Օրվա լրահոսը

23-ամյա վարորդն իր ավտոմեքենայով բախվել է տրանսպորտի համար տեղադրված կանգառին․ կան վիրավորներ․ Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։25-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Հարություն Ղ․-ին իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում՝ Բրազիլիայի հրապարակում, բախվել է տրանսպորտի համար տեղադրված կանգառին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հարություն Ղ․-ն ու 1 հոգի, որոնց առաջինը օգնության են

Հայաստանում 450.000-ից ավել մարդ ստանում է 200.000 դրամից քիչ աշխատավարձ․ ի՞նչ բարեկեցության մասին է խոսքը. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանում 450.000-ից ավել մարդ ստանում է 200.000 դրամից քիչ աշխատավարձ (հարկերն էլ հետը): Կոմունալ ու տրսնսպորտի ծախսերը հանես, տակը բան չի մնում: Բա էլ ի՞նչ բարեկեցության մասին է խոսքը։

Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրների հետ՝ «Աբրահամյան համաձայնագրերին» միացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակտիվ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ հնարավոր դարձնելու այդ երկրի և Կենտրոնական Ասիայի որոշ դաշնակիցների միացումը «Աբրահամյան համաձայնագրերին»՝ նպատակ ունենալով խորացնել Իսրայելի հետ առկա կապերը։ Այս մասին հայտնել են հինգ աղբյուրներ, որոնք ծանոթ են թեմային, հաղորդում է Reuters գործակալությունը։ «Աբրահամյան համաձայնագրերը», որոնք ստորագրվել են Թրամփի առաջին նախագահության ժամանակ՝ 2020-2021 թթ․,

Փրկարարները 2 քաղաքացու ինքնասպանության փորձ են կանխել

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։ Օգոստոսի 3-ին,

Ռուսաստանում չեն բացառել, որ կարող է դադարեցվել ավիահաղորդակցությունն Ադրբեջանի հետ՝ «տեղանունների պատերազմի» պատճառով

Ռուսաստանը կարող է հրաժարվել ընդունել Ադրբեջանից ժամանող ինքնաթիռներն ու գնացքները, եթե այդ երկրում տարածում ստանա ռուսական քաղաքների «վերանվանման» պրակտիկան։ Այս մասին RTVI-ին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքը ՏԱՍՍ-ի մի հրապարակման մեջ «Ստեփանակերտ» անվան օգտագործման առնչությամբ, հաղորդում է RTVI-ն։ «Ինչ վերաբերում է ռուսական քաղաքների և

Աշոցք-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան մոտ 40 մ գլորվել է ձորը․ կան զոհեր

Օգոստոսի 2-ին, ժամը 20։32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ

Իսկ էդ ընթացքում մեր բուհերի դասախոսները ստանում են 120.000 դրամ աշխատավարձ, ու տարեվերջին իրենց նվերը «շնորհակալություն՝ նվիրվածության համար» է. «ՉԻ»

Ամերիկյան երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Երևանում համերգ է տալու: Համերգի կազմակերպման գումարը տրամադրվել է Հայաստանի բյուջեից: Ըստ կառավարության փաստաթղթերի, Ջենիֆեր Լոպեսի միայն սննդի առաքման ծառայությունների համար նախատեսված գումարը 14.4 միլիոն դրամ կամ 37 հազար դոլար է: «ՉԻ». Մինչ դու կանգնում ես գազի հաշվիչի մոտ, նայում ես վերև ու փնտրում Հիսուսին, որ տեսնես՝ արդյոք լույսը միացնելու փողը

«Անկախ ամեն ինչից, դուք միշտ պահպանել եք բարձր ստանդարտները». Հասարակական-քաղաքական գործիչները շնորհավորում են «Առավոտի» տարեդարձը․ մաս 3

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը Ուսանողական տարիներից «Առավոտ» օրաթերթի ընթերցող եմ։ Դա ոչ միայն եղել է օրաթերթ, այլ մշտապես մրցունակ լրատվամիջոց՝ յուրացնելով ժամանակի շունչը՝ պահպանելով իր ձեռագիրը, ոճը և սկզբունքները։ Այն դարբնոց է եղել Հայաստանի լավագույն լրագրողներից շատերի մասնագիատական կայացման և ճանաչման համար։ Շնորհավորում եմ «Առավոտ»-ի ողջ թիմին, ներկա ու նախկին լրագրողներին, ու ամենակարևորը՝

