Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանը դատի է տվել Ազատ Արշակյանին. Factor

Factor. Գործարար Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել հասարակական գործիչ Ազատ Արշակյանի դեմ՝ դատարանին խնդրելով պարտավորեցնել, որպեսզի Արշակյանը հերքի իր հրապարակային խոսքում հնչեցրած տեղեկությունները։ «Դատարանին խնդրում եմ՝ Ազատ Լևիկի Արշակյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները` պարտավորեցնելով պատասխանող Ազատ Լևիկի Արշակյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «Հերքում՝ Սամվել

Արցախի արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան

Բռնազավթված տարածքներում բռնկված հրդեհները լուրջ սպառնալիք են ստեղծում Արցախի պատմամշակութային ժառանգության համար Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։ Սոցիալական ցանցերում

Գործող փոքրիկ խմբակի այս անհաջողությունների մեջ է մեր ապագան. Սամվել Կարապետյան

Որքան շատ են հարձակվում մեր Եկեղեցու վրա, այնքան շատ են մերոնք համախմբվում մեր Մայր Աթոռի շուրջը։

Ֆուչիկի փողոցի 19 շենքի բնակիչներն ահազանգում են

«Առավոտին» են դիմել Ֆուչիկի փողոցի 19 շենքի առաջին մուտքի բնակիչները: Այդ մուտքի բնակիչ, 10-րդ հարկի բնակիչ Արթուր Գարայանցը նախկինում բնակվում էր Տերյան փողոցի շնքերից մեկում, որը քանդեցին հանրային կարիքների անվան տակ, եւ Տերյան փողոցի այդ շենքից 29 բնակիչների տեղափոխեցին Ֆուչիկի փողոցի նշյալ շենք: Այդ շենքում վերաբնակվել են նաեւ փախստականներ: Արթուր Գարայանցն ունի երեք անչափահաս երեխա,

Վստահ չեմ՝ վարձակալից կկարողանա՞նք կոմպենսացիա ստանալ, երբ Կոնսերվատորիայի այգին վերանա. Տիգրան Ավինյան

Դատական պրոցեսների ձգձգումները բերում են մի իրավիճակի, որ այգիները սկսում են չորանալ

«Տեխնիկական խոտանի հետևանք էր». ինչու էին Գյումրու շատրվանները «պարում» «Դոլյա վորովսկայա»-ի երգի տակ

Տեխնիկական անսարքությունը վերացվել է, և քաղաքապետարանը վստահեցնում է՝ վերահսկողությունը խստացվելու է, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկնվեն։

Պետք չէ եւս մի դպրոց վարի տալ ձեր ոչ կոմպետենտ լինելու պատճառով. Գեւորգ Ստեփանյան

Ավինյանի ու ՔՊ-ի համար ուսումը երկրորդական է, որովհետեւ իրենք իրենց վերարտադրության կռիվն են տալիս ամեն տեղ. ավագանու անդամ

Վարդան Օսկանյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. Armlur

Armlur.am. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնաբերել է, որ Կուսակցությունն իր ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին տվյալներն օրենքով սահմանված կարգով և ժամկետում չի ներկայացրել և ծանուցել Հանձնաժողով։ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը ևս ծանուցվել է։ Նշված ծանուցումը հետ է վերադարձել Հանձնաժողով հունիսի 21-ին։ Վարդան Օսկանյանը հրավիրվել է հանձնաժողով, սակայն չի ներկայացել,

Իսկ ո՞վ պետք է բարձրացնի ու բանակցություններում շոշափի Ադրբեջանի բռնազավթած տարածքներում տեղավորված ադրբեջանցիների դուրս բերման հարցը. Տիգրան Աբրահամյան

Միանգամից 3 մարզերի ուղղությամբ ադրբեջանական փուլային հարձակումների հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին, մեծ տարածքներ անցան ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը ռազմավարական առավելություն ստացավ:

Ուրցաձորի նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի

Ուրցաձորի նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի, հայտնել են հակակոռուպցիոն դատարանից։ Հիշեցնենք՝ Ռաֆիկ Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

«Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից». Մոսկվայի հայ երիտասարդների ցույցը

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտնում է, որ Մոսկվայում բնակվող հայ երիտասարդները յուրօրինակ և ոգևորիչ ակցիա են իրականացրել Տիրոջ Պայծառակերպության՝ Վարդավառի տոնի առիթով Մոսկվայի հայկական եկեղեցու բակում: Տոնական օրվա ուրախ մթնոլորտի և ազգային երաժշտության ուղեկցությամբ նրանք իրենց զորակցությունն են հայտնել Մայր աթոռին՝ միասնաբար վանկարկելով «Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից»։ Այս կերպ մոսկվաբնակ հայ երիտասարդները վերահաստատել են

