Օրվա լրահոսը

ԱՄՆ 75 կոնգրեսականներ կոչ են արել օգնություն տրամադրել Արցախին և Հայաստանին

Կոնգրեսականները նաև խնդրում են դադարեցնել ցանկացած տեսակի ռազմական օգնության ցուցաբերումը Ադրբեջանին, քանի դեռ չկան ապացույցներ առ այն, որ վերջինս դադարեցրել է հարձակումները Հայաստանի և Արցախի վրա:

«Քյասիբին տղա է ծնվում, ուրախությունից բանը կտրում է, հիմա էս ազատությունը, էս հաղթանակը…ուրախությունից չբռնենք եսիմ ինչեր անենք». Սասուն Միքայելյան

Վայքում «այո»-ի քարոզարշավի ժամանակ «Սասուն» ջոկատի հրամանատար, պատգամավոր Սասուն Միքայելյանը խոսեց նախկին իշխանությունների օրոք ժողովրդի նկատմամբ արհամարհանքի, բանդաների մասին. «Այն օրերը հիշեք ու այս օրը հիշեք»:

ԱՄՆ Պետդեպարտամենտը գնահատել է 2019թ. Հայաստանում մարդու իրավունքների վիճակը

«Իրավապաշտպանների կարծիքով Հանրային հեռուստատեսությունը շարունակում է լուրերը ներկայացնել կառավարամետ տեսանկյունից», – նշում է զեկույցը՝ միաժամանակ հավելելով` թավշյա հեղափոխությունից հետո հանրային հեռուստատեսությունն առավել բաց է ու հասանելի նաև ընդդիմության համար:

Խորհրդարանական լսումներ Իջևանի տարածաշրջանի 19 համայնքների միավորման թեմայով՝ առանց այդ համայնքների ներկայացուցիչների

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն ասաց, որ մինչև 2021-ի հոկտեմբեր կունենանք ամբողջական միավորված Հայաստան:

Արայիկ Հարությունյան. Մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա

Ցանկացած որոշում, որը վերաբերում է հարյուր հազարավոր շահառուների խմբերի, մի կոճակի սեղմումով չի լինում:

«Հայհոյում են՝ ջհանդամ թե չհայհոյեն, իրենց գլխին կպնի իրենց հայհոյանքը». Վարչապետն անդրադարձավ իրեն հայհոյողի հետ հաշիվ մաքրելու միջադեպին

Երեկ մի խումբ մարդիկ, ովքեր հանդես են գալիս որպես թավշյա հեղափոխության պահապաններ, գնացել են ինչ-որ մի մարդու, որը իմ հասցեին ինչ-որ վատ բան է ասել, հայհոյանք է ասել, պահանջել են ներողություն խնդրել: Շատ վատ տեսարան է, դա անընդունելի է ինձ համար: Մենք խոսում ենք, որ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպետք է պատասխանել, բայց մարդիկ մեր անունից գնում են եւ այպիսի գործողություններ են անում:

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով՝ ԿԲ-ն աստիճանաբար կփոխարինի հին թղթադրամները

Միաժամանակ հորդորում ենք հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:  

Ծեծի ենթարկված սպայի հայր. «Էդ հարբեցող բառով դուք ժողովրդին չեք կարող շեղել»

Անցյալ տարի Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրն ու նրա հարազատները, բարեկամներն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում: Փոխգնդապետը տեւական ժամանակ է` կոմայի մեջ է: Օրերս վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին 1,5 մլն գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Մխիթարյանի հայրը՝

Դավիթ Իշխանյան. Sոցիալական ցանցերում նկատվում է որոշակի լարվածություն, որն ինչ-որ տեղ անխուսափելի է

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին Դավիթ Իշխանյանը նշել է, որ այն ընթանում է օրենքին համապատասխան

«Օտարերկրացիների կոշիկներ են լիզել ու էդ լիզելու համար է, որ վզակոթներին տալով՝ հանել եմ գործերից ու ճի՛շտ եմ արել». Փաշինյանի կոշտ ելույթը՝ Վայքում

Ու հիմա էլ եկել են քաղաքական գործիչ են խաղում. տո ա՛յ դուրսպրծուկներ, վզակոթներիդ ուտելու եք ու ոնց սկսել եք սերժերի հետ, այդպես էլ ավարտելու եք: Կապ չունի նախկին պաշտոնյա, ներկա պաշտոնյա, ուժային, ոչ ուժային, բոլորիդ կբերենք հրապարակների կենտրոններում, պատասխան կտաք ժողովրդի առաջ: Չփորձե՛ք թպրտալ, ծնկի կբերենք հատ-հատ, ժողովրդով:

