Օրվա լրահոսը
«Խաղաղության վաշինգտոնյան հռչակագիրը լուրջ բացեր է պարունակում: Շվեյցարիան առաջարկում է իդեալական պայմաններ հակամարտությանը խաղաղ հեռանկար տալու». դիմում Գերմանիայի ԱԳ նախարարին
Ճշմարիտ խաղաղությունը հնարավոր չէ առանց բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման։
«Կարևոր է, որ առաջընթացը շարունակվի՝ թույլ տալով վերաբացել բոլոր սահմանները». Մակրոնը և Էրդողանը քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան վաշինգթոնյան հանդիպումը
Էմանուել Մակրոնի թվիթերյան գրառումը Քիչ առաջ նախագահ Էրդողանի հետ քննարկեցինք միջազգային իրավիճակը։ Նախ, մենք կիսում ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի դադարեցման նպատակը։ Սա պետք է ենթադրի ռազմական գործողությունների դադարեցում և Ուկրաինայի համար ամուր անվտանգության երաշխիքների ստեղծում։ Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիային այս հարցում «Կամավորների կոալիցիայի» շրջանակներում գերազանց համագործակցության համար։ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Դատարանը երկարաձգեց Բագրատ Գալստանյանի կալանքը ևս 3 ամսով
Ըստ դատախազի՝ կալանքի երկարաձգման հիմնավորումներից են գործին խոչընդոտելն ու փախուստի դիմելը։
Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար
Վերին Լարս տանող ճանապարհը կրկին փակվել է բեռնատարների համար: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հերթապահ Ախսարբեկ Ձգոևի մեկնաբանությունից. «Տրանսպորտային միջոցների անվտանգ անցման անհնարինության պատճառով և հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունները, 2025 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 02:00-ից մինչև հետագա ծանուցում արգելվում է ծանրաքաշ
«Դատախազը օրագրից հատվածներ ընթերցեց, ապացուցվում է, որ սրբազանը հեղաշրջման կամ իշխանության զավթման որեւէ կոչ չի արել»․ փաստաբան
Պաշտպան Երեմ Սարգսյան էլ ասաց, որ ոչ միայն այս արձանագրությունն է անթույլատրելի, այլ նաեւ խուզարկության արդյունքում ձեռք բերվածը․ «Կարան օրագրի մեջ մի հատ էլ գրեն, որ սրբազանը մարդ է սպանել, ուզում եմ ասել՝ էս ամեն ինչն ապացույցի հատկանիշներին չի բավարարում»։
Ի՞նչ արժեք ունի ՀՀ անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին, եթե Ադրբեջանի գործած հանցագործությունները մնալու էին անպատիժ. Մարուքյան
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ևս չորս ներկայացուցչի նկատմամբ:
Լարված իրավիճակ դատարանի բակում․ բախում քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացին ասաց, որ ոստիկանն իրեն հարվածելու փորձ է արել և համազգեստը հագած՝ իրավունք է վերապահել ձեռք բարձրացնել
«Հրանտ Դինք» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամները արևմտահայերենի դասեր կկազմակերպեն
Ermenihaber. «Հրանտ Դինք» հիմնադրամը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի առաջին փուլը։ Դասընթացները կսկսվեն սեպտեմբերի 22-ին։ Կտևեն 18 շաբաթ։ Դիմումների վերջնական ժամկետը սեպտեմբերի 28-ն է։ Ծրագրին կարող են մասնակցել 16 տարին լրացած անձինք։ Ծրագրի շրջանակում մասնակիցները շաբաթական 2 օր, ընդհանուր 72 ժամ, կսովորեն արևմտահայերեն։ Դասերը տեղի կունենան «Zoom» հարթակի միջոցով՝ չորս
Մեր շրջանառության թվերը արհեստական էին ուռել. Գեւորգ Պապոյան
Հայաստանն այժմ ավելի շատ ապրանք է արտահանում ԵԱՏՄ երկրներ, քան անցյալ տարի էր արտահանում: Մեր արտահանման ծավալները մեծ են… Ի՞նչ է տեղի ունեցել…ռուսական ոսկին գալիս էր Հայաստան, հետո գնում էր Արաբական Միացյալ Էմիրություններ, 2-3 կամ 5 ներմուծող զրո ամբողջ քանի տոկոս եկամուտ ունեին, իսկ պետությունը որեւէ տեսակի արդյունք չուներ:
Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, հայտնում է 24News-ը։ Մամուլում տեղեկություններ էր տարածվել, որ Պռոշյան գյուղում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով միջադեպի շրջանակում կալանավորվել է նաև Արտակ Տոնոյանի որդին։
