած 9 միջոցառումների կատարման մասին: Ներկայացվել է տեղեկատվություն արդեն տրամադրված տնտեսական և սոցիալական աջակցության ծավալի մասին, զեկուցվել է որոշ սոցիալական միջոցառումների իրականացման կարգերի մշակման ընթացքի վերաբերյալ:
Կորոնավիրուսով 10 հիվանդ՝ Գյումրու ինֆեկցիոնում, կան նաև 3 բուժվածներ
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին Շիրակի մարզից բուժվում են կորոնավիրուսով վարակված 10 հիվանդ։ Նա նաև ասաց, որ կան բուժվածներ, նրանք թվով երեքն են, որոնցից մեկը Շիրակի մարզից է։ «Ցավոք, մեր Մարալիկի բնակիչը երեկ մահացավ Երևանում այդ հիվանդությունից։ Կարևոր է, որ Գյումրու ինֆեկցիոնից մենք արդեն ունենք ապաքինված, դուրս գրված
Գեորգի Ավետիսյան. «Դարոինքում» վարակվածները արտադրամասի աշխատակից չեն եւ վարակի տարածումը գործարանում զրոյական ռիսկ ունի»
Սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանին կառավարության մամուլի կենտրոնում լրատվամիջոցները բազմաթիվ հարցեր էին ուղղել, որոնց պատասխանելուց հետո հայտնի դարձավ, որ. Արտերկրից Հայաստան մուտք գործող բեռնատարների վարորդները նախքան Հայաստանի սահմանը հատելը պարտադիր բուժզննում անցնում են համապատասխան մասնագետների մասնակցությամբ: Արտադրության եւ վաճառքի ժամանակ հացի փաթեթավորման մասով օրենսդրական պարտադիր պահանջ չկա: Տեսչության հորդորներով շատ արտադրողներ իրականացնում են հացի
Նիկոլ Փաշինյան. «Մայրությունը և գեղեցկությունը հաղթանակի խորհրդանիշներ են»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Սիրելի՛ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով: Այս գեղեցիկ տոնը դիմավորում ենք դժվարությունների, տագնապների, անորոշությունների ժամանակաշրջանում: Այսօր բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ իրենց ուսերին կրում են վերահաս ճգնաժամի պատճառով առաջացած տնտեսական, հոգեբանական, կենցաղային դժվարություններ՝
«Մինչ օրս թոշակառուների թոշակը բարձրացրել են 3000 դրամով, այնինչ կարելի էր 7000 դրամով բարձրացնել». Արսեն Բաբայան
Իմ գնահատմամբ՝ «բարձրաստիճան պաշտոնյաներ» ասելով՝ հնարք են կիրառում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե պարզապես մեկ միլիարդ դրամի պարգեւատրման ֆոնդի մասին է խոսքը
Կանանց հիգիենիկ պարագաների բացակայություն, կեղտոտ սպիտակեղեն, ժամկետանց դեղեր, խոնավ խցեր. մտահոգիչ վիճակ՝ ՁՊՎ-ներում. ՄԻՊ զեկույց
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի 2019 թվականի տարեկան զեկույցում այս առիթով ամրագրված է. «Նման վիճակն անընդունելի է: ՁՊՎ-ներում սանիտարահիգիենիկ անբավարար վիճակում անկողնային պարագաների առկայությունը կարող է նպաստել վարակիչ տարբեր հիվանդությունների տարածմանը»:
«Վագներ» տեռորիստական խմբի մասին գիտե՞ք. ըստ երեւույթին, մեր օդաչուները նրանց զենքն են տեղափոխել». Քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար
Երբ փորձեցի զբաղվել, ԱԱԾ-ից ինձ մոտեցան եւ տեղեկացրին, որ հանկարծ քիթս չմտցնեմ այդ գործերի մեջ, որովհետեւ վտանգավոր քրեական գործեր են, իրենք զբաղվում են
Ռոբերտ Քոչարյանի տարիքն ու առողջական խնդիրները ենթադրում են անհապաղ նիստի անցկացում. պաշտպանը 2-րդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ
Առաջին դիմումը ՄԻՊ-ին Արամ Վարդևանյանը ներկայացրել է մարտի 24-ին։ Մի քանի օր անց Panorama.am-ի հարցմանն ի պատասխան, ՄԻՊ-ի գրասենյակից պատասխանել են, որ դիմումն ուսումնասիրման փուլում է։ Պաշտպանին այդպես էլ որևէ հստակ պատասխան չի տրվել, թեև խոսքը գնում էր հրատապության կարգով քննվող հարցի մասին։
«Ռիսկային գոտում ենք, բուժքույրերին անգամ ինֆեկցիոն են տարել․ իսկ համայնքապետը ինքն իրեն կլուսանկարե»․ ահազանգ՝ Մարալիկից
Aravot.am-ն ահազանգ է ստացել Մարալիկի բնակիչներից, որ չնայած իրենց քաղաքում արդեն իսկ գրանցվել է կորոնավիրուսով վարակի դեպք՝ 68-ամյա տղամարդը մահացավ, կան մեկուսացածներ, անգամ Մարալիկի հիվանդանոցի բուժաշխատողներից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվածներ կան, այդուհանդերձ Անի խոշորացված համայնքի համայնքապետ Արտակ Գևորգյանը համայնքում ախտահանման նորմալ աշխատանքներ չի իրականացնում։ Ըստ մեզ ահազանգողների, Արտակ Գևորգյանը լուսանկարներ է գցում, որ համայնքը ախտահանում
131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. Ոստիկանությունը շարունակում է ապահովել պարետի որոշման կատարումը
Հերթի մեջ գտնվող քաղաքացիներին ոստիկանները հորդորում են միմյանց միջև պահպանել տարածություն։
