Օրվա լրահոսը
Մոդելները խիստ պայմանական են
Քանի որ կորոնավիրուսի համավարակի սկզբից արդեն բավականին մեծ ժամանակ է անցել, մասնագետները փորձում են գտնել ինչ-որ ալգորիթմ, որոշակի մաթեմատիկական մոդել, որը հնարավորություն կտա հետագայի համար կանխատեսումներ անել: Մյուս կողմից համաձայն եմ նաեւ այն հեղինակների հետ (մասնավորապես՝ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի), որոնք պնդում են, որ այդ մոդելների մեջ պետք է ներբեռնել բազմաթիվ «մարդկային գործոններ»: Վերցնենք թեկուզ
Արցախի նախագահի թեկնածուն՝ Արցախի նախագահին. «Շնորհակալություն՝ բոլոր ձեռքբերումների համար՝ լավ Մարդ»
Համոզված եմ, որ Բակո Սահակյանը նաև առաջինը կլինի իրեն նախորդողների շարքում, որ պաշտոնը թողնելուց հետո չի հեռանա Արցախից …
Արցախում բացվել են 281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևան 1 տեղամասը՝ ՀՀ-ում
Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 103 663 ընտրող:
Համավարակի ժամանակ ազգային փոքրամասնությունները պետք է տեղեկատվության հասանելիություն ունենան իրենց մայրենի լեզուներով
Ողջունելով ձեռնարկած միջոցառումները՝ պետք է նշել, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, հրահանգները, ուղեցույցները պարբերաբար չեն հրապարակվում տվյալ երկրում պետական լեզվից բացի այլ լեզուներով: Դա վերաբերում է նաև համապատասխան երկրներում տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներին»,-ասվում է հայտարարության մեջ:
Արցախի բոլոր ընտրական տեղամասերում իրականացվելու է հսկողություն՝ ախտահանման աշխատանքների կազմակերպման նպատակով
Համապետական ընտրությունների քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց։
Ժոզե Մոուրինյոն անձամբ սնունդ է բաժանում կորոնավիրուսով հիվանդներին
Մոուրինյոն, որը 57 տարեկան է եւ անչափ մոտ ռիսկային տարիքին, լուրջ վտանգի տակ է դրել իր առողջությունը՝ կատարելով այնպիսի աշխատանք, որը նախատեսված է կամավորների համար:
Վարակի կանխարգելման ու դրա տարածման դեմ պայքարի գործընթացները չպետք է ստիպեն մոռանալ մարդու հիմնական ու այն էլ սահմանադրական իրավունքների և ազատությունների մասին. Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները հաղորդակցության գաղտնիության և մյուս իրավունքները սահմանափակող օրենքների նախագծերի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը ենթարկել է ուսումնասիրության հրատապության կարգով: Մարդու իրավունքների պաշտպանի նախնական գրավոր առաջարկություններն ու դիտողությունները մարտի 28-ին՝ շաբաթ օրը ներկայացվել են
Գագիկ Համբարյան. Այս ահագնացող տնտեսական ճգնաժամի պայմաններում Փաշինյանն այդ ի՞նչ ֆանտասմագորիայի հետևից է ընկել. «Իրատես»
3 մլրդ դոլար ունեցող պետությունն ինչպես կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում տարեկան 6 մլրդ դոլարի իբր ազատված հարթակներում տեղ գրավել, իսկ 5 տարվա մեջ 30 մլրդ դոլարի օգուտ ստանալ։ Այսինքն, էդ հարթակները հենց այնպես դրվա՞ծ էին, որ Փաշինյանը գնար ու վերցներ։ 2008-ին ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո, երբ այդ երկրների հարաբերությունները խզվեցին, հայ գործարարներն ահռելի հնարավորություն ունեին ռուսական շուկան ողողելու հանքային ջրով ու գինով, բայց չկարողացան անգամ դրա 10-15 տոկոսը լրացնել։ Այն դեպքում, որ այն ժամանակ, ի տարբերություն այսօրվա, Ռուսաստանի հետ մենք փայլուն հարաբերություններ ունեինք։
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթն առաջին ընթերցումից հետո փոփոխվել է
Հեռախոսների եւ հեռախոսազանգերի միջոցով ստացված տեղեկատվությունն արտակարգ դրության ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում ոչնչացվելու է:
Ինչպե՞ս են բարբարոսները հայտնվել Իտալիայում
