Օրվա լրահոսը

«Փաշինյանը Հայաստանում կարող է քաղաքական տեռոր սկսել եւ հիմնավորել՝ բա ի՞նչ անեմ, եթե այս «ռեւանշիստներին» բանտերը չլցնեմ, Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել»

«Ոչ, Արցախի հարցը փակված չէ, Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը չի բարձրացրել։ Արցախի ժողովուրդը, Արցախի Հանրապետության կառավարությունն իրենց իրավունքները չեն զիջել Նիկոլ Փաշինյանին եւ չեն ասել՝ տնօրինիր մեր ճակատագիրը, ինչ որոշես, մենք դրա հետ համաձայն ենք»։

Կարապետյան. «Մենք առաջ ենք գնում և ունենք պլան՝ բերելու նոր քաղաքական մշակույթ մեր երկրում». InDepthNews

InDepthNews կանադական հեղինակավոր պարբերականի հոդվածը հրապարակվել է օգոստոսի 14-ին՝ Սամվել Կարապետյանի կալանավորման ժամկետը ևս 2 ամսով երկարաձգելու որոշումից ժամեր առաջ։ Ի՞նչ քայլերի են դիմելու Կարապետյանները Մենք հանդիպեցինք Կարապետյանի զարմիկին՝ «Տաշիր» խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանին։ Վերջինս չթաքցրեց, որ իրենք պատրաստվում են քաղաքականություն մտնել։ Ի դեպ, Սամվել Կարապետյանը չունի ընտրելու և ընտրվելու իրավունք, քանի որ ունի

Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին, ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ

Ազատությո՛ւն Արթուրին և քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր քաղաքացիներին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Նայում ես «Սրբազան շարժման» գործով կալանավորված անձանց առնչվող խայտառակ ապօրինությունները, մեկը մեկի հետևից պայթող իրավապահ համակարգի և իշխանական քարոզչամեքենայի կեղծ մեղադրանքները ու այս պայմաններում բանտերում տասնյակներով անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներ կան: Մեկ ամսից ավելի ժամանակ է անցել` ինչ իշխանությունները հրատապ կարգով

«Քեզ կշռեցի և թեթև գտա. շուտով քո թագավորության գահը կհանձնվի ուրիշի»․ Նարեկ Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Բաբելոնում մի թագավոր կար՝ անունը Բալտասար։ Նա շատ աշխարհիկ մարդ էր և հոգու խորքում չէր հավատում Աստծո գոյությանը, և անգամ խնջույքների ժամանակ օգտագործում էր Երուսաղեմի Մայր Տաճարից առգրավված սպասքը, որը արշավի ժամանակ վերցրել էին։ Մի օր խնջույքի ընթացքում նրա պալատի պատին հայտնվեց մի գրություն՝ անծանոթ լեզվով։ Դանիել

«Պուտին-Թրամփ հանդիպումը տևել է պլանավորվածից կարճ, և դժվար թե ընթացքը թույլ տար շարունակել նույն դրական տոնով քննարկելու հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները»․ Նարեկ Սուքիասյան

Ըստ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի՝ կողմերից և ոչ մեկը չկարողացավ հասնել այն հաջողությանը, որը հուսով էին ունենալ հանդիպման արդյունքում։

Հայաստանի իշխանությունը ստում է մեզ բոլորիս` թաքցնելով ճշմարտությունը և մեզ մոտեցող արհավիրքը. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը «Խաղաղության» պայմանագրի իշխանությունների հեքիաթի մասին հերթական ապացույցը Այս նկարում «Արևմտյան Ադրբեջան» համայնքի անդամության վկայականն է, որտեղ նշված է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը: Ընդ որում, հատուկ այնպես է արված, որ վկայականն ունենա անձը հաստատող պաշտոնական

Ալյասկայում կայացած բանակցությունները մոտեցնում են անհրաժեշտ որոշումներին. Վլադիմիր Պուտինը պատմել է Թրամփի հետ բանակցությունների արդյունքների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում խորհրդակցություն է անցկացրել և պատմել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքների մասին, հաղորդում է РИА Новости-ին։ Ըստ ՌԴ նախագահի՝ Ալյասկա կատարած այցը ժամանակին էր և բավական օգտակար, Թրամփի հետ զրույցը՝ անկեղծ ու բովանդակալից։Ալյասկայում կայացած բանակցությունները մոտեցնում են անհրաժեշտ որոշումներին։ «Մենք երկար ժամանակ նման մակարդակի ուղիղ բանակցություններ

