Օրվա լրահոսը
Արծվիկ Մինասյանը լավ չի հասկանում, թե պետությանը հասցված ի՞նչ վնասի մասին է դատախազը խոսում, երբ այդ պայմանագրի արդյունքում գումարներ են վճարվել պետբյուջե, պետությանը օգուտ է եղել
ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի հարց-պնդմանն ի պատասխան էլ, որ ինքը պարտավոր էր իմանալ, որ Սեյրան Օհանյանն է կառուցում տվյալ շինությունը կամ նրա հետ փոխկապակցված անձը, քանի որ ներդրումային ծրագիր ներկայացրած անձը նման ֆինանսական միջոցների չէր կարող տիրապետել, Արծվիկ Մինասյանը հեգնեց՝ «բնապահպանության նախարարին դնում եք ԱԱԾ տնօրենի տեղ»։
«Մհեր Մկրտչյանը մեր հայելին է. նրա միջոցով մենք տեսնում ենք ինքներս մեզ»
Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ
Գարիկ Մարտիրոսյան. Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից
Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը նույնպես արձագանքել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը: «Վերջին օրերին ինձնից անընդհատ կարծիք են հարցնում մեր հայրենակից, խոշոր բարերար և իմ ավագ ընկեր Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի՝ այդ թվում նաև ինձ, բազմաթիվ հարցերում։ Ես, իհարկե, մտահոգված եմ այս իրավիճակով ու հուսով
Միքայել և Բագրատ սրբազանները, Սամվել Կարապետյանը «Վիրապ»-ի մեջ են: Այն, ինչ տեսանք, կարելի է անվանել համազգային ամոթ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյան
Հուլիսի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։ Իր քարոզում պատարագիչ Սրբազանն անդրադարձավ Հայոց աշխարհում աստվածային լույսի ներգործուն զորությանը, որը ճառագեց Խոր Վիրապի խավար գբից, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ ընկերակցությամբ լռության, ցրտի, մենության հաստատուն մնաց իր հավատքի մեջ և Սուրբ Հոգու շնորհներով, լուսավոր հավատքով վերակառուցեց
Տեղ համայնքում ապօրինի հանքարդյունահանմամբ պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս
Դեգրադացվել է 6.210 քառակուսի մետր մակերեսով տարածք:
Ուզում եմ հասկանալ՝ ինչով է տարբերվում ինքնազբաղ անկախ ստեղծագործողը ստեղծագործական աշխատողից. Լիլիթ Բլեյան
«Ստեղծագործող անձինք, անկախ նրանից քաղաքացիաիրավական պայմանագրով են աշխատում, թե ստեղծագործական աշխատողների միության անդամ են, նրանք հավասար են, եւ ինքնազբաղ ստեղծագործողն էլ նույն ստեղծագործական աշխատողն է կամ ստեղծագործող անձը»,- ասաց Կարեն Արիստակեսյանը:
Պետական քաղաքականությունը երիտասարդներին պետք է ուղղորդի դեպի գիտություն ու բարձրագույն կրթություն՝ համոզմունք է հայտնել Ժաննա Անդրեասյանը
«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երկրորդ շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմները:
«Եկել վիրավորում եք իմ ինտելեկտը․ իրավական հիմքերը գոնե ուսումնասիրեիք»․ Արծվիկ Մինասյանը՝ Աննա Վարդապետյանին
Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ մրցույթը ձեւական չի եղել, ինչպես ներկայացնում է Աննա Վարդապետյանը
Ուղիղ տեքստով կարող են հայտարարել՝ եթե մեզ չընտրեք, պատերազմ է լինելու. Տաթևիկ Հայրապետյան
«Այն, որ Ադրբեջանը հանդգնում է դա անել բացառապես Փաշինյանի «ինքնիշխան քաղաքականության» ուղիղ հետևանք է»
Հանցավոր խմբի անդամները առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել՝ կատարելով 84 մլն դրամի փողերի լվացում
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Զ.Ա.-ն 2021-2023 թվականների ընթացքում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի
Այդ ամեն ասում են, որովհետև ուզում են, որ դա տեղի ունենա՝ միջանցք, Սյունիք, փախստականներ. Արսեն Թորոսյան
Ասում է. «Դե, վարչապետը գնալու է նրանց հետ հանդիպելու, հողերը տալու»
«Դա խաղաղ միտինգի մասին չէ, ոզնիները կամ զենքը խաղաղ միտինգ կազմակերպելու համա՞ր են»․ Ալեն Սիմոնյան
