Օրվա լրահոսը

Այս սուրբ օրը Արցախում հնարավոր չէ նշել․ Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ հինգ տաղավար տոներից մեկը, որը խորհրդանշում է Աստվածային Լույսի հայտնությունը մարդկությանը, հավատքի զորությունը և հոգևոր վերափոխման ուղին։ Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով։ Սակայն, ցավով պետք է նշենք, որ այս սուրբ օրը Արցախում հնարավոր չէ

Արման Թաթոյան. «Նիկոլ Փաշինյանը թաքնվում է Հայոց եկեղեցու հավատավոր զավակ լինելու արտահայտության ներքո եւ դրա տակ ծավալում է Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցին պառակտող, հայ ժողովրդի մեջ թշնամանք սերմանող գործունեություն»

Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Կաթողիկոսական դամբարանի եւ աղոթատեղիի բացմանը ներկա գտնվելուց հետո ասաց. «Քրիստոսի Պայծառակերպության տոնը մի հրաշալի առիթ է, որպեսզի հավատացյալ ժողովուրդը եւս մեկ անգամ այցելի եկեղեցի: Եվ ես ուզում եմ, որպեսզի այն օրհնանքը, որ հղեց Վեհափառ Տերը եւ մեր հոգեւորականները պատարագների ժամանակ, իսկապես

Վարդավառը գովերգ է մեր նահատակներին, որ մեզ ապրելու, կյանքը վայելելու եւ հարատեւ պետություն ունենալու հնարավորություն են շնորհել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է, որ գովերգում է ապրելու, կյանքը վայելելու, երջանիկ լինելու բնական մղումը եւ մեզ հետագծում մինչեւ մեր արմատների ամենախորքերը։ Վարդավառը գովերգ է մեր նահատակներին, որ մեզ ապրելու, կյանքը վայելելու եւ հարատեւ պետություն ունենալու հնարավորություն են շնորհել։ Այդ հնարավորությունը մենք բաց չենք թողնի։ Շնորհավոր Վարդավառ։

Այս կառույցը, արդարև, սոսկ քարեղեն շինվածք չէ, այն աղոթքի տուն է, հավատացյալների ապավինության վայր. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հուլիսի 27-ին` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Մայր Տաճարի շրջաբակում կառուցված Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունը: Կաթողիկոսական դամբարանը և մոմավառության աղոթասրահը կառուցվել է ազգային բարերար հոգելույս Գառնիկ Յակուբյանի և տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանի հովանավորությամբ։ Ճարտարապետներն են՝ Ասլան Մխիթարյանը և Հայկ

«Հանրապետություն» խմբակցությունը նախաձեռնել է Երևանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով

Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի՛ հայրենակիցներ, Երևանի Լենինգրադյան փողոցի անվանափոխման հարցը տարիներ շարունակ քննարկվում է։ Այսօր «Հանրապետություն» խմբակցությունը նախաձեռնել է այն անվանափոխել ՄԵԾ ՀԱՅԻ, ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐԻ, ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ անունով։ Քըրք Քըրքորյանը իր ամբողջ կյանքի ընթացքում անչափ շռայլ ու հետևողական բարեգործական գործունեություն է ծավալել՝ օգնելով իր պատմական հայրենիքին՝

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ը և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու

Գիտակից ու հայրենատեր քաղաքացիները շատ լավ հիշում են նաև այն ճանապարհները, որոնք դու մի ստորագրությամբ, ինքնագլուխ հանձնել ես մեր ժողովրդի թշնամուն․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Գիտակից ու հայրենատեր քաղաքացիները շատ լավ հիշում են Երևան-Բագրատաշեն մայրուղին ու ոչ մի փոփոխություն չեն տեսնում: Բայց դրան զուգահեռ շատ լավ հիշում են նաև Գորիս-Կապան մայրուղին, Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, Վարդենիս-Մարտակերտ մայրուղին, և հարյուրավոր այլ ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհներ, որոնք բարեխիղճ հարկատուներն էին սարքել, իսկ դու