Աբբաս Արաղչիի հոդվածը․ Իրանի և Հայաստանի հարաբերությունների ապագան շատ պայծառ է, և ոչ ոք չի կարող այն շեղել իր ուղուց․ «Արմենպրես»

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների  պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ

«Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, թվում է, թե կարող է նվազեցնել էսկալացիայի վտանգը»․ Գեւորգ Փարսյան

Թրամփի ուղին մեծ պատասխանատվություն է․ համոզված է Կապանի համայնքապետը

Մտորումներ Սյունիքում Անդրանիկ Զորավարի կիսանդրու բացման առիթով

Սյունիքի Տեղ գյուղում բացվեց Զորավար Անդրանիկի կիսանդրին

Մատենադարանին է փոխանցվել 1861թ․ Բաղդադում գրված «Հիշատակարան սերնդոց Տէր Գաբրիէլի Երևանցւոյ» ձեռագիրը

«Մատյանների տունդարձը» արշավը շարունակվում է։ Մատենադարանի բարեկամ և նվիրատու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանը նոր նվիրատվություն է կատարել։ Լոնդոնաբնակ հայտնի հայագետը, որդու՝ Տիրան Ներսեսյանի միջոցով, Մատենադարանին է փոխանցել 1861թ․ Բաղդադում գրված «Հիշատակարան սերնդոց Տէր Գաբրիէլի Երևանցւոյ» ձեռագիրն ու հարակից արժեքավոր վավերագրեր, որոնք հարուստ տեղեկություներ են փոխանցում Իրաքի հայ համայնքի պատմության

«Եթե համաձայնագիրն այս կերպ ստորագրվի, այն չի տա իրավական պաշտպանության մեխանիզմներ բռնի տեղահանված անձանց համար, որ իրենց իրավունքները վերականգնեն»․ Արա Ղազարյանը՝ խաղաղության համաձայնագրի մասին

Արա Ղազարյանը, կենտրոնանալով նաև գույքային իրավունքի վրա, նկատեց․ «Եթե մենք նման իրավիճակում այս պայմանագիրը ստորագրենք, ուրեմն ՀՀ-ն այդ 120 հազար մարդկանց պետք է առաջարկի ներպետական իրավունքով սահմանված իրավական օգնության մեխանիզմ, որը մենք չունենք, որովհետև մենք ունենք օրենքներ, բայց դրա մեխանիզմները պետք է Ադրբեջանը ներդնի, որովհետև այդ մարդկանց գույքը մնացել է Ադրբեջանում։ Եվ դա պետք է կարգավորեր այս պայմանագիրը, բայց այդտեղ էլ չկան այդ մեխանիզմները։ Խնդիրը սա է»։

Լեւոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի եռակի չեմպիոն

Միացյալ Նահանգների շախմատային մայրաքաղաք Սենթ Լուիսում ավարտվել է արագ եւ կայծակնային շախմատի Grand Chess Tour 2025 մրցաշարը, որտեղ գերազանց է հանդես եկել հայկական շախմատի լեգենդ Լեւոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը կայծակնային շախմատում խաղացել է 18 պարտիա եւ վաստակելով 11,5 միավոր նվաճել է հաղթողի կոչումը: Մեր հայրենակիցը օրեր առաջ նույն մրցաշարում երկրորդ տեղն էր զբաղեցրել արագ շախմատում:

Սա արդարադատություն անվան տակ օրինականացվող կամայականություն է. հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խիստ և անզիջում դատապարտում է դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշումը, որով մերժվեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը և կալանքը երկարացվեց ևս տասը օրով։ Սա արդարադատություն անվան տակ օրինականացվող կամայականություն է, երբ մարդու ազատությունը պահվում է ոչ թե փաստերով, այլ քաղաքական պատվերով, իսկ դատական նիստերը վերածվում են կանխատեսելի ներկայացման։ Հովվական խոսքը