«Իրենք իրենց ստերի մեջ արդեն խճճվել են, պատրաստ են ամեն ինչ ասել, նաեւ ասում են, որ ձայնագրությունը մոնտաժված է։ Բայց այսօրվա տեխնիկական միջոցների շնորհիվ շատ հանգիստ կարելի է ապացուցել՝ արդյոք արհեստական բանականության կողմից ստեղծվա՞ծ է, թե՞ ոչ»։
Զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի համար կաշառք ստանալու և անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ մեղադրվող 6 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ են կայացվել ևս 11 անձի նկատմամբ:
Լռության կանոնները չպահպանելու համար վարչական վարույթներ են հարուցվել մի շարք ակումբների նկատմամբ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել գիշերային ու հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ՝ Երևան քաղաքի ավագանու հ.175-Ն որոշմամբ հաստատված հավելվածի պահանջները չկատարելու, մասնավորապես, լռության կանոնները չպահպանելու համար: Զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են 11 արձանագրություններ և հարուցվել վարչական վարույթներ: Երևանի քաղաքապետարան
Վերականգնվել է պետությանը պատճառված 305 մլն դրամի վնասը
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունը իր գործունեության ընթացքում կատարել է անհիմն ծախսագրումներ՝ խուսափելով 305 մլն 37 հզր
«Չորս տարի փողոցում ենք, մի մեքենայի հայելի չենք կոտրել, բայց էս իշխանությունը մի քանի անգամ կրակել է ժողովրդի վրա»․ Իշխան Սաղաթելյան
Ես սրբազանի հետ պարբերաբար հանդիպել եմ, խոսել եմ, ո՞վ չգիտի, որ խաղաղ անհնազանդություն կազմակերպելու համար անհրաժեշտ էր պարալիզացնել քաղաքը, փակել փողոցներ, շրջափակել նաեւ պետական շենքերը։ Դա ոչ միայն ասել ենք, այլ նաեւ արել ենք ու ոչ թե մի անգամ, այլ վերջին չորս տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ»,- նշեց Սաղաթելյանը։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վրկ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և
2023-2025թթ․-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին է փոխանցվել 26 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց
2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 26 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց։ Բացի այդ, նախատեսվում է Կոմիտեի հաշվեկշռում ամրացնել ևս երկու անշարժ գույք՝ բնակելի տուն և բնակարան։ Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող
«Երբ նախագիծը գալիս է ԱԺ, ես ինքս չեմ զլանում՝ հետ եմ գնում ու նայում եմ e-draft-ում եղած առաջարկություններն ու դիտողությունները, որոնք հետո օրենքի նախագծում չես գտնի»
Այսինքն՝ սա զուտ ձեւական մի հարթակ է, որտեղ դու առաջարկությունդ ներկայացրու, ձեւ անենք, թե այդ հանրային հարթակում քննարկումը կայացել է, բայց առաջարկություններն ու դիտողությունները որեւէ կերպ հաշվի չենք առնելու»,-փաստեց պատգամավորը:
Լուռ բողոք արտահայտեցինք, և պարոն Փաշինյանն էլ դա հասկացավ՝ շեշտել է Կ. Պոլսի պատրիարքը
«Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
«Yans» ակումբում հրդեհ է բռնկվել. Shamshyan.com
Shamshyan.com. Հուլիսի 4-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 76 հասցեում գործող «Yans» երաժշտական ակումբի և ռեստորանային համալիրի 1-ին հարկում ծուխ և կրակ է նկատվում: Դեպքի վայր է ժամանել Երևանի 8-րդ, 1-ին և 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ: Հայտարարվել
«ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի դուստրը, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը Սեւանի ափին հող ունեն»․ Գեղամ Մանուկյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ ցուցադրեց 2019 թվականին Սեւանի ափին առանձնատան նկար՝ «Կապավոր» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցված եւ ասաց, որ վերջնիս լուսանկարը վերջին անգամ տեսել ենք ՔՊ գրասենյակում՝ 2021-ի ընտրությունների օրը