Հերթական անգամ ասում է՝ Նիկոլ Փաշինյանը հրահրեց պատերազմը, սա իշխանության դեմ ուղղված խոսք չէ, սա Հայաստանի դեմ է․ Գայանե Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Շաբաթ օրվա ստատուս չի բոլորովին, բայց Քոչի հերթական վնասարարությանը արձագանքելը կարեւոր է։ Երկու ԽԻՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ, պետությանը լրջորեն վնասող ու բացառապես Ադրբեջանի շահերից բխող միտք, որ Հայաստանը տասնամյակով ղեկավարած միակ տղամարդն արդեն շրջանառում է քանիցս ու սրա հետեւանքները պետության դեմ դժվար է չհասկանալ, իսկ եթե հասկանալով

Սխալները, սխալ հաշվարկներն ու Փաշինյանի ռեժիմի կողմից ազգային շահերի բացահայտ դավաճանությունը չի ազատում իրավիճակի համար պատասխանատվությունից ոչ միայն հայ ժողովրդին, այլև նրա բարեկամներին ու դաշնակիցներին․ Արմեն Աշոտյան

Մեծ հետաքրքրությամբ ծանոթացա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտի 50-ամյակին և ԵԱՀԿ-ի ստեղծմանը նվիրված հոդվածին: Նախարար Լավրովի ծրագրային հոդվածին իմ համեստ արձագանքի առարկան ոչ այնքան կազմակերպության գործունեության գլոբալ գնահատականն է (այդ առումով ինձ թույլ կտամ համաձայնել նախարարի կողմից ներկայացված բազմաթիվ փաստարկների հետ), որքան ԵԱՀԿ-ի՝ ի դեմս նրա Մինսկի խմբի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման

Գյումրին ցնծում էր, պարում․ գինոսյանական խրոխտ ոգին համակել էր ինչպես այս քաղաքի բնակիչներին, այնպես էլ զբոսաշրջիկներին

Այսօրվանից Գյումրիում մեկնարկեց «Գինոսյանական օրեր․ Հայոց լեռների ոգին» անվանումը կրող երկօրյա փառատոնը՝ նվիրված Գագիկ Գինոսյանի մշակութային ժառանգությանը։ Փառատոնը սկսվեց Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակից․ մասնակիցները ավանդական պարային շքերթով Գյումրու պատմական փողոցներով շարժվեցին դեպի Թատերական հրապարակ, որտեղ պարելուց հետո վերադարձան նույն ուղղությամբ։ Հայկական ավանդական պարերը յուրահատուկ բարձր տրամադրություն էին հաղորդել այս քաղաքի բնակիչներին ու զբոսաշրջիկներին։ Մարդիկ, տեսնելով

Եթե համատեղենք հյուրերի քանակը և միջինացված ծախսը, ապա կստացվի, որ ամբողջովին արդարացված է 7 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումը մեր կառավարության կողմից․ Արմեն Փամբուխչյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան գրառումը Ջենիֆեր Լոպեսի համերգին միջինում 15000 օտարերկրացիներ են մասնակցելու: Ինչո՞վ է կարևոր այս թիվը, նրանով, որ մեր հյուրերը (առնվազն գերակշիռ մասը) համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է և, եթե միջինացնենք միջին զբոսաշրջիկի ծախսման միավորը, ապա տոմսի արժեքով, կեցության, սննդի և

Փաշինյանի կեղծ օրակարգի հաղթահարման միակ ճանապարհը Հայաստանի իրական խնդիրների և մարտահրավերների մասին քննարկումներն են․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանում խլացնող մի լռություն է հաստատվել: Նիկոլ Փաշինյանը, գնալով արձակուրդի, դադարեցրել է իր ախմախ, հայհոյախառն եւ քանդարար բանսարկությունների աղմուկը, ինչը հնարավորություն է տալիս անդրադառնալու մեր երկրի համար կենսական կարեւորություն ունեցող հարցերին: Որ մենք կարող ենք Հայաստանի իրական մարտահրավերների մասին խոսել միայն այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետը լռում է, ինքնին

Պահանջում եմ անմիջապես դադարեցնել ապօրինի խոչընդոտները և թույլ տալ, որ Ստեփան Սամվելյանին անհապաղ փոխանցվեն կենսական անհրաժեշտության իրերը. փաստաբան

Ինչպես արդեն տեղեկացրել էի, Ստեփան Սամվելյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ իր ծայրահեղ ծանր առողջական վիճակի պատճառով։ Այսօր հիվանդանոց ենք տարել նրա կողմից պահանջված կենսական անհրաժեշտության պարագաներ՝ ներքնաշոր, հագուստ, հիգիենայի միջոցներ և սնունդ։ Սակայն արդեն շուրջ մեկ ժամ է, ինչ «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները խոչընդոտում են այդ փոխանցման գործընթացը՝ պատճառաբանելով, որ

