Օրվա լրահոսը

ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 26-ին, ժամը 02:09-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Դ., ծնված 1989

Գավառի մանկատանը մատակարարված անորակ սնունդը փոխարինվել է. Մանկատան տնօրեն

«Այսօր «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ը՝ իր կողմից կազմված արձանագրության համաձայն, ստացել է «Ֆոտոն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի տեխնիկական պահանջներին համապատասխանող սնունդը: Մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում մեր հաստատությանը մատակարարվող սննդի և մյուս ապրանքների որակական հատկանիշները և արձանագրում անգամ աննշան թերությունները: Այս անգամ ևս հենց մատակարարման պահին նկատել և արձանագրել ենք թերությունները և հրաժարվել ընդունել մատակարարված

Մեղադրանք է առաջադրվել՝ 10-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 14 տարին չլրացած  աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ կալանավորվել է։ Նախնական տվյալներով՝ 2019 թ. հուլիսի 20-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Երևան քաղաքի բնակիչներից մեկը և հայտնել, որ հարևանությամբ գտնվող շենքի բնակարաններից մեկում իր

ԱՍԵԿՈՍԵ

Հասկանալ՝ նշանակում է զգալ: ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ354+520-կմ364+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ354+520-կմ364+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում իրականացվելու են հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ատելության խոսք․ 2018-ի նախընտրական քարոզարշավի հիմնական մարտահրավերը

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզչական փուլում գրանցված ամենախոշոր խնդիրը ատելության խոսքի կիրառումն էր։ Այս մասին ասվում է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի՝ 2018-ի դեկտեմբերի 6-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ զեկույցում։ Ըստ իրականացված դիտարկման արդյունքների, ընդհանուր առմամբ գրանցվել է ատելության խոսքի կիրառման 172 դեպք։ Ընդ որում, ատելության խոսքի տարածման մեջ գրեթե հավասարապես մեղադրվում էին «Իմ

«Արմավիր» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Գերասիմ Գևորգյանը

Քրեակատարողական ծառայությունում իրականացվող կադրային փոփոխությունները հասան ՔԿՀ-ներ։ Մեր տեղեկություններով «Արմավիր» ՔԿՀ-ի պետ է նշանակվել Գերասիմ Գևորգյանը։ Նա համակարգի հնաբնակներից էր, ու ըստ որոշ տեղեկությունների՝ ժամանակին համակարգից հեռացել էր, որպեսզի աջակցի Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Իսկ ՔԿՀ-ի նախկին պետ, համակարգի երկարամյա աշխատակից Վարուժան Եղիազարյանը կանցնի թոշակի։ Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

«Ութ-ինն ամիս դռները բաց են, որ ցանկացած հայ, հայկական կազմակերպություն իր առաջարկը բերի». Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել անտարբեր չլինել Մխիթարյան միաբանության Մուրադյան վարժարանի ճակատագրի հանդեպ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ: Նրանք խոսել են Մխիթարյան միաբանության գործունեության, այսօրվա դժվարությունների ու խնդիրների, մասնավորապես, Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի ապագայի վերաբերյալ։ Հանդիպումից հետո Հանրապետության նախագահն ու Սրբազանը այցելել են Փարիզի մերձակա արվարձան Սևրում գտնվող Մխիթարյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, Ամառային այս օրերին, երբ աշխարհի շատ երկրներում պետական և քաղաքական կյանքը հիմնականում մտել է հանդարտ փուլ, մեր երկրում դեռևս ակտիվ են հանրային բանավեճերը և փնտրտուքները: Անշուշտ, բոլորիս նպատակը շարունակում է մնալ նույնը. երկրում ամրապնդել ժողովրդավարությունը, ապահովել տնտեսական զարգացում և երկրի անվտանգությունը, ունենալ բարեկեցիկ հասարակություն, լիարժեքորեն կյանքի կոչել իրավական, սոցիալական պետության կայացման սահմանադրական սկզբունքները,

«Ազատության» հրապարակի համալիրի և հարակից տարածքներում առերևույթ ապօրինաբար սրճարաններ տեղադրել թույլատրելու դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել

Երևան քաղաքի դատախազությունում, ոլորտը կարգավորող օրենսդրության և իրավական ակտերի լույսի ներքո ծավալուն ուսումնասիրության առարկա են դարձվել հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ ունեցող Ազատության հրապարակի համալիրի, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի պահպանության գոտիներում գտնվող տարածքներում սրճարանների և մյուս օբյեկտների  տեղադրման կամ շինարարության աշխատանքների, այդ նպատակով  հողամասեր տրամադրելու վերաբերյալ

Իրականությունից կտրվելու հետեւանքները

Եվրոպայում ամենամեծ հեղափոխություններից մեկը տեղի էր ունեցել 1520-ական թվականներին եւ կոչվում էր Ռեֆորմացիա: Այդ շարժումն ուներ բազմաթիվ պատճառներ՝ առաջին հերթին, իհարկե, նոր, շուկայական հարաբերությունների զարգացումը: Բայց եթե իրադարձություններին նայենք այսօրվա աչքերով, ապա մեզ հետաքրքրող պատճառներից մեկը կաթոլիկ եկեղեցու լճացումն էր, բյուրոկրատացումը, խիստ աստիճանակարգ սահմանելը, եկեղեցական «շեֆերի» ճոխ ու շվայտ կյանքը եւ այդ բոլոր երեւույթների ճչացող

«Բակո Սահակյանի հրաժարականը և Սամվել Բաբայանի առաջադրումը որևէ կերպ չեն կարող  առնչվել միմյանց հետ»

Մամուլում տեղ գտած հրապարակումները այն մասին, թե Բակո Սահակյանի հրաժարականի դեպքում  Սամվել Բաբայանը չի առաջադրվի Արցախի նախագահի պաշտոնում,  չեն համապատասխանում իրականությանը։ Բակո Սահակյանի հրաժարականը և Սամվել Բաբայանի առաջադրումը որևէ կերպ չեն կարող  առնչվել միմյանց հետ, ոչ մի տեսանկյունից։  Դեռ ուր մնաց խոսել որևէ պայմանավորվածության մասին։ Դրանք երկու իրարից շատ տարբեր գործընթացներ են։ Ստորագրահավաքը ավարտվել է

19 ամյա զինծառայողը ինքնասպանություն է կատարել արցախա-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում

19 ամյա Վոլոդյան դիրքի ավագի ուղղությամբ կրակելուց հետո, զորամասից փախել էր

Բեռնատարն ամբողջությամբ այրվել է

Հուլիսի 25-ին, ժամը 16:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Չկալով գյուղի վերջնամասում այրվում է անասնակերով բեռնված ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Չկալով գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում այրվում է «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը (անասնակերով բեռնված). կա

Գագիկ Խաչատրյանը որոշել է ըմբշամարտի ԱԱ-ին մասնակցող հավաքականի կազմը

Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Բուլղարիայում կայանալիք ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությանը կմասնակցի նաեւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը: Սոֆիայում մրցագորգ կմտնեն Արայիկ Թոփալյանը՝ 45 կգ, Կարապետ Մանվելյանը՝ 48 կգ, Կարեն Հովհաննիսյանը՝ 51 կգ, Սուրեն Աղաջանյանը՝ 55 կգ, Արման ՎԱրդանյանը՝ 60 կգ, Արման Խաչիկյանը՝ 65 կգ, Լյովա Խաչատրյանը՝ 71 կգ, Վիգեն Նազարյանը՝ 80 կգ, Ռազմիկ Մահլամյանը՝ 92 կգ

Պատանի ազատ ոճայինները կմասնակցեն ԱԱ-ին

Պատանի ազատ ոճային ըմբիշները հուլիսի 31-ին մեկնելու են Սոֆիա: Բուլղարիայում  մեր տղաները մասնակցելու են այս տարիքային խմբի աշխարհի առաջնությանը: Հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը ընտրել է հետեւյալ ըմբիշներին. 45 կգ՝ Էդիկ Հարությունյան, 48 կգ՝ Հարություն Հովհաննիսյան, 51 կգ՝ Լեւիկ Միքայելյան, 55 կգ՝ Նորիկ Հարությունյան, 60 կգ՝ Գենիկ Ասատրյան, 65 կգ՝ Դավիթ Մարգարյան, 71 կգ՝  Մենուա