Բոլորս էլ, իհարկե, «բարբարոս» բառին տալիս ենք բացասական նշանակություն: Նաև ճիշտ է այն, որ մինչ օրս «Աթթիլան»` հոների արքայի անունը, ովքեր Իտալիա ժամանեցին 5-րդ դարում, նշանակում է կործանիչ, կամ «վանդալ» այսօր կոչում են այն մարդուն, ով առանց որևէ պատճառի ավերում է: Վանդալները թալանում են Հռոմը 410 և 455 թվականներին` ոչնչացնելով այն, ինչը վերջին հարյուրամյակում համարվում
Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա»
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։ 49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից
Պարետը փոփոխեց իր որոշումը
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման մեջ տեղի է ունեցել փոփոխություն։ Այն կապվում է մարտի 31-ին Արցախում կայանալիք Նախագահի եւ ԱԺ ընտրությունների հետ։ Որոշումը` ստորեւ
Ոսկեվան համայնքում վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»։
Կամ ադրբեջանական կողմը չի վերահսկում սահմանին իր զինված ստորաբաժանումների գործողությունները, կամ գնում է իրադրության միտումնավոր սրման. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետևանքով վիրավորում է ստացել Տավուշի մարզի Ոսկևան համայնքի 14-ամյա բնակիչը: Միևնույն ժամանակ նույն հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող: Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն
Արփինե Հովհաննիսյան. Մենք այստեղ ենք, որ թույլ չտանք արցախցուն մոլորության մեջ գցեն
Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ իրենց դիտորդական կազմակերպությունը Արցախում չէ արցախցուն խելք սովորեցնելու համար
Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ՝ Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ
Մարտի 30-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ. հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով
24-ժամյա ռեժիմով գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ԶՈՒ-ն կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար. ՊՆ
Վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում զինված ուժերում իրավիճակի վերահսկելիության, և առաջարկություններ՝ բանակը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է հանրային տարբեր շրջանակների մտահոգությունն ու սրտացավությունը, այդուհանդերձ վստահեցնում, որ 24-ժամյա ռեժիմով գործադրում է անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ զինված ուժերը կորոնովիրուսային վարակից հնարավորինս զերծ պահելու համար: Համոզված ենք, որ
Արփինե Հովհաննիսյան. Արցախում ունենք 140 դիտորդ, որոնցից 132-ը Արցախի քաղաքացիներ են
«Հանձնել ենք կորոնավիրուսի թեստ՝ բացասական արդյունքներով»
«Էդ տղեն 1-ին դասարանից դուրս է մնացել, իր անունը գրել չգիտի, ստորագրում է՝ երեք հատ գիծ է դնում». փաստաբան
Իրավունք չունեին Տիգրանին ծեծել, բա ինչով է Ոստիկանությունը տարբերվում այդ տղուց. Գուրգեն Հովհաննիսյան
Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է. ՊՆ մամլո խոսնակ
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին»:
Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից:
«5000 մարդ մնա անգործ, Վարուժան Ավետիսյա՞նն է պահելու նրանց ընտանիքները». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից
Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Սասնա ծռեր»-ի քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանի արտահայտած մտքերը, մեղմ ասած, վրդովվեցրել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայի ինքնամանրացման տեղամասի մեքենավար Դավիթ Համբարձումյանը։ Մասնավորապես Ավետիսյանը գրել է, որ՝ եթե կոմբինատը բժշկական արտադրությամբ չի զբաղվում, պիտի դադարեցնի աշխատանքը՝ չհոշոտի ընդերքը։ Կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի անմիջական