Մեր աղջնակները յոթ մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Կրտսեր տարիքի աղջնակների Հայաստանի հավաքականը Սերբիայի Զլատիբոր քաղաքում ավարտված այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում նվաճել է չորս արծաթե եւ երեք բրոնզե մեդալ: Մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորած թիմից արծաթե մեդալի են արժանացել 36 կգ քաշային Էլեն Բաղդասարյանը, 46 կգ Եվա Գրիգորյանը, 51 կգ Կարինե Դալլաքյանը եւ 64 կգ Ամալյա Ավագյանը, իսկ նրանց թիմակիցներ  Վանեսա Գեւորգյանը՝ 40

«Տուրիզմի ոլորտում անհարկի գնաճ ունենք, ներգնա զբոսաշրջային փաթեթների նկատմամբ պետք է կիրառել ԱԱՀ զրոյական դրույքաչափ»․ Մեխակ Ապրեսյան

Մեխակ Ապրեսյանն ասաց, որ թանկացել են հանրային սնունդը, տրանսպորտային ծառայությունները, մի փոքր գնաճ կա նաեւ հյուրանոցային ծառայությունների ոլորտում։ Դրան գումարած դրամի արժեւորումը, ստացվում է, որ արտարժույթով մոտ 50 տոկոսով գների բարձրացում կա ոլորտում։

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն

Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ բույսերից է, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և պաշտպանված է օրենքով

Հարգելի քաղաքացիներ, ինչպես գիտեք, Հայաստանը հյուրընկալում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), և սա մեր պատասխանատվությունն է՝ ցույց տալու, որ մենք՝ որպես քաղաքացիական հասարակություն, հոգատար ենք մեր բնության և կենսաբազմազանության նկատմամբ։ Շրջակա միջավայրի նախարարությունը ահազանգեր է ստանում, որ տարբեր զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը՝ վնասվում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանները։

Հանրային համերաշխության կերտման ճանապարհին ատելության խոսքը քաղցկեղի նման է. Տեր Արիստակես վարդապետ

Ցավալի իրողություն է, որ վերջին տարիներին մեր հասարակության մեջ, հատկապես սոցիալական ցանցերում, ատելության խոսքը՝ վիրավորանքը, զրպարտությունն ու հայհոյանքը դարձել են հանրային խոսույթի անբաժան մաս։ Գուցե դա պայմանավորված է նրանով, որ ազատ խոսքի ընկալումն աղավաղվել է, կամ որ ինքներս պատասխանատվությամբ չենք վերաբերում մեր արտահայտած մտքերին։ Ատելության խոսքը երբեք չի կարող լինել կառուցողական. այն հաճախ ծառայում է

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Գրիգոր Զոհրապ Քեշիշյանի «Ազգի բռնագաղթ» գեղանկարը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ լիբանանահայ հայտնի գեղանկարիչ Գրիգոր Զոհրապ Քեշիշյանի (1943-2017 թթ.) «Ազգի բռնագաղթ» գեղանկարը։ Այն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Հակոբ Փանոսյանի միջոցով Բեյրութից հանձնել է նկարչի զարմուհին՝ Թալին Գանլեջյանը: 1972-2016 թթ․ Գրիգոր Զոհրապ Քեշիշյանն ունեցել է ավելի քան 40 անհատական ցուցադրություն Լիբանանում, Սիրիայում, Քուվեյթում, ԱՄՆ-ում և այլուր։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

«Իշխանությունն ինչո՞ւ է ամեն ինչ անում, որ արցախցիներին մղի դեպի ընդդիմություն, միգուցե ուզում են նորից սեւ ու սպիտակ խաղան, եւ սեւի դերում արցախցիները լինեն»

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ձեւաչափն է փոխում, կազմի վրա է աշխատելու, որովհետեւ այս գործընթացում նաեւ բացթողումները բացահայտվեցին»։

Տիգրան Գալստյանի կալանավորման հիմքում քննչական ֆանտազիաներն են, որոնք գրվել են ՔՊ գրասենյակում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Սրբազան շարժման գործով անցնող գործարար Տիգրան Գալստյանի կալանավորման հիմքում քննչական ֆանտազիաներն են, որոնք գրվել են ՔՊ գրասենյակում: Ընդ որում` այս գործով կալանավորվածներից յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ են և նորմալ պետության պայմաններում ոչ միայն կալանավորումներ չէր