Թուրքական ԶԼՄ-ներին մտահոգել են Հայոց ցեղասպանության մասին Երուսաղեմում փակցված քարտեզները

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Իսրայելում Երուսաղեմի հայկական թաղամասի պատերին փակցված անգլերեն քարտեզները: Դժգոհություն են հայտնում, որ Հայոց ցեղասպանություն 1915-1923թթ. վերնագիրը կրող քարտեզներում Օսմանյան կայսրության տարածքները  ներկայացվում են մասնատված: Թուրքական շրջանակները մտավախություն ունեն, որ եթե Երուսաղեմի հայկական եկեղեցու կողմից փակցված քարտեզները պատռեն կամ հանեն պատերից, ապա Իսրայելը հնարավոր է ձերբակալի նրանց` «ազատությունը սահմանափակելու» մեղադրանքով:

Հրայր Թովմասյանի խնդրանքը քաղաքացիներին

Ձեռնպահ մնալ 2020 թվականի մարտի 17-ին կայանալիք Սահմանադրական դատարանի նիստին ներկա գտնվելուց, որի ընթացքում բանավոր ընթացակարգով քննվելու է Հանրապետության նախագահի դիմումը։

Եվրալիգան բանակցություններ է սկսել՝ հանդիպումները ժամանակավորապես դադարեցնելու շուրջ

Սպասվում է, որ Եվրալիգայի որոշումը կհրապարակվի այսօր:

«Փաշինյանն իր թիմով զբաղված է միայն նրանով, ինչը ստացվում է՝ հավաք, աղմուկ». Կարեն Բեքարյան

Կուզենայի, որ հորինված օրակարգն իրականից տարբերեինք: Նոր իշխանության կառավարման ողջ ընթացքում նման օրակարգ կա

Եվրոպայի առաջատար լիգաները մտադիր են դիմել ՈՒԵՖԱ-ին՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը հետաձգելու խնդրանքով

Այդպիսի մտադրություն ունեն Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնությունների բարձրագույն լիգաները:

Գյումրեցի աղջնակը ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում

Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել:

Շահնազարյան. «Եթե Արցախի նախագահ դարձավ ՀՀ իշխանությանը հնազանդը, «հեղափոխությունը» կարտահանվի Արցախ»

Առաջին անգամ Արցախի ներքաղաքական զարգացումները կրում են աշխարհաքաղաքական բնույթ: Սպասվելիք ընտրությունները կենսական նշանակություն ունեն ոչ միայն Արցախի համար

Արագ միջոցներ ձեռնարկեք ուսումնական հաստատությունների գործունեության դադարեցման վերաբերյալ. Արմեն Աշոտյան

Այս փուլում գոնե տարեցներին մի տարեք հանրահավաքներին, կամավոր եկողներին՝ նախապես խնդրեք, որ չգան զանգվածային միջոցառումներին. Աշոտյան

Վրաստանի կառավարական բոլոր գերատեսչությունները կորոնավիրուսի պատճառով անցնում են աշխատանքային արտակարգ ռեժիմի

Գախարիան շեշտել է, որ առաջին հերթին պետք է հոգ տանել ծերերի, երեխաների մասին:

Օտար բառերի մեծ մասը հայերեն ընդունելի համարժեքներ ունի վաղուց. հորդորակ

Առօրյա և պաշտոնական հաղորդակցության ընթացքում գործածվող օտար բառերի մեծ մասը հայերեն ընդունելի համարժեքներ ունի վաղուց, մի մասն էլ նորակազմ է, տակավին քիչ հայտնի, բայցև արժանի ճանաչման և գործածության: Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը: 1.բուլեթ – պարբերակ 2.էնդեմիա – տեղաճարակ 3.էպիդեմիա – համաճարակ 4.էքստրադիցիա – արտահանձնում, հանձնում 5.էքստրակտ – հանուկ, մզուկ 6.ինստրուկտաժ –

Կառավարությունը շարունակում է կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները. իրականացվում է խիստ վերահսկողություն բոլոր անցակետերում

«Պացիենտներից երեքն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն: Միայն մեկն ունի այս պահին գանգատներ և աջակողմյան բազալ թոքաբորբ է,  ստանում է բուժում: Մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում: Հայտնաբերման հետ կապված միջոցառումներից ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 3 պացիենտներից բոլորը Հայաստանի Հանրապետություն են ժամանել Իտալիայից վերջին մի քանի օրերին, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ՝ թե՛ տնային այցերի, թե՛ հեռախոսային կապի միջոցով: Գանգատներ ի հայտ գալու պես հոսպիտալացվել են, փաստորեն նրանց մոտ հաստատվել է այդ վիրուսի առկայությունը: Մյուս կանխարգելիչ միջոցառումներից են այդ մի քանի օրերին պացիենտների հետ կոնտակտի մեջ եղած անձանց հայտնաբերումը և մեկուսացումը: Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ մենք ունենք ևս 31 հոգի: Ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում՝ բավական մեծ թվով անձանց, հնարավոր է նրանց թվում նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահման վայրում օրվա ընթացքում»

