Օրվա լրահոսը

ԱՍԵԿՈՍԵ

Շատերը զգուշություն են հանդես բերում, որ հանկարծ չպարտվեն: Բայց պարտության հիմնական պատճառը հենց զգուշությունն է:  ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ  

Վիտալի Բալասանյանը խոսել է Բակո Սահակյանի հետ. «…Պառակտումը կարող է ճակատագրական լինել»

Մարտի 10-ին Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը Ստեփանակերտում ընտրողների հետ հանդիպում  ունեցավ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում: Ողջունելով բոլորին, Վ. Բալասանյանը խոսեց  տարածաշրջանում առկա խնդիրների մասին, կիսվեց  մտահոգություններով: «Եվ այսօր, և երեկ, թե Ադրբեջանը, թե այն երկրները, որոնք շահ են հետապնդում մեր տարածաշրջանում, խոսում են տարածքային ամբողջականության մասին: Այն տարածքը, որն այսօր

Արսեն Թորոսյան. «Այս հիվանդության դեմ պայքարում շատ կարեւոր է մեր բոլորիս անձնական պատասխանատվության մակարդակը»

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ նաեւ ԱՀԿ-ի հայտարարած համաշխարհային համաճարակին: «Ուզում եմ անդրադառնալ ԱՀԿ-ի հայտարարած պանդեմիային: ԱՀԿ-ն վերջին ժամանակներս շատ էր խոսում, որ որպես այդպիսին հայտարարելը կամ չհայտարարելը շատ բան չի փոխելու պայքարի միջոցառումների մեջ, որովհետեւ դրանք պայմանավորված են հիվանդության տեսակով, այլ ոչ հայտարարությամբ: ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարեց պանդեմիա, քանի որ

ԱԳՆ-ն հորդորում է արտերկրում գտնվող և կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման

ԱԳՆ հայտարարությունը արտերկրում ՀՀ քաղաքացիների հյուպատոսական հաշվառման վերաբերյալ Հաշվի առնելով մի շարք երկրներում նոր տիպի կորոնովիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման, որն այժմ հնարավոր է իրականացնել նաև հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով՝  https://www.mfa.am/hy/consular-registration/ Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը

ԱԺ-ում առաջարկում են երեխայի ծնվելուց հետո նորածնի հորը տրամադրել վճարովի արձակուրդ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Նարեկ Զեյնալյանը մարտի 11-ին նախաձեռնել էին «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ներկայացուցիչներ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, միջազգային, հասարակական կազմակերպություններից, փորձագետներ, իրավաբաններ: Ծովինար Վարդանյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվող կարգավորմամբ ակնկալվում է օրենսդրորեն ամրապնդել աշխատողների, մասնավորապես՝ կանանց

«Մենք որևէ կերպ չէինք արձագանքի, եթե պարզվեր, որ օգնությունը փաստացի տրամադրվել է, սակայն «առանց ֆեյսբուքի և տեսախցիկների»».

Այսօր առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Այո» քարոզչության կողմի անդամ Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում նշել էր, որ պատրաստվում է այցելել Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանին, և որ «լավ լուր ունի [Մ.Առաքելյանի] համար»։ Վերջինս օրեր առաջ հանրությանը հայտնի դարձավ մեծ հնչեղություն ստացած միջադեպի կապակցությամբ։ Արդեն այսօր պատգամավորն այցելել է Մեխակ Առաքելյանի կացարան

«Այդպես էլ Սամվել Բաբայանն իր քաղաքական հասունությունը չապրեց». ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ

«Իր մանկամիտ որակումներով փորձում է ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահել՝ ուրիշներին մեղադրելով». Դավիթ Իշխանյան

Մեզ մոտ լոկալ է, տարածում չունենք, իրավիճակը շարունակում է մնալ կառավարելի. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք, որոնցից երկուսը Հայաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Իտալիայի: Նրանք վերջերս են Իտալիայի հանրապետությունից ժամանել Հայաստան: «Նրանք ժամանման պահին գանգատներ չեն ունեցել: Գանգատները հետագայում են առաջացել եւ գանգատներն առաջանալուն զուգընթաց տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ տեղի է ունեցել թեստավորում:

