Օրվա լրահոսը
«Մեր դիվանագիտական ջանքերը վերջին շրջանում եղել են շատ արդյունավետ եւ կոնկրետ արդյունքներ են բերել». Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի հարցի մասին
Ադրբեջանը ցանկանում է կիրառել այն նույն գործիքը, ինչ երկար ժամանակ կիրառել է, այսինքն՝ փորձ անել ղարաբաղյան հարցի կարգավորումը դուրս բերել կառուցողական բանակցային հունից եւ Հայաստանը պետք է դիմակայի այդ գործիքին՝ նաեւ ԶՈՒ պատրաստվածության մակարդակը բարձրացնելով:
«Կապանում այս պահին կառուցվում է օդանավակայան, որը դառնալու է Երրորդ հանրապետության փոքր ավիացիայի առաջնեկը». Սուրեն Պապիկյան
Սանդիկովը ցույց տվեց ներդրողի տեղը. «Գուցե ծնունդով Տաշիրից հայտնի գործարար Սամվել Կարապետյանի հետ միգուցե բանակցեք, որի վերջին ներդրումը Երեւանում 150 մլն դոլարով այգու կառուցումն էր, կարծում եմ, դրանից շատ ավելի համեստ միջոցներով կարելի է նաեւ Ստեփանավանի օդանավակայանը վերականգնել»:
Խարկովում ադրբեջանցիների կողմից պատուհանից ցած նետված երիտասարդը մանրամասներ է պատմել
Ուկրաինայի Խարկով քաղաքում ադրբեջանցի ծանոթների կողմից պատուհանից ցած նետված Արթուր Մարտիրոսյանը մանրամասներ է պատմել միջադեպից: Նրա խոսքով՝ իրեն պատուհանից ընկնել «օգնել են» իր վեց ծանոթները: Նրանք ցանկացել են երիտասարդի սենյակ կասկածելի իրեր գցել, սակայն երբ բոլորը գնացել են, Արթուրը կողպել է դուռը և սկսել դրանք դուրս գցել պատուհանից: Բայց դա աննկատ չի մնացել: «Երկու-երեք րոպե
«Մինչեւ ԿԲ նախագահը այստեղից հասել է Կենտրոնական բանկ, այդ դոլարի թիվը՝ 131 մլն-ը հասել է 154 մլն-ի». Նիկոլ Փաշինյան
Նա ասաց, որ զբոսաշրջիկների հարմարավետությունն իրականացնելու համար ծրագրեր են իրականացնում: Օրինակ, գազալցակայաններում զուգարանների հետ կապված տնտեսվարողների հետ լուծումներ են գտնում:
Նոր պաշտոն՝ Շիրակի ՀՀԿ կառույցի նախկին լիդերներից մեկին
Քաղաքաշինության տեսչության Շիրակի մարզային կառույցի երկարամյա ղեկավար Ժորա Միքայելյանը, որը նաև Շիրակի ՀՀԿ կառույցի փոխնախագահն էր, նշանակվել է նոր պաշտոնի։ Ավելի ճիշտ, նրա լիազորություններն ընդարձակվել են․ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որի աշխատանքները Շիրակի մարզում կգլխավորի վերոհիշյալ պաշտոնյան։ Այս տեսչական մարմինը վերահսկողական գործառույթներ է իրականացնում քաղաքաշինության, տրանսպորտի, տեխնիկական
ԱՄՆ-ը 1.5 մլն դոլար կտրամադրի Արցախի ականազերծման համար
ԱՄՆ ներկայացուցիչների պալատը 2020թ. ֆիսկալ տարվա շրջանակում ընդունել է Արցախին 1.5 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու առաջարկը: 2020 թ. ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության մասին օրինագծի փոփոխությունը ներկայացրել էր կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը: Փոփոխության առաջարկին կողմ է քվեարկել 231, դեմ՝ 187 կոնգրեսական: «Լեռնային Ղարաբաղում երեխաները և ընտանիքները չպետք է ապրեն ականների պայթյունից մահանալու կամ վիրավորվելու մշտական
Շանթ Սարգսյանը նվաճեց Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի հաղթողի կոչումը
Հայաստանցի երիտասարդ միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը եզրափակիչ տուրում սեւերով ոչ-ոքի արեց գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի հետ եւ 7,5 միավորով դարձավ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացված Կարեն Ասրյանի 12-րդ միջազգային հուշամրցաշարի միանձնյա հաղթող: Նրանից կես միավոր պակաս վաստակեցին գրոսմայստերներ՝ ուկրաինացի Վլադիմիր Օնիշչուկը, Հովիկ Հայրապետյանը եւ միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը, որոնք էլ նույն հերթականությամբ դասավորվեցին ամփոփիչ մրցաշարային