Անդրանիկ Թեւանյան. «Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը գնացել էր Ալիեւին ու Փաշինյանին իր գրպանում ունենալով»

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը «Հայելի» ակումբում խոսել է երեկ Ալյասկայում կայացած Պուտին-Թրամփ հանդիպման ընթացքում Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման, այդ ֆոնին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ուղղությամբ երկու գերտերությունների ղեկավարների որդեգրած սկզբունքների եւ դրանից մեկ շաբաթ առաջ Վաշինգտոնում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ստորագրված Ալիեւ-Թրամփ-Փաշինյան եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի գլխին ահագնացող վտանգների մասին: «Երբ Նիկոլ Փաշինյանը մի բանի

Պատրաստ ենք շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի դեռ Ուկրաինայում չի դադարեցվել արյունահեղությունը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը

Նախագահի Մակրոնի, վարչապետ Մելոնիի, կանցլեր Մերցի,  վարչապետ Ստարմերի,  նախագահի Ստուբի, վարչապետ Տուսկի, նախագահ Կոշտայի և նախագահ ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարությունը Ուկրաինայի խաղաղության վերաբերյալ՝ նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի հանդիպումից հետո 2025 թ․ օգոստոսի 16 Այսօր առավոտյան նախագահ Թրամփը մեզ և նախագահ Զելենսկուն ներկայացրեց իր զեկույցը՝ Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպման մասին, որը կայացել էր

«Զանգեզուրի միջանցքի» հարցը օրակարգից հանվեց, երբ Երևանն ու Բաքուն վերջերս ստորագրեցին փաստաթուղթ. Իրանի կառավարության խոսնակ

Sputnik Արմենիա – Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը օրակարգից հանվեց, երբ Երևանն ու Բաքուն վերջերս ստորագրեցին փաստաթուղթ. ասել է Իրանի կառավարության խոսնակ Ֆաթիմա Մոհաջերանին։ Մոհաջերանին ասել է, որ արտատարածքային միջանցքի ծրագրի չեղարկումը հիմնական փոփոխություններից մեկն էր. դրա փոխարեն Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո կբացվի տարանցիկ ճանապարհ, ինչը «դրական և ողջամիտ» փոփոխություն է։ Իրանի կառավարության խոսնակը, այնուամենայնիվ,

«Մենք Արևմտյան Ադրբեջան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»․ Ազիզ Ալեքբերլի

«Ազատություն» – «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իր կազմակերպությունը հիմնվել և աշխատում է «միջազգային կոնվենցիաներում ամրագրված վերադարձի իրավունքի ապահովման» համար, և այս առումով այն որևէ կապ չունի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի ու Միացյալ նահանգների առաջնորդների միջև ստորագրված հռչակագրի հետ։ «Մեր գործունեության նպատակն է մեր վերադարձը մեր պատմական հողեր։

Մելանյա Թրամփը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին՝ բարձրաձայնելով Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների վիճակի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, անձնական նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ բարձրաձայնելով Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների վիճակի մասին՝ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան երկու պաշտոնյաների։ Նախագահ Թրամփը նամակն անձամբ է փոխանցել Պուտինին Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ։ Պաշտոնյաները չեն հրապարակել նամակի բովանդակությունը՝ միայն նշելով, որ այն անդրադառնում էր Ուկրաինայի պատերազմի հետևանքով

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Oգոստոսի 17-21-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Օգոստոսի 16-ին,19-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում`

Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակության են․ Ալի Լարիջանի

Մամուլի հաղորդագրություն ՀՀ ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Ա. Գրիգորյանը շնորհավորել է Ա․ Լարիջանիին ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ և

Նորին Սրբության հոգածության կենտրոնում մշտապես եղել և շարունակում է մնալ հայ զինվորը. Տեր Արծրուն քահանա

2016–2023 թթ. ծառայում էի Հնդկահայոց հովվությունում։ Այդ տարիներին բազում առիթներ ունեցա անմիջական ականատեսը լինելու Վեհափառ Հայրապետի հայրական հոգածությանն ինչպես Հայոց մարդասիրական ճեմարանի սաների, այնպես էլ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած հայորդիների նկատմամբ։ Սրտառուչ են այն հիշողությունները, երբ Հնդկաստան եկան մի խումբ հայ զինվորականներ՝ ծանր վնասվածքներով։ Նորին Սրբության հոգածությամբ ժամանեցին Կալկաթա և Հայոց Հայրապետի թելադրանքով էլ ընդունվեցին