«Հրաժարվում ենք Նիկոլից»․ աղոթք և կոչ դատարանում՝ Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստից առաջ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, որն այս գործով մեղադրյալ է, գոչեց․ «Հրաժարվում ենք Նիկոլից»։
Ձեր խնամքի տակ գտնվող վանքերով ու եկեղեցիներով անցեք ու նկարահանեք և կտեսնեք ձեր իրական պատկերը. Տեր Արտակ քահանա Միրզոյանի պատասխանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին
«Իսկ եթե ձեր բուն գործառույթներին անդրադառնանք, երբ գրեթե մեկ ամիս առաջ եք եկել Հաղարծին վանք, ապա չտեսա՞ք այն ճանապարհների վիճակը, որը հարկատուների հաշվին պիտի վերանորոգվի կամ վերակառուցվի, բայց ոչինչ չի արվում, թե՞ ձեր մեքենաները այդպիսի փոսերը չեն «նկատում»»։
Այս մարդկանց կառավարության շենքի առաջ է բերել անորոշությունը. Գեղամ Ստեփանյան
Կտրվել է կապի խողովակն անհետ կորած ու գերեվարված արցախցիների հարազատների ու պետական մարմինների միջեւ
Անգամ թղթային խաղաղություն չունենք, բայց արդեն քայլեր են արվում ՀՀ պաշտպանության բյուջեն կրճատելու, այն դեպքում, երբ Ադրբեջանինն անշեղորեն աճում է. Արա Պապյան
Ազգային – ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյան. «Ասեմ՝ իմացեք։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրած փաստաթղթերը ոչ միայն չավելացրեցին ՀՀ անվտանգությունը, այլև պակասեցրին։ Ինչո՞ւ։ Համաձայնագրի նախաստորագրումը չի նշանակում, որ այն մտնում է ուժի մեջ։ Պարզապես նշանակում է, որ կողմերը համաձայնեցրել են փաստթղթի ՏԵՔՍՏԸ։ Այն դեռ պետք է ստորագրվի, հավանության արժանանա երկու երկրների սահմանադրական դատարանների և խորհրդարանների
«Ձվածեղի դրվագով» միակ ապացույցը, որով մեղադրանքի կողմը հիմնավորում է Արմեն Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը. Ալեքսանդր Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը Հրապարակում եմ «18 արդարների գործի» «ձվածեղի դրվագով» միակ ապացույցը, որով մեղադրանքի կողմը հիմնավորում է Արմեն Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը։ Ինչպես կարող եք տեսնել զննության արձանագրությունը պարունակում է ահաբեկչության նախապատրաստության անհերքելի փաստեր։
«Ի՞նչ է իրականում կատարվում թիվ 109 մանկապարտեզում»
Հայկ Կոստանյան. «Քաղաքապետարանը դեռ ամիսներ առաջ արձանագրել էր խնդիրներ կատարված աշխատանքում: Շինարարական ընկերությանը տրվել է հանձնարարական դրանք վերացնելու»։
Մեզ խաղացնում էին, մենք ուրիշների խաղից դուրս ենք գալիս. Նիկոլ Փաշինյան
Ամեն մարդ չի կարող կանգնել եւ հանրության առաջ խոստովանել իր սխալը
Ալիև. Հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք, ստորագրված փաստաթղթերը լիովին համապատասխանում են մեր շահերին
«Հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացը գրեթե ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին համապատասխանում են մեր շահերին», – հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Քարվաճառի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Report-ի փոխանցմամբ՝ Ալիևն ասել է. «Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. տխրահռչակ Մինսկի խումբն այժմ ապրում է իր վերջին օրերը։ Իրականում այն չէր գործում և չէր
Լեւոն Տեր-Պետրոսյանն իրականությունից կտրված է, 2008-ին էլ տանը նստած մնաց, իսկ ես հրապարակում էի մինչեւ վերջ. Նիկոլ Փաշինյան
Իրենց կառավարման որակը մոռացե՞լ են մարդիկ՝ քաղաքական սպանություններից սկսած եւ փողոցներում տեղի ունեցող ամենաթողությամբ շարունակած
Կառավարությունը նախատեսում է կրճատել պաշտպանական ծախսերի մասնաբաժինը. նախարար
Civlinet. Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է նվազեցնել պաշտպանությանը հատկացվող ծախսերի մասնաբաժինը 2026-ի ընդհանուր ծախսերի մեջ։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար՝ նորոգման աշխատանքներով պայմանավորված
Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Oգոստոսի 21-26-ին Շիրակում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ին և 25-26-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց
Եթե լսենք մեր ընդդիմախոսներին, ապա այս ընթացքում 5-6 անգամ կապիտուլյացիա ենք ստորագրել. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանն ասաց, որ Հայաստան-ԱՄՆ ընկերությունը ոչ թե վերահսկելու է ճանապարհը, այլ բիզնես կառավարում է իրականացնելու: «Մենք երբեք չենք ասել, որ պատրաստվում ենք խոչընդոտ հարուցել Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ հաղորդակցության համար»,-ընդգծեց նա:
Որևէ խաղաղություն չպետք է կառուցվի հայ ժողովրդի մի հատվածի հիմնարար իրավունքների ժխտման հիման վրա. «Սատար Արցախին» միություն
«Սատար Արցախին ֆրանսահայ միությունը» վերահաստատում է իր անսասան նվիրվածությունը հայոց Պետության անկախությանը։ Անկախ Հայաստանի ստեղծումը եղել է հիմնարար ուղենիշ և ներշնչման աղբյուր աշխարհի բազմաթիվ սփյուռքահայերի համար։ Հենց այս նվիրվածությունից ելնելով է, որ մենք այսօր խորը վերապահումով ենք արձագանքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, որոնցով արցախահայերին կոչ է արվում հրաժարվել իրենց պատմական հայրենիք վերադառնալու
Ֆասթ բանկը թողարկել է Visa Infinite պրեմիում դասի մետաղական քարտ
Ֆասթ բանկը թողարկել է պրեմիում դասի Visa Infinite մետաղական ԱկնՔարտ։ Այն ներկայացված է մետաղական յուրահատուկ Ակն տուփով, որը Ֆասթ բանկը նվիրում է քարտապաններին որպես արվեստի նմուշ։ Visa Infinite մետաղական ԱկնՔարտը հնարավորություն է տալիս անսահմանափակ և անվճար մուտք գործել աշխարհի ավելի քան 1200 բիզնես սրահներ, օգտվել Զվարթնոցի և 50-ից ավելի միջազգային օդանավակայանների Fast Track ծառայությունից՝ շրջանցելով
Զգուշացեք, վտանգված է հայցային վաղեմության ժամկետների հաշվարկումը
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանի, նույն ինստիտուտի արդի հայերենի բաժնի վարիչ Թ. Ասոյանի ստորագրությամբ այս տարվա հուլիսի 15-ի գրությամբ Երեւան Զարոբյան փողոցի 60 տան բնակիչ Կարեն Ասոյանին (Ասոյանը ՌԴ-ում ՀՀ նախկին առեւտրային ներկայացուցիչն էր ԵԱՏՄ-ում-Ռ.Մ.) հայտնվել է. «Ի պատասխան Ձեր հարցման` պարզաբանում ենք, որ «Դեռեւս 2015 թվականի
Բացահայտվել է համակարգային սխեմա, որի միջոցով տնտեսվարողը խուսափել է 3.5 միլիարդ դրամի հարկային պարտավորություններից
Շինանյութի առևտրով զբաղվող խոշոր ընկերության նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը բացահայտել է էական ծավալներով ստվերային շրջանառություն։ Այսպես՝ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժնում ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ շինանյութի մանրածախ առևտրով զբաղվող խոշոր ցանցը տարիներ շարունակ ապրանքներն իրացրել է և չի տրամադրել հաշվարկային փաստաթուղթ ու ՀԴՄ կտրոն։ Համաժամանակյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք
Վարչապետի աշխատակազմը 1 մլն դոլար է ուզում 2025-ի բյուջեից՝ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում իր շահերի պաշտպանության համար
Սա այս գործով հարկատուների հաշվին բյուջեից գումարներ մսխելու դեռ միայն սկիզբն է, ՀԷՑ-ի դեմ սկսված անօրինական գործողությունների բոլոր հետևանքները ՀՀ քաղաքացիներն են կրելու։
Օգոստոսի 25-ից համակարգի օգտագործումը պարտադիր է դառնալու
Բարձրագույն դատական խորհուրդն օգոստոսի 15-ին հայտարարություն էր տարածել` վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ: Ըստ այդմ, օգոստոսի 25-ից արդարադատության նախարարության կողմից գործարկվելու է վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին եւ պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ, ինչպես նաեւ կատարել բոլոր դատավարական գործողությունները՝
Քրեական գործեր ունենք, կեղծ լիազորագրերով մարդկանց բնակարաններ են վաճառվել. Նիկոլ Փաշինյան
Նա նաեւ նշեց, որ Հայաստանում տնտեսության վիճակն այնպիսին է, որ մարդիկ ոչ թե արտագնա աշխատանքի են մեկնում Հայաստանից դուրս, այլ գալիս են Հայաստան խոպան: Փաշինյանի ձեւակերպմամբ, մայիս-հունիս ամիսներին Հայաստանում աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է գրանցվել:


















































