Օրվա լրահոսը
«Կարող են նաեւ տեղային հանրաքվեներ իրականացվել, որպեսզի մեր քաղաքացիները լիարժեքորեն ընդունեն խոշորացման անխուսափելիությունը, նոր միայն անցնենք խոշորացման»
«Առավոտը» Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ զրուցեց խոշորացման հետագա փուլերի եւ մարզպետների ինստիտուտի առավել արդյունավետ գործելու համար անհրաժեշտ փոփոխությունների մասին: – Խոշորացման մեկ փուլ արդեն անցել է, հատկապես քաղաքների շրջանում, օրինակ՝ Եղվարդ, Չարենցավան քաղաքներում: Ինչպե՞ս եք տեսնում այս գործընթացի շարունակությունը, մասնավորապես նաեւ կառավարության ծրագրում էլ ամրագրումներ կան խոշորացման հետ կապված: – Մեր քաղաքական թիմը, մասնավորապես
Ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել Լոռու մարզում
Հուլիսի 11-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ուժեղացված ծառայություն են իրականացրել ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու նպատակով։ Ոստիկանները լուսադեմին Քարինջ-Թումանյան ճանապարհին հայտնաբերել են փայտանյութով բարձված «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։ Այն վարած 27-ամյա երիտասարդը, որը Լոռու Մարց գյուղի բնակիչ է, բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և մեքենայով հանդերձ բերվել է
Երևանում մեկնարկել է 250 մեգավատ հզորությամբ նոր էլեկտրակայանի կառուցման շինարարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանում նոր 250 մեգավատ հզորությամբ գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությանը: Ծրագիրն իրականացնում է իտալական «Ռենկո» ընկերությունը: Ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ներդնել շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար: Ներդրումային ծրագրում ներգրավված են իտալական պետական «Սիմեստ» ու գերմանական «Սիմենս» ընկերությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններ:
«Արցախի գեներալիտետը ճամբարների է բաժանվել. վտանգավոր է». Ռուբեն Հակոբյան
Իշխանությունը չի փորձում համաձայնության մթնոլորտ ձեւավորել, այլ ավելի է նպաստում հակադրության աճին
Խնամելու փոխարեն գումար է կանխիկացրել տարեցների բանկային քարտերից
Հուլիսի 11-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լվովյան փողոցի 1-ին շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Կոտայքի մարզի 47-ամյա մի բնակչուհու: Պարզվել է, որ նա որպես խնամակալ գտնվելով տարեց մի տղամարդու բնակարանում՝ հուլիսի 4-ին, ժամը 14.00-ին, օգտվելով վերջինիս և նրա կնոջ անուշադրությունից, բնակարանից վերցրել է բանկային քարտեր և
Իշխող քաղաքական ուժն իր իսկ համար երաշխիքներ է սահմանել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կառավարելի լինի. «Իրավական ուղի»
Կոչ ենք անում բոլոր պատասխանատու մարմիններին և պաշտոնատար անձանց զերծ մնալ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում վերը ներկայացված ակնհայտ հետ քայլից։
Վահե Հովհաննիսյան. Ակնհայտ է, որ այսօրվա վիճակը իշխանությանը չի գոհացնում՝ բոլոր հիմնական ուղղություններով
Այն իրականությունը, որն այսօր կա Հայաստանում, երկար պահպանվելու որևէ շանս չունի։ Ո՞ր ուղղությամբ կլինեն փոփոխությունները՝ այս պահին գործնականորեն անհնար է հաշվարկել։ Այսօր ապագայի ցանկացած հաշվարկ արվում է անցյալի հիման վրա։ Հաջորդ փուլի հաշվարկը հնարավոր կլինի արդեն միայն, երբ Հայաստանում այսօրվա ստատուս քվոն փոխվի, լինեն որոշ կանխատեսելի ու նաև անակնկալ զարգացումներ, արտաքին և ներքին շոկեր, ձևավորվեն
Արտյոմ Մխոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ տարուց ավելի քրեակատարողական համակարգի ղեկավարումն իրեն վստահելու համար
