Օրվա լրահոսը

Սմբատ Կարախանյան. «Եթե դեսպանը հանդիպեր մեկին, ով լիներ դատված, ճանաչված լիներ՝ որպես մեղավոր, քրեական հանցագործություններ կատարող անձ, կլիներ բոլորովին այլ խոսակցություն». «168 ժամ»

ՌԴ դեսպանատան աշխատողները, դեսպանը մշտապես հանդիպել են, հանդիպում են այն ժամանակվա ընդդիմադիր գործիչների հետ, չեմ ուզում անուններ հնչեցնել, կարծում եմ՝ բոլորը գիտեն։ Հանդիպել են հենց Երևանում, հանդիպել են Մոսկվայում, ՀՀ ընդդիմադիր քաղաքական գործիչները հանդիպումներ են ունեցել ամենասուր քաղաքական իրավիճակներում վերջին 10 տարվա ընթացքում, քննարկումներ են արել, խոսել են, նույնիսկ տուն են գնացել։

Վերաքննիչ դատարանի դատավորը հորդորեց բողոքաբեր կողմին դուրս գալ «էմոցիոնալ դաշտից»

Դատավոր Լուսինե Աբգարյանը զգուշացրեց սանկցիա կիրառել բողոքաբեր Սուսաննա Պատվականյանի նկատմամբ, երբ Սուսաննան դատախազի առարկությունից հետո ասաց, թե 2013թ.-ից դատախազությունը դիմադրում է, հովանավորում մանկավաճառներին: Սուսաննա Պատվականյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մարատ Կոստանյանը պաշտոնատար անձանց գործողությունների դեմ բողոքով դիմել էին ընդհանուր իրավասության դատարան: Նրանք հայտնել էին, որ դիմել էին հանցագործության մասին հաղորդումով, եւ նրանց

«Մի 10 միլիոնի եղածն ի՞նչ էր, որ մի տարում չունեցաք». Միրզոյանի կատակը՝ նախարարներին

Միրզոյանը կատակեց. «Հակոբ Արշակյան՝ հեչ կապ չունի իր ոլորտի հետ: Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան…պատահական մարդիկ ո՞նց եկան ոլորտներ ղեկավարելու»:

Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2019թ. հունիսի 20 Երևան  ՆՀ-132-Ա

«Երեկ Գյումրիում ջրհեղեղ էր, Վենետիկն էր դարձել. ի՞նչ եք առաջարկում». Մարուքյանը՝ կառավարությանը

Մինչեւ 2021թ.-ը Գյումրին տուրիզմի կենտրոն դարձնենք, գոնդոլներ դնենք, սիրահար զույգերը գան՝ անձրեւի ժամանակ դրանք վարձեն եւ պտտվե՞ն:

Կարևորը ոչ թե այն է, թե քանի ավել կտրոն է տպվել, այլ այն, թե դրա արդյունքում ինչքա՞ն հավելյալ շրջանառություն է արձանագրվել, և ի՞նչ է ստացել պետական բյուջեն. «168 ժամ»

Եթե կտրոնների ավելացումից շրջանառությունները չպիտի փոխվեն, ապա որևէ նշանակություն չունի՝ տպվող կտրոնների թիվը կավելանա՞, թե՞ կպակասի։ Կտրոններ տպելը, ի վերջո, ինքնանպատակ չէ։

Հակոբ Պարոնյանը «կպոռար». «Թշվառության գագաթը բարձրացած ենք»

Մեզանում քիչ չեն այն արվեստագետները, մանավանդ երաժշտարվեստում, որոնք հաճախ են մեկնում հյուրախաղերի եւ քաջատեղյակ են արվեստի միջազգային անցուդարձից, ընդունված կամ փոխվող նորմերից ու Արեւմուտքի նորագույն ձեռքբերումներից, որոնք, ըստ էության, թելադրող դեր են կատարում աշխարհում: Այդ «աշխարհ տեսած» մեր արվեստագետները հայտնում են, որ ժամանակակից աշխարհում, հատկապես օպերային թատրոնները, այլեւս բարձրակարգ մեներգիչների «հաստիքացուցակ» չեն պահում, այլ պայմանագրով

Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեռնոգորիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա):

«Ինքը հոգեկան հիվանդ է». գյուղապետը՝ իր վրա բողոք գրած համագյուղացու մասին

«Ես դրան ոչ տեսել եմ, ոչ բան եմ ասել». Երասխահունի գյուղապետ

Հոգեկան առողջության կենտրոնում արձանագրվել են այնպիսի դեղորայք եւ պլոմբանյութեր, որոնց պիտանելիության ժամկետը լրացել է մեկուկես տարի առաջ. «Ժողովուրդ»

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում անմարդկային խախտումներ են հայտնաբերվել։ Կենտրոնում ուսումնասիրություններ իրականացրել է Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ձորակ»–ի ատամնաբուժական ծառայությունների մատուցման համար նախատեսված սենյակում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել։ Մասնավորապես, արձանագրվել են այնպիսի դեղորայք եւ պլոմբանյութեր, որոնց պիտանելիության ժամկետը լրացել է մեկուկես տարի առաջ («Դիբազոլ», «Վիկասոլ», «Կլարիտրոմիցին գրինդեքս», «Ունիցեմ», «Նիտրոգլիցերին»,

