Օրվա լրահոսը
«ՍԴ, դու չպե՛տք է անգործության մատնվես, ՍԴ, դու չպե՛տք է դառնաս քաղաքական գործընթացների մաս». Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ-ի խնդրի լուծման մասին
Նա ասաց, որ ՍԴ-ն չպետք է քաղաքականացված լիներ, բայց ցավում է, որ այդպիսին է. «Քաղաքական գործընթացներին մասնակցության հետ կապված մենք որեւէ բիծ չպետք է ունենանք ՍԴ-ում: ՍԴ-ն պետք է ոչ թե դեպքից դեպք կամ իրավիճակից իրավիճակ այս կամ այն լուծումը գտնի, այլ ՍԴ-ն, Ֆեմիդայի արձանը տեսել եք, առանց նայելու ովքեր են կողմերը, աչքերը փակ պետք է տեսնի ինչ հիմքեր կան, կայացնի որոշում, որը հիմնված է Սահմանադրության վրա»:
Վարչապետը Եվրոպական միությունը լքող Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Միացյալ Թագավորության կառավարությունը պատրաստակամ է օժանդակելու Հայաստանին կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով. ՄԹ դեսպան
Վերջին 10 տարում կուսակցություններին բյուջեից հատկացվել է 900 միլիոն դրամ, մեծ մասը տրվել է իշխող ուժերին
Պատգամավորները դժգոհ են`կուսակցություններին քիչ գումար է տրամադրվում բյուջեից. քննարկումն անցավ կիսադատարկ դահլիճում
Ռինգում մնաց միայն Հովհաննես Բաչկովը
Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի 20-րդ առաջնության 10-րդ օրը Հայաստանի հավաքականի անդամ երեք ներկայացուցիչներից պայքարը կիսաեզրափակչում կշարունակի միայն մինչեւ 63 կգ քաշային, գյումրեցի Հովհաննես Բաչկովը, որը մրցավարների միաձայն որոշումով հաղթեց Դոմինիկյան Հանրապետությունից Լեոնել Դե Լա Սանթոսին: Արթուր Հովհաննիսյանը (52 կգ) եւ Արման Դարչինյանը (75 կգ) պարտություն կրեցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Սանիթեք». Քաղաքապետարանը շարունակաբար զրպարտում է ընկերության ղեկավարությանը
«Սանիթեք» ընկերության անձնակազմը խիստ մտահոգ է, թե ինչպես են մեր աշխատակիցները, ովքեր տարիներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել և ապահովել մեր քաղաքի բարեկեցիկ առօրյան, ժամացույցի ճշգրտությամբ ստացել իրենց աշխատավարձերը, այսօր մեզ հետ միասին հայտնվել նման անելանելի վիճակում: Շատ մտահոգիչ է նաև այն, թե ինչպես է քաղաքապետարանը շարունակաբար վատաբանում և զրպարտում է ընկերության ղեկավարությանն ու ընկերության այս տարիների
«Շատ հնարավոր է եզրակացությունը լինի այնպիսին, որ նաեւ պաշտոնանկություններ լինեն, բայց այս պահին ես բացառում եմ». Տոնոյան
Հարցին՝ նորմա՞լ եք համարում, որ ոստիկանապետը, ԱԱԾ պետը նշանակվեն ոչ թե համակարգից, այլ՝ 25 տարին լրացած, 4 տարվա փորձով՝ նա պատասխանեց. «Եթե դա լինելու է քաղաքական պաշտոն, ես խնդիր չեմ տեսնում»:
Մոսկվայում երեք ամիս շարունակ կընթանա ամենալայնածավալ հայկական փառատոնը
2019 թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 8-ը մայրաքաղաքի ամենակենտրոնում տեղի կունենա ամենալայնածավալ հայկական փառատոնը, որը կներառի 40 միջոցառում` համերգներ, կրթական դասախոսություններ, ինտերակտիվ համերգներ մանուկների համար, խոհարարական, երաժշտական և արվեստի վարպետության դասեր: Այս նախագծի նպատակն է ծանոթացնել Մոսկվայի բնակիչներին և հյուրերին հայկական հարուստ և բազմադարյան մշակույթին: Լավ երաժշտության սիրահարների համար Հայկական մշակույթի շրջանը նախատեսել է ակուստիկ համերգներ,
«Ես կատարում եմ իմ պարտավորությունները, ես իմ սկսած աշխատանքը կիսատ չեմ թողնելու». Տոնոյան
