Օրվա լրահոսը
Արփինե Հովհաննիսյան. «Եղել է քվեաթերթիկը նկարելու փորձ, մի քաղաքացի էլ հարցրել է, թե ում պետք է ընտրի»
Եթե անգամ Արցախում արտակարգ դրություն հայտարարվեր, միեւնույնն է՝ դա ընտրությունները հետաձգելու հիմք չէ, այստեղի իրավակարգավորումներն այդպիսին են
Ընտրությունները չեն կարող կանխակալել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վճռորոշումը կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքը. ԵՄ-ի հայտարարությունը
ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի մարտի 31-ի այսպես կոչված «նախագահական և խորհրդարանական ընտրությունների» վերաբերյալ Եվրոպական միությունը վերահաստատում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի սահմաններում դրանք անցկացվում են։ Այս իրադարձությունը չի կարող կանխակալել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վճռորոշումը կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքը։ ԵՄ-ն
Անկարայի ապակառուցողական քաղաքականությունը ևս մեկ անգամ հաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցության աննպատակահարմարությունը. Արցախի ԱԳՆ
Այս հարցում Թուրքիայի կարծիքը լիովին համընկնում է Ադրբեջանի տեսակետի հետ: Անվերապահորեն սատարելով Ադրբեջանին և հանդես գալով հայտարարություններով, որոնք խաթարում են միջազգային միջնորդների ջանքերը՝ թուրքական կողմը լուրջ վնաս է հասցնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։
«Սա կյանքեր փրկելու անվան տակ լուրջ վերահսկողություն իրականացնելու գործիք է դառնալու». Ըստ Գորգիսյանի facebook-ին, Viber-ին WhatsApp-ին կդիմեն ու նրանցից էլ տվյալներ կվերցնեն
«Իմ քայլից» Տաթեւիկ Հայրապետյանն արձագանքեց, որ եթե ուզենային քաղաքացիներին վերահսկել, դա շատ շուտվանից արած կլինեին. «Սա այն իշխանությունն է, որն ապահովում է քաղաքացիների լիակատար իրավունքներն ու ազատությունները»:
Առողջապահական համակարգը կհամալրվի 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով
Տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը
Առավել անվտանգ, բարեկեցիկ Արցախ ունենալու համոզմունքով. զինծառայողներն իրենց քաղաքացիական պարտքն են կատարում
Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում, բանակի հրամանատարության կողմից արվել է առավելագույնը ընտրությունների ժամանակ զինծառայողների շրջանում համավարակի տարածումը բացառելու և վերջիններիս առողջությանը վնաս չհասցնելու համար: Այդ նպատակով, նախքան ընտրատեղամասեր այցելելը, զինծառայողներին բաժանվում են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ միջոցներ:
«Տնտեսական աղետ կլինի. այս առումով Արցախում լեգիտիմ իշխանություն է պետք». Արայիկ Հարությունյան
Շատ ծանր վիճակ է սպասվում աշխարհում: Ոչ թե ճգնաժամ, այլ աղետ է սպասվում, որին պետք է դիմակայենք համախմբված
«Կառավարության աջակցությունը նմանեցնում ենք Ֆորտ Բոյարդի պայմաններին, պետք է ինչ արգելանքներ անցնենք, որ այդ գումարը ստանանք». Մարուքյան
Մարուքյանն ասաց. «Վերջին մեկ տարվա մեջ նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է, 700 հազար էր, դարձել է 1,5 մլն: Խորհրդարանում պատգամավորները 30 տոկոսի չափով պարգեւատրում են ստացել: Ղեկավար կազմի քաղաքական պաշտոնների ֆոնդերն ամբողջությամբ առաջարկել ենք ուղղել սոցիալական նպատակների իրականացմանը:
Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր. Արմեն Սարգսյանը ցավակցել է Լեւոն Արոնյանին
Նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Լեւոն Արոնյանին կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ. «Սիրելի Լևոն, Անասելի ցավ ենք ապրում․ կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։ Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եւ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․ Ես և Նունեն, վստահաբար, նաև մեր ժողովուրդը, քո
Արցախում արդեն քվեարկել է ավելի քան 26 հազար քաղաքացի