Եղիշե Մոսեսյանը աշխարհի առաջնությունում մտել է կիսաեզրափակիչ

Հունաստանի մայրաքաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը մրցագորգ մտած Հայաստանի ներկայացուցիչ, 71 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը մտել է կիսաեզրափակիչ, որտեղ գոտեմարտելու է ամերիկացի Ջայդեն Ջեմսի հետ: Պայքարն սկսելով 1/8 եզրափակչից՝ Մոսեսյանը 8:3 հաշվով պայքարից դուրս էր թողել չեզոք դրոշի ներքո հանդես եկեղ ռուսաստանցի Զուբեր Բագիլովին, քառորդ եզրափակչում էլ հաղթել

Պարոն Ռուբինյան, այսօր Դուք թերևս Ձեր հավատարմությունը փաստելու կենսական անհրաժեշտության խնդրի առջև եք կանգնած և պատրաստ եք անցնելու ամեն սրբության վրայով. Տեր Պողոս քահանա Միքայելյան

Երեկ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ։ Բոլորս էլ ծանոթ ենք Ռուբինյանի խոսույթին թե՛ սոցցանցերում և թե՛ հատկապես Ազգային ժողովում։ Կարծում եմ դժվար կլինի որևէ մեկին համոզել, որ նման պատասխանատու պաշտոն զբաղեցնող գործչի այդպիսի վարքագիծը ինչ-որ կերպ կարող է ծառայել մեր պետականությանը, կամ թե

«Այս թերթը և դրանից հետո հիմնված կայքը չհանձնվելու ու ճշմարտությունը չուրանալու կարևոր օրինակ են»․ Հասարակական-քաղաքական գործիչները շնորհավորում են «Առավոտի» տարեդարձը․ մաս 2

«Առավոտն» իր 31-ամյակի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում իր ընթերցողներից, այդ թվում նաև հասարակական-քաղաքական գործիչներից, որոնք իրենց խոսքում նաև դատապարտում են «Առավոտ» օրաթերթի խմբագրությանը՝ Մամուլի շենքի տարածքից հեռացնելու մասին որոշումը։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի շնորհավորական ուղերձը «Առավոտ» օրաթերթի տարեդարձի առթիվ Սրտանց շնորհավորում եմ «Առավոտ» օրաթերթի հիմնադրման տարեդարձի կապակցությամբ։ Տարիների ընթացքում «Առավոտը» կարևոր դերակատարում

Այս պարագայում հորդորի և ճշմարիտ ճանապարհի կարիք ունեք դո՛ւք․ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Կարդացի «հոգևոր կատարելության» հասած Ռ․ Ռուբինյանի՝ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակի գրառումը՝ որպես անվայելուչ պահվածքի և կեղծիքով թիրախավորված վիրավորանքի վկայություն Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին։ Այս առիթով՝ ի գիտություն Ռ․Ռ․-ի․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իբրև ազգընտիր Հայրապետ, մշտապես աղոթում և մտահոգվում է թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում ապրող իր զավակների համար, ինչի պատճառով էլ արդարացի պահանջ է առաջ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 2-7-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Oգոստոսի 2-ի

«Առավոտին» մաղթում եմ այնպիսի Հայաստան, որը մամուլի շենքեր կսարքի․ Հովհաննես Իշխանյան

Վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը Առավոտ թերթի ծնունդը շնորհավոր։ Ինչ Հայաստանը դարձել է Հայկական ժամանակ թերթը, իսկ կառավարությունը՝ նրա խմբագրությունը, մենք չենք կարողանում խոսել լրագրության մասնագիտական նրբություններից՝ ձև, բովանդակություն, էթիկա, թեմա, նյութի ընտրություն ևայլն: Հայաստանի միջավայրը հակալրագրային է. լրատվամիջոցները կոչվում են ընդդիմադիր կամ իշխանական, մինչդեռ երկու պարագայում էլ դա վատագույն պիտակն է, որ կարող

Պաշտպանության նախարարությունը Եկեղեցուն շենք-շինություններ և հողատարածք էր նվիրել․ դատախազությունը ցանկանում է անվավեր ճանաչել նվիրատվության պայմանագիրը․ «Հետք»

Գլխավոր դատախազությունը ցանկանում է անվավեր ճանաչել Պաշտպանության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը: Նախարարությունը Եկեղեցուն շենք-շինություններ և հողատարածք էր նվիրել: Դատախազությունը գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին Պաշտպանության նախարարության և Եկեղեցու դեմ ներկայացված հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան ներկայացրել է 2025թ. հուլիսի 30-ին և դեռ վարույթ ընդունված չէ: Գլխավոր դատախազությունից

Ադրբեջանական մամուլը Կալինինգրադը Քյոնիգսբերգ է անվանել՝ ի պատասխան Ստեփանակերտի. «Ազատություն»