Հիմա ո՜վ է հիշում ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Հիմա ո՜վ է հիշում ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ։ Ավելի լավ, որ դա չի էլ հիշվում։ Իսկ եւ՛ Վանաձորով, եւ՛ Դիլիջանով մայրուղիները նման լավ վիճակում են առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Շնորհակալ եմ։ Հ.Գ. Նույնը վստահաբար կարելի է ասել նաեւ Երեւան-Մարգարա,

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է

Qahana.am– Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29):

Արեւելքի Ասորական Եկեղեցին կիսում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւորականության, եպիսկոպոսության եւ հավատացյալ ժողովրդի տառապանքն՝ այս վերջին ցավալի զարգացումների առնչությամբ. հայտարարություն

Արեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի զորակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի: «Արեւելքի Ասորական Եկեղեցին խորը մտահոգությամբ է հետեւել վերջին շաբաթների իրադարձություններին Հայաստանում, որոնք առնչվում են Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրագույն եկեղեցական իշխանությունների դեմ ուղղված համակարգված հակաքարոզչությանն ու հակազդեցություններին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունների

Քաղաքական նոր ուժի կազմավորման խնդիրը վաղուց է հասունացել՝ առնվազն 2020-ի նոյեմբերից․ «Հայացք Երևանից»

Հայաստանում քաղաքական նոր ուժի կազմավորման խնդիրը վաղուց է հասունացել՝ առնվազն 2020-ի նոյեմբերից, երբ 44-օրյա պատերազմը խայտառակաբար տանուլ տված Գերագույն գլխավորը, իր անկյալ խմբակի հետ, ցուցադրեց լիակատար անզորություն ու չկայացածություն: Հետպատերազմյան ավելի քան չորսուկես տարվա ընթացքում երկիրը ոչ միայն ի զորու չեղավ շտկելու մեջքը, այլեւ ծանր ու անդառնալի կորուստներ ունեցավ եւ ցայսօր շարունակում է ունենալ: «Տգետների»

Բախվել են ավտոբուսներ․ 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 26-ին, արտառոց ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Քոչար, Կիևյան և Վազգեն Առաջին փողոցների խաչմերուկում՝ Բարեկամության մետրոյի հարևանությամբ` էստակադայի մոտ, բախվել են «Zhong Tong» և «MAN» մակնիշի 2 ավտոբուսները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, 9 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ

Ուխտերթ Գյումրիում․ փողոցները լցվեցին աղոթքներով ու հոգևոր երաժշտությամբ

Վարդավառին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ Գյումրիում Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ տեղի ունեցավ ուխտերթ՝ քաղաքի ծայրամասային Անի թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցուց մինչև քաղաքի պատմական կենտրոնում՝ Վարդանանց հրապարակում տեղակայված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Նախ ժամերգություն տեղի ունեցավ Հակոբ Մծբնեցի եկեղեցում, հոգևոր հայրերը հավատացյալներին հորդորեցին երբեք չհուսահատվել, չկասկածել իրենց հնչեցրած

Իսկ միգուցե ձեր իրական նպատակը դարավոր քարերն ու դրանց շուրջ խմբված հազարավոր մարդկանց անգմբեթ ու խոնարհված մի շինություն թողնե՞լն է․ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան

«Եղիր խոհեմ, լռությամբ փակիր չարախոսների բերանները: Մի նեղացիր, երբ որևէ մեկը չարախոսի քեզ, դա չար ոգիների ներգործությունն է, որոնք ջանում են արգելքներ դնել մարդու հոգևոր առաջընթացին»,- ասել է Հովհան Ոսկեբերանը։ Առավելապես առաջնորդվել ենք այս սկզբունքով, որպեսզի հայ ժողովրդի համար դժնդակ այս ժամանակներում է՛լ ավելի չծանրացնենք հաճախ մոլորությունների, պառակտումների, խառնակչության, հիասթափությունների ու հուսահատության զոհ դարձած և

