Օրվա լրահոսը
Առանձին դեպքերում անխուսափելի է խնդիրների առաջացումը՝ ինչպես ցանկացած մեծ համակարգի դեպքում. Սուրեն Գրիգորյան
«Մեր եւ «Թել-Սել» ընկերության զանգերի կենտրոնը հնարավորինս արագ լուծում են փորձում տալ խնդիրներին»
Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում իրականացվում են վերականգնման աշխատանքներ
Շատիվանքում եկեղեցու պարագծով կատարված պեղումներից հայտնաբերվել են նաև տապանաքարեր, նորահայտ արձանագիր քարեր։ Պեղվել է նաև պարիսպներին կից կառույցներից մեկը, որտեղից հայտնաբերվել են վանական կյանքին առնչվող հնագիտական գտածոներ։
Տեղեկությունը, թե Թրամփը կընդունի Փաշինյանին և Ալիևին լայնորեն տարածվում է, սակայն ՀՀ քաղաքացիների հարկերով վարձատրվող կառույցներից որևէ արձագանք չկա. Մարուքյան
Սպասում ենք, որ մանրամասները, ինչպես միշտ, Ադրբեջանը հայտնի՞։
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայից
Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ):
Երեւանում կանխատեսվող առավելագույն ջերմաստիճանն օգոստոսի առաջին տասնօրյակում կլինի 40-42 աստիճան. Գագիկ Սուրենյան
Մեզ սպասվում է մեր բազմամյա միջին արժեքների համեմատ բավականին շոգ եւ սակավատեղում օգոստոս
Հանցավոր կազմակերպության առնվազն 144 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ հափշտակել են 810 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Խ.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը մասնակցել է մի խումբ անձանց կողմից 2021 թվականի հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը:
ԱՄՆ նախագահի բանագնացը հնարավոր է Ռուսաստան այցելի ՌԴ-ի համար սահմանված վերջնաժամկետից առաջ
«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը հնարավոր է այցելի Ռուսաստան օգոստոսի 6-ին կամ 7-ին՝ ՌԴ-ի համար սահմանված վերջնաժամկետից առաջ։ Օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում Թրամփը կրկին նախազգուշացրել է, որ պատժամիջոցներ կկիրառվեն, եթե Մոսկվան մինչև օգոստոսի 8-ը չհամաձայնի Ուկրաինայում հրադադարի։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ֆասթ բանկը մասնակցել է Սևան ստարտափ սամմիթ 2025-ին
Ֆասթ բանկն օրերս մասնակցել է Սևանա լճի ափին կայացած տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ Սևան ստարտափ սամմիթ 2025-ին։ Սամմիթի ընթացքում Ֆասթ բանկը ներկայացրել է իր նոր թողարկած Visa Digital թվային քարտը, որը թույլ է տալիս իրականացնել ավելի ապահով և արագ անկանխիկ գործարքներ: Միջոցառման յոթ օրերի ընթացքում բանկի տաղավարի բոլոր այցելուներին տրամադրվել են անվճար Visa Gold
Կարեն Խաչանովը կշրջանցի Դանիիլ Մեդվեդեւին
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյում ընթացող ATP 1000 մրցաշարի չորրորդ շրջանում 1 ժամ 34 րոպեում 6:4, 7:5 հաշվով վստահ առավելության է հասել նորվեգացի Կասպեր Ռոուդի նկատմամբ, եւ ¼ եզրափակչում կհանդիպի ԱՄՆ ներկայացուցիչ Ալեքս Միկելսենին: Այս հաղթանակից հետո 29-ամյա մեր հայրենակիցը ATP թարմացված ցուցակում կբարձրանա առնվազն 14-րդ հորիզոնական՝ շրջանցելով ՌԴ վերջին տարիների անվիճելի առաջատար Դանիիլ
Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում և ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին եւ 5-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Բազմաղբյուր» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 4-ին ժամը 13:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Ոսկեվազ, Ոսկեհատ և Օշական գյուղերի ջրամատակարարումը: Իսկ օգոստոսի 4-ին ժամը 14:00-ից մինչև օգոստոսի 5-ը ժամը 14:00-ն վերոնշյալ խնդրի հետևանքով հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Արմավիրի մարզի՝
Մսավաճառները ՍԱՏՄ-ին առաջարկել են գտնել ճանապարհ, որ գյուղացիները կենդանուն տանեն սպանդանոց, ոչ թե մորթ անողին կանչեն իրենց բակ
Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք պատրաստ են վաճառել միայն սպանդանոցային ծագման միս, սակայն սպանդանոցները չեն կարողանում ապահովել անհրաժեշտ խմբաքանակը և իրենք, ստիպված, ձեռք են բերում ու վաճառում բակային մորթի ենթարկված կենդանիների միս-մսեղիք
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ
Մարդու իրավունքներից և օրենքի գերակայությունից խոսող ու այդ դաշտում գործող որևէ կառույց, կազմակերպություն, գերտերություն որևէ լուրջ արձագանք չիջեցրեց. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը. Ադրբեջանն իր երկրում տեղայված Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունն է փակում, դրանից առաջ էլ ՄԱԿ-ի տարբեր ծրագրեր, միջազգային ԶԼՄ-ների թղթակցային գրասենյակներ և այդպես շարունակ, սակայն որևէ լուրջ դերակատարի կողմից արձագանք չկա: Ադրբեջանում գերեվարված հայերի գտնվելու պայմաններում այդ երկրից հեռանում է միակ միազգային կառույցը, որը մինչև սույն
Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները
Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է
Մեկ բրոնզե մեդալ
Հունաստանի մայրաքաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ըմբշամարտի այդ տարիքային խմբի հավաքականը, որը մասնակից ուներ բոլոր քաշային կարգերում, նվաճել է մեկ բրանզե մեդալ: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին բարձրացել է 71 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը, որը 7:6 հաշվով պարտության է մատնել Ուզբեկստանը ներկայացնող Ֆարուխբեկ Ջումանազարովին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Թրամփը հիմա իր կողմից սարքած խաղաղություններ է հավաքում. Աղասի Ենոքյան
Հայաստանն էլ կլինի իր ռեզյումեում եւս մի տող, որով նա դիմել է Նոբելյան խաղաղության կոմիտեին, որ մրցանակ ստանա. քաղաքագետ
Հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից մեղվի փեթակներ
Օգոստոսի 3-ին, ժամը 16:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՀՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել
«Նա շատ մոտ է Ջեյ Լոյին»․ Ջենիֆեր Լոպեսի թիմը չի ցանկացել, որ Իվետա Մուկուչյանը կատարի երգչուհու երևանյան համերգի բացումը
Ինստագրամյան «սթորի» բաժնում հայ երգչուհի Իվետա Մուկուչյանը, որը պատրաստվում էր Ջենիֆեր Լոպեսի համերգի բացմանը, ներկայացրել է Ջենիֆերի թիմի պատասխանն ու գրել իր մեկնաբանությունը. Բանն այն է, որ Ջենիֆեր Լոպեսի թիմը չի ցանկացել, որ Իվետա Մուկուչյանը կատարի երգչուհու երևանյան համերգի բացումը՝ նամակում մեկնաբանելով, որ հայ երգչուհին «շատ մոտ է Ջեյ Լոյին. դիջեյ թող լինի, կամ այլ
Արդյոք հետաքրքրվե՞լ է՝ ինչ մշակույթ ունի մեր երկիրը, ուր ինքը գալիս է իրենը բերելու. Աննա Մայիլյան
ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանի ֆեյսբուքյան գրառումը Ոնց ասեք հաշվում եմ, փորձում եմ հասկանալ, տարբեր վարկածներ եմ առաջ բերում ի շահ մեր երկիր եկած «աստղի», բայց մեկ է ՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է որևէ արտիստ գալ մեր երկիր՝ իմանալով, որ 120 000 մարդ վտարվել է իր հայրենիքից և ի վերջո հանգրվան էլ
Ռուսաստանը, Արցախի հարցում բավականին լոյալ վերաբերվելով Ադրբեջանին, փորձեց ժամանակ շահել, բայց հիմա ակնհայտ է՝ ՌԴ-Ադրբեջանի միջեւ կա լրջագույն կոնֆլիկտ. քաղաքագետ
Իսկ կոնֆլիկտն այն է, որ Ադրբեջանը թուրքական աշխարհի քաղաքականություն է տանում արեւմտյան տրամաբանության մեջ. քաղաքագետ
Team-ը՝ J.Lo-ի մենահամերգի 5G գործընկեր. ընկերության նորագույն ցանցը գործարկվում է նաև Երևանի Կենտրոնում
Այս ամռան ամենաթեժ համերգային երեկոն՝ Team Telecom Armenia-ի հետ. ընկերությունը, դառնալով Ջենիֆեր Լոպեսի մենահամերգի 5G պաշտոնական գործընկեր, հայտարարում է 5G ցանցի գործարկման մասին արդեն նաև Երևանի Կենտրոնում։ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Team-ի հազարավոր բաժանորդները նորագույն ցանցի շնորհիվ կկարողանան վայելել համերգը՝ զգալով խաղից դուրս արագությունը: Ընկերության 5G ցանցը արդեն հասանելի է Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ վարչական
