Օրվա լրահոսը
Գերլարված միջազգային իրավիճակում ինչո՞ւ է պետք ևս մեկ անգամ Հայաստանը ներքաշել մի պատմության մեջ, որը մտել է նույնիսկ Թրամփի և Մակրոնի անձնական հարաբերությունների տիրույթ․ Սուրեն Սարգսյան
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Թրամփի թիմը չափազանց բացասական է ընդունում ոչ այնքան Հայաստանի կողմից մեկ տարի առաջ Պաղեստին պետության ճանաչման որոշումը, որքան վերջին օրերին պաշտոնական Երևանի կողմից այս թեմայի ակտիվ խթանումը։ Կարծիք կա, որ այս ամենը ոչ թե Հայաստանի ինքնիշխան որոշումն է, այլ Մակրոնի խնդրանքի կատարումը։ Վերջին օրերին բավականին բարդացել
Կառավարության ճնշումները հակառակ արդյունք են տալիս՝ ուժեղացնելով եկեղեցու քաղաքական և հասարակական դերը. Արսեն Գասպարյանի հոդվածը Journal of Church & State հանդեսում
Հայ Առաքելական եկեղեցին ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ հանրային դիմադրությունը շարունակելու համար: Իր հզոր շարժիչ ուժով եկեղեցին կարող է ավելի մեծ և ազդեցիկ դեր խաղալ Հայաստանում, քան ավանդական մտածողությունն ակնկալում է:
Ականապատ տարածքում պայթյունի հետևանքով կովեր են սատկել․ Shamshyan.com
Հուլիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ականապատ տարածքում պայթյունի հետևանքով նախնական 7 կովեր են սատկել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները պարզել են, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Արմեն
Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Մխիթար Հայրապետյանի հոդվածը՝ Forbes ամսագրում
Օգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ
Իշխանությունն արդեն ճանապարհներ է փնտրում Աշոտյանի նկատմամբ թշնամական գործողություններն ակտիվ պահելու և մշտական քաղաքական հետապնդման թիրախում պահելու համար․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Վերաքննիչ դատարանի որոշումը` քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ հանրայնացնելուց անմիջապես հետո, դատախազությունը շտապեց հայտարարել, որ բողոքարկելու են այն: Արմենը 15 ամիս բանտում էր, շուրջ 11 ամիս էլ տնային կալանքի ռեժիմում` բազմաթիվ սահմանափակումներով, այդ թվում` քաղաքական գործունեության: Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝
Սույն որոշումը ոչ միայն անհատական նշանակություն ունի, այլև կարևոր է մյուս՝ անհիմն պատասխանատվության ենթարկված դատավորների համար. Դավիթ Հարությունյան
Դատավոր Դավիթ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը 2025 թվականի ապրիլին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը, որը մասնավորապես վերաբերում էր ԲԴԽ-ի կողմից դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանությանը՝ այն մասին, թե իրավունք ունեն «չվերանայել» (անտեսել) նոր հանգամանքի հիման վրա, Սահմանադրական դատարանի որոշման առկայության պայմաններում, ԲԴԽ-ի կողմից կայացված նախկին որոշումները, 2025 թվականի հուլիսի 29-ի ՍԴՈ-1791 որոշմամբ Սահմանադրական դատարանը
Այն պատճառաբանություններով, ինչով փորձում են հիմնավորել ՀԷՑ-ի դեմ սկսած արշավը, պիտի վաղուց Վեոլիային զրկած լինեին կառավարումից․ «168 ժամ»