Նա ասաց, որ իրեն անփոխարինելի չի համարում: Հարցին՝ հնարավոր չե՞ք համարում, որ մեկ-երկու օր հետո վարչապետը ձեզ ազատի՝ նա պատասխանեց. «Հնարավոր եմ համարում»: Հարցրեցինք՝ առիթ տվե՞լ եք, որ ազատեն ձեզ պաշտոնից՝ նա պատասխանեց. «Ինչի՞ համար, ես ոչ մտադրություն ունեմ, ոչ տեղեկություն ունեմ, ոչ էլ առաջադրանք եմ ստացել»:
Սերգեյ Սմբատյանին շնորհավորել է Մալթայի արտգործնախարարը
Մալթայի արտգործնախարար Կարմելո Աբելան Վալետայում ընդունել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ շնորհավորելով նրան Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Արտգործնախարարը նշել է, որ սեպտեմբերի 14-ին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ ելույթը ցույց տվեց, որ Սերգեյ Սմբատյանն արդարացրել է բոլոր սպասումները։ Հիշեցնենք, որ Սերգեյ Սմբատյանը և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը 2019-2020 համերգաշրջանի առաջին համերգն ունեցել են
Արթուր Վանեցյանի հեռանալը կարող է վտանգավոր լինել իշխանության համար. Գեւորգ Գորգիսյան
«Եթե նախկինում հեռացողները վախենում էին խոսել, հիմա խոսում են եւ խոսում են անհարգալից, մի քիչ հեգնանքով»
Հատկապես խնդրահարույց է ԱԱԾ և Ոստիկանության հետ կապված վիճակը. «Սասնա Ծռեր»
Առկա իրավիճակի համատեքստում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները վկայում են, որ պետական կառավարման համակարգի ճգնաժամը խորանում է, իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի դեմարշային բովանդակությունը և դրա նկատմամբ 5-րդ շարասյան աջակցող դիրքավորումը ևս մեկ անգամ ապացուցում են, որ եղել է և կա ռևանշի դավադիր պլան և որ այդ պլանը ձախողման վտանգի առաջ է կանգնած: Ազգային անվտանգության
«Ֆուտբոլի խաղ կլինի՝ կհարցնեմ». Դավիթ Տոնոյանը՝ Վանեցյանի խոսքերի մասին, թե «սպայի պատիվը վեր է ամեն ինչից»
«Եթե իմ գործընկերները, իմ ընկերները գտնեն նպատակահարմար իմ հետ կիսվելու իրենց դրդապատճառների վերաբերյալ, ես կուզենամ լսել»:
Վալերիյ Օսիպյան. Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում
Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյանի հրաժեշտի խոսքը Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետ էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում: Իսկ այսօր ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել հայ ժողովրդին ոստիկանի
Հայաստանն ու Լեհաստանը 650 տարվա բարեկամներ են. Գդանսկի հայկական միությունում ներկայացվել է «Հայոց Լեհաստանը» գիրքը
«Տոլման միշտ եղել է և հիմա էլ համարվում է բացառապես հայկական խոհանոցի ամենահին ու հայտնի կերակուրներից մեկը: Առաջին անգամ եմ լսում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն համարել է ադրբեջանական կերակուր», – ասել է Լեհաստանի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Քշիշտոֆ Ստոպկան՝ Գդանսկի հայկական միությունում ներկայացնելով իր և պրոֆեսոր Անջեյ Ժեմբայի «Հայոց Լեհաստանը» գիրքը: Գրքում ներկայացված են, թե ինչպես
Օսիպյանը հրաժեշտ տվեց գործընկերներին. պատճառները ոստիկանությունից չեն հայտնում
Քիչ առաջ ավարտվել է Վալերիյ Օսիպյանի հանդիպումը ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Օսիպյանը հրաժեշտ է տվել գործընկերներին, ամփոփել իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Նա, սակայն, չասաց, թե ինչու է Օսիպյանն ազատվել պաշտոնից։ Ահարոնյանը նշեց, որ Օսիպյանի տրամադրությունը բարձր է եղել,