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արթուր Գոյունյանին: Նախարարը ողջունել է ՔԿԾ աշխատակազմին և վստահություն հայտնել, որ բոլորն են գիտակցում իրենց առջև դրված բարդ և պատասխանատու աշխատանքը: «Անելիքները շատ են, դրանք մեկ օրում, մեկ ամսում և նույնիսկ մեկ տարում լուծվող հարցեր չեն, բայց մենք
6 տարի առաջ հայտարարված դպրոցականների՝ Բրազիլիա մեկնելու ավիատոմսերի ձեռքբերման մրցույթի հետքերով
«Խաղ» պետական բյուջեի գումարների հաշվին «Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հայցը 5 տարի է, ինչ դատարաններում է: Հայցվորը դատի է տվել «Բրենդ Մեդիա Տրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` պահանջելով պատասխանող ընկերությունից հօգուտ իրենց բռնագանձել 16.722.036 ՀՀ դրամ, որից 12.882.600 ՀՀ դրամը` որպես չմատակարարված ապրանքի համար նախապես վճարված գումարի հետվերադարձ, 3.839.436 ՀՀ դրամը` որպես վնաս, ինչպես
Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցի նախկին տնօրենը յուրացրել է 3.455.000 դրամ
ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները: Ըստ նախնական տվյալների, նախկին տնօրենը օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2014-2018 թվականներին որպես դռնապահ, հավաքարար ու հնոցապան
«Դատաիրավական համակարգի դավադրությունը Գագիկ Ջհանգիրյանի նախաձեռնությունն է». Ռուբեն Հակոբյան
Այսօր այդ մարդը, որը պետք է բանտում լիներ՝ պետական հեղաշրջման եւ դավաճանության համար, գնահատականի չարժանացավ:
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր տեխնածին «կոլապսի» հետեւում կա մարդկային գործոն, որն է ի վերջո այս ամենի պատասխանատուն. «Ազգ»
Հայաստանում հուլիսի 11-ին տեղի ունեցած էլեկտրաէներգիայի տատանումները հանգեցրին էլեկտրականության մատակարարման դադարեցման ՀՀ բոլոր մարզերում ու Երեւանում: Դրա պատճառները դեռ վերջնական հայտնի չեն, սակայն արդեն այսօր իսկ պարզ է, որ խնդիրը տեխնածին է ու որ այդպիսի խնդիրներ ժամանակ առ ժամանակ առաջանում են տարբեր պետություններում: Սակայն գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր տեխնածին «կոլապսի» հետեւում կա մարդկային գործոն, որն
Կոնստանտին Օրբելյան + Հասմիկ Գեղամի Գրիգորյան․ մի նոր գլուխգործոց, որ «պայթեցրեց» դահլիճը
Ինչպես արդեն ազդարարվել էր, հուլիսի 10-ին Ալ․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թ. «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանի մենահամերգը՝ երեկոյին ներկա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո, որը և նվիրված էր երգչուհու հոր՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ
Արդեն մոտ տասը տարի լիճն ամեն այս սեզոնին մամռակալում է, սեզոնային ալեկոծություններն էլ մամուռը դուրս են նետում ափ. «Ազգ»»
Վերջին օրերին հասարակության շրջանում մեծ հնչեղություն գտած Սեւանա լճի հիմնախնդիրն ինձ մի անեկդոտ հիշեցրեց. 2015թ. մի մարդ շնչակտուր տաքսի է նստում ու վարորդին պատվիրում էՙ իրեն արագ Արեւմտյան Հայաստան հասցնել: Վարորդի հարցին, թե ո՞րն է շտապելու պատճառը, ուղեւորը պատասխանում էՙ «Մեր վանքերն ու եկեղեցիները քանդում են» : Օրեր շարունակ Սեւանի ճակատագրով մտահոգվողներն էլ այդ մարդու
Գյուղական բնակչության նվազման խնդիր ունենք. «Փաստ»
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն օրերս հրապարակել է կանխատեսում, որի համաձայն Հայաստանի բնակչությունն առաջիկա 6 տարվա ընթացքում կավելանա 15 հազարով, բայց մինչև 2050 թվականը կպակասի 150 հազարով: Կանխատեսումների հիմնական պատճառներն են ծնելիության ցածր գործակիցն ու արտագաղթը։ Պատմական գիտությունների թեկնածու, միգրացիոն հարցերով փորձագետ Միհրան Գալստյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ իր կարծիքով, բնակչության թվի նվազմանը նպաստող առաջին գործոնը