Էրդողանի թիկնազորը կորոնավիրուսի ահից դիստանցիոն ջերմաչափեր է կիրառում. Ermenihaber.am (Տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորը նախագահին կորոնավիրուսի հնարավոր վարակից պաշտպանելու համար դիմել է անվտանգության խիստ միջոցների: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մարտի 10-ի երեկոյան հայտարարել է երկրում կորոնավիրուսով վարակված առաջին դեպքի մասին: Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Էրդողանի անվտանգության աշխատակիցների ձեռքում գտնվող դիստանցիոն ջերմաչափերը: Նրանք այդ

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում կոչ են արել պայքարել կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի դեմ

Հանրային առողջապահության ներկայացուցիչները և կառավարությունները պետք է ոչ միայն աշխատեն կանխել  կորոնավիրուսի տարածումը, այլ նաև պայքարեն վիրուսի  վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի ապատեղեկատվության և քարոզչության վերաբերյալ հատուկ զեկուցող Օսկար Մինան: Կորոնավիրուսի բռնկումը առաջին լուրջ ճգնաժամն է հանրային առողջապահության բնագավառում ժամանակակից սոցիալական ցանցերի դարաշրջանում, իսկ վիրուսի մասին կեղծ լուրերի արագ

«Կինը ոչ միայն բռնարարի զոհ է, այլ նաև նրա շրջապատի մարդկանց լռության զոհն է»․ Լենա Նազարյան

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, որն այսօր Գյումրիում մասնակցում էր 28-ամյա տղամարդու կողմից ծեծելով սպանված 42-ամյա կնոջ հուղարկավորությանն, ասաց․ «Եթե նույնիսկ ճակատագիրը և անձինք, որոնց կինը վստահել է, դաժան են գտնվել, հանրությունը պիտի հոգատար լինի, եթե միջավայրն է, շրջապատն է երես թեքել, ապա պետությունը պարտավոր է հոգատար լինել, կարծում եմ մեր ներկայությունը դրա արձանագրումն է։

«Մինչև հանրաքվեն ձեռնպահ կմնանք որևէ մեկնաբանությունից». Արման Մուսինյան

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքում գրել է. «Երկու օր է, ինչ բազմաթիվ հեռախոսազանգեր, գրավոր հարցումներ եմ ստանում` ՀՀ վարչապետի ելույթներում արտահայտված որոշ մտքեր մեկնաբանելու խնդրանքով: Հասկանալով հանդերձ նման հետաքրքասիրության բուն դրդապատճառը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ԱՅՈ»-ի ճամբարում հակասություններ սերմանելը, այնուամենայնիվ մինչև ապրիլի 5-ի հանրաքվեն մենք ձեռնպահ կմնանք նմանօրինակ

Երեք խնդրահարույց խախտում ՝ ըստ «Ոչ»-ի. «Ա1+»

Սահմանադրական հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմը ակտիվ քարոզարշավ չի անում։ Նույնիսկ այս պահին հեռուստահրավերներից հրաժարվում են։ «Ոչ» -ի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրենք ստանձնել են վերահսկողական գործառույթ, և փորձում են պատշաճ իրականացնել ու արձագանքել այն բոլոր խախտումներին ու խնդրահարույց իրավիճակներին, որոնք տեղի կունենան քարոզարշավի ընթացքում։ «Մենք իրավաբաններից բաղկացած նախաձեռնող խումբ ենք, որը