Կրակոցներ է արձակել Երևանի 35-ամյա բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի. նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ
Կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է 8 հատ 9 մմ տրամաչափի հրազենից կրակոց արձակելու համար նախատեսված պարկուճ և 3 հատ գնդակ: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
«Գնթունիք», «Ծովագյուղ» սուպերմարկետներում եւ food court-երում հանրային սննդի կազմակերպումը երեկվանից դադարեցվել է». Գեորգի Ավետիսյան
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարտի 13-ից ապրիլի 6-ը ընկած ժամանակաշրջանում իրականացրել է կորոնավիրուսի վարակի տարածման դեպքերի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ: Կառավարության մամուլի կենտրոնում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտարարեց. «Մեր տեսուչներն այս ընթացքում Երեւան քաղաքում այցելել են մոտ 500, իսկ մարզերում՝ մոտ 3600 սննդամթերքի իրացման կազմակերպություններ եւ արտադրություններ, մինչեւ հանրային սննդի օբյեկտների աշխատանքների դադարեցումը,
ՄԻՊ-ը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ սոցիալական խարանը բացառելու հրատապության և կառավարության բացթողումների մասին
Ըստ ՄԻՊ տարեկան զեկույցի՝ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է ապաինստիտուցիոնալացման և համայնքահեն ծառայություններին անցում կատարելու հեռանկարը, բայց տևական ժամանակ է` չեն մշակվել ապաինստիտուցիոնալացման կապակցությամբ առանձին ռազմավարական փաստաթղթեր:
Արդյունավետ պայքար ապօրինի ձկնորսության դեմ. Շրջակա միջավայրի նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել
Առաջարկվում է արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն իրականացնել միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից: Արգելքը տարածվում է միայն արդյունագործական ձկնորսության նպատակով լիճ մուտք գործող լողամիջոցներին։
«Ամսի 1-ից փորձել եմ մի երկու անգամ հանդիպել, չի ստացվել այդ հանդիպումը». Սամվել Բաբայանին չի հաջողվել հանդիպել Մասիս Մայիլյանի հետ
Մենք սպասել ենք հանդիպմանը, հանդիպումից հետո, որ պետք է միասին աշխատենք` հետագա քայլերը, բայց առանց մեզ հետ համաձայնեցնելու հայտարարությունը դուրս է եկել: Դրանից հետո այլեւս էլ իմաստ էլ չկա`ոչ հանդիպելու, ոչ էլ խոսելու:
Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տարածքի նկատմամբ, առանց իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի, գրանցվել է այլ անձի սեփականության իրավունքը. Լոռու մարզի դատախազը դիմել է մարզպետին և համայնքի ղեկավարին
Այսինքն` քննչական մարմնում կատարված նախաքննությամբ հաստատվել է համայնքի օրինական շահերի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու փաստը, հետևաբար քրեական հետապնդումը բացառող վերը հիշատակված հանգամանքների առկայության պայմաններում կայացվել են վաղեմությունն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումներ:
Բաքուն մտադիր է Սու-25 և ՄիԳ-35 ռազմական ինքնաթիռներ գնել Ռուսաստանից
«Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել մեր երկրին մատակարարել ռազմական ինքնաթիռներ այն քանակությամբ, որը անհրաժեշտ է Ադրբեջանի ռազմաօդային ուժերն… Ռուսական կողմը ադրբեջանական պատվիրակությանը ներկայացրել է ինքնաթիռների ռազմական հնարավորությունները, տեխնիկական մանրամասները»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և նշված հանցանքը քողարկելու նպատակով ապօրինաբար ծառայակցին դիտավորությամբ կյանքից զրկելու համար
Ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ա.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել
Անգամ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը և ՏԻՄ-ը կարող են ստեղծել հնարավորություն, որ չդադարեցվեն կառուցապատման աշխատանքները. հայտարարություն
Կառուցապատողների հայկական ասոցիացիան ընդգրկում է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող շուրջ 30 խոշոր կառուցապատողների, որոնք ներկայումս ծածկում են կառուցապատման ոլորտի շուրջ 70 տոկոսը։
Լավագույն գաղափարների ընդհանուր մրցանակային ֆոնդը` 100.000 եվրո. ԵՄ-ն աջակցում է կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարին
«The Global Hack» հաքաթոնն անցկացվելու է ապրիլի 9-ից 12-ը՝ ամբողջությամբ առցանց ռեժիմով
Հայաստանում բանտարկությունների թիվը նվազել է, բանտերում մահացության ցուցանիշը շարունակում է բարձր մնալ. SPACE