Մարտի 1-ի զոհի հարազատ. «Դավիթ Պետրոսյանին հեռախոսով նկարել են՝ ով է խփել, հեռախոսը քննչականում անհայտացել է»
Դատարանում մարտի 1-ի զոհերը ելույթ ունեցան
ԱՄՆ-ը Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 մլն դոլար տրամադրելու առաջարկը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 2020թ. ֆիսկալ տարվա բյուջեի շրջանակում ընդունել է ամերիկացի կոնգրեսական, հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրի առաջարկը՝ Հայաստանին 40 մլն դոլար հատկացնելու վերաբերյալ: Առաջարկն ընդունվել է 268 կողմ, 152 դեմ հարաբերակցությամբ: Սփիրի այդ առաջարկը աջակցություն է ստացել նաև կոնգրեսականներ Ադամ Շիֆֆի և Ֆրանկ Փալոնի կողմից: Նախատեսվում է, որ այդ գումարը պետք է ուղղվի
Լեւոն Քոչարյան. «Ես շնորհակալ եմ գլխավոր դատախազին, փարատեց միլիարդավոր դոլարների կարծիքը» (Տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանի որդին դատարանում լսելով մարտի 1-ի զոհերի հարազատներին՝ հուզվել է
Կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը
Հունիսի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Քննարկվել և հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի շինարարական կապալի համաձայնագիրը, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները,
«Եթե էսքան անկեղծացանք, ասեմ՝ էդ ճանապարհով գնացող ընդդիմությունը դառնում է կոմֆորմիստ». Վարչապետի պատասխանը՝ ՊՎԾ-ի պաշտոնն ուզող ԲՀԿ պատգամավորին
Փաշինյանն էլ վստահեցրեց, որ ինքը երբեւէ իր, կամ ընդդիմության համար իշխանությունից որեւէ կարգավիճակ չի խնդրել ու չի ուզել. «Բացառվում է, այդպիսի բան չի կարող լինել, որովհետեւ ես համարել եմ, որ ընդդիմադիր լինելով՝ ես վերահսկողական լծակ ունեմ, ինձ պետք չի, որ մի հատ «պեչատ» լինի, որ լուրջ վերահսկողական գործառույթ ունենամ»:
Նախագահ Արմեն Սարգսյանն իտալական հայտնի «Լեոնարդո» ընկերության ղեկավարների հետ քննարկել է ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն հայտնի ցուցադրության շրջանակում այսօր այցելել է իտալական հանրահայտ «Լեոնարդո» ընկերության տաղավար: «Լեոնարդո» ընկերության ղեկավարները Հայաստանի նախագահին են ներկայացրել ցուցադրվող իրենց արտադրատեսակներն ու նորագույն տեխնոլոգիաները, դրանց հնարավորություններն ու ոլորտի նորարարությունները: Նախագահ Սարգսյանն այնուհետև առանձնազրույց է ունեցել «Լեոնարդո» -ի գլխավոր գործադիր տնօրեն
4680 դպրոցահասակ երեխա կհանգստանա ամառային ճամբարներում
Հունիսի 19-ից մեկնարկել է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա ծրագիրը, որում ընդգրկված է 7-13 տարեկան 4680 երեխա: Ծրագրի շրջանակում հունիսի 19-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում 6 ճամբարներում երեք հերթափոխով 20-ական օրով կհանգստանան զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ երեխաները: Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական
Տիգրան Աբգարյանի մայր. «Ապրում եմ էն հույսով, որ կարողանամ տեսնեմ, շատ կներեք՝ էդ ո՞ր շուն շան որդին էր իմ որդու վիզը կտրեց»
Մարտի 1-ին զոհված Տիգրան Աբգարյանի մայրը ելույթ ունեցավ դատարանում
Սատկած ճանճեր և սարդեր. Ստամբուլի նոր օդանավակայանում հակահիգիենիկ ուտեստներ են մատուցվում. Ermenihaber
