Օրվա լրահոսը

ՔՊ-ական հավատաքննիչները

Ցանկացած մտավորական պետք է խնդիր ունենա ցանկացած իշխանության հետ: Եվ պատճառը ոչ միայն այն է, որ իդեալական իշխանություն չկա: Խորքային հակասության պատճառը նաեւ այն է, որ, իմ կարծիքով, մտավորականի հոգուն պետք է խորթ լինի, անբնական թվա «իշխը» (Գեւորգ Տեր-Գաբրիելյանի կողմից հաճախ կիրառվող եզրույթն է)՝ հրամայելու, ստիպելու, տիրելու ցանկությունը: Այդ իմաստով թե՛ աշխարհիկ, թե՛ հոգեւոր իշխանության

Այդ «միջանցք»-ին քարտէսը ինչպիսի արհաւիրք մըն է ո՛չ միայն Հայաստանի համար․ «Հայրենիք»

«Պատմական» էր, նախքան արձակուրդի մեկնիլը, աւելի քան չորս ժամ տեւած մամլոյ ասուլիսը, որուն ներկայ եղան քանի մը տասնեակ հլու կամակատարներ, որոնց հարցումներն անգամ, աղաղակող էր, որ նախապէս պատրաստուած էին: Զարմանալի՞ պիտի ըլլար, եթէ պատասխաններն ալ հարցումներէն առաջ տրուէին…։ Հնացող հարցի մը մասին դարձեալ աւելի մելան կը հոսի՝ «Զանգեզուրի միջանցք»-ին մասին, որ յայտնապէս համաձայնային կարգի (stereophonic)

Ֆինանսների նախարարի քրոջ ընկերությունը ավելի քան 22 մլն դրամի դրամաշնորհ է ստացել ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունից․ «Փաստերի ստուգման հարթակ»

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի քրոջ ընկերությունը մի քանի անգամ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 22 մլն դրամի դրամաշնորհ է ստացել ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունից։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընկերության հետ նախարարության կնքած պայմանագրերը։ «Փիլաբս»՝ նախարարի քրոջ ընկերությունը Այսպես, 2022-2023 թվականներին «Փիլաբս» տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունը երեք անգամ դրամաշնորհ է ստացել ԲՏԱ նախարարությունից։ Ընկերությունը, համաձայն ՀՀ ԱՆ

Ֆանտաստիկ բան է, որ Փաշինյանը Ուկրաինայի վարչապետին շնորհավորել է Ռուսաստանից․ «ՉԻ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: «Հայաստանը մեծապես կարևորում է Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը», գրված է մասնավորապես ուղերձում: «ՉԻ». Ուղերձը ուղերձ, բայց ֆանտաստիկ բան է, որ Փաշինյանը Ուկրաինայի վարչապետին շնորհավորել է…. Ռուսաստանից: Տենց լավ չի, մի հատ էլ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչեիր, Ալիևի

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այդ մասին հայտնում է Anadolu» լրատվական գործակալությունը, հղում անելով, Թուրքիայի ԱԳՆ-ից ստացած տեղեկությանը: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության բանակցությունների վերաբերյալ։   Ermenihaber.am    

«Անհրաժեշտ է, որ քրիստոնեաներ մնան Սուրիոյ մէջ՝ կառչելով իրենց համայնքներուն ու քաղաքացիական պարտաւորութիւններուն»

Հինգշաբթի, 24 Յուլիս 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը եւ իրեն ընկերակցող պատուիրակութիւնը այցելութիւն տուին Անտիոքի յոյն ուղղափառ եկեղեցւոյ պետ Եուհաննա Ժ. Եազճի Պատրիարքին, Պալամանտի Պատրիարքարանէն ներս։ Հանդիպման ընթացքին Վեհափառ Հայրապետը նախ դատապարտեց քանի մը շաբաթ առաջ Դամասկոսի յոյն ուղղափառ Սուրբ Եղիա եկեղեցւոյ մէջ կատարուած ահաբեկչական ոճիրը եւ այս տխուր առիթով իր ցաւակցութիւնը յայտնեց Պատրիարքին

Դեսպան Մակունցը և ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության գծով ավագ խորհրդական Սիքսը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ կրոնական համայնքների միջև կապը և մարդկանց միջև շփումների զարգացման հնարավորությունները

