Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը նշել է՝ ակնկալում է գերմանական ընկերությունների խորհրդատվությունը և ՀՀ-ում թոքերի արհեստական օդափոխության սարքերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը

Զրուցակիցներն անդրադարձել են նաև գլոբալ համավարակի դեմ պայքարում հնարավոր համատեղ քայլերին: Նախագահ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գերմանիայի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հնարավորությունը, մասնավորապես՝ պաշտպանիչ միջոցներ, հանդերձանք, համապատասխան պարագաներ։

«Արցախը չի պատկանում միայն արցախցիներին». Բակո Սահակյան

Մենք այսքան երկար տարիներ զբաղված չենք եղել միայն արցախցիների ֆիզիկական անվտանգության ապահովմամբ, մենք զբաղված չենք եղել միայն Արցախի քաղաքացիների բարեկեցության աստիճանը բարձրացնելով

Դիմակները և ձեռնոցները ճանապարհներին նետելը հանգեցնում է վարակի տարածման. ՏԿԵՆ

Դիմակները, ձեռնոցները, ինչպես նաև օգտագործված անձեռոցիկները պետք է նետել փակ աղբամանի մեջ:

Ժամը 14.00-ի դրությամբ՝ Արցախում ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,3 տոկոսը. Արցախի ԿԸՀ

Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 50534 ընտրող (ընտրողների 48,3 տոկոսը): Արցախի ԿԸՀ

«Բա սրա՞ համար են ձեզ հարկ վճարողներն աշխատավարձ տալիս». Իմքայլականը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Ես հասկանում եմ, որ եկել է այն ժամանակը, որ պետք է մտածել՝ ճա՞ռ ասել, թե՞ զանգ կախել: Հա, զանգ կախելը դժվար է, հատկապես՝ վախի մթնոլորտում:

Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ. առողջացածների թիվը դարձավ 31-ի. Արսեն Թորոսյան

Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են

«Այդ որոշումը եղել է գիտակցված եւ հիմնավորված». Բակո Սահակյանը` Արցախում ընտրությունները չհետաձգելու մասին

«Ինչպես գիտեք, այս պահի դրությամբ չի գրանցվել կորոնավիրուսի դեպք Արցախում»

Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները. Նիկոլ Փաշինյան

«Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները»,-ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իսկ ի՞նչ, եթե ձեզանից կախված լինի մի մարդու կյանք, դուք ընկնելու եք զանազան իրավունքների հետեւի՞ց, թե՞ փրկելու եք այդ մի կյանքը». Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը

Ժողովուրդ ջան, աշխարհը փոխվում է սրընթաց, երկիր կա՝ կործանվում է: Հիմա մեր իշխանություններն օրուգիշեր ճռռում են, բերում են ինչ-որ օրենքի նախագիծ, ասում են՝ մեզ այս գործիքն էլ է պետք:

Փաշինյանը և Լուկաշենկոն ընդգծել են պարբերական կոնսուլտացիաների և համատեղ գործողությունների անհրաժեշտությունը ստեղծված համաճարակային իրավիճակում

Քննարկել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

«Դա չի կարող հաճույք պատճառել». Բակո Սահակյանը` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դատական գործերի մասին

«Մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնց մասնակցությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ դժվար է չգնահատել»

Վերակազմակերպվող աշխարհը տեսանելի ապագայում պատրաստ է լինելու ճանաչել Արցախի Հանրապետությունը. «Հանրապետություն» կուսակցություն

Մեր հակառակորդը չի փոխել մտադրությունները, և մեզ՝ հայկական երկու պետություններիս համար, Արցախի անկախությունն այլընտրանք չունի։

«Մեզ ասում եք՝ գիտեք ինչ կա, թուլացեք ու հաճույք ստացեք, չէ՛, չե՛նք թուլանալու, 100%». Արման Աբովյան

Արման Աբովյանն իր ելույթում ասաց. «Տպավորություն եք ստեղծում, թե դուք կյանքեր եք փրկում, ընդդիմությունը դեմ է: Կյանքե՞ր եք փրկում, դե այնպես արեք, որ 20 հոգուց ավելի մարդիկ չհավաքվեն, խի՞ չեք կարողանում անել: Բակերում պապիները նարդի են խաղում, ոստիկան չկա, ռեսուրսը չի հերիքում ու մեզ այս պայմաններում ասում եք՝ ընդդիմությունը մանիպուլյացիա է անում»:

Մհեր Գրիգորյանը գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է Ալեքսեյ Միլլերին

Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ

«էծի պարը կամրջին է բռնում». «Իմ քայլից» արձագանքում են ընդդիմադիրներին. հեռախոսային տվյալների վերահսկման նախագիծը տապալված է

Քվեարկությունից հետո Մակունցը հայտարարեց. «Այսօր ընդդիմությունն իր կրավորական կեցվածքով նպաստում է նրան, որպեսզի մեր բուժհամակարգը պարալիզացվի»:

2540 տրանսպորտային միջոց` թույլատրվածից ավելի ուղևորներով. ոստիկանությունը շարունակում է ապահովել պարետի որոշման կատարումը

Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

«Բանակցային սեղանին փաստաթուղթ չկա, հետեւաբար՝ «մադրիդյան» փաստաթուղթն էլ չկա». Մայիլյան