Արամ Վարդևանյան. Տիկին գլխավոր դատախազի կողմից առավելապես հաստատումը, այլ ոչ թե հերքումը լսեցի իմ պնդման
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ ինձ փոխանցեցին, որ Գլխավոր դատախազ, տիկին Վարդապետյանն անդրադարձ է կատարել Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի հետապնդման վերաբերյալ իր կողմից հաղորդում տալու հանգամանքին: Քանի որ նշված հանգամանքը հրապարակել եմ ես, հետևաբար պատասխան-ակնարկը վերագրում եմ ինձ: Չնայած ես տիկին Գլխավոր դատախազի կողմից առավելապես հաստատումը, այլ ոչ
«Մարդ, որը մշտապես կանգնած է եղել Արցախի և արցախցիների կողքին». Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը զորակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանին
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը իր խորին գնահատանքն ու զորակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանին՝ մի մարդու, որը մշտապես անշեղորեն կանգնած է եղել Արցախի և արցախցիների կողքին։ Նա եղել է մեզ հետ թե՛ պատերազմի օրերին, թե՛ հետպատերազմյան դժվարին ժամանակաշրջաններում, և անգամ Արցախի բռնի տեղահանումից հետո շարունակաբար սատարում է տեղահանված մեր հայրենակիցներին։ Մենք բարձր ենք գնահատում նրա մարդասիրական
Հուլիսի 4-ին Ֆրունզիկ Մկրտչյանը կդառնար 95 տարեկան
Այս մանչուն հետ միշտ մեկը պետք է Լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի, Լավ գյուտեր կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի, Մսագործ էլ որ լինեի, ատաղձագործ էլ որ լինեի, Հանցագործ էլ որ լինեի՝ պոեմներ կհորինեի, Թատրոնի չափ թե սիրեի: Վաղ հասակում, երբ դեռ Լենինականում կինոմեխանիկի աշակերտ էիր, քեզ երբեմն փոքրիկ դերեր էին վստահում Նիկոլի ղեկավարած
«Արցախցիների նկատմամբ վարվող քաղաքականության հիմքում հեռանկարում վերադարձի գաղափարը դրված չէ»․ Գեղամ Ստեփանյան
«Ստեփանակերտում կամ Արցախի տարբեր բնակավայրերում եղել են վանդալիզմի բազմաթիվ դեպքեր։ Եվ ամեն դեպքի հետեւից պետք է գնալ, հայց ներկայացնել կա գանգատներ տանել Միջազգային դատարան»։
26-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել է 2 կգ-ից ավելի մարիխուանա և 283 գրամ մեթամֆետամին
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ Հայաստան ներմուծելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել: Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օրեր տևած համագործակցված նախապատրաստական աշխատանքից հետո իրավապահներն անցան տեղեկության իրացման գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ
«Աբսուրդ է ցույցեր նախապատրաստելը ներկայացնել որպես ահաբեկչություն, ոչ մի վստահություն չեն ներշնչում իրենց բերած միջնորդությունները»․ Լեւոն Քոչարյան
Անդրադառնալով Բագրատ սրբազանին եւ ընդդիմադիրներին ահաբեկչության նախապատրաստության մեջ մեղադրելուն, Լեւոն Քոչարյանն ասաց, որ նման քրեական գործերը մեծ աղմուկով ներկայացվում են, հետո շատ արագ փլվում են։
Բանակի մասով իրենց աղաղակներն ուղղակի խղճահարություն են հարուցում. Շիրազ Խաչատրյան
Էս մարդկանց մոտ հոգեբանական տրավմա կա՝ մեկը բողոքում էր, որ բանակում մայկա-տրուսիկ չի ունեցել, մյուսը՝ անյուղ ճաշ է կերել, Արշակյանն էլ՝ զուգարանների տեսքից
Բանակի մասով էս պաթոլոգիկ սուտասանների աղաղակները ուղղակի խղճահարություն են հարուցում
Եկեք իմանանք «Վստահության փաստաթղթի» մասին
«Առավոտի» իրավական էջի եւ փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի կողմից այսուհետեւ շաբաթը մեկ, յուրաքանչյուր հինգշաբթի հարցուպատասխանի ձեւով կներկայացվեն «Առավոտի» ընթերցողներին, մեր քաղաքացիներին հուզող իրավական հարցերը, գրասենյակի պատասխանները: Եվ առհասարակ, կտեղեկանաք նաեւ գրասենյակի դատական գործընթացներից: Ինչպե՞ս ճիշտ կազմել լիազորագիրը Լիազորագիրը քաղաքացիաիրավական շրջանառության մեջ հաճախ օգտագործվող իրավաբանական փաստաթղթերից մեկն է, որը

















































