Օրվա լրահոսը
Հայ կինը միշտ եղել է օջախի պահապան, հենարան ու սյուն, ամուսնու համար՝ թեւ ու թիկունք. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ կանայք, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ: Թող ձեր կյանքը լինի գարնանային հիասքանչ օրվա նման՝ պայծառ ու լուսավոր, ծաղկուն ու արեւոտ: Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայ կինը երբեք չի ընկճվել ու միշտ կարողացել է ամուր մնալ, հավատալով, որ ցանկացած դժվարություն անցողիկ է. Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը
Առանձնակի շնորհավորանքներս, բարեմաղթանքի ու շնորհակալության խոսքերս բժիշկ և բուժաշխատող կանանց, որոնք միշտ և հատկապես այս դժվարին օրերին զօր ու գիշեր, բժշկական օգնության հետ մեկտեղ հարազատի հոգատարություն ու խնամք են ցուցաբերում բուժհաստատություններում գտնվող հիվանդների հանդեպ. Արմեն Սարգսյան
Սա վերջին փորձությունը չէ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ զգուշավոր լավատեսություն հայտնեց կորոնավիրուսի տարածման այս փուլի վերաբերյալ: Պարզ է, որ այս հարցում պետք չէ մարդկանց մեջ չհիմնավորված հույսեր արթնացնել եւ ակնարկել, որ նրանք կարող են թուլացնել զգոնությունը: Եթե անգամ կան դրական միտումներ, ապա ես չէի շտապի վերացնել սահմանափակումները ո՛չ այս, ո՛չ էլ մոտակա 2-3 շաբաթների ընթացում: Հաշվի առնենք նաեւ, որ
Ի տարբերություն գիշեր-ցերեկ աշխատող ու կյանքը վտանգող բուժաշխատողների, տիտանական ի՞նչ աշխատանք են կատարել նրանք, որ պարգևավճար են ստանալու. «Իրատես»
Խոսքն իհարկե ոչ բոլոր նախարարություններին կամ գերատեսչություններին է վերաբերում, բայց արդարադատության կամ ֆինանսների նախարարություններն, օրինակ, հաստատել են՝ աշխատակիցներին չեն նեղացնելու: Թե ինչ պատկեր կլինի մյուս նախարարություններում կամ մարզպետարաններում, պարզ չէ, լրատվամիջոցների հարցումներին այդ օղակները ոչինչ չասող պատասխան են տալիս:
Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս
Նա հավելեց, որ դա արդեն փորձարկված նմուշ է, և զինված ուժերը հաստատել են, որ այն բարձր արդյունավետության, գերժամանակակից արտադրանք է։
Նիկոլ Փաշինյան՝ գազի գնի մասին. Ակնկալում եմ, որ Պուտինը կմիջամտի
«Այս ճգնաժամային իրավիճակում մեր հանրության կողմից և կառավարության կողմից էլ չի ընկալվում, որ կարելի է այդպիսի որոշում կայացնել»
Նիկոլ Փաշինյան. Վերին Լարսից սկսել են օգտվել բազմաթիվ թուրքական բեռնատարներ
«Վերին Լարսի սովորական ծանրաբեռնվածությունը կրկնապատկվել, եռապատկվել է»
Փաշինյան. Ես հասկացա, թե ինչպես է իմբիրը անվերահսկելիորեն թանկանում
«Ամեն ինչ չի թանկացել։ Օրինակ՝ բենզինը էժանացել է»
«Էդ ի՞նչ օրենք եք հանել՝ ավտոյի մեջ երկու հոգուց ավելի չի կարելի, մեռելին իջեցրել են կատաֆալկից, տեղաշարժման թուղթ ուզել». Փաշինյանի եթերի մեկնաբանությունները
Կան օգտատերեր, որ վարչապետին դիմում են ամենաանհեթեթ պահանջներով ու բողոքներով: Հեգնելով նրանց, մի հումորով օգտատեր գրում է. «Բողկս չի աճում», մեկն էլ հավելում. «Ես մազ կտրելու մեքենա ունեմ, կասե՞ք ոնց կտրեմ մազերս»:
Նիկոլ Փաշինյան. Արցախի ընտրությունները արտահայտում են ուժերի առկա հարաբերակցությունը
Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ չի համարում, որ Արցախում տեղի ունեցած ընտրությունները եղել են կատարյալ
Նիկոլ Փաշինյան. Հայաստանում տեղի ունեցածը չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ
«Մենք գնում ենք առաջ, մենք գնում ենք մեր սեփական տեմպով, մեր սեփական խնդիրները և բարդությունները հաղթահարելով»
Ե՞րբ է Սերժ Սարգսյանը իր կատարած արարքների համար պատասխան տալու. հարց Փաշինյանին
Փաշինյան. Կոռուպցիոներին պատասխանատվության կանչելու ամենակարևոր խոչընդոտը արդյունավետ դատաիրավական համակարգի գոյությունն է
«Լայվդ Ջոնի Բրջոնիից քիչ մարդ է նայում». Փաշինյանի ուղիղ եթերի ուշագրավ մեկնաբանությունները
Որոշ օգտատերերին սարսափելի հուզում էր, երբ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը հազում էր, որոշներին այլ հարց էր հետաքրքրում, հազալուց հետո որ վարչապետը բաժակով ինչ-որ բան է խմում, դա ջո՞ւր է, թե՞ սպիտակ գինի:
Փաշինյանի կորած «կախարդական փայտիկին» ու կորոնավիրուսին պարտված «պինցետին» այսօր միացավ ևս մեկ գործիք
Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշխարհը շարունակում է կորոնավիրուսի դեմ պատերազմը, Հայաստանում հայտնաբերված հիվանդների թիվը շուտով կհատի 1000-ը, ունենք 8 մահ, իսկ ՀՀ ապիկար իշխանությունը հավատարիմ մնալով՝ կորոնավիրուսն ում շունն է տգիտությանը, փորձում է հանրությանը շեղել առկա սպառնալիքներից: Այն ժամանակ, երբ ողջ մարդկությունը ցնցվում էր կորոնավիրուսի փոթորիկից, Փաշինյան Նիկոլը
ԱԺ շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդն ամբողջությամբ փոխանցվում է կորոնավիրուսային վարակի կանխարգելման գանձապետական հաշվեհամարին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի երկրորդ եռամսյակի (ապրիլ, մայիս, հունիս) շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, փոխանցվում է` «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին: Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի
«Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, «Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ: Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ
Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների
Պարետի N 34 որոշմամբ գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Նոր տարբերակն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին:
Նիկոլ Փաշինյան. «Իրականում այնքան էլ բարեգործություն չէ, այլ սեփական գովազդային հոլովակ է»
«Որովհետև սովորական պայմաններում գովազդային հոլովակ պատրաստելու և եթեր հեռարձակելու համար կպահանջվեր դրանից շատ ավելի մեծ գումար»
Նիկոլ Փաշինյան. Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է
Փաշինյանի խոսքերով՝ եթե արդյունավետությունը չբարձրանա, այլ տիպի որոշումներ պետք է կայացնեն
Արցախում առայսօր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առայսօր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել: Այս պահին առողջապահական հաստատություններում մեկուսացված երկու քաղաքացիներ կան: Ապրիլի 2-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ-ից Արցախ մուտք գործած և օրեր առաջ Քաշաթաղի շրջանային հիվանդանոցում մեկուսացվել էր մեկ քաղաքացի,իսկ մյուս քաղաքացին մեկուսացվել է այսօր: Մեկուսացված երկու քաղաքացիների փորձանմուշները ուղարկվել են ՀՀ՝ համապատասխան հետազոտության նպատակով:
Ռազմական ոստիկանության ներգրավումը կորոնավիրուսի կանխարգելման պայքարի որոշումը գործողություններում խիստ խնդրահարույց է. Արա Գասպարյան