Ադրբեջանական «Մինվալը» հոդված է հրապարակել՝ Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքը անվանվելով Քյոնիգսբերգ՝ ի պատասխան ռուսական պետական ՏԱՍՍ-ի երեկվա հաղորդագրության, որտեղ օգտագործվել էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի հայկական տեղանունը՝ Ստեփանակերտը։ Մեկ այլ հոդվածում էլ Օրենբուրգ քաղաքը կոչվել է Օրինբոր, իսկ Վոլգա գետը՝ Իտիլյու։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել էր, որ ՏԱՍՍ-ը ներողություն խնդրի՝ Ստեփանակերտ անվան օգտագործումը համարելով «անհարգալից վերաբերմունք

Ռոբերտ Քոչարյան. «Այն, ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ուղղակի ֆանտաստիկ ապերախտություն է բարեգործի, գործարարի նկատմամբ եւ հաշվեհարդար»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին տված հարցազրույցում խոսել է հայտնի գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին: «Այն, ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ուղղակի ֆանտաստիկ ապերախտություն է բարեգործի, գործարարի նկատմամբ: Եվ սա ընդհանրապես հարված է բարեգործությանը որպես հանրային ինստիտուտի: Մեկ վայրկյան մտածեցի, որ, օրինակ, եթե Քըրք Քըրքորյանը 2007 թվականին դժգոհ լինելով իմ ինչ-որ

«Տանիքը խլեցիք, բայց ԱՌԱՎՈՏ-ի հողը չեք խլի». Հասարակական-քաղաքական գործիչները շնորհավորում են «Առավոտի» տարեդարձը․ մաս 1

«Առավոտն» իր 31-ամյակի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում իր ընթերցողներից, այդ թվում նաև հասարակական-քաղաքական գործիչներից, որոնք իրենց խոսքում նաև դատապարտում են «Առավոտ» օրաթերթի խմբագրությանը՝ Մամուլի շենքի տարածքից հեռացնելու մասին որոշումը։ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրում է․ «Առավոտ» թերթի նկատմամբ իշխանության դրսևորած վարքը, հավաքական առումով, մամուլի նկատմամբ

Ադրբեջանի օդային տարածքը տեսականորեն բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար, սակայն նրանք այնտեղով չեն անցնում․ Sputnik Արմենիա

Ադրբեջանի օդային տարածքը տեսականորեն բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար, սակայն նրանք այնտեղով չեն անցնում, ArmeniaSputnik–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեից։ ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, սոցցանցում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչու են ադրբեջանական ինքնաթիռները թռչում Սյունիքով, պնդել է, որ հայկական ինքնաթիռներն էլ թռչում են Ադրբեջանի օդային տարածքով: «Իսկ ինչո՞ւ

Մուշեղ եպիսկոպոսը հորդորեց հայորդիներին լինել ՀԲԸՄ-ի բարի ավանդույթների շարունակողը, զորացնել իրենց հավատքը

Օգոստոսի 2-ին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։ Սրբազան Հայրը, հայորդիներին փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները, կարևորեց վերջիններիս այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, ինչը

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ. տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ:

Ազատ արձակել սրբազանին՝ իրավական պետության, այլ ոչ՝ պատժամեքենայի սկզբունքներին համապատասխան․ հայտարարություն

Վերաքննիչ դատարանը նախօրեին ոչ թե վերանայեց, այլ մեխեց անօրինականությունը․ մեկ ամսից ավելի է՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մնում է կալանքի տակ առանց որևէ նոր փաստի։ Սա հաստատուն մանևր է՝ լռեցնելու այն հոգևորականներին, ովքեր բաց քննադատում են իշխանական կուրսը։ Ապացույց չկա. սրբազանի «հանցանքը» բառացիորեն սահմանափակվում է հրապարակային խոսքով։ Կալանքը՝ որպես պատիժ. դատարանը փոխում է կալանքի իրավական իմաստը՝ այն

Թիրախում «ԹԵԼ-ՍԵԼ»-ն է․ ինչպես է ստվերվում ընկերության աշխատանքը

Վերջին շրջանում թե՛ սոցիալական ցանցերում և թե՛ տարբեր լրատվամիջոցներով պարբերաբար տեղ են գտնում մանիպուլյացիոն տարատեսակ հրապարակումներ ընկերության գործունեության, այդ թվում՝ տրանսպորտային միասնական համակարգի ներդրման հետ կապված։ Լինում են  նաև վերլուծություններ՝  ոչ ճիշտ հաշվարկների եւ եզրահանգումների հիման վրա։ «ԹԵԼ-ՍԵԼ»-ը 18 տարվա պատմություն ունեցող ընկերություն է և իր անցած ճանապարհով ձեռք է բերել վստահություն և հաճախորդների մեծ

Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031