ԵՄ գործընկերներին դեռ համոզում ենք. «Տեսանելի արդյունքին» սպասելիս

Վիզաների ազատականացումը Հայաստանի համար շատ կարեւոր, սկզբունքային հարց է, վստահեցնում է պաշտոնական Երեւանը

Արման Ծատուրյան. «Հիմա մեզ մոտ՝ պատկերասրահում, 80-ից ավելի տեսախցիկներ, անվտանգության կոճակներ կան, թող փորձեն մոտենալ որեւէ նկարի, խորհուրդ չեմ տալիս». «Հրապարակ»

Ես միշտ զարմանում էի, թե ոնց կարող է տեսախցիկներ չլինեն թանգարանում, որտեղից գոնե մեկ նկար է կորել։ Աշխատողները մի քիչ բողոքում են, որովհետեւ չափից դուրս ենք վերահսկում, անձնական տիրույթ ենք ներխուժում, բայց ինձ թվում է՝ սա այն կառույցն է, որտեղ այսպես պետք է լինի։

«Հիմա ուրիշ ձեւով ենք փորձում, պարոն վարչապետ». Մարուքյանի ակնարկը՝ ԱԱԾ-ի եւ Ոստիկանության մասին

Խոստումները դրժվել են: Ասել ենք եւ ասում ենք՝ դրանք եղել են միասնական ընդդիմության խոստումները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության խոստումները

Կարգադրության միջոցով է կարգավորվել, որ հանրապետությունում ունենանք այդքան կենսական դարձած մեծաթիվ զուգարանները. «Ժողովուրդ»

Բայց պարզվում է՝ հնարավոր էր ուղղակի աշխատանքների կազմակերպման արդյունքում գազալցակայաններին պարտավորեցնել կատարելու իրենց պարտականությունները զուգարաններ ունենալու (փաստորեն կառուցելիս պարտավոր էին զուգարաններով ապահովել), եւ խնդիրը կարգավորվեց։

Ո՞ւր են «գնացել» բնապահպանության ոլորտի տասնյակ միլիոնավոր դոլարները

Էրիկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ 2018թ.-ին կար ստորագրված պայմանագիր՝ Սեւանի ափամերձ տարածքների մաքրման համար, բայց նախարարության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պետությունը կրկին վճարել է այնպիսի աշխատանքների համար, որոնք նախկինում արդեն իսկ արվել էին եւ վճարվել

Սուրեն Պապիկյան. «Հայաստանի պատմության մեջ, կարծեմ, նման չափի նախարարություն չի եղել». «Հրապարակ»

Բայց կարծում եմ՝ իևքը ոչ միայն կառավարելի է, այլեւ բավականին լավ ու ճիշտ կառուցվածք ունեցող նախարարություն է դառնալու։

Վազգեն Մանուկյանն առաջարկել է դիմել Նիկոլ Փաշինյանին՝ հանդիպելու և քննարկելու Հայաստանի ներկային ու ապագային վերաբերող ընդհանուր հարցեր

Հունիսի 19-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ: Մինչ օրակարգային բուն հարցերին անցնելը նիստը նախագահող Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին առաջարկել է հուլիս ամսվա ընթացքում կազմակերպել քննարկումներ Հայաստանի ներկա իրավիճակի, ապագա ծրագրերի, հեռանկարների ու տեսլականի շուրջ։ Մասնավորապես, նա հայտնել է, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հուլիսի սկզբին Հանրային խորհրդում

«Միջոցների մսխում կամ կոռուպցիոն ռիսկեր նկատելու դեպքում դիմում ենք իրավապահներին». Զարուհի Բաթոյան

Անպատժելիության եւ անհավասարության խորացման դեպքում բարեկեցություն հնարավոր չէ ապահովել քաղաքացիների համար

«Մոնոպոլ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները շարունակում են իրենց գործունեությունը». «Փաստ»

Դատական գործընթացների, մի շարք երևույթների, մեծ նշանակություն ստացած աննշան իրադարձությունների մեջ ո՞ր պլան է մղվել տնտեսությունը, ի՞նչ հետևանք է ունենալու որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, որն արձանագրվել է 2019թ. հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Այս թեմաների շուրջ զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ: Սկսելով գնաճից՝ տնտեսագետը փաստում է, որ այս տարվա հունվար-մայիսին նախորդ

Ջանջուղազյանը ողբերգական բան չի տեսնում այն հանգամանքի մեջ, որ արտաքին պարտքը կարող է հասնել ՀՆԱ 60 տոկոսին. «Ժամանակ»