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 24,9%-ը մասնակցել է քվեարկությանը
Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. վարորդը մահացել է
Մարտի 31-ին, ժամը 08:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին: Վարորդը (Անահիտ Ս.) մահացել է: ԱԻՆ տեղեկատվության և
«Արմնյուզով կոմեդիա է ցուցադրվում՝ զանգ քաղաքացիներին, նայեք, բայց չվատանաք». ԲՀԿ-ականները՝ Գեւորգ Պետրոսյանի այս գրառման ու արձագանքների մասին
Մեր խմբակցության ներսում ներքին ժողովրդավարության հետ կապված որեւէ ճգնաժամ չունենք, ու, բնականաբար, նմանատիպ հարցերը քննության առարկա չենք դարձնում: Ինչ վերաբերում է պարոն Պետրոսյանի գրառմանը հաջորդած մեծամասշտաբ քննարկումներին, ձեւակերպումներին, գնահատականներին, շատ կուզենայի, որպեսզի նմանատիպ գրառումներով եւ քննարկումներով հանդես եկող անձինք նույն էթիկայի նորմերի համապատասխանության հարցը փնտրեին սեփական գրառումներում ու սեփական գնահատականներում:
ԱԻՆ աշխատակիցները ախտահանել են ընտրատեղամասի ողջ տարածքը և իրականացրել իրավիճակով պայմանավորված այլ միջոցառումներ
Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները՝ ընտրողները, ընտրական հանձնաժողովի անդամները, դիտորդները, վստահված անձինք, լրագրողները ապահովվում են անհատական պաշտպանական միջոցներով՝ մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով և գրիչներով:
«ՀՀ իշխանությունում կամք չունեցան այդ ամենն ավելի կոպիտ տոնով Ստեփանակերտին ասելու». Խանումյան
Իշխանությունն այս անգամ էլ է անգործության մատնված: Բակո Սահակյանն ընդհանրապես չի կարողանում որոշումներ կայացնել
«Եթե վիճակը սրվել է, թող ասեն, ինչումն է այս սրացումը ու ինչի համար են այսպես համառորեն այս օրինագիծը փորձում ընդունել». Արման Աբովյան
Հիմա մարդը փողոցում հազաց, ի՞նչ պարտավոր են տվյալները վերցն՞ն: Սա օրենք է ու մենք պետք է դիտարկենք բոլոր տարբերակները: Կան հարցեր ու չփարատվեցին ու ամենակարեւոր հարցը՝ ինչի՞հիմա: Ասում են՝ մարդկանց կյանքի հետ կապված, կներեք, հազար ձեւի մեխանիզմ կա բացահայտել այդ շրջանակը՝ չներխուժելով մարդու անձնական կյանքի տիրույթ ու շատ արագ: Մենք այս հարցերի պատասխանը չունենք ու մեր դիրքորոշումն ավելի քան հիմնավորված է:
Արիաննեն Հայաստանի լավ բարեկամն էր, մեր երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգևորիչ նախաձեռնությունների հեղինակ. Նիկոլ Փաշինյան
Անվանի շախմատիստուհին և շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ ժողովրդի կողմից:
Կազմակերպվեց հատուկ չվերթ՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի սաներին և ուսուցիչներին Հայաստան փոխադրելու համար. Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը
«Ուղղակի հեռախոս օգտագործելով, Google-ը եւ այլ հավելվածները ներբեռնելով՝ կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչքան ինֆորմացիա ունեն մեր մասին». Սուրեն Գրիգորյան
Թունյանը հավելեց. «Խոսքը վերաբերում է ոչ թե գաղտնալսմանը, այլ զուտ հեռախոսազանգ կատարած լինելու փաստին: Այդ ինֆորմացիան այսպես թե այնպես պահպանվում է օպերատորի մեջ: Եթե զուտ հեռախոսային խոսակցության փաստն արձանագրելու հետ կապված վստահության խնդիր կա, ստացվում է, որ մենք ավելի շատ վստահում ենք հեռախոսային օպերատորին, քան պետությանն ու պետական համակարգին»:
Սերժ Սարգսյանը ցավակցել է Լևոն Արոնյանին. «Դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին խոր վիշտդ»
Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն սիրելի Արիանայի հոգին և մխիթարություն ու սփոփանք շնորհի ձեզ:
Պետք է րոպե առաջ վերջ տալ արհեստական այս ներկայացմանն ու լծվել պետությունը շենացնելու գործին. «Իրատես»
Չգիտեմ՝ Հայաստանում իրականում քանի մարդ է անսացել իշխանության կամ պարետի կոչ-հորդորին ու մնացել տանը, բայց որ հասարակության մեծամասնությունը լուրջ չի վերաբերվում «կարանտին» կոչվող երևույթին, անվիճելի փաստ է: Բակերում միջին ու տարեց տարիքի տղամարդիկ շարունակում են նարդի խաղալ, երիտասարդներն իրար կողքի կանգնած արևածաղկի սերմ են ուտում ու թղթախաղ խաղում, իսկ խանութներում իրար գլխի հավաքված բազմությունը կարծես
Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում և նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են. ՀՀ ԱԳՆ
Մինչդեռ հենց նույն Թուրքիան է տասնամյակներ ի վեր ցամաքային շրջափակման ենթարկում Հայաստանի Հանրապետությանը և աջակցում է Արցախի ժողովրդի դեմ սանձազերծվող ագրեսիվ և վայրագ գործողություններին՝ այդ թվում 2016 թ. ապրիլին:
«Արցախում ոստիկանները չեն թողնում, որպեսզի 3-ից ավելի մարդ միաժամանակ մտնի տեղամաս». պատգամավոր
Բոլոր տեղամասերում դռների մոտ դրված են ձեռնոցներ, դիմակներ եւ ախտահանիչ նյութեր
Աքսիոմատիկ է՝ որևէ իշխանություն հանրային շահից ոչ պակաս առաջնորդվում է հենց սեփական քաղաքական շահի մոտիվներով. «Ժամանակ»
Ըստ այդմ, հույժ կարևոր է ռացիոնալ, փաստարկված ընդդիմախոսությունը, կոնսպիրոլոգիական իներցիոն բացատրությունների փոխարեն, որոնք հանրությանը կարող են տանել սխալ հետքի, սխալ ուղղության վրա, ազատ թողնելով ռացիոնալ ճանապարհը կամ ստեղծելով ռացիոնալության վակուում: Իսկ դրանից կարող են օգտվել կամ կառավարող ուժը, կամ այլ ուժեր, այս դեպքում արդեն նայած թե հանրության բախտն ինչպես կբերի, կամ հանրությունն ինչ դժբախտություն կունենա:
Ադրբեջանի համապատասխան ծառայությունները հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն են տարածում. Շուշան Ստեփանյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ երեկ իրականացրած անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը։ Հայկական ջարդված և կեղծ օգտահաշիվներով ապատեղեկատվություն է տարածվում, թե իբր Նոյեմբերյանի
Նախաքննական մարմինը փորձում է դո՞ւրս գալ փակուղուց. Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից վեց ամիս անց Քննչական կոմիտեն որոշել է քրեական գործով նոր փորձաքննություններ նշանակել։ Եվ, մեր տեղեկություններով, նշանակվել են դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ: Իսկ ի՞նչն է այս փորձաքննությունների նշանակման պատճառը եղել: Ըստ ամենայնի, մարմինն այս օրերին Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով տարբեր անձանց է հրավիրել
Կատարումն այն մասին է, որ մարդկությունը վերացման վտանգի առաջ է, բնությունն աղտոտված է. Հայկ Ստվեր. «Հայկական ժամանակ»
Երաժիշտ Հայկ Ստվերը նոր երգ ու տեսահոլովակ է թողարկել: Երգը կոչվում է «Վերադարձ»: Տեսահոլովակում երգիչը ներկայանում է հակագազով ու պաշտպանիչ հագուստով: «Հայկական ժամանակը» Հայկ Ստվերի հետ զրուցել է նոր տեսահոլովակի, նրա արտասովոր կերպարի եւ նոր կորոնավիրուսի հետ համընկնումների մասին: – Փաստորեն այս անգամ եւս խոսքերի ու երաժշտության հեղինակը դուք եք: – Այո՛, բառերը, երաժշտությունը, գործիքավորումը, ձայնագրությունը, միքսը ես
«Ակտիվ մասնակցեք ընտրություններին՝ առողջ, անվտանգ պայմաններում». Արցախի ԿԸՀ նախագահ
Ձեւավորվել են 282 ընտրատեղամասեր: Ժամը 8-ին բացվել են բոլոր տեղամասերը: ՔԿՀ-ում քվեարկությունը սկսվելու է 11-ից
Հայաստանում հեղուկ գազի պակասո՞րդ է․ «Ժողովուրդ»
Մասնագետը վարորդներին խորհուրդ տվեց այս ընթացքում մեքենան շահագործել բենզինով. չէ՞ որ բենզինի գինն էլ աշխարհում ստեղծված իրավիճակի ֆոնին նվազում է։
Կարելի չէ օրուայ հաշիւներով եւ առժամեայ կիրքերով վտանգել Արցախն ու արցախահայութեան ազգային անվտանգութիւնը. Սեւակ Յակոբեան
Արցախի անվտանգութիւնը կարմիր գիծ է սիրելիներ
Ավետիք Չալաբյան. Համաճարակի դեմ պայքարելու անվան տակ, իշխանությունը իրավունք է ստանալու վերահսկել ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ քաղաքացու գտնվելու վայրը, նրա կատարած հեռախոսազանգերը
Մեզնից յուրաքանչյուրը, եթե չի ցանկանում դառնալ տոտալ պետական վերահսկողության օբյեկտ, ևս կարող է այսօր բարձրացնել իր ձայնը, և դրանով հստակ ուղերձ հղել Ազգային Ժողովին՝ հետ կանգնելու այս հերթական անհեթեթ քայլից։


















