Համլետ Մանուկյանը Համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն է

Մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը Գերմանիայում ընթացող Համաշխարհային համալսարանական խաղերում (Ունիվերսիադայում) նժույգթափերի վրա վարժությունների եզրափակչում գերազանց կատարեց ծրագիրը եւ 14.933 միավորով նվաճեց չեմպիոնի կոչումը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդը հավատաց, որ ապագա կա՛, այսօր գիտակցում է, որ ապագան եկել է, ապագան այսօր է. Փաշինյան

Հիմա նայում եմ Վարդավառի զանգվածային տոնակատարությունների կադրերը ու հարց տալիս ինքս ինձ․ որտե՞ղ է լարվածությունը, ապատիան, ատելությունը։

ՔՊ-ական վերնախավն արձագանքում է Գյումրու նոր շատրվանների «Доля воровская» երգի «կատարմանը»

Սրանք դեռ չեն հասկանում, որ պետությունում ենք ապրում, ոչ թե իրենց երազած լադիմիրիչների հովանու ներքո գուբեռնյայում։ Սրանք դեռ չեն հասկանում, որ պետության համը բերաններում է մնալու շուտով

Մենուա Ուլիխանյանը երկրորդ ոսկին բերեց Եվրոպայի պատանիների առաջնությունում

54 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը Սերբիայում այսօր ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում երկրորդ ոսկե մեդալը բերեց Հայաստանին: Վճռորոշ մենամարտում հայաստանցին միավորներով առավելության հասավ հյուրընկալող երկրի ներկայացուցչի նկատմամբ եւ արժանիորեն նվաճեց հաղթողի կոչումը: Մեր մյուս տղաները՝ 63 կգ քաշային գագիկ Հարությունյանը եւ 80 կգ քաշային Գրիշա Դիլանյանը բավարարվեցին արծաթե մեդալով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Երկու բրոնզ՝ Եվրոպայի առաջնության մեկ օրում

Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի պատվիրակությունը երկամարտի արդյունքով այսօր  առաջին մեդալներն է նվաճել: Հանդես գալով 63 կգ քաշային կարգում՝ մեր աղջիկների հավաքականի անդամ Նատալյա Սարգսյանը պոկում եւ հրում վարժություններում ցույց է տվել, համապատասխանաբար, 81 եւ 97 կգ եւ երկամարտի 178 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ: Տղաների պայքարում 71 կգ քաշային Ռաֆիկ Դարմոյանը պոկում վարժությունում

Թող նրանց դաժան վախճանը դառնա նախազգուշացում սերունդներին, որպեսզի ոչ ոք այլևս չհանդգնի խավարի գործերով կործանել այն, ինչ Աստված Ինքն է օրհնել․ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Հուլիսի 27-ին` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առիթով, Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազան արարողությանը ներկա էին հայաստանյան և սփյուռքյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և

Առաջարկվում է վերացնել ծանուցումները որոշակի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը․ «Հետք»

Արդարադատության նախարարությունն առաջարկում է վերացնել ծանուցումները որոշակի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը՝ այն փոխարինելով www.azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում կատարվող հրապարակմամբ։ Նախագիծը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Հիշեցնենք, որ այժմ գործում են մի շարք օրենքներ, որոնք նախատեսում են որոշակի տպաքանակ ունեցող մամուլում տարաբնույթ տեղեկությունների հրապարակման պահանջ։ Ըստ Արդարադատության նախարարության՝ այդ

Առայժմ մեկ ոսկե մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում

Սերբիայի Զլատիբոր քաղաքում ընթանում են բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների առաջնության եզրափակիչ մենամարտերը, որտեղ Հայաստանն ունի վեց մասնակից: Մեր տղաներից պայքարն արդեն ավարտել են երեքը: 46 կգ քաշային կարգում Արտո Բաղրամյանը վճռորոշ մենամարտում պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ այս տարիքային խմբի Եվրոպայի ոսկե մեդալակիր: Ընդ որում, նրա եւ այս քաշային կարգի մյուս մեդալակիրների պարգեւատրումը կատարեց

«Դու որ հիմա շատ լավ ես ապրում, սովորե՞լ ես»․ Ռուբեն Մխիթարյանի հարցը՝  Նիկոլ Փաշինյանին

Aravot.am-ը ճանաչված պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանին հարցրեց՝ գյումրեցիները վա՞տ են սովորել, որ վատ են ապրում․ կոլորիտային այս քաղաքը պաշտոնապես  դեռ ամենաաղքատներից է․ հիշեցրեցինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ պաստառ էր բերել, որի վրա գրված էր հետևյալ կարգախոսը․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Ռուբեն Մխիթարյանն ասաց․ «Ես