Արդարացնելու համար ՀԷՑ-ը գործարար Սամվել Կարապետյանից խլելու փորձերը, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ուր գնում եմ, քաղաքացիները դժգոհում են ՀԷՑ-ի աշխատանքներից։ «Վեոլիա ջուր» ընկերության գործունեությունից քաղաքացիների դժգոհությունների պակաս երբեք չի եղել, առավել ևս՝ չկա վերջին շրջանում, սակայն կառավարությունը նույնը չի անում «Վեոլիա ջրի» հետ։ Ճիշտ է, Վեոլիան ջրամատակարարման ցանցի սեփականատերը չէ, բայց երկարաժամկետ կառավարիչն է։ Ու
Արցախցին տարագրեցին, անոր հողը խլեցին, սրբապղծեցին եւ հիմա կը հրկիզեն. «Հայրենիք»
Զարմանալի չէ Արցախի մէջ վերջին օրերու զարգացումները, մասնաւորաբար բազմաթիւ շրջաններու մէջ ծագած անտառային հրդեհները: Պարզ աչքով տեսանելի է, ու բազմաթիւ աղբիւրներ կը հաստատեն, որ Պաքուի իշխանութիւնները ինչպիսի՜ նախնական միջոցառումներով իբրեւ թէ կը պայքարին հրդեհներուն դէմ՝ իր բնիկ եւ հողատէր ժողովուրդէն պարպուած, լուռ եւ տխուր Արցախի մէջ։ Ամառնային հրդեհներու շրջանին, երբ բազմաթիւ երկիրներ բռնուած են բնական
Երբ է կյանքը դառնում դժոխք
«Ես հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ եմ», – ասում են այն իշխանության ներկայացուցիչները, որոնք պատրաստվում են (կամ պատրաստվում էին) գրոհել այդ նույն եկեղեցու սիրտը՝ Սուրբ Էջմիածնի Մայր աթոռը, եւ անհեթեթ գործեր են կարում հոգեւորականների դեմ: Իսկ ի՞նչ նկատի ունեն՝ «հավատավոր զավակ» ասելով: Թերեւս «ճիշտ աղոթքներ» են ուղղում առ Աստված, կամ շաբաթը երկու անգամ պահք են
Նորաբաց էջեր են հայտնվել, որոնք շրջանառում են միջին միջանցքի վերաբերյալ բացառապես թուրքական քարոզչական թեզեր․ «Փաստերի ստուգման հարթակ»
Facebook-ում թուրքամետ քարոզչություն իրականացնող նորաբաց էջեր են հայտնվել, որոնք թիրախավորում են հայալեզու լսարանը։ Դրանք ունեն մի շարք տեխնիկական և բովանդակային ընդհանրություններ։ «Փաստերի ստուգման հարթակի» մշտադիտարկման տակ են հայտնվել մասնավորապես հունիս-հուլիս ամիսներին բացված երկու էջեր, որոնք, ունենալով հետևորդների շատ փոքր թվաքանակ, իրենց ստեղծած բովանդակությունը տարածում են հիմնականում ֆեյսբուքյան գովազդի միջոցով։ Էջերում հրապարակված սակավաթիվ գրառումները, անդրադառնալով միջին
Թեև հեղինակությունը «փչացնելու» խնդիրը գլոբալ է, Հայաստանի նման փոքր երկրների համար այն, իսկապես, պատուհաս է դառնում․ Շուշան Հարությունյան
Սա հատկապես խնդրահարույց է դառնում ներկայումս Հայաստանում հանրային անձանց և գործիչների մասսայական հեղինակազրկման և ցանկացած հարց անլրջացնելու փորձերի ֆոնին
«Ստացվում է, որ Քոչարյանի թիմը լծված է պատերազմ հրահրել կազմակերպելու առաքելությամբ». Արմեն Փամբուխչյան
«Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նշում է՝ մեջբերում եմ «Փաշինյանն է հրահրել պատերազմն իր ոչմիթիզական, ազգայնական ելույթներով»: Փաստորեն երկրի երկրորդ նախագահ աշխատած մարդը Ա. արդարացնում է Ադրբեջանին Բ. ազգայնական բառապաշարը համարում է հրահրող, այն պարագայում, երբ իր ղեկավարած ԱԺ խմբակցությունն ամեն պատեհ առիթով հանդես է գալիս ազգայնական դիրքերից՝ մեզ մեղադրելով ապազգայնության մեջ: Ստացվում է, որ Քոչարյանի
Ռոբերտ Քոչարյան. «Եթե «Զանգեզուրի միջանցքի» թեման ինքն իրենով ապրում է, դա նշանակում է, որ դու քո տարածքը դարձնում ես վիճելի տարածք»