Ծեծ և մահվան ելքով միջադեպ՝ Գեղարքունիքի մարզում

2020 թվականի մարտի 10-ին՝ ժամը 1600-ին, Գավառի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, ճակատային հատվածի սալջարդ» մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Լճափ գյուղի բնակիչ: Նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, նույն բժշկական կենտրոնից ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Լճափ գյուղի մեկ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ (պանդեմիա): Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեսիուսը Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Չինաստանից դուրս գրանցված դեպքերի թիվն աճել է 13 անգամ: Գեբրեսիուսը նաև ասել է, որ  «խիստ անհանգստացած է վիրուսի նկատմամբ անգործության մակարդակից»: Նա երկրների կառավարություններին կոչ է արել «հրատապ և ագրեսիվ գործողություններ ձեռնարկել»՝

«5-րդ ալիք»-ի սեփականատերը կալանքից ազատ է արձակվել

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանքից ազատ է արձակվել` այդպիսով բավարարելով նրա պաշտպաններ վերաքննիչ բողոքը` ուղղված քննիչի`  կալանքը երկարաձգելու միջնորդության դեմ։ «Հիմնավոր կասկած չի եղել, դա դատարանի որոշման հիմքում է դրվել։ Արմեն Թավադյանից առգրավված իրերը դեռ չեն վերադարձվել, ինչի նպատակն է` խոչընդոտել Արմեն Թավադյանից մեդիա գործունեությունը։ Փաստորեն, հաստատվեց այն, ինչ

Դանակահարություն Վանաձորում

2020 թվականի մարտի 7-ին՝ ժամը 21:05-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ: Դեպքի առթիվ հարուցված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  քննվող քրեական գործով կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել, որ Վանաձոր քաղաքի  երկու բնակիչները 2020թ. մարտի 7-ին՝

«Պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարեւան երկրներից». Փաշինյանը խնդրում է պահպանել հանգստություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր, ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք: Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 եւ 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների մեծ չէ։ Իտալիայի քաղաքացին եւ

Հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք. Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից

Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Այս պահին կազմակերպվում

Հայկական ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆբ-ի իր էջում գրառում է արել․ Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը: Թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ

«Այո»-ի՝ օդային, «Ոչ»-ի՝ ցամաքային քարոզարշավն անհավասար պայմաններում է

Ուղղաթիռից օգտվելու Փաշինյանի հնարավորությունը «Ոչ»-ի համար քարոզչության անհավասար պայման է ստեղծում

«Համոզված եմ, որ Հրայր Թովմասյանը մեծ սիրով կծառայեր այս իշխանություններին, եթե նրան առաջարկեին». Հրաչյա Հակոբջանյան

«Հազար փառք Նիկոլ Փաշինյանին, բայց թող նա մեզ ներկայացնի, թե ո՞ւր է տանում հանրապետությունը, զարգացման ի՞նչ ճանապարհ է այն անցնելու: Խնդիրը այն է, որ ժողովուրդը նստած սպասում է, թե քաղաքականությամբ զբաղվող մարդիկ իրենց գլխին էլ ինչ են բերելու ,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց «Համահայկական ազգային համաձայնություն» (ՀԱՀ) շարժման քաղխորհրդի անդամ Հրաչյա Հակոբջանյանը: Նշենք, որ

Իսպանիան «Ռոմայի» ինքնաթիռին արգելել է թռչել Սեւիլյա

Իտալիայի «Ռոման» չի կարող մասնակցել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սեւիլյայի» հետ արտագնա խաղին: Այս մասին տեղեկացրել է իտալական ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հանդիպումը փաստացի չի կայանալու: Պատճառը Իտալիայում մեծ տարածում ստացած նոր կորոնավիրուսն է: Լրատվամիջոցները գրում են, որ ավելի վաղ Իտալիան եւ Իսպանիան դադարեցրել էին փոխադարձ ուղղություններով օդանավերի թռիչքները: Նշվում է նաեւ, որ ՈՒԵՖԱ-ն