Վարչապետին են դիմել դատավորների ընտանիքի բակով անցնող կոյուղու հարցով
ՀՀ վարչապետին են դիմել Երեւանի 2-րդ Աղյուսագործների 84, 86, 88 տունը սեփականության իրավունքով տիրապետող, օգտագործող քսան բնակիչները: Նրանց ստորագրություններով բաց նամակը երեկ տրամադրվել է նաեւ «Առավոտին»: Բնակիչները նշյալ տարածքը տիրապետում են անցյալ դարի 70-ականներից: Բնակիչները տեղեկացնում են. «Մեր հարեւանությամբ Ռոստոմի 91 տանը բնակվում են ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Ելենա Սողոմոնյանը, նրա որդին` Երեւան քաղաքի
«Ստամբուլյան կոնվենցիան ստիպելու է հրաժարվել ազգային ավանդույթներից, ճանաչել 3-րդ սեռի գոյությունը». Արա Հակոբյան
Երբ մեզ ասում են, թե անհանգստանալու բան չկա, մենք հասկանում ենք, որ կոնվենցիան ունի իրավական արժեք. այնպես որ, եկեք հաշվի առնենք վտանգները
Կասկածներ ունեն, թե «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանին սպանողը Հայաստանից չի եղել. «Ժողովուրդ»
Հուլիսի 10-ին գրել էինք, որ Նոր Նորքում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի շրջանակներում ՀՀ ոստիկանություն են բերման ենթարկվել մի շարք քրեական հեղինակություններ։ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել քրեական հեղինակություններին բերման ենթարկելու գործընթացից եւ թե ինչ են նրանք հայտնել ՀՀ ոստիկանությաև Քրեական գլխավոր վարչությունում։ Պարզվում է՝ քրեակաև հեղինակությունները իրավապահներին հայտնել են, որ «օրենքով գող»
«Իշխանությունը խնդիր է դրել իրեն ենթակա դարձնել դատաիրավական համակարգը». Արա Հակոբյան
Մենք անընդհատ վկա ենք, թե ինչպես են ազգային ավանդական արժեքների եւ ինստիտուտների վրա իշխանության կողմից ճնշումներ եւ հարձակումներ լինում
Նաիրա Նահապետյան. Սա արտակարգ իրավիճակ էր, եւ մենք կարող էինք այս իրավիճակում լուծում գտնել, բայց կարողացան արագ կարգավորել «Հրազդանի» 5-րդ բլոկի շահագործումը. «Ժողովուրդ»
Հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետությունում արտաոոց իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ էներգետիկ համակարգի վթարի պատճառով հանրապետությունով մեկ եղել են էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ։ Անջատված էին Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնի (ՋԷԿ) եւ Հրազդանի 5-րդ բլոկը։ Մինչեւ այժմ բոլորի համար անհայտ է մնում, թե արդյոք վերջնական լուծում է տրվել հարցին, արդյոք նման տատանումներ չեն լինելու, ով է
Կոտայքի մարզպետն առաջարկում է զերծ մնալ կանաչապատ գոտիներում հողհատկացումներից
Վերջին շրջանում մարզի տարբեր համայնքների բնակիչներից բազմաթիվ բողոքներ և դժգոհություններ են հնչում, որ ընդհանուր օգտագործման տարածքներում, խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներ են արվում և տրվում շինարարական թույլտվություններ: Ականջալուր լինելով քաղաքացիների արդարացի դժգոհություններին՝ Կոտայքի մարզպետը ևս մեկ անգամ մարզի համայնքների ղեկավարներին առաջարկում է զերծ մնալ ընդհանուր օգտագործման տարածքներում, խաղահրապարակներում, կանաչապատ գոտիներում հողհատկացումներից և շինարարության թույլտվությունների տրամադրումից: Կոտայքի
Թեպետ Ստամբուլյան կոնվենցիան հիմա լայն քննարկումների առիթ է, այն ներառված չէ ոչ կառավարության, ոչ էլ ԱԺ օրակարգում. «Հայկական ժամանակ»