Թորոսյանը կորոնավիրուսի՝ Էջմիածնի դեպքի մասին. «Մեր տնայցերի ժամանակ իրենք մի քիչ դիմադրություն են ցուցաբերել»

Նախարարն ասաց, որ ինքնամեկուսացման պահանջին չենթարկվելու համար վարչական պատասխանատվություն կա, հիմա դա քննարկում են:

Արցախի յուրաքանչյուր քաղաքացու անունից «Ո՛չ» եմ ասում քաղաքական կեղտոտ խաղերին եւ մանիպուլյացիաներին. Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբում այսօր, մարտի 11-ին տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում առկա հրատապ խնդիրների վերաբերյալ։ Ասուլիսի ընթացքում «Արդարություն» կուսակցության հիմնադիր անդամ Դավիթ Գալստյանը ներկայացրել է մի շարք փաստեր ընտրարշավի ընթացքում տեղ գտած դատապարտելի երևույթների՝ ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի կոպիտ չարաշահման, ընտրողների վրա գործադրվող տարատեսակ ճնշումների մասին։ Կուսակցության մարզային շտաբերի պատասխանատուներ Աշոտ Սևումյանը և Կարեն

Երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է. ԱՆ

Մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն, 4-ը՝ դրական արդյունքով. բոլոր պացիենտները հոսպիտալացված են

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մարտի 12-ի, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի գիշերը, 15-ին առանձին շրջաններում, 14-ին, 16-ի ցերեկը, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 12-ի, 13-ի, 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է

Ինքնիշխանության այլընտրանքը խամաճիկությունն է

Օրերս ինձ չափազանց ուրախացրեց ռուսների դժգոհությունը Հայաստանի Հանրապետությունից: Այդ դժգոհության առիթը Հայաստանի մասնակցությունն է Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ այն էլ ընդամենը դիտորդի կարգավիճակով: Այդ դժգոհությունը, ըստ ռուս քաղաքական վերլուծաբանների, նշանակում է ռուսներին դուր չի գալիս, որ Հայաստանն ինքնուրույն, առանց Ռուսաստանից թույլտվություն ստանալու, որոշում է կայացրել: Դժբախտաբար, ռուսները հիմք ունեն այդպես մտածելու, որովհետեւ երկու տասնամյակից ավելի

«Արցախաիրանական 100 կմ-ոց սահմանը կարող է գործակցության լրջագույն հարթակ դառնալ». Վարդան Ոսկանյան

Կարծում եմ՝ հայկական կողմն Իրանի հետ հարաբերություններում պետք է առաջնորդվի նաեւ այն սկզբունքով, որ արցախաիրանական սահմանն ապահովում է նաեւ Իրանի հյուսիս-արեւմուտքի անվտանգությունը

Երկրաշարժը լուրջ վնասներ հասցուցած է նաեւ Պաշքալէի մշակութային յուշարձաններուն. Կարո Փայլան

24 փետրուար 2020-ին, Իրանի Խոյ քաղաքին մօտ պատահած էր 5.9 ուժգնութեամբ երկրաշարժ մը, որու հետեւանքով Վանի Պաշքալէ արուարձանի բնակիչ 9 քաղաքացի մահացած եւ 50 քաղաքացի ալ ստացած էր տարբեր վնասուածքներ։ Պաշքալէի գիւղերուն մէջ ալ պատահած էին լուրջ աւերածութիւններ։ Երկրաշարժը լուրջ վնասներ հասցուցած է նաեւ Պաշքալէի մշակութային յուշարձաններուն, որոնցմէ մէկն է Է. դարուն կառուցուած Ձորադիրի Ս.

Արսեն Թորոսյան. «Երեկ հաստատված կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված եւ մեկուսացված է»

«Հայաստան ժամանող բոլոր ուղեւորներին, նաեւ՝ բոլոր էպիդ զոնաներից, հնարավոր չէ բոլորին մեկուսացնել, ինչպես հնարավոր չէ մեկուսացնել որեւէ երկրում: Օրինակ՝ Չինաստանից ժամանած մեր հարյուրավոր քաղաքացիներից որեւէ մեկի մոտ, բարեբախտաբար, վիրուսը չի հայտնաբերվել, նաեւ՝ Եվրոպայից ժամանածների»,- այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ ի պատասխան հարցի, թե ինչու Իտալիայից ժամանած

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031