Սեւանի ափին տնտեսվարողներին կպարտադրեն մաքրող կայաններ տեղադրել

Սեւանա լճի օրհասական վիճակը քննարկվեց Հանրային խորհրդի լիագումար նիստում: ՀԽ անդամ Յուրի Ջավադյանը խոսեց Սևանա լճում առկա խնդիրներից եւ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերից:Նա անդրադարձավ Սեւանի ափին եղած հաստատություններին, որոնցից մշտական գործող են  շուրջ 300 առափնյա կազմակերպություններ` հյուրանոցներ, ռեստորաններ, հանգստյան տներ: Լրագրողների հետ զրույցում պարոն Ջավադյանը խոսեց այն մասին, թե ինչպես ենք ազգովի կեղտոտում Սեւանը:

ՀՀ-ն եւ ԱՄՆ-ը դեռ հեռու են ռազմավարական համագործակցության հնարավորությունից. Սոս Ավետիսյան

Հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների համար մեր զրուցակիցը հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը եւ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գոյությունը, խոչընդոտ չի համարում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը Հայաստանի համար շատ կարեւոր է համարում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության ծրագիր ունենալը, մանավանդ, որ ԱՄՆ-ը նման ծրագրեր ունի մեր երկու հարեւանների`Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Հիշեցնենք, նման նախաձեռնությամբ

Ինչ է կատարվել և ինչ է սպասվում մեր ժողովրդին

     Փորձենք դիտարկման ենթարկել մեր ժողովրդի անցած ճանապարհը նորանկախ Հայաստանում՝ մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը: Անկախության հռչակումից հետո խորհրդային բոլոր կապերը, կարգերը սկսեցին աստիճանաբար մարել, որն ակամայից բերեց հանրապետությունում աշխատող բացառապես բոլոր ձեռնարկությունների կանգառին, որն ինչպես խորհրդային մնացած երկրներում, Հայաստանի տնտեսությունը ևս լրիվ ենթարկեց կոլապսի՝ իր բոլոր անկանխատեսելի հետևանքներով: Հանրապետության բոլոր գործարաններն ու ձեռնարկությունները, որոնց

Սամվել Բաբայանը կեղծ օրակա՞րգ է փորձում վավերացնել՝ առաջ քաշելով «հայաստանցի» և «ղարաբաղցի» տարանջատումները. ԱՐՑԱԽՊՐԵՍ

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սահմանադրական փոփոխությունների նպատակով անցկացված ստորագրահավաքի և այս առթիվ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմից արված հայտարարությունների մասին «Արցախպրես » լրատվական գործակալությունը զրուցել է ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ: -Պարո՛ն Դանիելյան, սահմանադրական փոփոխությունների նպատակով նախաձեռնված ստորագրահավաքն արդեն ավարտվել է: Կա՞ն արդյոք տեղեկություններ, թե քանի մարդ է մասնակցել, կամ ինչպես է այն անցել:

Բուռն բանավեճ` Ստամբուլյան կոնվենցիայի քննարկմանը. «Կինն ու տղամարդը հոսանքի պլյուսն ու մինուսն են»

Հուլիսի 25-ին   Հանրային խորհրդի լիագումար նիստի օրակարգում, որը վարում էր ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ի թիվս այլ հարցերի քննարկվեցին նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված վտանգները եւ կոնվենցիայի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, զեկուցողն էլ ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանն էր: Նա ներկայացրեց կոնվենցիայի այն կետերը, որոնք վիճահարույց են համարվել Հայաստանում:  Մանրամասն` տեսանյութում Ինչպես եւ սպասվում էր, հարցի

Զոհրաբ Մնացականյանը և Արչիլ Թալակվաձեն քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը

Հուլիսի 25-ին պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցան Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոֆիո Քացարավան, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Ռուսլան Պողոսյանը  և Սամվել Մանուկյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թունիսի նախագահի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Ալ Բաջի Կաիդ Ալ Սիբսիի (լուսանկարում) մահվան կապակցությամբ: Նախագահը մասնավորապես նշել է, որ կիսում է Թունիսի բարեկամ ժողովրդի և նախագահ Ալ Սիբսիի մերձավորների վիշտը: ՀՀ նախագահի աշխատակազմ

Ուկրաինան Կերչի նեղուցում ռուսական լցանավ է կալանել. Ռուսաստանը կոշտ է արձագանքել

