Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունները

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունները՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման տեսլականին ու արտահայտված քաղաքական կամքին համահունչ: Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ, ինչպես

Շատ հաճախ արվեստը ամենադժվար հարցերի մասին խոսելու միակ լեզուն է դառնում. Ժաննա Անդրեասյան

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան այս տարի նշում է հիմնադրման 80-ամյակը: Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է 2024–2025 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԳՊԱ ռեկտոր Վարդան Ազատյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, շրջանավարտներ, ուսանողներ: Շնորհավորելով ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի առիթով՝ նախարարը նշել է. «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է փախստականների երկարաժամկետ խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունը և այդ հարցում ՄԱԶԾ աջակցության կարևորությունը

Սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ։ Զրուցակիցները բարձր են գնահատել կայուն զարգացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և մարդու իրավունքների խթանման ուղղությամբ Հայաստանի և ՄԱԶԾ միջև ձևավորված

Ամոթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգն ամբողջությամբ կախվածության մեջ է քաղաքական իշխանության կամքից․ Մայր Աթոռ

Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ակնհայտ շինծու մեղադրանքներով մեղավոր ճանաչելու դատարանի այսօրվա վերդիկտը լրջագույն հարված հասցրեց Հայաստանում արդարադատությանը և արդարադատության մարմինների հեղինակությանը: Երկրում շարունակ սերմանվող ատելության և բռնաճնշումների պայմաններում կայացված ամոթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգն ամբողջությամբ կախվածության մեջ է քաղաքական իշխանության կամքից։ Ցավալի է արձանագրել, որ հայրենի մեր երկրում արդարադատությունն

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կողբացու փողոցում

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Կողբացու-Արամի փողոցների խաչմերուկից մինչև Կողբացու – Ամիրյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Տրվել է Ֆրանսիա–Հայաստան փոխանակումների մեկնարկը՝ Փարիզ 2024-ի Խաղերի և Միջազգային մեծ սպորտային միջոցառումների փորձը ներկայացնելու ուղղությամբ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի անդամների հետ՝ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի միջգերատեսչական պատվիրակ Պիեր-Անտուան Մոլինայի գլխավորությամբ: Այս հանդիպմամբ տրվել է Ֆրանսիա–Հայաստան փոխանակումների մեկնարկը՝ Փարիզ 2024-ի Խաղերի և Միջազգային մեծ սպորտային միջոցառումների (GESI) փորձը ներկայացնելու ուղղությամբ: Ֆրանսիական կողմի փորձը հաշվի է առնվելու Հայաստանում 2027 թվականին

Դատարանը Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչեց՝ թողնելով կալանքի տակ

Փաստաբանները կանխատեսելի են որակում դատարանի գործողությունները

Չնայած ֆինանսների ոլորտում հանցագործությունների կանխարգելումը բարդ խնդիր է, բոլորը համակարծիք են, որ կան մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր է նվազագույնի հասցնել իրավախախատումները. Կայրաթ Բիժանով

ԱՊՀ մասնակից պետությունները ընդլայնում են համագործակցությունը հարկային (ֆինանսական) խախտումների դեմ պայքարի ոլորտում։ Սեպտեմբերի 24-ին Երևանում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) հերթական՝ 24-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի պատվիրակությունները, ինչպես նաև ՀՀՄՂՀԽ-ի ուսումնական հաստատությունների և ԱՊՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի

«Քաղաքական բեսպրեդելի պատասխանատվությունը բացառապես Նիկոլ Փաշինյանի եւ իր ղեկավարած համակարգի վրա է»․ Արմեն Աշոտյան

«Ամեն ինչի պատասխանատուն դու ես՝ մարդասպանությունից սկսած՝ մինչեւ տրաքած կանալիզացիայի տրուբա պատասխանատուն դու ես, Նիկոլ, որովհետեւ դու այդպիսի դրվածք ես դրել»։

Libra Group-ի գործադիր նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները՝ շեշտելով իր ջերմ վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ

Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիա համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Libra Group-ի գործադիր նախագահ Ջորջ Լոգոթեթիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի և մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։ Նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական և ներդրումային քաղաքականության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ երկիրը որդեգրել է կայուն զարգացման օրակարգ,

Դատարանը վերացրեց Արմեն Աշոտյանի բացակայելու արգելք խափանման միջոցը, նա կմասնակցի ԵԺԿ համաժողովին

«Դատարանը շատ ճշգրիտ ձեւակերպեց վերացնելու հիմքը, որ Արմեն Աշոտյանի կողմից երբեւէ չի բարձրացվել փախուստի ռիսկ։ Նույնիսկ դատախազն այսօր այդ մասին խոսեց։ Ինչ-որ մեկի մտքով անցնո՞ւմ է, որ Արմեն Աշոտյանը գնում է կարեւոր միջազգային համաժողովի՝ չվերադառնալու համար»,- ասաց փաստաբանը։