«Մենք վստահ էինք, որ Հայաստանում լավ է լինելու, բայց որ այսքան՝ չէինք կարող պատկերացնել». Ալեքսեյ Միլլեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկի՝ DataArt Solutions ընկերության ներկայացուցիչներին՝  Գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերին, Ծրագրերի իրականացման գծով տնօրեն (Delivery Director) Դմիտրի Շտիլլերմանին, Շվեյցարիայի DataArt ընկերության կորպորատիվ և բիզնեսի զարգացման գծով ղեկավար Ալեքսանդր Մակեյենկովին, ինչպես նաև ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանին։ Հակոբ Արշակյանը ողջունել է հյուրերին, մատնանշել

Ծեծի ենթարկված 12-ամյա աղջկա խնամակալ միգուցե դառնա եղբայրը․ մի հոգի արդեն ցանկություն է հայտնել

Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տեքստիլագործների թաղամասում 28-ամյա տղամարդու կողմից 42-ամյա իր ընկերուհուն ծեծելով սպանելուն, նրա 12-ամյա աղջկան էլ  ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն, ասաց, որ երեխաները երկկողմանի ծնողազուրկ են համարվում, կա կառավարության որոշում, ըստ որի․  նրանց հաշվառում են որպես առանց ծնողական խնամքի մնացած  երեխաներ։ «Հրավիրված նիստի օրակարգային

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ: Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթներն ու գործունեությունն, անդրադարձել հեռուստառադիոհեռարձակման բնագավառում առկա խնդիրներին, դրանց հնարավոր կարգավորումներին ու օրենսդրական լուծումներին: Ընդգծելով հեռուստառադիոհաղորդումների որակական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ զրուցակիցները կարևորել են նաև ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ

Ջերմաստիճանի բարձրացումից էլ հնարավոր է, որ կորոնովիրուսը չնահանջի. համաճարակաբան

Ջերմաստիճանը բարձրանում է, բայց կորոնովիրուսը տարածվում ու տարածվում է

Ապատեղեկատվությունը, կեղծ լրատվությունը և դավադրության տեսությունները վաղուց են ներմուծվել հայաստանյան քաղաքական դիսկուրս՝ համացանցի ի հայտ գալուց շատ առաջ. Արմեն Գրիգորյան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Ապատեղեկատվությունը, կեղծ լրատվությունը և դավադրության տեսությունները վաղուց են ներմուծվել հայաստանյան քաղաքական դիսկուրս՝ համացանցի ի հայտ գալուց շատ առաջ: Երիտասարդների մի մասը կարող է պակաս տեղեկացված լինել որոշ իրողությունների վերաբերյալ, այնպես որ անկախության վաղ շրջանի կամ առհասարակ, 1990-ականների «մութ ու ցուրտ տարիներ» պիտակավորումը դեռևս երբեմն ազդեցություն է ունենում: Միջին տարիքի մարդիկ հեշտությամբ կմտաբերեն պետության այն

Սերգեյ Կոպիրկինը ներկայացրել է ՌԴ արտաքին քաղաքականության ուղենիշները, Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակը

Մարտի 10-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Հյուրերին ընդունել է համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը:   ՌԴ դեսպանը և ռազմական կցորդը շրջել են ռազմաուսումնական հաստատությունում, ծանոթացել ռազմական համալսարանի  ուսումնական ծրագրերին և կրթական պայմաններին: Համալսարանի

Նոր կորոնավիրուսի պատճառով Եվրոպայի առաջնություններ են հետաձգվում

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածումը մայրցամաքում եւ վտանգավորության աստիճանը՝ միաձայն որոշմամբ մարզաձեւի Եվրոպայի առաջնության անցկացումը հետաձգել է մինչեւ հունիս ամիս: Նախնական ժամկետ նշանակվել է հունիսի 13-21-ը: Եվրոպայի առաջնությունը պետք է մեկնարկեր Մոսկվայում, ապրիլի 2-ին եւ ավարտվեր ապրիլի 14-ին: Անորոշ ժամանակով հետաձգվել են նաեւ սամբոյի Եվրոպայի պատանեկան եւ երիտասարդական առաջնությունները: Տարածված հաղորդագրությունում նշվում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031