Օրվա լրահոսը

Տպարանի շենքի փրկության համար սկսված ստորագրահավաքը շարունակվում է

Փոխնախարարը տարօրինակ է համարել քաղաքացիների դժգոհությունները, որ տպարանի շենքը տրամադրվել է մնջախաղի թատրոնին

«Մենք գրում ենք «Թանգարանների մասին» օրենք և եկող տարի անպատճառ պիտի շրջանառենք»․ Նարինե Խաչատուրյան

«Մշակույթ, ժառանգություն ասելով ուզում եմ անդրադառնալ մեր լեզվին՝ հայերենին, որը մեր ինքնության պահպանման ամենակարևոր էլեմենտն է։ Ես ուզում եմ, որ այսուհետ, երբ ասենք հայոց լեզու փորձենք այլևս չտարանջատել արևելահայերենն ու արևմտահայերենը, այլ ընկալենք որպես մեկ միասնական լեզու․ գիտենք, որ արևմտահայերենն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասում», կենսունակ հայրենիք չունենալու պատճառով», «Արմենպրես» պետական լրատվական գործակալության

Ո՞ւմ կնշանակեն «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն․ արդեն լարված իրավիճակ է ստեղծվում

Երկու օր առաջ կայացել է «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Ինչպես տեղեկացրել ենք, մրցույթին ռեկորդային թվով՝ 13 թեկնածուներ էին առաջադրվել․ պայքարում էին նախկին գյուղապետեր, ԱԱԾ-ի ներկա ու նախկին աշխատակիցներ, անգամ մարզպետարանի պաշտոնյաներ։ Մեր տեղեկություններով, ամենաբարձր միավորը հավաքել է Արա Պետրոսյանը՝ «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրենը՝ 99%, Արմեն Իգիթյանը՝ «Արփի լիճ» ազգային

«Երբ նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող զորամաս, նա օգտվել է իրավիճակից և դիմել փախուստի»

Շարքային Շ.Ս.Ա. մինչև բանակ զորակոչվելը երկու անգամ դատապարտված է եղել: Ծառայության ընթացքում հարուցվել է քր. գործ մինչև զորակոչվելը կատարված մի գործով, որի նախաքննության ընթացքում նրան ձերբակալել են և մեկ տարի նրա նկատմամբ գործել է խափանման միջոց: Մեկ տարի հետո խափանման միջոցը օրենքի պահանջով փոխելուց հետո, երբ նրան տեղափոխել են ՀՀ ՊՆ ՌՈ ենթակայության տակ գործող

ՄԻՊ-ը հրապարակել է ՍԴ ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2018-2019 թվականներին Սահմանադրական դատարան ներկայացված իր հատուկ դիրքորոշումների ժողովածուն: Սահմանադրական դատարան հատուկ դիրքորոշումներ ներկայացնելու պրակտիկան ներդրվել է 2016 թվականից սկսած։ Հատուկ դիրքորոշումներում ներառվում են Պաշտպանի կողմից անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքում իրավունքների և ազատությունների վերաբերյալ իրականացված վերլուծությունները, կոնկրետ հարցի սահմանադրականության մասին միջազգային սկզբունքներ և չափանիշներ: Ժողովածուում տեղ գտած

«ԵԱՀԿ Մինսկի Խումբը ԼՂ հակամարտության լուծման միակ ձևաչափն է». Region Monitor

Լատվիայի նախագահականի պատասխանը Region Monitor-ի հարցմանը

Քրեական հետախույզները ԱՎՎ ծառայողի բնակարանում հոգեներգործուն դեղահաբեր են հայտնաբերվել (Տեսանյութ)

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության ԱՎՎ Բավրայի բաժանմունքի ավագ տեսուչը հոգեներգործուն դեղահաբեր է վաճառում։ Հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել ոստիկանության մայորի Գյումրիում գտնվող բնակարանում։ Հայտնաբերվել և առգրավվել են ընդհանուր 150-ից ավելի հոգեներգործուն դեղահաբեր ու դեղապատիճներ, այդ թվում՝ «դիազեպամ»

Բակո Սահակյանն ու Արմեն Սարգսյանն այցելել են Ասկերանի շրջանի Հարավ գյուղ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ այցելել է Ասկերանի շրջանի Հարավ գյուղ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ընկերությանը պատճառվել է ավելի քան 1 միլիոն 223 հազար 140 դոլարի վնաս․ (Տեսանյութ)

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով և կատարված ստուգումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2009 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Նամականիշ» ընկերությունը լուծարելու վերաբերյալ։ Որոշման հիման վրա տրանսպորտի և կապի նախկին նախարարի մարտի 30-ի հրամանով ստեղծվել է հիշյալ ընկերության լուծարման հանձնաժողով։ Այդ պահի

Եթե սուր անկյունները չհարթվեն, հարաբերական խաղաղությունը չի կարող շարունակվել. ICG-ն զեկույցը՝ Արցախի վերաբերյալ

Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում բացված թույլ հնարավորությունները փակվելու ռիսկի տակ են: Եթե դա տեղի ունենա, Բաքուն ու Երևանը կարող են ոչ միայն կորցնել այն ձեռքբերումները, որոնց հասել են վերջերս, այլև որոշ ժամանակով թաղել խաղաղության գործընթացը: Երևանն ու Բաքուն լավ կանեն արագ գործեն: Նրանք կարող են սկսել զրուցել այն փակուղի բերած հարցերի

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Սանկտ Պետերբուրգ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Արարողակարգային լուսանկարահանումից հետո ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարները մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունից ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված աշխատանքային ճաշին: Ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների առաջնորդները քննարկել են կառույցի շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր:

«ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունն արդյունավետ էր՝ Միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնման առումով»

ՀՀ վարչապետի հայտարարությունը Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին: Նիստից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Զանգվածային լրատվության

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը  խստորեն դատապարտում է հերթական ոտնձգությունը լրատվամիջոցի նկատմամբ

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը  «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա հարձակման վերաբերյալ Դեկտեմբերի 19-ի գիշերը ապօրինաբար մտել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն և, ըստ աշխատակիցների վկայության, տակնուվրա արել գույքը,  մտել խմբագրի աշխատասենյակ՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բան գտնել: Համակարգչային որևէ տեխնիկա կամ այլ իր գողացված չի եղել, ինչը հուշում է, որ սա շարքային գողության փորձ չէ: Տեղի ունեցածը

Բերման էին ենթարկել թմրամիջոց պահելու կասկածանքով

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները բացահայտեցին: Դեկտեմբերի 19-ին, ժամը 1-ի սահմաններում, քրեական հետախույզները ստացված տեղեկություններն իրացնելով, թմրամիջոց պահելու կասկածանքով, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցից իր «ՎԱԶ-2103» մակնիշի մեքենայով բերման ենթարկեցին Օձուն գյուղի 24-ամյա մի բնակչի: Մեքենայից, նաև կասկածվողի անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է ապակե

«Մենք տարին ավարտում ենք բավական լավ տրամադրությամբ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգի «Բորիս Ելցինի» անվան նախագահական գրադարանում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Նիստին մասնակցել են Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ

«Մեռնեմ Փաշինյանին, որ թողնեն աշխատի կարգին, Հայաստանը կծաղկեցնի»․ դատարկված Խարկով գյուղի 83-ամյա միակ բնակչուհի

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակում տարեվերջյան ամփոփիչ մարզխորհրդի նիստը սկսվեց պատմական պահով․ Անի մայրաքաղաքից ընդամենը մեկ ձորով բաժանվող դատարկված Խարկով գյուղի միակ բնակչուհուն՝ 83-ամյա Վահանդուխտ Մելքոնյանին շնորհակալագիր հանձնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։ Հիշեցնենք, որ սահմանամերձ այս գյուղ մտնելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը , նույնիսկ տեղաբնակները օրեր առաջ անցագիր են հանում ծննդավայր գնալու համար։

Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած տվյալները, դեկտեմբերի 19-ին Աջափնյակ վարչական շրջանում հայտնաբերեցին ու ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին մի քանի տղամարդու։ Միջոցառմանը ներգրավված են եղել նաև Մաշտոցի բաժնի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են սուբուտեքսի դեղահաբ ու մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բերման ենթարկվածներից

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը չի կարող ընթանալ ռազմական հռետորաբանության եւ լարվածության աճի պայմաններում

Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստը Դեկտեմբերի 18-ին Երեւանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ 5-րդ նիստը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ ՌԴ

Իշխանությունը միգրացիայի հարցում ևս անտեսում է ազգային ռազմավարական շահերը . «Սասնա ծռեր»

Ամիսներ առաջ Հնդկաստանի քաղաքացիների համար մուտքի դյուրացված ռեժիմ սահմանելու առիթով պաշտոնական հայտարարությամբ ներկայացրել էինք միգրացիայի վերաբերյալ մեր տեսակետները, գործող իշխանությանը հորդորելով. հրաժարվել նախորդ ապազգային ու հանցավոր ռեժիմի մոտեցումներից, որոնք բխում են օլիգարխիկ-շահադիտական նկատառումներով էժան աշխատուժ ներգրավելու նպատակից և որդեգրել միջազգային-իրավական կարգավորումների համատեքստում ազգային անվտանգության, առաջին հերթին՝ դրա ժողովրդագրական բաղադրիչի, գերակայության վրա հիմնված միգրացիոն ռազմավարություն, ըստ

Քոչարյանի աջակիցն ընդունում է՝ ինքն էր Ոստիկանության տարածած տեսանյութում զրուցում Մարտի 1-ի տուժողի հետ. «Ազատություն»

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանն ընդունում է՝ երեկ Ոստիկանության հրապարակած տեսանյութում ինքն էր զրուցում Մարտի 1-ի գործով տուժողի հետ: Զրուցակցին ճանաչում է ավելի քան երեսուն տարի, անունը չի տալիս, քանի որ նախաքննական գաղտնիք է: Իրենց զրույցի մեջ քրեորեն հետապնդելի որևէ բան չի տեսնում, ասում է՝ տուժողն ինքն է իրեն գտել ու ակնարկել իրավապահների

