Օրվա լրահոսը

Ֆասթ բանկն աջակցել է Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի իրականացմանը

Ֆասթ բանկն աջակցել է Բժշկական ասոցիացիաների եվրոպական ֆորումի 39-րդ նստաշրջանի իրականացմանը։ Հայաստանը երկրորդ անգամ է հյուրընկալում բժշկական ոլորտի  այս հեղինակավոր միջազգային իրադարձության հյուրերին, նախորդ ֆորումը Հայաստանում տեղի է ունեցել 15  տարի առաջ։ Ֆորումին մասնակցում էին Եվրոպայի 64  բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահը, եվրոպական տարբեր երկրների առաջատար բժիշկներ, փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի

«Շնորհավորում եմ ձեզ, փաստորեն համ դատախազ եք, համ օպերի ֆունկցիա եք կատարում»․ Ագնեսա Խամոյանը՝ Աննա Վարդապետյանին

«Արծվիկ Մինասյանը նախարար է նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 27-ին, ենթադրյալ ապօրինի փաթեթը նախարարություն մուտք է արվել հաջորդ օրը։ Ուզում եք ասել՝ 24 ժամվա նշանակված նախարարը հանցավոր կապի մե՞ջ է եղել ենթադրյալ հանցագործների հետ»

Մարյա Ռուտանենի հետ հանդիպմանը Մանասյանն ընդգծել է ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման աշխատանքների իրականացման կարևորությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Այցի շրջանակներում հուլիսի 3-ին Պաշտպանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ։ Քննարկվել են մարդու իրավունքների մի շարք բնագավառներին առնչվող հարցեր, իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։ Անահիտ Մանասյանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի

Սահմանադրության փոփոխություն. «մեր ձևո՞վ», թե՞ օտարի թելադրանքով. Վահե Հովհաննիսյան

Կարելի՞ է Սահմանադրությունը փոխել. ոչ միայն կարելի է, այլև գուցե պետք է։ Բայց դրանից առաջ պետք է փոխենք իրավիճակը, որում հայտնվել ենք, և տանք դրա գնահատականը։

Մի կողմից «Բռնության կոնվենցիայի» հարցն են ՍԴ-ում որոշում, մյուս կողմից՝ ահաբեկում աշխատակիցներին

Երեկ ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան գրառումը սկսվեց ՀԷՑ-ի աշխատակիցներին սպառնալով, թե ովքեր «իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից»: Հասկանալի է, ակնարկը հուլիսի 4-ին սպասվող ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված խաղաղ հանրահավաքին մասնակցելը խոչընդոտելն է, վախեցնելը: Զարմանալի զուգադիպությամբ ՍԴ -ն նույն այդ ժամանակ հրապարակեց «Բռնության եւ ոտնձգության մասին կոնվենցիայի» ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու մասին որոշումը: Կառավարությունն

«Քոչարյանի գեներալ, է՞դ է քո ուսադիրների գինը»․ Հակոբ Արշակյանը՝ Սեյրան Օհանյանին

«Գոմից ոչ մի բանով չի տարբերվում զինվորների զուգարանը»

Մի քանի օր առաջ եմ Բագրատ Սրբազանից լսել, որ եթե այդպիսի խոսքեր իսկապես հնչել են, ապա պիտի լինի թմրավաճառների վերաբերյալ զրույցում. փաստաբան

Չգիտեմ, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները, ունենալով ամբողջական տեղեկատվություն, «ահաբեկված» խաղում: Գուցե իրենց տեսել են թմրաբիզնեսի պարագլուխների թվում:

«Արցախցի արվեստագետները շարունակում են դեգերել, փնտրել, թե ինչով կարող են զբաղվել․ համակարգային մոտեցում չեղավ, եւ վերաբերմունքը միայն սոցիալական էր»․Նարինե Աղաբալյան

«Արցախի մշակութային խմբերը հավաքական հիշողության կրողներն ու սերունդներին փոխանցողներն են, նրանց պետք է պատվիրակվեր նոր առաքելություն, բայց դա չեղավ»։

Դատախազության հայցերից մեկով՝ 80 հազար դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցի հիման վրա՝ Վարչական դատարանում քննվող գործով՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 31 միլիոն դրամ: Գլխավոր դատախազության հայցը վերաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ աճուրդ-վաճառքի փոխարեն ուղղակի վաճառքի միջոցով, հողամաս օտարելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 2015 թվականի որոշումն անվավեր ճանաչելուն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Սեւանի առանձնատունը Սեյրան Օհանյանին պատկանելու լրացուցիչ հանգամանք է, որ նրա զոքանչն այդ տանը ՀԷՑ-ի եւ գազի մատակարարման բաժանորդ է․ Աննա Վարդապետյան