«Զանգեզուրի միջանցքի» հարցը պետք է փակված լիներ Արցախի հանձնումից հետո եւ այդ թեման այլեւս գոյություն չպետք է ունենար: Ես մեկ շեշտադրում անեմ աշխարհաքաղաքական կոնտեքստի առումով: Ինքն իրենով այդ թեման հենց սկսում է ապրել, դա նշանակում է, որ դու քո տարածքը վիճելի տարածք ես դարձնում, ինքը իրենով դիտվում է որպես վիճելի տարածք, որովհետեւ այլ պետություններ իրար
«ՀՀ-ն պարտավոր է կատարել Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը»․ Արամ Օրբելյան
Եթե այս պահին ՀՀ չի կատարում արբիտրաժի որոշումը, խոչընդոտում է բիզնես-գործունեությունը, չի դադարեցնում նշանակած կառավարչի գործունեությունը, խնդիրներ է առաջացնում։ Օրինակ, վնասի հատուցման ծավալները զգալի մեծանալու են։
Արցախի ջազ նվագախումբը վերածնվել է Երևանում, կրկին սկսել է գործունեությունը
2000թ․ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում դիրիժոր, դաշնակահար «Ջազի հայկական ասոցիացիա»-ի անդամ Տիգրան Լալայանը հիմնադրեց Արցախի պետական ջազ նվագախումբը, որը մինչև 2023թ․ սեպտեմբեր Արցախում և այլ վայրերում հանդես էր գալիս ու հիացնում հանդիսատեսին։ 2023 թ․ Արցախի բռնի տեղահանությունից հետո նվագախումբը մեծ դժվարությունների առաջ էր կանգնած։ Ռուսաստանյան «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի աջակցությամբ Արցախի ջազ նվագախումբը վերածնվել
Դատավոր Նանա Դալլաքյանը դիմել է իրավապահներին՝ սպառնալիք ստանալու համար
Ես ինձ երբեք սպառնալիք թույլ չէի տա,- վստահեցնում է Սերյոժա Բարսեղյանը
6 միլիոնը դա մի 100-200 բնակարան է արցախցիների համար. Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լոպեսի գալուն կարելի է նույնիսկ 60 միլիոն դոլար հատկացնել բյուջեից։ Եթե գիտես, որ մի այլ ձեւ տուրիզմ ես խթանելու։ Կամ երկրիդ ճանաչելիություն ես բարձրացնելու։ Կամ սկսում ես համերգների (խիստ պլանավորած) շարք, ու մի քանի տարի նենց դեմքեր ես բերելու, որ ՀՆԱ-ն ա աճելու մի քանի տոկոսով (ասեմ
35 տարի գյուղապետ եմ եղել, իրենք իմ վրա առաջին գրողներն են. Առատաշենի նախկին գյուղապետ
Մենք մոտիկ ենք եղել իրար հետ, հաց ենք կերել, ճանապարհ ենք գնացել, թե այդ ջահելն ինչու է նման բան արել. Հարությունյան
Ռուսական կողմը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի՝ հացահատիկով բեռնատարների Վերին Լարսով Հայաստան մուտք գործելու համար. Օվերչուկ
Ռուսական կողմը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի՝ հացահատիկով բեռնատարների Վերին Լարսով Հայաստան մուտք գործելու համար, հայտարերել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նման հրահանգ ՌԴ իրավասու մարմիններին տրվել է Հայաստանի խնդրանքով, ռուսական կողմը փորձում է նվազագույնի հասցնել մատակարարումների ուշացումները, լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Հիշեցնենք, որ հացահատիկով բեռնատարների տեղաշարժը սահմանափակվել է վատ եղանակի և սելավի պատճառով։
Ռոբերտ Քոչարյան. «Ղարաբաղի կորստից հետո գործընթացը հասցնել այն վիճակին, որ «Զանգեզուրի միջանցքը» առանձին թեմա լինի, դա դիվանագիտական ձախողման գլուխգործոց է»
Իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խորհուրդ էր տվել չվախենալ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունից, թեեւ ի սկզբանե ինքն էր խորշում դրանից: Նաեւ հայտարարել էր, թե ըստ էության, քննարկվում է այդ միջանցքը միջազգային, այդ թվում՝ ամերիկյան, որեւէ ընկերության արտապատվիրակելու հնարավորությունը: Ալիեւի կոշտ պատասխանից հետո Փաշինյանի թիմակիցները, կարծես, սկսեցին հող նախապատրաստել, որպեսզի հայկական կողմն էլ դեմ դուրս գա ամերիկյան
Խաղաղության պատրանքը և Ադրբեջանի ռազմավարական պահանջները
Վերջին շրջանում Փաշինյանի թիմի PR մասնագետները ջանում են համոզել հանրությանը, թե Ադրբեջանը շուտով կդառնա Հայաստանի բարի հարևան։ Խոսվում է առևտրի, բարեկամության, համագործակցության մասին։ Սակայն նման քարոզչական արշավը չի կարող լայն աջակցություն ստանալ՝ չափազանց շատ հայ ընտանիքներ անձամբ են տուժել պատերազմներից, էթնիկ զտումներից և բռնություններից։ Հիշողությունը դեռ թարմ է, վերքերը՝ չսպիացած։ Այդուհանդերձ, իշխանամետ մեդիաները շարունակում են
«Արդյո՞ք կարելի է միամտորեն հավատալ, որ նման խաթարված հոգեկան աշխարհ ունեցող անձը վտանգ չի ներկայացնում ուրիշների համար». Ելենա Աղաջանովա
Հարգելի հասարակություն, գործընկերներ, ընկերներ և բոլոր նրանք, ովքեր կարդում են այս տողերը։ Ես գրում եմ այս նամակը ոչ թե որպես երկարամյա փորձ ունեցող բժիշկ։ Ոչ թե որպես մասնագետ, ով ամեն օր փրկում է կյանքեր և հավատում է հումանիզմի ուժին։ Ես գրում եմ այս նամակը որպես՝ քույր։ Իոսիֆ Աղաջանյանի քույրը։ Երիտասարդ, ով ընդամենը 19 տարեկան էր։
«Հաշվի առնելով Մեդվեդևի սադրիչ հայտարարությունները՝ հրահանգել եմ 2 միջուկային սուզանավ տեղակայել». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել սոցիալական ցանցում: «Հաշվի առնելով Մեդվեդևի սադրիչ հայտարարությունները՝ հրահանգել եմ 2 միջուկային սուզանավ տեղակայել համապատասխան տարածաշրջաններում, եթե այդ անհամարժեք և հրահրող խոսքերը լուրջ են։ Խոսքերը մեծ նշանակություն ունեն և հաճախ կարող են հանգեցնել ոչ կանխամտածված հետևանքների։ Հուսով եմ՝ այս անգամ այդպես չի լինի», գրել է նա։
Ադրբեջանը ոչ միայն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, այլև խոչընդոտում է մշակութային երկխոսության և հաշտեցման գործընթացները տարածաշրջանում. Լևոն Բաղդասարյան
Բաց հայտարարություն Հայաստանի կառավարությանը, ՄԱԿ-ին, Յունեսկոյին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին Այն, որ բնական իրավունքի նորմ համարվող արժանապատվությունը տարիներ առաջ հարկադրաբար խլվեց հայերից, հանրահայտ փաստ է։ Հանրահայտ փաստ է նաև, որ գալու է հատուցման ու պատասխան տալու ժամը։ Ժամ, որին արժանի պիտի լինենք մեր հավատքով, աշխատանքով, պարտադիր պայման՝ միասնաբար։ Արձանագրում եմ, որ Այվազովսկու կտավների ուժն աշխարհ
Կարմիր Խաչի գործունեությունն Ադրբեջանում կավարտվի սեպտեմբերի սկզբին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Ադրբեջանում կավարտվի սեպտեմբերի սկզբին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: Այսօր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԿԽՄԿ-ի ներկայացուցչության ղեկավար Դրագան Կոյիչին: Ըստ պաշտոնական Բաքվի՝ հանդիպմանը ընդգծվել է «ԿԽՄԿ-ի հետ փոխգործակցության շարունակականության կարևորությունը այս տարվա սեպտեմբերի սկզբին առաքելության գործունեության ավարտից հետո՝ կազմակերպության Ժնևում գործող գլխավոր գրասենյակի միջոցով»: Ադրբեջանում միջազգային