Հուլիսի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության գծով ավագ խորհրդական Այզաք Սիքսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԱՄՆ կրոնական համայնքների միջև կապին և մարդկանց միջև շփումների զարգացման հնարավորություններին։ Անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան և տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։  

Քննարկվել են ԼՂ փախստականների շրջանում մտահոգությունները, շեշտվել է փոխօգնության, փոխընկալման և շարունակական խորհրդակցությունների կարևորությունը

Հուլիսի 25-ին Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության փոխնախագահներ Գոռ Պողոսյանը և Սևակ Հակոբյանը, ինչպես նաև կազմակերպության անդամները ՀՀ Լոռու մարզում հանդիպում ունեցան մարզում ժամանակավորապես ապաստանած  բռնի տեղահանվածների հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունում։ Հանդիպման նպատակն էր  ԼՂ փախստականների շրջանում նրանց մտահոգությունների և իրավունքների վերաբերյալ մասնակցային քննարկումների միջոցով առաջնային

Անխոցելիության պատրանքը վերջի սկիզբն է

«Ինչպե՞ս կարող էին այդ մարդիկ (այսինքն՝ հայերը), ովքեր երբեք չէին ապրել այս պատմական, հոյակապ, ադրբեջանական Շուշա քաղաքում և իրականում գրավել էին այն, շրջել այնտեղ», հայտարարում է այս տեսանյութում Միխայիլ Գուսմանը: Երեկ, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի որոշմամբ TASS գործակալության այս 75-ամյա բարձրաստիճան պաշտոնյան հեռացվեց աշխատանքից: Նրա ազատման պատճառն այն էր, որ նա մասնակցել էր Ստեփանակերտում կայացած

Տեսանելի է, որ հավատացյալների մեծամասնությունը ևս կիսում է հոգևորականաց տեսակետը, հետևում դրան. Տեր Խորեն քահանա Կիրակոսյան

Որքան էլ ՀՀ իշխանությունները վերջին շաբաթներին փորձեցին իրենց գործողությունները ներկայացնել իբրև ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի և առանձին եկեղեցականների դեմ, ակնհայտ է, որ թե Հայաստանում և թե արտերկրում սպասավորող հոգևորականները այն ընկալում են իբրև պայքար Հայոց Եկեղեցու դեմ։ Ասվածի վկայությունը Նվիրապետական բոլոր Աթոռների, Գերագույն Հոգևոր Խորհրդի, եպիսկոպոսաց դասի, Մայր Աթոռի միաբանության և քահանայից դասի բազմաթիվ դատապարտող

«Արցախի հարցը փակված չէ, միայն համապարփակ ու արդար կարգավորումը կբերի իրական կայունություն եւ խաղաղություն մեր տարածաշրջանում»․ Արա Այվազյան

Նա նշեց, որ քաղաքական հայտարարությունների միջոցով հնարավոր չէ ջնջել ագրեսիան, ռազմական հանցագործությունները, բռնի տեղահանումները, էթնիկ զտումները եւ անարդարության աղաղակող փաստերը։

Դեսպան Խաչատրյանը և Ֆրանսիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Բյուրկարդը քննարկել են պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Հուլիսի 25-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Տիերի Բյուրկարդին (Thierry Burkhard)։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, այդ թվում` պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։   Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն

«Օրենսդրական պահանջների բացակայության պայմաններում փաստաբանի արտաքին տեսքի կամ հանդերձանքի վերաբերյալ հարցը կարող է քննարկվել բացառապես ելնելով ընդհանուր բարեկրթության, ողջամտության և համաչափության սկզբունքներից»

2025 թվականի հուլիսի 18-ին փաստաբան, հանրային պաշտպան Զոյա Սակովան դիմել է ՀՀ փաստաբանների պալատ, տեղեկացնելով, որ 19․05․2025թ-ին ՀՀ հակառուպցիոն դատարանում քննվող թիվ ՀԿԴ/0250/01/24 քրեական գործով դատական նիստի ընթացքում, որտեղ փաստաբանը հանդիսանում է ամբաստանյալի պաշտպան, նախագահող դատավորը պահանջել է պաշտպան Սակովային իր գլխից հանել արևային ակնոցը։ Դրան ի պատասխան պաշտպանը հայտնել է, որ ակնոցը հանդիսանում է

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը դարձել է «Ֆլայուան Արմենիայի» 50 %-ի սեփականատեր. «Հետք»

Գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրներից Էդուարդ Սուքիասյանը դարձել է «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության 50 %-ի փայատեր: 4 %-ի սեփականատեր է ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը, իսկ մնացած 46 %-ը պատկանում է մոլդովական Fly One ավիաընկերությանը: 2021-ի մարտին հիմնադրված «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն ի սկզբանե եղել է մոլդովական փոխադրողի եւ Սուքիասյանների համատեղ բիզնեսը, սակայն վերջիններս, ավելի կոնկրետ՝ Էդուարդ

«Հիմնական հանցագործը Ադրբեջանն է, բայց Ադրբեջանին հանցակից են նաեւ ՀՀ այսօրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»․ Սեյրան Օհանյան

«Հակամարտությունն ավարտված չէ, Ադրբեջանն իր հանցագործ պահվածքով, ցեղասպանություն իրականացնելով ավելի է խորացրել այդ հակամարտությունը։ Եվ դրա համար ինքը պետք է պատասխան տա»։

«Ի՞նչ հաշտություն, երբ ողջ Արցախը՝ հազարամյակների մեր հայրենիքը, հայաթափվեց մեկ շաբաթում». Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Ի՞նչ խաղաղություն, երբ հայ գերիները մնում են ադրբեջանական բանտերում՝ հեռու իրենց ընտանիքներից, հեռու արդարությունից։ Երբ նրանց վերադարձը չի բանակցվում որպես մարդասիրական հրամայական։ Երբ նրանց ճակատագիրը ծածկված է պետական լռության վարագույրով։ Ի՞նչ հաշտություն, երբ ողջ Արցախը՝ հազարամյակների մեր հայրենիքը, հայաթափվեց մեկ շաբաթում։ Մի ամբողջ ժողովուրդ կորցրեց իր տունը,

2025թ.-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2025 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ, նախորդ տարվա նույն ցուցանիշը

Փաստաբանը հրապարակում է «կարևոր ու մինչ այժմ չհրապարակված փաստաթղթեր»

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Շարունակում ենք հրապարակել կարևոր ու մինչ այժմ չհրապարակված փաստաթղթեր։ Ստորև ներկայացվում է 1997 թվականին ՀՀ կառավարության ընդունած որոշումը, ըստ որի՝ Երևանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող նշված շենքը պաշտոնապես հատկացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը։ Երկրորդ փաստաթուղթը շենքը սեփականության իրավունքով  ԼՂՀ կառավարությանը պատկանելու վերաբերյալ վկայականն է»։  

«Արցախյան էջը փակված չէ, ինչպես 1993-94 թվականներին հաղթանակ կերտեցինք, այդ նույն միասնականությամբ պետք է վերագտնենք մեզ ու ազատագրենք Արցախը»․ Վահրամ Բալայան

Վահրամ Բալայանի խոսքով՝ թե պատմական տեսանկյունից, թե իրավունքի տեսանկյունից Արցախի ժողովուրդը վաստակել էր ազատ ապրելու, պետականություն ունենալու իրավունքը։

«Իմ հետ գալը և խաղալը Հայաստանից լուրջ չի ընդունվի իմ կողմից. դա իմ համար փակ էտապ է». Լևոն Արոնյան. «Ազատություն»

«Իմ հետ գալը և խաղալը Հայաստանից լուրջ չի ընդունվի իմ կողմից. դա իմ համար փակ էտապ է», – «Ազատության» հետ զրույցում հայտարարեց հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». – Ձեր հաղթանակից հետո հատկապես սոցցանցերում նկատվում էր մարդկանց ուրախությունը, միևնույն ժամանակ շատերն էին ցավում, որ Հայաստանը չէիք ներկայացնում։ Եթե շարունակեիք մնալ Հայաստանում, արդյոք

Մեդիագրագիտության մասնագիտացված ուսուցումն ու դպրոցներում հեռախոսների օգտագործման արգելքը․ բելգիական փորձը

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման ու առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում Բելգիայի Թագավորություն այցելած հայկական 13 հոգուց բաղկացած պատվիրակությունն առիթ ունեցավ գտնվելու Ֆլանդրայի թվային ու մեդագրագիտության գիտելիքի կենտրոնում՝ «Mediawijs»-ում: Այն հիմնվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ֆլամանդական կառավարության մեդիա նախարարի նախաձեռնությամբ, ֆինանսավորվում է կառավարության կողմից։ Հիշեցնենք, որ