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ հետաքրքրվեց՝ Սեյրան Օհանյանի՝ Վահագնի թաղամասի տան հարցի վերաբերյալ կա՞ առաջընթաց։

Բարձր եմ գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Ձեր տեսլականը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանին և Միացյալ Նահանգներին միավորում են մեր

Ինչ է կատարվում Մոսկվա-Բաքու հարաբերություններում  

Սկիզբը՝ այստեղ: «Ղարաբաղի հարցի վերջնական լուծումից հետո Ռուսաստանին Բաքվի վրա ազդեցության ոչ մի լծակ չի մնացել», արձանագրում է Ադրբեջանի իշխանական մամուլը «Ո՛չ ԽՍՀՄ-ն, ո՛չ էլ նրա իրավահաջորդ Ռուսաստանը իրական վտանգի պահերին չեն կարողացել պաշտպանել որեւէ պետության, որին դաշնակից են համարել», շեշտում է ադրբեջանական իշխանական մամուլը Ադրբեջանում ընդդեմ Ռուսաստանի հակաքարոզչությունը վերջին օրերին դրսեւորվում է ոչ միայն

Փաստաբանական թիմը հայցադիմումներ է ներկայացնում դատարան՝ Սամվել Կարապետյանի գործարար բարի համբավի վերականգնման համար

Սա փաստաբանական թիմի նախաձեռնությունն է, որի նպատակը քաղաքական և հասարակական դիսկուրսում վիրավորանքները և զրպարտությունը բացառելն է, ինչից կշահեն բոլորը, և, առաջին հերթին, հասարակությունը:

Բռնի տեղահանությունից հետո ստեղծագործելը եւ թերապիա էր, եւ ինքնախաբեություն․ ասում են՝ այս ամենից հետո իմ նկարներում ցավ չկա, բայց դա այդպես չէ»․ արցախցի նկարիչ

«2023-ի հոկտեմբեր ամսին արդեն, երբ բնակարան վարձեցինք եւ ընտանիքով տեղափոխվեցինք, մտածեցի, որ այդ պրոցեսը կարող է երկար տեւել՝ առանց արվեստանոցի։ Ես սկսեցի ստեղծագործել, թեմատիկան նույնն էր, Արցախն էր, Շուշին էր»։

Գլխավոր դատախազն ԱԺ է ներկայացրել պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ

Ձերբակալվել է Վահագն Չախալյանը

Վերջինս ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրգործ է հարուցվում Սեւանի ափին առանձնատուն կառուցելու համար․ Աննա Վարդապետյանը հիմքերն է ներկայացնում

Նշված տարածքի եւ այնտեղ գտնվող գույքի պահպանությունը, Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ, իրականացվել է պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կողմից, որոնց 2011-2016 թվականներին պահպանության ծառայության համար պետական բյուջեի միջոցներից վճարվել է առնվազն 13 միլիոն 120 հազար դրամ աշխատավարձ

Գլխավոր դատախազն ԱԺ է ներկայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Սեյրան Օհանյանը թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալը, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը։

Հունիսի 27-ից վերականգնողական կենտրոնում ստանում եմ վերականգնողական բուժում, և այն դեռ ընթացքի մեջ է․ գրությանը կցվել է բուժհաստատության տեղեկանքը. Սեյրան Օհանյան

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության իշխող խմբակը, լինելով տեղեկացված իմ ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ, կազմակերպել է այս շոուն իմ և իմ գործընկերների դեմ

Երբ քաղաքական հետապնդում է իրականացվում շարժման առաջնորդի և ակտիվիստների նկատմամբ խոսել նրա մասին, որ եկեղեցին իբր պետք է «յստակորեն անջատեր շարժումը եկեղեցուց», կարծում եմ, անտեղի էր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր պաշտոնական հայտարարություններում միշտ նշել է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մասնակից չէ այդ շարժմանը։ Մայր Աթոռը իր աջակցությունը եթե անգամ հայտնել է, ապա հայտնել է մինչև այն պահը, երբ այդ շարժումը կոչվում էր «Տավուշը հանուն հայրենիքի»։ Բացի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական հայտարարություններից առանձին հոգևորականներ ու ոչ միայն հոգևորականներ նույնպես խոսել են նրա մասին, որ Եկեղեցին գործուն մասնակցություն չունի «Սրբազան Պայքար» շարժման մեջ։