Հայր Թոմասը նշեց, որ Գերմանիայի Այխշտետ-Ինգոլշտադի կաթոլիկ համալսարանի ներկայացուցիչների այցի նպատակն է ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր-մշակութային արժեքներին

Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Գերմանիայի Այխշտետ-Ինգոլշտադի կաթոլիկ համալսարանի Քրիստոնյա արևելքի աստվածաբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին, Աստվածաբանական ֆակուլտետի ուսանողներին՝ գլխավորությամբ ամբիոնի վարիչ պրոֆեսոր Թոմաս վարդապետ Կրեմերի և Կոլլեգիում Օրիենտալեի ռեկտոր Օլեկսանդր ավագ քահանա Պետրինկոյի։ Հայր Թոմասը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց համալսարանի կրթական ծրագրերը և

Ալեն Սիմոնյանը Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահի հուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին Մադրիդում հանդիպել է Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասի հետ: Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել Հայաստան-Իսպանիա հարաբերությունների զարգացման շրջանակը` մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաեւ տնտեսական, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վրա: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին, վիզաների ազատականացման գործընթացին վերաբերող խնդիրներին եւ

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր ունենք միջավայր, որը միջազգային առումով մրցունակ է առկա սարքավորումներով և հետազոտական ներուժով. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակի և ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակի միջոցառմանը: Կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ ԵՊՀ–ում մեկնարկել է նաև «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված վերոնշյալ հոբելյաններին: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի խորհրդական Վահրամ Դումանյանը,

Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել ՀՖՀՀ-ի դիպլոմների հանձնման արարողությունը 

Ս.թ. սեպտեմբերի 16-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում Ֆասթեքսի աջակցությամբ կրկին տեղի է ունեցել «Կոմիտաս» անունը կրող շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Այս տարի դիպլոմներ են հանձնվել մարքեթինգի և կառավարման, ինչպես նաև ԻԿՄ, իրավագիտության և ֆինանսների ֆակուլտետների ուսանողներին։ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, շնորհավորելով ուսանողներին ու նրանց ծնողներին, նշեց, որ այս տարվա դիպլոմների

Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները վկայում են, որ Ալիևը լուծարում է ինքնավարության գոյության քաղաքական և իրավական կապը Թուրքիայի և Ռուսաստանի հետ. «Գեղարդ»

Նախիջևանն Ադրբեջանի անբաժանելի մաս հռչակելը վկայում են, որ Ալիևը, իրոք, լուծարում է ինքնավարության գոյության քաղաքական և իրավական կապը Թուրքիայի և Ռուսաստանի հետ «Գեղարդ» հիմնադրամ. 2025 թվականի հուլիսի 8-ին Ադրբեջանի Միլլի մեջլիսում երրորդ ընթերցմամբ ընդունվել է «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» Ադրբեջանի սահմանադրական օրենքը։ Առերևույթ իրավական այս գործընթացը, որը հաջորդել է Նախիջևանի Ինքնավար

«Նաև մոտեցում ենք ձևավորում՝ ճիշտ սնվելու և կաթնամթերքը որպես կարևոր բաղադրիչ օգտագործելու առումով: Անկասկած պետք է արդեն քննարկենք ծրագրի ընդլայնման հնարավորությունները». Սվաջյան

Բանախոսների խոսքով՝ նախաձեռնությունը խթանում է առողջ սնվելու սովորույթները՝ ոգեշնչելով հայ դպրոցականներին նախընտրել առողջարար տարբերակներ քաղցր ուտեստների փոխարեն:

Պահպանողական մոտեցումներն ու խաղաղության բանալին

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին՝ ինչպես և ակնկալվում էր քաղաքական քննարկումների հիմնական թեման դառնում է Արցախի հարցի արծարծումը Հայաստանի պետականության ծիրում։ Նախկին նախագահները ներկա իշխանություններին մեղադրում են արկածախնդրության մեջ, իսկ ներկաները նախկիններին՝ այդ արկածախնդրության հիմքերը դնելու մեջ։ Անկեղծ լինենք  Քաղաքական-նախընտրական դիրքավորումներից դուրս, սակայն, լուսանցք է մղվում քաղաքական ուժերի կողմից հասարակությունն առաջնորդելու բարոյական պարտավորությունը։ Կանխատեսելի է,

Հայաստանում ձևավորվել է ահաբեկման, ճնշման, քաղաքական հաշվեհարդարի, «ընտրյալների» անպատժելիության և այդպիսով՝ օրինազանցության խրախուսման մթնոլորտ. ՀՀԿ ԳՄ

Նպատակը մեկն է՝ վախեցնել, լռեցնել, վերացնել առկա բարոյազրկված և ապազգային իշխանական համակարգից դուրս մտածող ցանկացած անհատի և ուժի, երկրում չսանձելով նաև հանցավորության շեշտակի աճը:

Ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 25-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Մ.Սարյան, Հանրապետության, Պուշկինի, Ավագ Պետրոսյան, Քոչինյան, Մհեր Մկրտչյան, Վ.Սարգսյան, Հին Երևանցու, Չայկովսկու, Ֆիրդուսի, Ղազար Փարպեցու, Մ.Ադամյան, Զաքյան, Դեղատուն, Նալբանդյան, Վ.Սուրենյանց, Խանջյան, Կողբացի, Արամի, Փավստոս Բուզանդի, Ամիրյան փողոցների,

Ռուսաստանն իսկական արջ է: Սխալ կլինի մտածել, որ Ուկրաինան կարող է վերադարձնել տարածքները. Պեսկով

Կրեմլը համաձայն չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրության հետ, թե Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում՝ պնդելով, որ Մոսկվան կշարունակի այն, ինչն անվանում է «հատուկ ռազմական գործողություն», քանի որ «այլընտրանք չի տեսնում»: Այս մասին հայտնում է The Moscow Times-ը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինան

«Հենց Նիկոլ Փաշինյանն է ասում, որ կանխարգելիչ աշխատանքի անհրաժեշտություն է եղել Փարաքարում․ պետք է պատասխան տալ՝ ո՞վ է թերացել»

«Ընդհանրապես Հայաստանում իրավապահ համակարգի աշխատանքը մեղմ ասած խնդիրներ է հարուցում։ Մենք տեսնում ենք քրեական ռազբորկաների, տարատեսակ զինված միջադեպերի էական աճ։ Անգամ ներքին գործերի նախարարի փոփոխությունը որեւէ կերպ պատկերը չի փոխել»։

Բորիս Ավագյանի փաստաբանն ասել է, որ չի հավատում նրա ինքնասպանության վարկածին

«Նա շատ լավ էր գիտակցում, թե ինչ է ինքնասպանությունը։ Նա բավականին կրթված անձնավորություն էր, ով մանրամասն վերլուծում էր իր գործողությունների հնարավոր հետեւանքները»,- ասել է փաստաբանը։

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել է օրակարգում ընդգրկված հետևյալ հարցերը. 1) Ազգային ժողովի կազմավորման ընթացակարգը սահմանող կարգավորումների վերանայում, 2) Ազգային ժողովի ինքնարձակման կառուցակարգերի սահմանում, 3) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը սահմանադրական օրենքով սահմանելու և էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ սահմանադրական կարգավորումների նախատեսում, 4) Ազգային ժողովի

Անելիքները շատ-շատ են, բարեփոխումների կարիք կա. ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանին։ Նախարարը շնորհավորել է պարոն Ղալամքարյանին և արդյունավետ աշխատանք է մաղթել։ Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ նա կլուծի այն խնդիրները, որոնք դրված են ոլորտի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ցանկալի արդյունք գրանցել։ Արամազդ

ՀՀ տարածքն ադրբեջանցի պատգամավորը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», անուն, որը շրջանառության մեջ է դրվել Ալիևի կողմից, այժմ նաև դասագրքերի մեջ ներառվել. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Արևմտյան Ադրբեջանում՝ ներկայիս Հայաստանի տարածքում, տարիներ շարունակ անտեսված մզկիթների վերականգնումը երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների բարելավման ֆոնին ամենասպասված քայլերից մեկն է։ Այս քայլը կարելի է դիտարկել որպես կարևոր ազդանշան, որը կարող է դրականորեն

«Միքայել Սրբազանը հազիվ ձեռքերն է ընկել, հո տուգանքով չի՞ պրծնելու»․ ի՞նչ պատիժ կտան Շիրակի թեմի առաջնորդին

Այսօր ժամը 17․30 րոպեին կհրապարակվի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։ Դատելով տարբեր կառույցներում, ընդհուպ փողոցներում ու տրանսպորտի մեջ ծավալվող քննարկումներից՝ պիտի արձանագրել, որ գյումրեցիների մեծ մասը համակ ուշադրությամբ հետևում է դատական նիստերին․ հաճախակի են մեջբերում Սրբազանի՝ դատավարության ընթացքում հնչեցրած  խոսքերը։ Դատավարությանը մշտապես

Այցի նպատակն է նաև ուսումնասիրել Օլիմպիական խաղերի կազմակերպման Փարիզի փորձը, որը կարող է օգտակար լինել Ֆրանկոֆոնիայի խաղերի առումով՝ նշել է Արայիկ Հարությունյանը

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ: Զրուցակիցները քննարկել են 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման ուղղությամբ իրականացվող քայլերին և նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ այցի նպատակն է նաև ուսումնասիրել Օլիմպիական

«Սյունիք» օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը

Երևան-Կապան-Երևան չվերթը կվերսկսվի օդանավի տեխնիկական աշխատանքները ավարտելուց անմիջապես հետո, որը նախատեսվում է այս տարեվերջին։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-ի և 29- ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Սեպտեմբերի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031