Մենք հասնելու ենք նրան, որ Արցախը մասնակցի բանակցություններին: Ձեւաչափը խեղված է

Հայաստան կարող եք մուտք գործել սահմանին 10 դոլար վճարելով. թուրքական կայքը Հայաստանը ներկայացրել է որպես զբոսաշրջային ուղղություն. Regionmonitor

Թուրքական կայքերից մեկը ներկայացրել է զբոսաշրջային այն ուղղությունները, ուր կարելի է այցելել այն բանից հետո, երբ կհաղթահարվի կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամը։ Կայքի մասնավորապես ներկայացրել է այն 114 երկրների ցանկը, ուր Թուրքիայի քաղաքացիները կարող են մուտք գործել առանց մուտքի արտոնագրի, կամ մուտքի արտոնագիրը սահմանին գնելու միջոցով։ Ցուցակում տեղ է գտել նաև Հայաստանը, որի մասին թուրքական կայքը

Ընդդիմությունը մանիպուլյացիա է անում շատ անհարմար ժամանակ. Ռուբեն Ռուբինյան

Միքայել Զոլյանն ասաց, որ ընդդիմադիրները հիմա բողոքում են, բայց Սերժ Սարգսյանի իշխանությանը որեւէ կերպ չէին խանգարում բռնապետություն հաստատել:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մարտի 31-ին կեսօրից հետո, ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Մարտի 31-ի

Մայիլյանը՝ Արմեն Գրիգորյանի հետ հարաբերությունների եւ «սորոսական» լինելու լուրերի մասին

«Ձեր հերոսն այս ընտրություններում կարծես Սորոսն է, ոչ թե թեկնածուները»,-ասաց Մայիլյանը լրագրողին

Հայկական հումանիտար առաքելության կողմից Հալեպի նահանգում մարտին ականազերծվել է 19697 քմ ականապատ տարածք

Մեր բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1169 տեղաբնակների:

Մասիս Մայիլյանը հերքում է լուրը, թե վիճել է Սամվել Բաբայանի հետ. «не дождетесь»

Հատկապես հայաստանյան ԶԼՄ-ների մի խումբ կա, որն ուզում է, որ ես ու Սամվել Բաբայանը վիճած լինենք…

Թուրքիայում 56 ՀՀ քաղաքացի կա, ՀՀ ԱԳՆ-ն դիմել է Մայր Աթոռի օգնությանը՝ նրանց վերադարձնելու համար

ԱՄՆ-ն Հայաստանին կտրամադրի 1.1 մլն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ԵՄ-ն 140 միլիոն եվրո է նախատեսել Արեւելյան գործընկերության վեց երկրներին: Այս մասին այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Նա նշեց, որ ԵՄ-ն դեռ չի հայտարարել, թե այդ 140 միլիոնն ինչպես է վեց երկրների միջեւ բաշխվելու: Բայց այս գումարից 30

«Մի փոքր «սպռավչկա» հատուկ նախարարի ու մնացած մարդկանց համար, ովքեր չեն հասկանում». Լուսինե Բադալյանի սուր արձագանքը՝ Արսեն Թորոսյանին՝ իրեն ծաղրելու համար

Եթե առողջապահության նախարարը ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, շատ հնարավոր է, որ այսօր մենք չունենայինք այս նախագծերի պարտադիր անհրաժեշտությունը: Հետեւանքները եւ քննարկումները թողնում եմ ձեզ

ԱԳՆ խոսնակ. «Որոշ փորձագետների մոտ ռազմաքաղաքական տերմինաբանության ընկալման դժվարությունները ունեն բացառապես ներքաղաքական բնույթ»

ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում անդրադառնալով ԱԳՆ հայտարարությունում «որեւէ ձևով չհրահրված» տերմինն օգտագործելու վերաբերյալ քննարկումներին, ասաց՝ «որեւէ ձեւով չհրահրված» նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որեւէ ձեւով պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով. «Այս տերմինը լայնորեն կիրառվում է հակամարտային իրավիճակներում: Մենք իրապես զարմացած ենք,

«Սա կարեւոր քաղաքական իրադարձություն է Արցախի համար». պետնախարար

Յուրաքանչյուրը զգում է իր ներդրման պատասխանատվությունը պետականաշինության այս կարեւոր փուլում

Կոտրելով հայ օգտատերերի ֆեյսբուքյան էջերը ադրբեջանցի հաքերները կեղծ տեղեկություններ են տարածում

Էջում առկա Info and Ads-ում կարող ենք տեսնել, որ այն կառավարվում է Ադրբեջանից։

«Եթե վստահում եք էդքան ձեր կառավարությանը, ինչի՞ եք Signal-ով խոսում վախում եք ձեզ ո՞վ լսի, ձեր ԱԱԾ-ն». Մարուքյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

Մարուքյանը հեգնեց՝ ամբողջ աշխարհում համավարակի արդյունքում ոչ մի լավ հնարավորություն չի բացվել, ինչ կա՝ վատ է, մենակ Հայաստանում են ասում, որ նոր հնարավորություններ է ստեղծում, այն էլ տեսնում ենք, որ նոր հնարավորությունը վերաբերում է մարդկանց լսելուն, կողքի մարդկանց իմանալուն, տեղորոշելուն, հսկելուն:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների ֆոնդի միջոցներն ուղղել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին. Մարուքյանը դիմել է վարչապետին

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մարուքյանն առաջարկել է քաղաքական, վարչական, հայեցողական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների (այսպես կոչված «30%-ների») ֆոնդի միջոցները հաջորդ ամսվանից ուղղել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին։ Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031