Ստամբուլի նորաբաց օդանավակայանում աշխատակիցներին պարտադրում են օգտվել տեղի ճաշարանից, որտեղ, սակայն, մատուցված ուտելիքը հակահիգիենիկ է։ Ըստ տեղեկությունների՝ ընդմիջումների ժամանակ աշխատակիցներին արգելվում է լքել օդանավակայանի տարածքը։ Իսկ օդանավակայանում մատուցված ուտելիք հակահիգիենիկ է քանզի արված լուսանկարներից երևում է, որ մի շարք ճաշատեսակների մեջ առկա են տարբեր տեսակի միջատներ, այդ թվում՝ սարդեր, ճանճեր։ Հետաքրքրականն այն է, որ անորակ
«Կրկնվող ստորաբաժանումների օպտիմալացումը տեղի կունենա մեկ ամսում». Սուրեն Պապիկյան
Թե քանի մարդ աշխատանքից կզրկվի օպտիմալացման հետեւանքով, Պապիկյանը նշեց, որ այս փուլում հեռացվածներ չկան, իսկ հետագայի վերաբերյալ թվեր հնարավոր չէ ասել
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես: Փարիզի Լը Բուրժե օդանավակայանի տարածքում երկու տարին մեկ կազմակերպվող հանրահայտ միջազգային ավիասալոնն ավիատիեզերական ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցադրությունն է թե՛ տարածքով, թե՛ մասնակիցների թվով: Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացրած նմուշներին և
Ի՞նչ է ասել Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Հասանովի ասածները Մխիթարյանի մասին կարելի է այսպես թարգմանել՝ «ո՞վ է Հենրիխ Մխիթարյանը, մի դրամ փող չարժե, նա նստած է պահեստայինների նստարանին
Աշխարհում տեղահանությունները գերազանցում են 70 միլիոնը. ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ղեկավարը առավել մեծ համերաշխության կոչ է անում արձագանքման մեջ
2018թ-ին պատերազմներից, հետապնդումներից և հակամարտություններից փախչող անձանց թիվը գերազանցել է 70 միլիոնը: Սա ամենաբարձր ցուցանիշն է, որը ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը, արձանագրել է գրեթե 70 տարվա ընթացքում: Այսօր լույս տեսած ՄԱԿ ՓԳՀ-ի Գլոբալ միտումների տարեկան զեկույցի տվյալները ցույց են տալիս, որ գրեթե 70.8 միլիոն մարդ այժմ բռնի տեղահանված է: Համեմատության համար, այս թիվը երկու
«Տարբեր ծրագրեր խցկվել էին կրթության բյուջեի մեջ տարբեր կենտրոններից զանգերով, տարբեր ազդեցիկ անհատների զանգերով». Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ ուսուցիչների աշխատավարձը սեպտեմբերից բարձրանալու է, ձգտում են, որ այս տարի էլի փոփոխություն լինի, նաեւ երիտասարդական հիմնադրամներին գումարներ չփոխանցելու արդյունքում բուհերի արդյունավետ կառավարում է եղել ու հաջողվել է բարձրացնել նաեւ դասախոսների մի մասի աշխատավարձը:
Կանխվել է մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան թուրքերեն մակնշմամբ դեղորայքի ներմուծումը
Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները, համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 19-ին կանխել են մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան թուրքերեն մակնշմամբ՝ մեծ քանակությամբ դեղորայքի ներմուծումը: Ըստ քաղաքացու հայտարարության, դեղորայքը ձեռք է բերվել Թուրքիայից, իսկ Վրաստանն այս պարագայում հանդիսացել է տարանցիկ գոտի: Կոմիտեն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ դեղորայք
Սարգիս Քլոյանը Քոչարյանի գործով ելույթ ունեցավ դատարանում. «Իմ տղային խփել են 40 մետր հեռավորության վրա»
Սարգիս Քլոյանն ասում է՝ սադրիչները ջարդուփշուր արեցին Մոսկվայի տունը՝ դրանով փորձելով ցույց տալ, որ շարժումը հակառուսական քաղաքականություն է տանում
Ժամանակակից աշխարհը դարձել է ավելի փոխկապակցված. Արմեն Գրիգորյան
Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի Դաշնության ՈՒֆա քաղաքում երկրորդ անգամ ելույթ ունեցավ «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպմանը»: Ելույթը նվիրված էր «Արտակարգ հումանիտար արձագանքման ոլորտում միջազգային համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները ռազմավարական կայունության պահպանման համատեքստում» թեմային։ Ելույթի ամբողջական հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև. Հարգելի գործընկերներ, Այսօր մեր համատեղ աշխատանքի երկրորդ
Անդրանիկ Քոչարյանը դիտողություն արեց ՊՆ-ին. «Մեզ փաստաթուղթ են ներկայացնում, վրա գրած է հույժ գաղտնի, այնտեղ համարյա մենք հույժ գաղտնի որեւէ բան չենք տեսել»
Նա ասաց, որ եթե տեղեկությունների վրա ճիշտ նշում դնեն՝ ոչ թե հույժ գաղտնի գրեն, այլ՝ խիստ գաղտնի, պատգամավորները կկարողանան դրանց մասին տեղեկանալ. «Կուզեի գրիֆները ճիշտ դնեն, որովհետեւ դրանից կախված կարող են ասել՝ գիտեք ինչ, պատգամավորները իրավունք չունեն դրանց ծանոթանալու: Վերջիվերջո մենք պառլամենտական երկիր ենք»:
2018-ի նախնական տվյալներով գրանցվել է մանկական մահացության 260 դեպք
Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի անդրանիկ նիստը` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ: Ողջունելով ներկաներին` առողջապահության նախարարն ընդգծել է, որ մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը կոչված է ոչ թե պատժիչ միջոցառումներ կիրառելու, այլ մայրական և մանկական մահացության կամ կրիտիկական դեպքերը քննարկելու միջոցով նմանատիպ իրավիճակները կանխելուն: «Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում».-
«4-5 դրամով, ժողովրդի լեզվով ասած, Փարաքարի ճանապարհի վրա հող էր օտարվում՝ հենց առաջին գոտում». Յոլյանը՝ բացահայտումների մասին
Յոլյանն ասաց՝ 2018-ի մեր նյութը նայեք, կտեսնեք՝ 4-5 դրամով ժողովրդի լեզվով ասած՝ Փարաքարի ճանապարհի վրա հող էր օտարվում, որը հենց առաջին գոտում էր գտնվում: Դրանից հետո նույն ԱԺ-ն շեմեր սահմանեց կադաստրային: Ես կարծում եմ, 2017-ին բավականին լուրջ պրոբլեմային խնդիրներ արձանագրվել են, 2018-ին՝ ավելի շատ:
Անհամբերությամբ սպասում եմ Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանը. Ջոն Բոլթոն
«Անհամբերությամբ սպասում եմ այս շաբաթ ավելի ուշ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը՝ խրախուսելու շարունակել երկխոսությունը միմյանց միջև: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանը»,- գրել է Բոլթոնը:
«Պրեմիում Մայնինգ ընկերությունը ձեր հետ կապ ունի՞, ծանո՞թ է ձեզ, թե՞ ոչ». Հայկ Գեւորգյանի հարցը Յոլյանին՝ նախարար ժամանակ բիզնես ձեռք բերելու մասին
Յոլյանն արձագանքեց՝ «Մի հատ նորից վերջին մասը, լավ չլսեցի», Հայկ Գեւորգյանն էլ ավելի կոնկրետ հարցրեց՝ «Լավ, Պրեմիում Մայնինգ ընկերությունը ձեր հետ կապ ունի՞, ծանո՞թ է ձեզ, թե՞ ոչ»:
Գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել
Այսօր ժամը 12:48-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Հադրութի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ շրջանի Տող համայնքի տարածքում, խաղողի այգում աշխատելիս, դեռևս չպարզված հանգամանքներում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել Մեծ Թաղեր համայնքի բնակիչ 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը: Տուժածը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում


















