Միհրան Պողոսյան. Շոուների հաղթարշավը հասել է բանակ
Հայաստանյան վերջին զարգացումները՝ երկրում առկա կառավարման ճգնաժամի ցայտուն վկայությունն են։ Հանրահայտ իրողություն է՝ ցանկացած փոփոխություն, որը չի հանգեցնում տեսանելի դրական արդյունքի՝ կորսված հնարավորությունների հերթական «վավերագիրը» դառնալուց զատ՝ էլ ավելի է խորացնում հասարակական տրամադրությունների բևեռացումը։ Զարգացման ու առաջընթացի վերաբերյալ գործող իշխանության կողմից շարունակաբար շեփորվող հայտարարությունները գնալով ավելի են կտրվում իրականությունից։ «Նախորդների սխալները չկրկնելու» կարգախոսի ներքո այսօր
Մոտ ժամանակներս մենք մեր խոսքը կասենք կռվի դաշտում. Ադրբեջանի Պաշտպանության նախարարը՝ ՀՀ վարչապետի հայտարարության մասին
Եվ դա կկատարվի մոտ ժամանակներս: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան տալի՞ս է իր խոսքերի համար, թե ոչ:
Ռուբինա Աթոյանը նշանակվել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՌՈՒԲԻՆԱ ԱԹՈՅԱՆԻՆ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 12-ի ԲԴԽ-63-Ո-139 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբինա ԱԹՈՅԱՆԻՆ նշանակել Արարատի և
«Նախագծում կան հիմքեր, որ այն պաշտպանում է բանկային գաղտնիքն ու հանրային շահը»
Բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագիծը, իսկ ավելի ճիշտ՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը կառավարության նիստում հավանություն ստանալուց հետո բավականին քննադատվեց: Շատերը կարծիք հայտնեցին, որ դա հիմք է տալու իրավապահ մարմիններին, այսպես ասած, տեղի-անտեղի, կամայական գործողություններով ցանկացած անձի բանկային գաղտնիքը բացահայտել: Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն «Առավոտի» հետ զրույցում նկատում
Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱԼԵՐԻՅ ՕՍԻՊՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԲՈԿ նախագահը` Քոչարյանի դատավորի եւ կոմպրոմատների մասին
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց, որ իրենց կանոնադրությամբ եւ օրենքով սահմանված չէ նախկինում պաշտպանված ատենախոսությունները վերանայելը, իրավական, գիտական կամ քաղաքական գնահատական տալը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության վերաբերյալ վերապահումներին եւ ԱԺ-ում քննարկումներին, Սմբատ Գոգյանն ասաց, որ դատավորի ատենախոսության մեջ գրագողության վերաբերյալ տեղեկատվությունը եւս ստացվել է դրսից,
Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ամփոփվել է «Ամառային դպրոց խոցելի խմբերի համար» ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախորդ մրցութաշրջանի դրամաշնորհային ծրագրով իրականացված «Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց խոցելի խմբի երեխաների համար» ծրագիրն ամփոփվել է: Սեպտեմբերի 11-ին գրադարանի ճեմասրահում ցուցադրվել են մանկապատանեկան ստեղծագործական անվճար խմբակներ հաճախած երեխաների աշխատանքները, իսկ թատերական խմբակի պարապմունքներն ամփոփվել են թումանյանական մոտիվներով հեքիաթների բեմադրությամբ: Ծրագրի փոքրիկ շահառուներն ամռան 3 ամիսներին հնարավորություն են ստացել
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու համար
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Սմբատ Գոգյանը զուգահեռներ տարավ Քոչարյանի դատավորի ու Դիանա Գալոյանի ատենախոսությունների միջեւ