Դավիթ Շահնազարյան․ Փաշինյանը Հայաստանն իջեցնում է չճանաչված պետության մակարդակի՞․ Aysor.am

«Հրապարակումներ եղան, թե Հայաստանը համաձայնել է արտապատվիրակել Սյունիքի ճանապարհի վերահսկողությունը ամերիկյան ընկերության, Հայաստանի վարչապետը չի հերքել, հայտարարել է, որ դեմ չէ դրան. ստացվում է, որ ցանկացած ոք կարող է ԱՄՆ-ի ցանկացած նահանգում գրանցել կազմակերպություն, այնուհետև ինչ-որ լոբբիստական աշխատանքով հասնել նրան, որ այդ կազմակերպությունը ստանձնի ճանապարհի վերահսկողության իրավունքները։ Այդ ամերիկյան կազմակերպությունը կարող է չէ՞ թուրքերի կամ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ ներգրավված են 68 փրկարարական ծառայող։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են նաև Ոստիկանության ուժեր,

Ինչքա՜ն լավ կլիներ շարունակեիք զբաղվել «կենսաբժշկաբարոյագիտական» գիտություններով․ Անահիտ Ավանեսյանը՝ Բագրատ Սրբազանին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Ահաբեկչության և իշխանության յուրացման հոդվածներով մեղադրյալ պարոն Գալստանյանը ՔԿ կենտրոնից «բա՜րձր ծիծաղելով» արձագանքել է ժողովրդին ուղղված վիրավորական արտահայտությունների համար խմբային հայցի մեր նախաձեռնությանը: Նախ ողջունում եմ Բագրատ Գալստանյանի ազնվությունը, որ չի փորձել հերքել կամ, ասենք, գրքային ինչ- որ ժանրի վերագրել «խորը անասուն» կամ «գյուլլել» արտահայտությունները և ուղղակի բա՜րձր

Ֆեյսբուքյան արդարադատությունը Սամվել Կարապետյանի նկատմամբ աննախադեպ էր, հակաժողովրդավարական էր․ Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը Ժողովրդավարական արժեքները կամ իրական են լինում, կամ ձևական: Ժողովրդավարական արժեքներից ամենակարևորն իրապես անկախ դատական համակարգն է: Իրապես ակնախ դատական համակարգի գնահատման պարզ մեխանիզմը՝ քրեական գործերով կալանքի ընտրության կամ մերժման հարցն է: Մեր երկրում իշխանական դիրքերից խոսում են ժողովրդավարական արժեքների մասին, սակայն իրականության մեջ՝ վախենում են

«ՀԷՑ-ի 100 տոկոսանոց ինֆրաստրուկտուրա ունենալու համար մոտ 10 միլիարդ դոլար է անհրաժեշտ»․ Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ համակարգի վիճակի մասին

«Տվյալ սուբյեկտը, որն իրեն համարում է կառավարիչ, կարող է որոշել, որ այս գիծը չենք անում, մյուսն ենք անում, Սամվել Կարապետյանն էլ դրան դեմ լինի, բայց պետք է վճարի՞»

Ժամանակակից տեխնոլոգիական դարաշրջանում, հատկապես հիմա առավել կարևոր է դառնում այն, թե պետությունը որտեղ է դիրքավորվում. «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում hուլիսի 25-ին անցկացվեց «Government Day» միջոցառումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում hուլիսի 25-ին անցկացվեց «Government Day» միջոցառումը՝ Innovative Governance: Solutions for the future խորագրով։ Մեկօրյա այս միջոցառումը դարձավ հարթակ՝ ուղղված նորարարական մտքերի և ռազմավարական երկխոսության խթանմանը՝ միավորելով պետական պաշտոնյաներին, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, ձեռնարկատերերին և քաղաքականություն մշակողներին՝ քննարկելու կառավարման նոր գործելակերպերը և Հայաստանի դերն այն տեխնոլոգիական

Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել է խոտածածկույթի հրդեհ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 3 մարտական հաշվարկ և 7 օպերատիվ խումբ։ Ընդհանուր առմամբ ներգրավված են 41 փրկարարական ծառայող։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա խոտածածկույթ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ՆԳՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031