«Այժմ առանձնահատուկ կարևոր է Հայաստանի բանակը զորանոցային վիճակի բերելը։ Այս պահին ոչ մի դեպքում բանակը չպետք է ներառվի արտակարգ դրության ռեժիմի պահպանման գործողություններում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելուն ուղղված ՀՀ կառավարության քայլերին, ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության գլխավոր քարտուղար Արա Գասպարյանը։ «Բանակի խնդիրն այլ է, մեր արևելյան հարևանից առավել ևս համաճարակի պայմաններում
Ալավերդցի Վահագնն ազատության մեջ է. գրավի դիմաց 15 միլիոն դրամը վճարվեց
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծեծի ենթարկվելուց հետո Վահագն Աբգարյանի մոտ շաքարային դիաբետ է հայտնաբերվել
Նիկոլ Փաշինյան. «Եթե պարգեւավճարներն ուղղենք թոշակառուներին, յուրաքանչյուրի թոշակը կավելանա 165 դրամով»
Պաշտոնյաների պարգեւավճարների հարցը շատ է շահարկվում
Duran Duran խմբի` կորոնավիրուսով վարակված կիթառահարը պատմել է հիվանդության ընթացքի մասին
Duran Duran բրիտանական խմբի կիթառահար Ջոն Թեյլորը, որի մոտ մի քանի շաբաթ առաջ ախտորոշվել էր կորոնավիրուս, գրառում է կատարել սոցիալական ցանցում` պատմելով, թե ինչպես է հաղթահարել հիվանդությունը: «Հնարավոր է, 59 տարեկանի համար ամուր առողջություն ունեմ: Ամեն դեպքում ինձ դուր է գալիս այդպես մտածել: Կամ ուղղակի բախտս բերել է, որ հիվանդությունը միջին ծանրությամբ եմ տարել… Պետք
Փաշինյան. «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը տեղական արտադրություն թեստեր կստեղծի»
Կառավարությունը 550 հազար դոլար է հատկացրել այդ նպատակի համար
ՀՀ վարչապետը՝ ուսանողներին. «Լավ սովորեք, իսկ մենք կապահովենք, որ վարձի պատճառով որեւէ մեկը դուրս չմնա բուհից»
«Ճգնաժամն անխուսափելի է, այստեղ որեւէ կասկած չկա, դրանից չպետք է ողբերգություն սարքել, որովհետեւ առանց այն էլ խնդիրը կա, պետք է հասկանալ մի բան, որ սա միայն Հայաստանի խնդիրը չէ, համաշխարհային խնդիր է եւ, ըստ էության համաշխարհային տնտեսությունը գտնվում է փլուզման պրոցեսի մեջ; Իսկ մենք պետք է ճգնաժամը դիտարկենք իբրեւ հնարավորություն»,- Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ օգտատերերի հարցերին
Վարչապետը՝ ՍԴ թնջուկի, հանրաքվեի եւ իր ընտանիքի՝ նպաստ չստանալու մասին
«Կառավարությունը հիմնականում զրոյացրել է գյուղացիական վարկերի տոկոսադրույքները»,-պատասխանելով բանկերից մեկից դժգոհող ֆեյսբուքյան օգտատիրոջը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապա` հավելեց, որ միկրովարկերի տոկոսները նույնպես զրոյացվել են, բանկերում նույնիսկ վարկ ստանալու համար հերթեր են, եւ վարկ ստացողները հերթի մեջ անգամ սոցիալական հեռավորությունը չեն պահպանում այս կորոնավիրուսի պայմաններում: Հավելեց, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում հակաճգնաժամային երկրորդ միջոցառման համատեքստում,
Շրջակա միջավայրի նախարարությանն օրենք մշակելու համար 780.000 դոլար չի՛ փոխանցվել. պարզաբանում
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ համացանցում անհարկի տարածվող և մոլորեցնող տեղեկություններին ի պատասխան։ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշանիկ Դոյդոյանը ԳԷՀ կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից 2015-19թթ․ իրականացված «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի բնապահպանական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որով տպավորություն էր ստեղծվում, թե


















