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել է Հայաստանի 1,5 միլիարդ դոլարի վարկ վերցնելու մտադրության մասին, որն, ըստ նրա, արդեն որոշակիորեն ձևակերպված է համաձայնագրերի տեսքով: Ջանջուղազյանը ողբերգական բան չի տեսնում այն հանգամանքի մեջ, որ արտաքին պարտքը կարող է հասնել ՀՆԱ 60 տոկոսին: Մեծ հաշվով, ողբերգական բան իսկապես չկա: Արտաքին ահռելի պարտք ունեն անգամ զարգացած երկրները և համաշխարհային

Մամեդյարովը Վաշինգտոնում հանդիպել է Ջոն Բոլթոնի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության  հարցերով օգնական Ջոն Բոլթոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ինչպես հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունը, Բոլթոնի հետ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարբեր հարցերի, այդ թվում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման և բովանդակային բանակցություններ անցկացնելու թեմաների շուրջ: Քննարկվել

«100-ավոր միլիոն դրամներ «նկարվում» էին ԲԿ-ների համար եւ փոշիացվում». Արսեն Թորոսյան

Մինչեւ 2018թ.-ի մայիսը, այսինքն՝ մինչեւ մեր իշխանության գալը, առողջապահության բյուջեն բաշխվել է անձնական պայմանավորվածությունների հիման վրա՝ անհամաչափ:

2019 թ. մայիսին անշարժ գույքի գործարքները 2018 թ. նույն ամսվա համեմատ աճել են 17.8 %-ով

2019 թվականի մայիսին Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 956 գործարք, ինչը 2019 թվականի ապրիլի համեմատ նվազել է 1.9 %-ով, իսկ 2018 թվականի մայիսի համեմատ աճել 17.8 %-ով : Երևան քաղաքում 2019 թվականի մայիսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի ապրիլի համեմատ աճել են

Զոհրաբ Մնացականյանը և Դեյվիդ Հեյլը բարձր են գնահատել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններով պայմանավորված բարեփոխումների ընդգրկուն օրակարգը

Հունիսի 19-ին Վաշինգտոնում կայացավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Դեյվիդ Հեյլի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին հայ-ամերիկյան գործընկերային և բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան: Երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի հաստատումը, որը ամուր հիմք է երկկողմ օրակարգի շարունակական հարստացման և ընդլայնման, քաղաքական երկխոսության ամրապնդման համար: Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանում ժողովրդավարական

Փաշինյանը գովեց Զեյնալյանին եւ նորանշանակ նախարարին, որ իր պաշտպանն է եղել. «Գաղտնիք չկա, շատ վճռական փուլում ենք»

Կարեւոր է, որ Արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին եւ արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղում է կառավարությունը

Նարիշկինի կեղծ թիրախները

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը օրերս խոսել է ԼԳԲՏ-ի, Սորոսի, դոլարի, ավանդական արժեքների դեմ պայքարի, մարիխուանայի օրինականացման մասին: Ընդհանուր առմամբ, գնահատականները համընկնում են Հայաստանում «հայուգենական» հ/կ-ների, ինչպես նաեւ ներկայիս իշխանության ընդդիմախոսների մի մասի դիրքորոշումների հետ: Բայց հատկանշական է, որ այդ խնդիրների մասին խոսում է ոչ թե հասարակական գործիչ, ոչ թե հոգեւորական, այլ երկրի

«Ադրբեջանը նյարդային վիճակում է»

Կամ ինչպես է արդարանում այդ երկրի Պաշտպանության նախարարը

Հրանուշ Հակոբյանի աշխատանքն արդյունավետ են գնահատում

«Անշուշտ, ադ շրջանին, մենք կգնահատենք, որ աշխատանքը արդյունավետ էր: Բայց, հավանաբար, կենթադրվի, որ ավելի արդյունավետ աշխատելու ձեւ կա: Բայց ադիկա պետք է ժամանակը ցույց տա»,- «Առավոտի» հետ զրույցում, պատասխանելով հարցին` Սփյուռքի նախարարության եւ նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում, ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՌԱԿ ԿՎ ներկայացուցիչ Լեւոն Պըլխեյանը: Սփյուռքի նոր հանձնակատար

«Սա ուղղակի զրպարտանք է քաղաքական հակառակորդների դեմ, և սա Փաշինյանի և նրա մերձավորների գործելաոճն է. Դավիթ Շահնազարյան. 168.am

«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հրահանգավորված զրպարտություններ են տարածում իմ մասին», ասում է Շահնազարյանը

Չհայտնած կորուստ Ադրբեջանի զինված ուժերում. Razm.info

Հունիսի 19-ին Իմիշլի շրջանի Գարալար գյուղում հուղարկավորվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Էսգերզադե Էլնուր Բահրամ օղլուն (Əsgərzadə Elnur Bəhram oğlu)։ Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը։ Զինծառայողի հարազատների պնդմամբ՝ Էսգերզադեն հունիսի 7-ին գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, տեղափոխվել է Գյանջայի հոսպիտալ և այդ օրվանից կոմայի մեջ է եղել։ Նշենք, որ զինծառայողի մահվան

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930