Հետաձգվում են համակարգային բնույթի, հրատապ բարեփոխումները, արձանագրվել են ընթացիկ կառավարման ձախողումներ. Թադևոս Ավետիսյան

Տարվա ընթացքում, հնարավոր բոլոր եղանակներով ներկայացրել ենք սոցիալ-տնտեսական ոլորտում տեսանելի մի շարք մտահոգություններ՝ մասնագիտական պատշաճ հիմնավորումներով: Բարձրաձայնել ենք արձանագրվող կոնկրետ ձախողումների, չլուծվող, հետաձգվող, սակայն առաջնային նշանակություն ունեցող խնդիրների մասին: Գործող իշխանությունն էլ խորացնում է իր պոպուլիստական դիրքավորումը՝ ի սկզբանե որդեգրված հետևյալ մոտեցմամբ. «Հաջողացրել ենք քաղաքացիների 70 տոկոս քվեն: Մենք գիտենք ամեն ինչ և անսխալական ենք:

Կասկած հարուցող դեղերը լիարժեք չեն արձանագրվել. Դեղատունը խոչընդոտել է ԱԱՏՄ մասնագետների աշխատանքին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետները, գնալով տեսչական մարմնի թեժ գծով ստացված ահազանգի հետքերով, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան 6/2 հասցեում գործող «Նաիրա Ադամյան Ադամի» անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրած զննման արդյունքում հայտնաբերել են ՀՀ-ում գրանցման և օրինական ներմուծված լինելու տեսանկյունից կասկած հարուցող, չդրոշմապիտակավորված դեղեր:

Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է Բակո Սահակյանի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։ Նախագահ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ինչ պետք է իմանան անչափահասները նախատոնական օրերին աշխատանքի ընդունվելիս

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը հասարակության, ԶԼՄ-ների և պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում անչափահաս անձանց աշխատանքային իրավունքների համատարած խախտումների խնդրի շուրջ՝ միաժամանակ հայտարարելով, որ գրասենյակը իր հերթին պատրաստակամ է իրականացնել հանրային մոնիտորինգ, բացահայտել անբարեխիղճ գործատուներին և քայլեր ձեռնարկել խախտումները վերացնելու ուղղությամբ։ Առաջնահերթ կարևորում ենք իրազեկման աշխատանքը, որը կանխարգելիչ նպատակ ունի։ Բանն այն է, որ նախատոնական օրերին

ԵԱՏՄ-ում կենսաթոշակները «կարտահանվեն»

Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ստանձնել ԵԱՏՄ-ում ոսկերչական ոլորտի զարգացման պատասխանատվությունը Սանկտ Պետերբուրգում, Բորիս Ելցինի անվան նախագահական գրադարանում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, նիստը նախագահող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը եւ կոլեգիայի նախագահի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ, այդ երկրի

Քաղհասարակությունը պահանջում է դադարեցնել Դալմայի այգիներում ընթացող կառուցապատումը. «ԷկոԼուր»

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով անհապաղ կասեցնել Դալմայի այգիներում «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող կառուցապատումը: Նամակի մեջ մասնավորապես նշված է. «Ներկա պահին Երևանի Դալմայի այգիներում ընթանում է կառուցապատում, ՀՀ կառավարության 11.01.2018թ. թիվ 5-Ա որոշման հիման վրա: Սույնով Ձեզ խնդրում

Եվգենյա Դոլուխանովան Ուկրաինայի առաջնությունում գրավեց 7-րդ տեղը

Լուցկում ավարտվեց շախմատի Ուկրաինայի կանանց 79-րդ առաջնությունը, որին մասնակցող 10 շախմատիստների մեջ էր Խարկովը ներկայացնող մեր հայրենակից, կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան: Մրցաշարային աղյուսակի ստորին հորիզոնականներում ընթացող Ժենյան վերջին երկու տուրում անընդմեջ հաղթանակ տոնեց եւ 3,5 միավորով պայքարն ավարտեց 7-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Լեւոն Բաբուջյանը նվաճեց  շախմատի Ղազախստանի գավաթը

Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը Ալմաթիում անցկացված շախմատի Ղազախստանի գավաթի խաղարկության եզրափակչում ինը հնարավորից վաստակել է 6,5 միավոր ու նվաճել այդ երկրի շախմատային գավաթը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Լեւոն Քոչարյանը՝ 60 ստորագրության մասին. «Մեկը չկա, որ համաձայնություն տված չլինի»

«Գեթ մեկը չկա, որ համաձայնություն տված չլինի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով շոու-բիզնեսի 60 ներկայացուցիչների ստորագրություններին, որոնցով պահանջում են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Լեւոն Քոչարյանն ասաց, թե ապացույց ունեն, որ այդ անձինք բոլորը համաձայնություն են տվել, ապացույցն էլ չեն հրապարակել նրանց վատ դրության մեջ չդնելու համար։ Նունե

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031