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Օդեսայի շրջանի Իզմայիլ նավահանգստում կալանել է ռուսական Neyma լցանավը, հաղորդում է BBC-ն: Կալանված լցանավում խուզարկություն է կատարվել, առգրավվել են փաստաթղթեր, անձնակազմը հարցաքննվել է: Լցանավում եղել է անձնակամի 10 անդամ: Լցանավը կալանվել է ուկրաինական ռազմանավերն արգելափակելու համար: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կարծում է, որ Ռուսաստանի սահմանային ծառայության ներկայացուցիչները Դաշնային անվտանգության ծառայության ուղղակի հրահանգով «ռազմական

Բուդապեշտում մեկնարկել է շախմատի Եվրոպական ունիվերսիադան

Բուդապեշտում մեկնարկել է շախմատի Եվրոպական ունիվերսիադան, որին մասնակցում է տղամարդկանց 21 եւ կանանց 8 թիմ: Հայաստանը ներկայացված է միայն տղամարդկանց պայքարում: Հայաստանի Տնտեսագիտական պետական համալսարանի թիմի կազմում են գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը: Մեկնարկային տուրում մեր տղաները հաղթել են Պորտոյի համալսարանի թիմին՝ 1,5:0,5: Տիգրան Հարությունյանը պարտության է մատնել Անդրե Վենտուրա Սքուզային,

Վաղն արդեն ավելի ուշ է լինելու

Մեր երկրում ստելը համարվել է փորձառության նշան, բոլոր նրանք, ովքեր կարողացել են փաստերը աղավաղել, ոչ մի բանի համար պատասխան չտալ, ակնհայտ չարիքը ներկայացնել բարիք, տասնամյակներով ղեկավարել են մեզ, իսկ երբ բացահայտվել է նրանց սուտը, դիմել են վերջին միջոցին՝վախեցրել են մեզ Ղարաբաղի կորստով և մենք լռել ենք հանուն հայրենիքի, իսկ իրենք շարունակել են թալանել: Երևի թե

Զինված ուժերում 2019թ. առաջին կիսամյակում արձանագրվել է հանցագործությունների նվազում. ՀՀ զինվորական դատախազության ամփոփումը

ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել և ամփոփել է 2019թ. 1-ի կիսամյակի ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում հանցավորության ընդհանուր վիճակը, հանցագործությունների կանխման, բացահայտման, վիճակին, դրանց էֆեկտիվության մակարդակի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունավետության վիճակը: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է ԶՈՒ և այլ զորքերում հանցագործության 425 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 509 դեպքի դիմաց, այսինքն հանցագործությունների քանակը

Դեսպան Կաժոյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Վիետնամի ԱԳՆ-ում

Հուլիսի 25-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանն (նստավայրը` Հանոյ) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՎՍՀ պետական արարողակարգի գլխավոր տնօրեն Մաի Ֆուոկ Զունգին (Mai Phuoc Dung): Ողջունելով դեսպանին` Մաի Ֆուոկ Զունգը շնորհավորեց դեսպանին կարևոր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ՝ ընդգծելով հայ-վիետնամական ավանդական բարեկամությունը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և

Մեկնարկել են Մ10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 7,1կմ և 7,4կմ  հատվածների միջին նորոգման աշխատանքները

Մեկնարկել են  Մ10  Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 17+000-կմ24+100 և կմ57+000-կմ64+400 հատվածների միջին նորոգման աշխատանքները: «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը միջին նորոգման աշխատանքների շրջանակներում իրականացնում է ճանապարհի ֆրեզավորում, հարթեցում, և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Կմ57+000-կմ64+400 ճանապարհահատվածի աշխատանքները իրականացնում է «ԱՎԱ 2000» ՍՊ ընկերությունը: Տվյալ ճանապարհահատվածում իրականացվելու է ճանապարհի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և մանրաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ:

Նոր ֆոտոթակարդներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին՝ CNF-ի ֆինանսավորմամբ

Կովկասի բնության հիմնադրամի ֆինանսավորմամբ ոչ մեծ, բայց հերթական շատ կարևոր գնումն է իրականացվել  «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար: 850.000 դրամ ընդհանուր արժողությամբ 10 ֆոտոթակարդները կենդանիների պահպանության և մոնիթորինգի իրականացման համար կարևոր նշանակություն ունեն:  Կովկասի բնության հիմնադրամը շարունակում է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ զարգացնելու ԲՀՊՏ-ների ենթակառուցվածքները, նաև բարելավելու կենսաբազմազանության պահպանության պայմանները: Նշենք, որ 2019

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031