Հայկական ակումբները ստացել են ՈՒԵՖԱ-ի «համերաշխության վճարները»
2019 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն կայացրել էր որոշում՝ ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի՝ 2018/19 մրցաշրջանի համերաշխության վճարներից ՀՖՖ-ին հասանելիք 388 հազար 927 Եվրոն ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից 10 ակումբների միջև անհավասարաչափ (տոկոսային հարաբերությամբ՝ կախված ակումբների մանկապատանեկան սեկտորի վրա ծախսված գումարների հարաբերակցությունից) բաշխելու վերաբերյալ: Ավելի ուշ՝ 2020 թվականի հունվարի 24-ին, ՈՒԵՖԱ-ն ՀՖՖ-ին տեղեկացրել
Նիդերլանդների Սինգեր Լարեն թանգարանից գողացել են Վինսենթ վան Գոգի նկարը
Նիդերլանդների Սինգեր Լարեն թանգարանից գողացել են Վինսենթ վան Գոգի կտավը: Այս մասին հաղորդում է Independent-ը՝ վկայակոչելով թանգարանի աշխատակիցներին: Տեղեկատվության համաձայն՝ գողերը թանգարան են ներխուժել կիրակի գիշերը և գողացել են «Գարնանային պարտեզ» խորագրով կտավը, թանգարանի մյուս նմուշներին որևէ վնաս չի հասցվել, դրանք բոլորն իրենց տեղում են: Գողացված կտավը վան Գոգը նկարել է 1884թ. Նյուենենի պարտեզներից մեկում:
Վիրավորվել է Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում
Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում
Փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի եւ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 30.03.2020թ. որոշմամբ փաստաբաններ Հայկ Ալումյանի (արտոնագիր թիվ 284), Հովհաննես Խուդոյանի (արտոնագիր թիվ 2040) և Միհրան Պողոսյանի (արտոնագիր թիվ 1112) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2 ենթակետի և 4.1 կետի խախտման հատկանիշներով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է
3 հայտնի նկարներ և դրանց ստեղծման հիմքում ընկած պատմությունները
Նկարիչները օգտագործում են իրենց խոզանակները՝ կտավների վրա պատմություն կերտելու համար: Հայտնի նկարները, երբեմն, շատ հետաքրքիր պատմություններ են ունենում: Ահա դրանցից մի քանիսը: Մոնա Լիզա Մոնա Լիզան հրաշալի դիմանկար է, որը գեղեցիկ պատկերված է լեգենդար նկարիչ Լեոնարդո դա Վինչիի կողմից: Այն, անվիճելիորեն, ամենահայտնի և խոսված արվեստի գործն է: Էներգետիկ ժպիտով տիկնոջ այս դիմանկարը ցուցադրվում է Փարիզի
Թուրքիան արձագանքել է Արցախում ընտրությունների անցկացմանը
Թուրքիան արձագանքել է Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Պաշտոնական Անկարան կարծում է, որ Արցախում կայանալիք ընտրությունները «միջազգային իրավունքի նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարում են»: Այս մասին հաղորդում է Hurriyet Daily News պարբերականը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը: «Թուրքիան չի ճանաչում այս անօրինական ընտրությունները»,-նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ ընտրությունները իբրև թե
«Անհասկանալի ու բացասական պահվածք էր… Ճանաչում եմ Յուրի Խաչատուրովին եւ կարդացել եմ նամակը, դա իրավաբանների կազմած նամակ-պատասխան էր». Քրիստինե Պողոսյան
Քրիստինե Պողոսյանը հաստատեց, որ հաջորդը հրավիրելու են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ուստի հարցին՝ կարելի՞ է սրանից ենթադրել, որ Սերժ Սարգսյանը նույնպես չի գա՝ տիկին Պողոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող նման ենթադրություններ անել: Ես հուսով եմ կգա, որովհետեւ ինքը եղել է պատասխանատուն եւ պետք է գա ու հանձնաժողովի հարցերին պատասխանի, որպեսզի մենք էլ կարողանանք եզրակացություն անել ու այդ եզրակացությունը ներկայացնել հանրությանը»:


















