Եվրոպայի խորհուրդը հրապարակել է քրեական վիճակագրության մասին ամենամյա զեկույցը (SPACE), որը ներառում է 2018-2019թ. հունվար ընկած ժամանակաշրջանի տվյալները: Զեկույցի համաձայն՝ 2019թ. հունվարի դրությամբ Հայաստանում եղել է 2,266 բանտարկված՝ 2,965,269 բնակչության պարագայում, ինչը նշանակում է, որ երկրում ազատազրկվածների թիվը նվազել է 35.9%-ով՝ 2018-ի համեմատ (3,536): Զեկույցի համաձայն՝ 2019թ. հունվարի 31-ի դրությամբ Եվրոպայում 100.000 բնակչին բաժին է
Կարևոր է արձագանքել իրական, առողջ ընդդիմությանը, օգնել նրան կայանալ և խթանել կառուցողական քննադատությունն ու այլակարծությունը. Ներքին թշնամու կերպարի կառուցակցումը հետհեղափոխական Հայաստանում
Այդ համատեքստում խիստ անհրաժեշտ են բարեփոխումներ ուժային կառույցներում, դատական համակարգում և պետական գերատեսչություններում: Շատ կարևոր է հանրային հաղորդակցության ճիշտ մեթոդների ու գործիքների կիրառումը, ինչպես նաև խոսքի և մամուլի ազատության ճիշտ կարգավորումները:
«Հեղափոխությունը Արցախում պարտվեց հենց Նիկոլ Փաշինյանի մեղքով». Արցախի նախագահի թեկնածու
Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի իշխանության տարիներին վարչապետ աշխատած մարդը հակահեղափոխականության գլխավոր խորհրդանիշը չէ՞ արդյոք
ՎՏԲ–Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բնակչությանը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարները՝ համաձայն կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների վերացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու մասին ՀՀ Կառավարության որոշման: ՀՀ քաղաքացիները, ովքեր հայտնվել են սոցիալական ծանր իրավիճակում և դարձել այս միջոցառումների շահառուներ, հնարավորություն կունենան ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ստանալ Հայաստանի Հանրապետության Կառավարության տրամադրած հրատապ միանվագ աջակցության գումարները: Շահառուի անունով միանվագ աջակցության գումարի առկայության և
«Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամը սպառնացել է պահանջը չկատարելու դեպքում կոտրել գլուխը. ՀՀ քննչական կոմիտե
Պատգամավոր Անի Սամսոնյանի՝ հանցագործության մասին դիմումը կցվել է ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործին
Հայազգի եղբայրները Լոնդոնում իրենց դպրոցը վերածել են ժամանակավոր արտադրամասի և պաշտպանիչ դիմակներ են արտադրում՝ կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու համար
Դիմակները նրանք տրամադրում են անվճար՝ զուգահեռ զբաղվելով գումար հայթայթելով, որպեսզի կարողանան հոգալ հումքի և վճարման ծախսերը։
«Սուտը տարածվում է». «Իմ քայլի» պատգամավորը՝ պաշտոնյաների եւ պատգամավորների պարգեւավճարների մասին
Չի կարող լինել իրավիճակ, երբ երկիրն ինչ-որ բան է կորցնում, իսկ մենք՝ ոչ: Մենք էլ ենք քաղաքացիների պես աշխատավարձով ապրող մարդիկ
Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին կմասնակցի ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը նաև խնդրել է պարզաբանել` արդյո՞ք հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում, սղագրվում և պատշաճ կարգով արխիվացվում է, թե՞ ոչ և տեղեկացրել է, որ նախագահ Սարգսյանը նպատակահարմար է գտնում 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով այցելել ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվելու է ՀՀ երրորդ նախագահին, եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն:
Կորոնավիրուսի առումով առաջնային ռիսկի գոտում գտնվող 9 կալանավորի խափանման միջոցը փոխվել է. Գոռ Աբրահամյան
Մինչև ապրիլի 6-ը ներառյալ անմիջականորեն դատախազների որոշումներով արդեն իսկ փոփոխվել են նախաքննության փուլում գտվող գործերով անցնող 3 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոցները՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին: Բացի այդ, դատական քննության փուլում գտնվող գործերով դատախազների կողմից հրատապության կարգով դատարաններ ներկայացված՝ 6 անձի նկատմամբ նախնական կալանքը փոփոխելու միջնորդություններ բավարարվել են: Որպես կանոն՝ դատարանների կողմից ևս ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Վերոնշյալ 9 անձանցից 4-ը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող անձինք են, 5-ը՝ այլ ՔԿՀ-ներում:
Կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը Արցախում. վարակվածն Արցախ էր վերադարձել ՀՀ-ի «վարակի օջախ» համարվող բնակավայրից
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, ապա նախորդ օրերին, նրա հետ շփված բոլոր 17 քաղաքացիները, ապահովության նկատառումներով, նախօրոք ինքնամեկուսացվել են և այս պահին որևէ ախտանիշներ չունեն:


















