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին

Հուլիսի 27-ին, ժամը 14։04-ին Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլ։ Ջրափրկարարներն ափից մոտ 150 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ *** Հուլիսի 27-ին, ժամը 15:54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղին հարակից լողափերից մեկում քաղաքացին ռետինե նավակով չի

Վտանգաշատ, ավերիչ ու խավարամիտ ուժերը վխտում են մեր շուրջը, որոնք կարծեցյալ լույսի ներքո մեզ գլորում են դեպի մահաբեր խավարը. Եզրաս սրբազան

«Այսօր ամենքս գլխահակ ու մտահոգ, հայաթափված Արցախով, ավերված սրբություններով կանգնած ենք կործանարար ցնցումների ու արհավիրքների առջև: Վտանգաշատ, ավերիչ ու խավարամիտ ուժերը վխտում են մեր շուրջը, որոնք կարծեցյալ լույսի ներքո մեզ գլորում են դեպի մահաբեր խավարը, ապօրինություններ կատարում մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի, ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի ու հոգևորականների նկատմամբ, թշնամանք ու ատելություն սերմանում,

«Դեռ այնքան բան կիմանաք իմ չեղարկած համերգների մասին»․ Ռուբեն Մխիթարյանը դատի կտա Գյումրու ավագանու ՔՊ-ական մի քանի անդամների

Ճանաչված պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը պատրաստվում է իրեն հասցված վիրավորանքի ու զրպարտության համար դատի տալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի անդամների։ Նա այս մասին հայտնեց այսօր Aravot.am-ին տված հարցազրույցում։ Ավագանու ՔՊ-ական անդամներից մեկն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Արցախի բռնի հայաթափումից ի վեր Ռուբեն Մխիթարյանը «Հայաթ» բենդի

Բացառված չէ, որ իր հետագա պաշտոնավարման պարագայում մի օր Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարել, թե «հիմա ո՜վ է հիշում Արցախը»․ Ստեփան Հասան-Ջալալյան,

Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման` Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը 2025թ. հուլիսի 27-ին, մասնավորաբար, հայտարարել է. «Հիմա ո՜վ է հիշում ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ։»: Մի կողմ թողնենք այն հարցը, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում, բառիս քաղաքագիտական իմաստով, հեղափոխություն տեղի չի ունեցել: Այս մասին ժամանակին հանդես եմ եկել ծավալուն

«Ես, իմ փողը, ուզեմ՝ կծախսեմ, չուզեմ՝ չեմ ծախսի, դուք ո՞վ եք»․ Ռուբեն Մխիթարյանը՝ Գյումրվա վարդավառյան կրքերի մասին

Կներեք, ես Նիկոլ Փաշինյանի նման ամբարտավան չեմ, որ քրիստոնեական տոները կարողանամ արգելել կամ ասել՝ չենք անում։ Ես ասել եմ՝ այն միջոցառումը, որը մենք պիտի կազմակերպեինք Վարդանանց հրապարակում, զերծ ենք մնում դրա կազմակերպումից։

«Հայաստանի պատմություն»․ սեպտեմբերից՝ դպրոցներում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը  ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքից՝ գրելով. Սեպտեմբերից՝ դպրոցներում։

Նարեկ Կարապետյան. «Քրիստոնեական եկեղեցու ամենակարեւոր խորհուրդը մեղքերից ու սխալներից ապաշխարելու խորհուրդն է: Եթե շատերն ապաշխարեն ու հետ կանգնեն իրենց ոչ ճիշտ մտքերից, դա կվերադարձնի համերաշխությունը»

Մայր Աթոռում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի սուրբ պատարագից հետո «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը լրատվամիջոցներին ասաց, որ Վարդավառը մեր ժողովրդական ամենասիրված տոներից մեկն է, չնայած ունի նախաքրիստոնեական նախապատմություն: Հարցին, թե օրվա խորհրդով, երբ գժտված մարդիկ ջուրը միմյանց վրա են ցողում, հաշտվում են: Ըստ նրա, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը կարո՞ղ է վերացնել բոլոր գժտությունները եւ

Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած երեխայի մարմինը ափ են դուրս բերել

Հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տղա երեխան ընկել է Ազատի ջրամբարը։ Դեպքի վայր են մեկնել Հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․

Նատալյա Սարգսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում: Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների 63 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Նատալյա Սարգսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 77 կգ ու 81 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 97 կգ: Երկամարտի 178 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031