Օրվա լրահոսը
Օգոստոսի 25-ից համակարգի օգտագործումը պարտադիր է դառնալու
Բարձրագույն դատական խորհուրդն օգոստոսի 15-ին հայտարարություն էր տարածել` վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ: Ըստ այդմ, օգոստոսի 25-ից արդարադատության նախարարության կողմից գործարկվելու է վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին եւ պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ, ինչպես նաեւ կատարել բոլոր դատավարական գործողությունները՝
Քրեական գործեր ունենք, կեղծ լիազորագրերով մարդկանց բնակարաններ են վաճառվել. Նիկոլ Փաշինյան
Նա նաեւ նշեց, որ Հայաստանում տնտեսության վիճակն այնպիսին է, որ մարդիկ ոչ թե արտագնա աշխատանքի են մեկնում Հայաստանից դուրս, այլ գալիս են Հայաստան խոպան: Փաշինյանի ձեւակերպմամբ, մայիս-հունիս ամիսներին Հայաստանում աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է գրանցվել:
«Սամվել և Կարեն Կարապետյանները #մերձևով մշտապես առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերել կրթության ոլորտին»
Սերելով մանկավարժների ընտանիքից` Սամվել և Կարեն Կարապետյանները #մերձևով մշտապես առանձնահատուկ վերաբերմունք են ցուցաբերել կրթության ոլորտին: 1990-ական թվականների սկզբից իրականացված տասնյակ կրթական ծրագրերին զուգահեռ, Կարապետյանների նախաձեռնությամբ տարիներ շարունակ տասնյակ հազարավոր առաջին դասարանցիներ ապահովվել են դպրոցական պայուսակներով` անհրաժեշտ գրենական պիտունքներով: Տեսանյութը՝ «Ֆորտունա» հեռուստաընկերության, 2012 և 2018թ.
Նույնիսկ կրկնել պատրաստ չեմ այն, ինչ գրում էին ադրբեջանցիները: «Ամուր» խաղաղության դարաշրջան է հաստատվել. Ալեքսանդր Լապշին
Գիտե՞ք, թե ինչն է ամենատխուրը։ Ուրախ և միամիտ հայերն իրենք են «սրտիկներ» ու «լայքեր» դնում այս նույն ալիևյան ադրբեջանցիների գրառումներին, որոնք երկու շաբաթ առաջ հրապարակավ նվաստացնում էին ձեր ժողովրդին ու պղծում Եռաբլուրում ձեր հերոսների հիշատակը։
Իրանն աստիճանաբար կորցնում է ազդեցությունը նաեւ մեր տարածաշրջանում
Թեհրանը հանդուրժեց իսրայելական ներկայությունն Ադրբեջանում, եւ հիմա Իրանից պարբերաբար հնչող հուժկու հայտարարությունները` «ամերիկյան ահագնացող» ներկայության մասին, այնքան էլ լուրջ չեն թվում Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման արդյունքում ստորագրվեց համատեղ Հռչակագիր: Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի եւ
Խաղաղության ինստիտուցիոնալացման ստեղծագործ փուլում բոլորիս հաջողություն եմ մաղթում. Նիկոլ Փաշինյան
Վաշինգտոն մեկնելուց առաջ քննարկումների շարք եմ ունեցել Կառավարության, ԱԽ ընդլայնված կազմով, ՀՀ նախագահի եւ ՔՊ խմբակցության մասնակցությամբ
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ
Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների
Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն արևային կայան են տեղադրել Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում
Ucom-ի աջակցությամբ՝ Արևորդի ՀԿ-ն Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղադրել է 15 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ Նոր տեղադրված արևային կայանի շնորհիվ զգալիորեն կկրճատվեն էներգետիկ ծախսերը․ կենտրոնը հնարավորություն կունենա գործելու նաև տարվա ցուրտ ամիսներին, ինչպես նաև ընդլայնելու մշակութային գործունեությունը՝ ապահովելով համայնքի կյանքում երեխաների ու երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու նրանց ստեղծագործական զարգացումը: Եղեգնաձորի Մշակույթի կենտրոնը քաղաքի միակ տարածքն
ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցիչներն Իջևանում հանդիպել են Տավուշի փոխմարզպետի և Իջևանի, Բերդի ու Նոյեմբերյանի քաղաքապետերի հետ
ՀՀ-ում ԵՄ առաքելության ներկայացուցիչներն Իջևանում հանդիպել են Տավուշի փոխմարզպետի և Իջևանի, Բերդի ու Նոյեմբերյանի քաղաքապետերի հետ, տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության ֆեյսբուքյան գրառումից: «Քննարկել ենք առաքելության մանդատը, թիմի ամենօրյա աշխատանքը և մեր հիմնական արժեքները։ Սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունների հետ կապ հաստատելը շարունակում է մնալ ԵՄԱ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու ջանքերի կարևոր մասը», – նշվում
Լիդիա Մանթաշյանի «մեղադրանքն» «ապացուցվում» է նրա նոթատետրի` 2024թ. մայիսից-սեպտեմբեր պլանավորված և կատարված խաղաղ հավաքների անձնական նոթերով. փաստաբան
Փաստաբան Տաթևիկ Սողոյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Լիդյա Մանթաշյանը կալանավորվեց մի «մեղադրանքով», որտեղ 2024թ. նոյեմբերից սկսած նպատակադրվել էր կատարել ահաբեկչություն և իշխանության զավթում, ինչը «ապացուցվում» է նրա նոթատետրի ` 2024թ. ՄԱՅԻՍԻՑ-ՍԵՊՏԵՄԲԵՐ ամիսներին պլանավորված և ԿԱՏԱՐՎԱԾ ԽԱՂԱՂ ՀԱՎԱՔՆԵՐԻ անձնական նոթերով։
Վենս. Չեմ կարծում, որ մենք պետք է բեռը կրենք, եվրոպացիները պետք է հոգան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծախսերի առյուծի բաժինը
«Ազատություն». ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է հոգան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծախսերի «առյուծի բաժինը»։ «Ես չեմ կարծում, որ մենք պետք է այստեղ բեռը կրենք։ Ես կարծում եմ, որ մենք պետք է օգտակար լինենք, եթե դա անհրաժեշտ լինի պատերազմը և սպանությունները դադարեցնելու համար։ Բայց ես կարծում եմ, որ
Այս տրամաբանությանը Քոչարյանի համաձայնելն էր, որ հետագայում ճանապարհ հարթեց բանակցային գործընթացում Ադրբեջանից Նախիջևան անարգել անցման ամրագրման. Արուսյակ Ջուլհակյան
«Յոթ տարի Նիկոլ Փաշինյանին «բանակցությունները սեփական կետից սկսելու և դրանով պատերազմ հրահրելու» համար մեղադրող ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ գալու են իշխանության և չեղարկեն Վաշինգթոնում ձեռքբերված պահմանավորվածությունները, բանակցությունները սկսեն սեփական կետից: Եվ, երբ լրագրողը հակադարձում է, թե հենց իրենք էին պնդում, որ բանակցությունները սեփական կետից սկսելու դեպքում պատերազմ է հրահրվում, տրամաբանության ասպետ պարոն
Հանրությանը փորձում են մոլորեցնել, թե Արցախի հայության վերադարձի իրավունքից հրաժարումն, իբր, զուգաչափ արձագանք է գտել նաև Բաքվում. Վարդան Ոսկանյան
Պատրանքներով և մոլորություններով ապրելը միգուցե հեշտ է, բայց դրանից մարտահրավերներով լեցուն իրականությունը չի փոխվում։
Սահակ Հակոբյանն ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 728 – Ա ՍԱՀԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահակ Հակոբյանին ազատել պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան
Նվազագույնը 50 հազար դրամ է անհրաժեշտ դպրոցահասակ երեխային սեպտեմբերի 1-ին պատրաստելու համար, այն դեպքում, երբ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 55 հազար է. «Հրապարակ»
Գրիչների գները սկսվում են 50 դրամից, հասնում մինչեւ 5 հազար դրամի` ըստ արտադրման վայրի: Սուպերմարկետներում նույնպես գրիչների գները սկսվում են 50 դրամից, հասնում մինչեւ 1350-ի:
Դատարանն ուներ նաև 5 կին պատգամավորի անձնական երաշխավորությունը, սակայն կալանքի որոշում ընդունեց.