Վահագն Խաչատուրյանը ողջունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակության այցը Հայաստան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ նշելով, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են միմյանց ճանաչելու, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական կապերն ու փոխադարձ ըմբռնումն առավել ամրապնդելու համար։ Զրուցակիցներին ներկայացնելով Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում վերջին տարիներին իրականացված ժողովրդավարական բարեփոխումները՝ Հանրապետության
Apple-ի աշխատավարձերը. Որքա՞ն են վճարում ինժեներներին, ԱԲ մասնագետներին և դիզայներներին
shamshyan.com. Apple-ը մնում է տեխնոլոգիական ոլորտի մասնագետների համար ամենագրավիչ ընկերություններից մեկը՝ առաջարկելով մրցակցային աշխատավարձեր և բոնուսներ, ինչպիսիք են բաժնետոմսերը և ընկերության արտադրանքի վրա զեղչերը: Այնուամենայնիվ, արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում առաջատար դիրքեր գրավելու մրցավազքում ընկերությունը բախվում է մարտահրավերների, ներառյալ առանցքային աշխատակիցների հոսքը դեպի Meta: Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը ընդգծում է, որ ընկերությունը գնահատում է համագործակցությունը,
Հայաստանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակներում զիջում է դիրքերը
Յուրաքանչյուր ամսվա առաջին օրը ՖԻԴԵ-ն հրապարակում է շախմատիստների վարկանիշային դասակարգման ցուցակները: Հայաստանը մշտապես դասական շախմատի տղամարդկանց եւ կանանց 100 ուժեղագույնների շարքում ունեցել է մի քանի ներկայացուցիչներ, ինչը վկայում էր, որ մեր երկիրը շախմատային գերտերություններից մեկն է: Սակայն վերջին շրջանում TOP 100-ների մեջ հայ շախմատիստների ներկայությունը գնալով նվազել է: Իսկ այսօր հրապարակված տղամարդկանց աղյուսակում Հայաստանից նշված
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջարկությունները «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի վերաբերյալ
2025 թվականի հուլիսի 10-ին հանրային քննարկման դրված օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է վերանայել գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կարգավորումները։ Ներկայացված նախագծերում հաշվի են առնվել ինչպես Վենետիկի հանձնաժողովի 2025 թ. մարտի 19-ին հրապարակած կարծիքում տեղ գտած, այնպես էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի որոշ առաջարկություններ։ Դրանց թվում են՝ գույքի գնահատման մեթոդաբանության օրենսդրական ամրագրումը, սեփականատիրոջը փոխհատուցման ենթակա գումարի ամբողջական և նախնական
Պուտինն արձագանքել է Թրամփին
«Ազատություն». Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պահանջով ԱՄՆ նախագահի տված տասնօրյա ժամկետի երրորդ օրը Ռուսաստանի նախագահը խախտել է լռությունը, խոսել ուկրաինական հակամարտությունից, արձագանքել Դոնալդ Թրամփին: Նախ՝ Վլադիմիր Պուտինն ասել է, որ դրական է գնահատում Ստամբուլում անցկացված ռուս – ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը: Ապա, անդրադառնալով Թրամփի հայտարարություններին, թե հիասթափված է Պուտինից, Կրեմլի ղեկավարը նշել է, թե բանակցություններում հիասթափություններն


















