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Ստամբուլյան կոնվենցիայում խոսվում է սեռերի «նույնացման» մասին։ Բացի այդ, նա նկատեց, որ կոնվենցիան 2017թ. դեկտեմբերի 28-ին Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կողմից կառավարությունում զեկուցվեց ընդամենը 40 վայրկյանի ընթացքում, ապա 2018-ին շատ արագ կերպով ստորագրվեց, եւ դրանից հետո նախկին իշխանությունը, բնականաբար, վավերացնելու էր
ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր է բացահայտել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: Մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ 2 քաղաքացիներ իրացման նպատակով
Թրամփի թիմն ու ղարաբաղյան հարցը
Պաշտոնական Բաքուն արձանագրում է, որ պահպանվում են բավական լուրջ տարաձայնություններ Անցյալ ամիս Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայացավ շփման գծում լարվածության որոշակի աճի ֆոնին: Խոսվում էր այն մասին, թե Վաշինգտոնում պետքարտուղար Մայքլ Փոմփեոն իր անձնական ջանքերն է գործադրելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում «ճեղքում» գրանցելու համար: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՀՀ իշխանություններին «հետհեղափոխական բարդ ժամանակաշրջանը արագ հաղթահարելու և տնտեսական տեսանելի բարձր արդյունքներ գրանցելու կապակցությամբ»
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը նշել է նաև, որ պետք է վերջ դնել բոլոր ներքին անհանդուրժողական տարանջատումներին, ներքաղաքական գզվռտուքներին, կեղծ օրակարգերին, որոնք անիմաստ վատնում են ժամանակն ու ռեսուրսները:
Նպատակն ակնհայտ է՝ իբր Սահմանադրության անունից ամեն ինչ անել, որ Քոչարյանը խուսափի պատասխանատվությունից. «Հայկական ժամանակ»
Իսկ երբ հեղափոխությունն այնուամենայնիվ հաղթել է, ու նախկինները հայտնվել են տեւական ազատազրկման հեռանկարին դեմ-հանդիման, նրանց կողմից նշանակված այդ նույն «Սահմանադրական դատարանի դատավորները» ատամներով պաշտպանում են նրանց՝ վկայակոչելով այն նույն Սահմանադրությունը, որի ոտնահարմամբ էլ իրենց տերերը զավթել էին իշխանությունը։
Հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ռոբերտ Դոուլը պարգևատրվել է Պատվո շքանշանով
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի:
Ժողովրդի մի մասը գլխին առաստաղ չունի, փողոցում է հայտնվել, դու ասում ես, որ պաշտոնյաների աշխատավարձը պետք է բարձրանա, որ կոռուպցիան վերանա. «Հրապարակ»
Նիկո՛լ, ուղղություն ես տալիս, որ մարդիկ իրենք գործ գտնեն, աղքատությունն ուղեղներից հանեն, ասենք՝ լեզվաբանը, պատմաբանը, ֆիզիկոսը եւ այլն, տարբեր մասնագիտություններ ունեցողները կարո՞ղ են բիզնես անել, քո ասելով՝ ամբողջ հայ ազգը պետք է բիզնեսմեն լինի:
Ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. կա 2 զոհ. 6 վիրավորներից 2-ը երեխաներ են. Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ թիվ 27/7 հասցեի դիմաց, բախվել են Գուրգեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի 71 NV 001 համարանիշի և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սմբատ Մ.-ի վարած Nissan մակնիշի 36 FD 060 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի
Արման Բոշյան. Կան պաշտոնյաներ, որոնց համար անհրաժեշտություն է ծառայողական մեքենան աշխատանքն առավել օպերատիվ կազմակերպելու առումով. «Իրատես»
Կառավարության կառուցվածքի փոփոխություններից հետո ենթադրվող կրճատումների, Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակի, ծառայողական ավտոմեքենաների «կրճատման» ու հարակից այլ հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԻ հետ: -Հայաստանյան գրեթե բոլոր կառավարություններն էլ խոսել են «սինգապուրյան հրաշքի» մասին, ինչի մասն է կազմում, օրինակ, պետական ծառայողական մեքենաներից

















