Կհանդիպենք այսօր երեկոյան՝ Երևանում. Ջենիֆեր Լոպես
Հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի ֆեյսբուքյան գրառումը Այս ամառը ազատության եւ լավ ժամանակ անցկացնելու տոն է։ Կհանդիպենք այսօր երեկոյան՝ Երևանում։
Գինին՝ որպես ըմպելի արվեստ․ Ուրարտուից մինչեւ «Երեւանի գինու օրեր»
Գինի ըմպած մարդուն ուղղված «անուշ լինի» մաղթանքը նշանակում է՝ խմածդ քեզ անմահություն պարգեւի
Մենք ձև ենք բռնում, թե չենք նկատում, որ Ռուբենի ու մյուս առաջնորդների, մնացած քաղաքացի-գերիների հարցը դուրս է մղված բոլոր տեսակի սեղաններից ու պրոցեսներից․ Միքայել Նահապետյան
Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը Օգոստոսի կիրակնօրյա ցերեկը ծես է։ Ռոբուստայի կծուլեզու դառնությունը տեղ-տեղ կտրելով Նոյեմբերյանի սպիտակ դեղձի պարֆումերիկ քաղցրությամբ, խաղալով համերի ու ժամերի հետ` ինձ հաշիվ եմ տալիս, որ ես տանն եմ։ Եվ դա միանգամից երեք լավ բան է նշանակում. որ ունեմ տուն, ազատություն և ընտրելու հնարավորություն։ Հետաքրքիր է, թե ինչ եմ
Այս համերգը ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարության ներդրումը ոչ միայն ֆինանսապես ձեռնտու է, այլև ռազմավարական քայլ է երկրի ապագա զարգացման համար․ Արսեն Թորոսյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը Իհարկե, մեր երիտասարդության կուռքերից մեկի՝ Ջենիֆեր Լոպեսի համերգին գնալու են շատերը, այդ թվում՝ կառավարության ներդրումը քննադատողները, բայց դա այլ թեմա է, նույնիսկ ազգային առանձնահատկություն, որի մասին այլ առիթներով կխոսենք։ Հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել ստորև վերլուծությունը, որն, իհարկե, մոտավոր է և հիմնված հրապարակային
Ձեզ պետք է գաղջ լինի, որ դուք խոսելու բան ունենաք, պետք է մութ լինի, որ խավարասեր ձեր տեսակը գոհ լինի. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը Իրոք, անսահման է որոշ մարդկանց՝ հիմնականում ընդդիմադիր ներկայացող կերպարների մառազմը: Ոչ մի բան իրենց չի գոհացնում ու չի գոհացնի, իսկ էն հիմար, այո՛, կատարելապես հիմար արտահայտությունը, թե այս փողը ուրիշ ավելի կարևոր բանի վրա ծախսելու, ընդհանրապես հավասարը չունի: Այո՛, ամեն ինչի փողը կարելի է ուրիշ բանի վրա ծախսել,
Սևանա լճում 16 տարեկան երեխա է ջրահեղձ եղել․ Shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։ Ջրային վաշտի պարեկները նավակով և սկուտեռով քաղաքացիների հետ «Գոռ Արս»
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 3-8-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Oգոստոսի 3-ի
Արհեստական բանականության հետ հազարավոր մարդկանց զրույցները հայտնվել են Google-ի որոնման մեջ․ «AI քեզ բան»
«AI քեզ բան» տելեգրամյան ալիքում կարդում ենք․ Հազարավոր մարդկանց ChatGPT չատեր հանկարծ հայտնվել էին Google-ի որոնման մեջ։ Պատճառը OpenAI-ի նոր «Կիսվել» ֆունկցիան էր։ Եթե պատահմամբ սեղմում էիր, որ զրույցդ «որոնելի» լինի, այն հայտնվում էր համացանցում։ Շատերը գլխի էլ չէին ընկել, թե ինչ են անում։ Իհարկե, հենց OpenAI-ն իմացավ խնդրի մասին, մեկ օրվա մեջ անջատեց այդ
ՀԷՑ-ը վերածվում է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբի՞․ ուրեմն նրանք նախկինում օգտագործել են ՀԷՑ-ը՝ հակադարձում է իշխանությունը․ «Ազատություն»
Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) երկու խոշոր մասնաճյուղերում նոր ղեկավարներ նշանակվեցին, ընդ որում երկուսում էլ իշխող ուժի ներկայացուցիչները՝ Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղում՝ Սարիկ Մինասյանը, իսկ Լոռու «Դեբեդ» մասնաճյուղում՝ Տիգրան Հովսեփյանը: Իր կուսակիցներին ներկայացնելու համար Վանաձոր ու Գյումրի էր հասել պետության կողմից ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը: Նրա այս նշանակումներին հետևեցին ընդդիմադիրների քաղաքական գնահատականները, թե մոտ


















