Միքայել սրբազանը փակված է, Բագրատ սրբազանը փակված է, ինչը կրկին թույլ է տալիս իշխանությանը մտածել, որ ինքն ավելի զորեղ է, քան հասարակությունը. Դավիթ Սահակյանց. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի զրուցակիցը ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն է: – Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմում իշխանությունը կանգ չի առնում ոչ մի միջոցի առջեւ, ընդհուպ մինչեւ զինված հրոսակախումբ հիշեցնող իրավապահների ներխուժումը Վեհարանի տարածք, մինչդեռ, անգամ այս իրավիճակում Մայր Աթոռը նկատելի զուսպ է իրեն պահում: Հավատավոր զանգվածը հարցնում է` արդյոք ժամանակը չէ՞, որ Էջմիածինը սկսի ավելի կոշտ արձագանքել

Փաշինյանն ինքն իրեն քաղաքական դատավճիռ է ստորագրել: Հայերը նրան չեն ների Եկեղեցու նվաստացման համար. Իվան Մեզյուխո. «Ազգ»

«Պետական հեղաշրջման» պատմությունը կարող է Փաշինյանի համար հակառակ ազդեցություն ունենալ»

Իրավապահները կրկին կգնա՞ն Աղազարյանի հետեւից: Իհարկե, մեղսունակությունը պետք է ստուգեն՝ նոր. Արման Եղոյան. «Հրապարակ»

Ես չեմ լսել, որ Ռուսաստանը մեր որեւէ օրինական հակազդման մեջքին կանգնի եւ ասի, դիցուք՝ Հայաստանը ճիշտ է ասում, Ադրբեջանը՝ սխալ։ Դրանք դաշտ նետված ազդեցության գործակալներ հիշեցնողների թեզեր են։

Փեզեշքիանի այցելելը Ադրբեջան, որը կասկածվում է Իսրայելի հետ Իրանի դեմ դավադրության մեջ, որեւէ արդարացում չունի. Իրանցի վերլուծաբան. «Ազգ»

«Մտահոգիչ է այն փաստը, որ վերջին տարիներին Ադրբեջանի Հանրապետությունը Իրանի սահմանների մոտ վերածվել է սիոնիստական ռեժիմի անվտանգության եւ օպերատիվ գործողությունների հենակետի»

ԱԺ-ն քննում է Սեյրան Օհանյանի դեմ քրգործ հարուցելու հարցը՝ առանց նրա մասնակցության

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նիստին չեն մասնակցում

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ. նրանք արձագանքել են

Գործարարը պատգամավորներից յուրաքանչյուրից պահանջում է հերքել զրպարտչական, վիրավորական բնույթի հայտարարությունները և վճարել փոխհատուցում 9 մլն դրամ։

Սամվել Կարապետյանի նկատմամբ վերաբերմունքն արդար չէ ու ոչ էլ՝ ժողովրդական լեզվով ասած՝ մարդավարի․ Կարեն Կարապետյան

Կարծում եմ, որ այդ վիճելի գործընթացը կարող է շարունակվել նաև առանց իրավական ու բարոյական տեսանկյունից անընդունելի կալանքի կիրառման:

Ինչպես շատ-շատ ՔՊ-ականներ, Մխիթար Հայրապետյանը եւս քայլելով եկավ Երեւան եւ դարձավ անշարժ գույքի սեփականատեր. «Ժողովուրդ»

Ինչպես շատ-շատ ՔՊ-ականներ, Մխիթար Հայրապետյանը եւս քայլելով եկավ Երեւան եւ դարձավ անշարժ գույքի, բնակարանի սեփականատեր։ Նախարարը 2021 թվականին մայրաքաղաք Երեւանում գնել է բնակարան բազմաբնակարան շենքում։ 2023 թվականին ձեռք է բերել ավտոկայանատեղի Երեւանում եւ հողամաս՝ Աշտարակ համայնքում։ Նախարարն ավտոկայանատեղի գնելու համար վճարել է 4,8 մլն դրամ, սակայն տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել

«Կուսակրոնությունից» մինչեւ «ՌԴ գործակալ»

Երբ բռնապետի մտքով ինչ-որ բան է անցնում անել, նա այդ գործողությունն իրականացնելու համար մշտապես ինչ-որ «հիմնավորումներ» է գտնում, երբեմն տարբեր եւ իրար հակասող: Պուտինն, օրինակ, սկզբից ասում էր, որ Ուկրաինայի դեմ իր սկսած պատերազմի նպատակն այդ երկրի «դենացիֆիկացիան» է: Բայց այդ «հիմնավորումն» այնքան էլ համոզիչ չէր, եւ դրանից հետո 4-5 տեսակի «փաստարկ» բերվեց, թե ինչու

Կարեն Խաչանովն Ուիմբլդոնյան մրցաշարում անցավ երրորդ շրջան

Երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը պորտուգալացի Նունու Բորժեշն է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031