Կալանքը չի կարող ճնշման գործիք հանդիսանալ, այն էլ կանանց համար
«Դասվարին ներկայացվող պահանջներն անարդար են՝ գրեթե 5 առարկայից ատեստավորում, որն արդեն իսկ շատ բազմածավալ է». «Հրապարակ»
«Պահանջեք՝ բազային դրույքաչափը բարձրացնեն, հետո ատեստավորում անցկացնեն»
Մեծ հաշվով, մարդկանց վիճակը բարելավելուն ուղղված քայլեր չկան, և տակը մնում են միայն իշխանական քարոզչամեքենայի շոուները, թե մարդիկ հիմա ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում. «Փաստ»
Իշխանության ներկայացուցիչներն անընդհատ կարևորում են կրթությունը, սակայն առաջին հերթին իրենց կողմից վարած քաղաքականության արդյունքում խարխլում են կրթության հիմքերը։
Արդյոք Փաշինյանը խաղաղությո՞ւն է ուզում
Նախորդ հոդվածում ես փորձ եմ արել ցույց տալու, որ Ադրբեջանը որեւէ ցանկություն չունի Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու, եւ այդ երկրի ղեկավարության այսօրվա կեցվածքը դրա ապացույցն է: Հակառակ դեպքում Ալիեւը Վաշինգտոնում կստորագրեր «խաղաղության պայմանագիրը»: Քանի որ չի ստորագրել, գոնե դրանից պարզ է, որ մեզնից էլի ստանալիք ունի: Բայց եկեք հարցին մոտենանք մյուս կողմից՝ արդյոք Հայաստանի ներկայիս
Ասում է «ժողովուրդ ջան, դեմ եք՝ դուրս եկեք փողոց», իսկ հետո՝ երբ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, ասում է «դուք ժողովուրդ չեք, դուք 5-րդ շարասյուն եք», «բան ունեք ասելու՝ ընտրությունների օրը ձեր քվեարկությամբ կասեք», և առաջնորդներին բանտերը լցնում. «ՉԻ»
Նիկոլ Փաշինյանի՝ «ժողովրդին կոչ եմ արել հեղափոխություն անել» հայտարարությունն ըստ էության ինքնախոստովանական ցուցմունք է, որովհետև փաստորեն նա հրապարակավ կոչ է արել հակասահմանադրական եղանակով իշխանափոխություն իրականացնել, իսկ դա ճիշտ և ճիշտ այն հոդվածն է, որով այսօր Միքայել Աջապահյանը գտնվում է կալանքի տակ։ Տեսնես ինչո՞ւ գլխավոր դատախազն այդ կոչից հետո Նիկոլի դեմ վարույթ չի հարուցել։
ՆԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել «Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանելու մասին» նախագիծը
Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները և մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների աճը՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին և մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու (այդ թվում՝ դրանք կանխարգելելու, հայտնաբերելու և բացահայտելու) համար:
Դատարանը կալանավորել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականի տղային, որը կասկածվում է մահվան ելքով «ռազբորկայի» մեջ. Shamshyan.com
Դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել, ապա դատարանի դահլիճից տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
Լեռնային Ղարաբաղում հայազգի ականավոր գործիչների և զինվորականների 25 հուշարձանների և կիսանդրիների քանդումը անպատվաբեր արարք է. Միխայիլ Շվիդկոյ
«Հուշարձանների դեմ պատերազմը պատվաբեր չէ որևէ երկրի համար: Դրանք արտացոլում են այս հողի վրա ապրող ժողովուրդների պատմությունը: Շատ կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի և Կովկասի ժողովուրդների միջև հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, և մեզ կապում է ոչ միայն այսօրը, այլև անցյալն ու ապագան», – ասել է Շվիդկոյը։