Վիրավորանքի և զրպարտության դեմ ևս 4 հայց ներկայացվեց

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնում է. «Վիրավորանքի/զրպարտության դեմ ևս 4 հայց ներկայացվեց ընդդեմ Պետրոս Ղազարյանի Դավիթ Խուդաթյանի Արայիկ Հարությունյանի Հասմիկ Հակոբյանի»։

«ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձեւից 2-ը հենց Ադրբեջանն է մերժել, դրանցում չկա Հայաստանի զորքերի դուրս բերման անվերապահ պահանջ»․ Արթուր Խաչատրյան

«2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները շատ ինտենսիվ կերպով սկսեցին խեղաթյուրել թե Արցախյան շարժման պատմությունը, թե Արցախի Հանրապետության ձեւավորման պատմությունը։ Եվ ամենակարեւորը՝ խեղաթյուրեցին բանակցային գործընթացը, կարգավորման այն առաջարկները, որոնք դրված էին սեղանին»։

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության անկումը սրընթաց շարունակվում է․ նվազման հիմնական պատճառը ՌԴ-ի հետ առևտրի կրճատումն է

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հունվար–հունիս ամիսներին արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 45%-ով։ Արտահանումը նվազել է 52.8%-ով, կազմելով նախորդ տարվա ցուցանիշի միայն 47.2%-ը, Ներմուծումը՝ 38.6%-ով, կազմելով 61.4%-ը։ Արտաքին առևտրի անկման միտումը նկատելի է արդեն տարեսկզբից։ Հունվար–մայիս ամիսների ցուցանիշների վերլուծությունից պարզ է դառնում, որ նվազումը հիմնականում վերաբերել է ԵԱՏՄ անդամ

«Բյուջեում մայիսին գրանցվեց ՀՆԱ-ի 0.8 տոկոսի պակասուրդ». Համաշխարհային բանկ

Համաշխարհային բանկի կողմից հրապարակվել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը ● Տնտեսական աճը մայիսին գրեթե կրկնապատկվեց՝ ապրիլի համեմատ։ ● Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները մայիսին աճեցին 19.5 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված Ռուսաստանից ներհոսքերով։ ● Գնաճը հունիսին մեղմացավ մինչև 3.9 տոկոս, իսկ ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողեց։ ● Թե՛ ներմուծումը, թե՛ արտահանումը շարունակեցին նվազել (տ/տ), թեև

Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից կաշառք ստանալու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2024 թվականից ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ծանոթանալով և մտերիմ հարաբերություններ հաստատելով բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողի հետ, վերջինիս հետ եկել է հանցավոր համաձայնության՝ կաշառքի դիմաց 2024-2025 թթ. ընթացքում ՀՀ ներկրված

«Honda Accord»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված մայթի բազալտե եզրաքարերին և կողաշրջվել․ կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Դավիթ Դ․-ն իր վարած «Honda Accord» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հետիոտնի համար նախատեսված մայթի բազալտե եզրաքարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել

«Իշխանության վարկանիշն ընկել է, և մարդիկ մտածում են, որ այս ամենը ֆարս է, և Փաշինյանը ոչ մի խաղաղության պայմանագիր չի կարող բերել, բայց միայն այդ գործոնը չէ»․ Արմեն Վարդանյան

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցած 1505 ՀՀ քաղաքացիների 29 %-ը դեմ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, 38 %-ը միանշանակ դեմ, հետաքրքրվեցինք՝ այս պայմաններում, եթե հանրության շրջանում լուրջ մտահոգություններ կան, ճիշտ համարո՞ւմ եք այս ճանապարհով գնալը, որով իշխանությունն է առաջ շարժվում, Արմեն Վարդանյանը պատասխանեց․ «Բարդ հարց է․ միանշանակ պնդել չեմ կարող։ Նույնիսկ ես վստահ չեմ, որ իշխանությունն այդ ճանապարհով է գնում»։

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025թ. հունիսին 8,6%-ով աճել է՝ 2024թ. հունիսի նկատմամբ. Գևորգ Պապոյան

«Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025թ. հունիսին 8,6%-ով աճել է՝ 2024թ. հունիսի նկատմամբ։ Նույն ցուցանիշը՝ հաշվարկած 1-ին կիսամյակների համար կազմել է +6,3%»։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031