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում անդրադարձավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության վերաբերյալ եղած խնդրին: Մասնավորապես ՀՊՏՀ մի ուսանող հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ԲՈԿ նախագահը անձնական գնահատական տվեց է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորի Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությանը, սակայն նույնը չի պատրաստվում անել Դիանա Գալոյանի ատենախոսության պարագայում, երբ դարձյալ նույն
Ոստիկանության համակարգի պաշտոնյաների հավաքը սկսված է
Ոստիկանության համակարգի պաշտոնյաներն այս պահին գալիս են ոստիկանության գլխավոր շենք։ Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ կոլեգիալ նիստի են կամ խորհրդակցության։ Բարձրաստիճան ոստիկանները Վալերիյ Օսիպյանի հրաժարականի մասին լուրերը չեն մեկնաբանում եւ շտապում են խուսափել տեսախցիկներից։ Ոստիկանության համակարգի ներկայացուցիչներից մեկը լրագրողներին հայտնեց, որ հանդիպումը սկսվել է 13:00-ին եւ նվազագույնը կես ժամ կտեւի։ https://www.facebook.com/aravot.am/videos/2134892300149580/?__xts__[0]=68.ARAr-HuMjueelQLrCwwTQCO7b9pCNl1yCa5w9MPbNYheFR9ujaqD5q2KAFCfL9hBJJ-bDDT2FniNL0kZVxl8MNqU7vCvtf34MQxdnC-YF4qFkOFD48dxdpslcBEMjuViPE76HZzRFyGPrPwT1oSqMfSsfeLLf773yTKSqGCBu4B6Rox1Vj0JG86IpS90CheshHoHwNecwK-_MgAhfdUGOWBIae6CoUr2UrKiKbDAHzl4128zo21vpeGDXBeaPw94m9NLPmiS0MjKVNYaMMEyY8A1mWTuWya2_HuILSFD6CB3d6i-z0JP4OiFiS0WAH1APx8IM-uiMNcKN-7_OU2x93DdV0MVc6gr5MFvOw&__tn__=-R Երեկ մամուլում տեղեկություններ
Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին, 23-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-22-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-23-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի
«Ֆարմանյանին կալանավորելու մասին որոշման հիմքում դրվել են մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը խոչընդոտելու եւ քննությունից թաքնվելու մտավախությունները»
«Առավոտի» հետ զրույցում ասում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան դիմած փաստաբան Լիանա Բալյանը Օգոստոսի 29-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչը դիմել էր Սարգիս Ֆարմանյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ: Ինչպես տեղեկացրել ենք, նա անցնում էր Էդգար Գյուլազյանի սպանության գործով, որպես օժանդակող:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշների պարունակող տվյալներ. ՀՀ դատախազություն
Ընդ որում՝ միայն հիմնարկի խցերում տեղադրված հատուկ փականներով համալրված դռների մասով առերևույթ պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 48մլն ՀՀ դրամ։
Վարչապետը Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել. հայտնի է նրան փոխարինողի անունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։ Past.am-ի տեղեկություններով, ոստիկանապետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ոստիկանապետի տեղակալ Արման Սարգսյանը:
Իշխանության անխտիր բոլոր ճյուղերը մեկ անձի ու մեկ ուժի ձեռքում հավաքելու փորձի գործընթաց է նշմարվում. «Փաստ»
Իշխանության թևերի տարանջատման սկզբունքի մասին իսպառ մոռացած:


















