Տարածված տեղեկությունը, թե Google-ի քարտեզում հայտնվել է «Զանգեզուրի միջանցք» անվանումը, սխալ է։ Լրատվամիջոցները որպես ապացույց ներկայացրել են ադրբեջանական հոդված, որը հրապարակվել էր դեռ 2023-ին. ՈՒՂՂՎԱԾ
Այսպիսով, տարածված տեղեկությունը, թե Google-ի քարտեզում հայտնվել է «Զանգեզուրի միջանցք» անվանումը, սխալ է։ Լրատվամիջոցները որպես ապացույց ներկայացրել են ադրբեջանական հոդված, որը հրապարակվել էր դեռ 2023-ին։
Հայաստանում թարմ, սառեցված կամ պաղեցված ձկան արտադրության ծավալը նվազել է 44,8 տոկոսով
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում թարմ, սառեցված կամ պաղեցված ձկան արտադրության ծավալը նվազել է 44,8 տոկոսով: Այս տարի ձկնամթերքի արտադրության ծավալների կրճատումը պայմանավորված է տրանսպորտային խնդիրներով, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում ձուկ արտադրողներին ներկայացված ջրօգտագործման պայմանների խստացմամբ, որի հետևանքով ձկնարտադրությունը դարձել է էլ ավելի ծախսատար և
Ընդամենը մեկ բրոնզ՝ աշխարհի առաջնությունից
Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ օրը 61 կգ քային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը բրոնզե մադալի համար գոտեմարտերում պարտվեցին մրցակիցներին: Այսպիսով, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը աշխարհի առաջնությունում վաստակել է մեկ բրոնզե մեդալ: Թիմային հաշվարկով մեր թիմը եզրափակել է առաջատարների տասնյակը: Վաղը մեկնարկում
Ուզում եմ ասել, որ այդ անձանցից ավելին չենք էլ սպասում: Նման արձագանքը ավելի է ոգևորում մեր թիմին. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը NEWS.am–ի հետ զրույցում անդրադարձել է առաջին դասարանցիներին նվերներ տալու վերաբերյալ իշխող կուսակցության հեգնական արտահայտություններին։ -Պարոն Ալեքսանյան, երեկ տեղեկություն հրապարակվեց, որ Սամվել Կարապետյանը իր 60-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 1-ին ընդառաջ գյուղական համայնքների առաջին դասարանցիներին որոշել է նվիրել դպրոցական պայուսակներ գրենական պիտույքներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք: -«Տաշիր» բարեգործականը տասնյակ տարիների ընթացքում մի քանի
«Ցանկացած իշխանություն առաջին հերթին պիտի սահմանի իր ժամանակահատվածում կանոնները, որոնք չպետք է խախտվեն։ Այդ կամքը դեռևս չեմ տեսնում»․ Զարուհի Հովհաննիսյան
Հետաքրքրվեցինք՝ իրավապաշտպան դաշտի հետ կա՞ համագործակցություն փաստահավաք հանձնաժողովի հետ կապված հարցում, Զարուհի Հովհաննիսյանը պատասխանեց․ «Իմ դեպքում չկա։ Հիմա իրավապաշտպանական դաշտն այդքան միատարր չէ, որ քաղհասարակությունը՝ բոլորը մեկ մարդու պես կանգնեն։ Չեմ կարող ասել՝ ում հետ ինչ համագործակցություն է եղել։ Հնարավոր է՝ եղել է, հնարավոր է՝ ոչ»։
Վրաստանում կես ժամվա տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել
Վրաստանում կես ժամվա տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում են վրաստանյան լրատվականները` 3.8 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 18:13-ին երկրի հյուսիս-արևելքում գտնվող Սենակի քաղաքից 9 կմ հեռավորության վրա: Այնուհետեւ 3.7 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել նույն վայրում ժամը 18:39-ին:
YouTube-ը այսուհետ կկռահի ձեր տարիքը
Իսկ եթե իրականում մեծահասակ եք, բայց համակարգը սխալվի, ստիպված կլինեք ապացուցել տարիք՝ անձնագիր, բանկային քարտ կամ սելֆի ուղարկելով։


















