Երբ լռում ենք, համաձայնվում ենք․ Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր, երբ Հայաստանում լարվածությունը նոր բարձունքների է հասնում, մենք՝ որպես ժողովուրդ, չենք կարող մնալ դիտորդի դերում, երբ երկրի ճակատագիրը կախված է մեր մասնակցությունից։ Ցավոք, նույնիսկ ամենաուժեղ քաղաքական ուղերձը կարող է մնալ անհետևանք, եթե այն չի ստանում լայն հասարակական աջակցություն։ Սա մտահոգիչ իրողություն է, որն արժանի է մեր

Երկխոսության խնդրանքին Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է անպարկեշտ բառախաղով․ Ռոբերտ Ամստերդամ

Ամերիկացի հայտնի փաստաբան, Սամվել Կարապետյանի եւ Սրբազանների գործով Հայաստան այցելած Ռոբերտ Ամստերդամը, արձագանքելով ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի վիրավորական գրառմանը, X–ի իր միկրոբլոգում գրել է․ «Երկխոսության խնդրանքին Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է անպարկեշտ բառախաղով, որը ցույց է տալիս այն անպատժելիությունը, որով այս կառավարությունը կարծում է, թե գործում է»։

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը փաստում է Ադրբեջանի կողմից հայերին պատանդառության մեջ պահելը, Արցախի էթնիկ զտումը և քրիստոնեական ժառանգության ոչնչացումը

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին 2024թ․ զեկույցը, որում տեղ գտած օբյեկտիվ դիրքորոշումների լույսի ներքո Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ամերիկյան վարչակազմին կրկին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները դադարեցնելու համար, կիրառել 907-րդ բանաձևը, ինչպես նաև ադրբեջանական պատերազմական հանցագործների համար գործադրել «Գլոբալ Մագնիցկու» պատժամիջոցները, ապահովել հայ ռազմագերիների ու գերիների

Որքան էլ Թրամփը ցանկանա` Պուտինն առանց իրեն «գերտերությունների շարք վերադարձնելու» չի ցանկանում և չի էլ կարող կանգնեցնել պատերազմը․ Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը Թրամփ-Պուտին հանդիպման առաջին արդյունքներից արդեն երևում է, որ համաձայնություններ ուղղակի չկան: Որքան էլ Թրամփը ցանկանա` Պուտինն առանց իրեն «գերտերությունների շարք վերադարձնելու» չի ցանկանում և չի էլ կարող կանգնեցնել պատերազմը: Հասկանալի է, որ մյուս կողմն էլ չի կարող թույլ տալ նման բան: Ամենահավանական կանխատեսումն այն է, որ Թրամփն, ի վերջո, կընդունի

Պուտին-Թրամփ բանակցությունները միջազգային հարաբերությունների ճարտարապետության հնարավոր փոփոխության նոր սկիզբ կարող են դառնալ․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը մի իրադարձություն էր, որը ցույց տվեց երկու երկրների հարաբերություններում նոր «լիցքաթափման» հնարավոր տեղաշարժը։ Բանակցությունները կարծես թե տեղի են ունեցել գործնական մթնոլորտում՝ առանց որևէ կոշտ հայտարարությունների, և հիմնական հարցերի շուրջ՝ նկատելի առաջընթացով: Առանցքային ազդանշաններից մեկը նախագահ

Գյումրիում տղամարդը շշալցրել և իրացրել է կեղծ օղիներ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկաններն օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու

Պետությանն ու համայնքներին պատճառված ի՞նչ վնասներ են վերականգնվել 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, այցելում է Հայաստանի Հանրապետության դատախազության տարածքային ստորաբաժանումներ, ամփոփում է Դատախազության կատարած աշխատանքներն ու սահմանում հաջորդ տարվա առաջնահերթությունները: 2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով եղել է Դատախազության շուրջ 15 ստորաբաժանումներում, իսկ 2025 թվականի մարտի 14-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի ամփոփիչ նիստը: Նիստի ընթացքում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031