Օրվա լրահոսը
Արայիկ Խանդոյանը պատժախցում է, քանի որ նրա խցում հայտնաբերվել է երկու հեռախոս և ինքնաշեն ալկոհոլային խմիչք
Խանդոյանը դեկտեմբերի 29-ից գտնվում է պատժախցում։
Քննարկվում է զինված ուժերի արդիականացման ծրագրի նախագիծը
Հունվարի 4-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկել են զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում քննարկումներին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները: Ծրագրի շուրջ առաջիկայում քննարկումներ կլինեն նաև փորձագիտական շրջանակների
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը հունվարի 4-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ո՞րն է Քրիստոսի Ծննդյան նշանակությունն ու ինչպես սրտանց ուրախանալ դրանով
Մարդը մինչև ծարավ չզգա ջուր չի խմի: Մարդը մինչև հիվանդություն չզգա բժշկի չի գնա: Եկեք փորձենք պարզ բառերով հասկանալ, թէ ինչու է Տեր Հիսուս Քրիստոսի ծնունդն ամենակարևոր իրադարձությունն աշխարհի պատմության մեջ ու ինչ կապ ունի դա անձնապես ամեն մարդու կյանքի հետ: Որպեսզի սա հասկանանք, պիտի իմանանք, թե ինչ էր պատահել մարդու հետ Քրիստոսից առաջ: Աստված
Կուտակումներ. 124 տրանսպորտային միջոց՝ 65 բեռնատար և 59 մարդատար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Հունվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Թրամփը մտադիր է դադարեցնել Պաղեստինի դրամական հատկացումները (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն». ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է դադարեցնել պաղեստինցիներին միլիոնավոր դոլարների հատկացումները՝ նրանց մեղադրելով Իսրայելի հետ խաղաղության բանակցություններից հրաժարվելու մեջ։ Թրամփը իր թվիթերյան գրառման մեջ ընդգծել է, որ Երուսաղեմի հարցը բանակցությունների սեղանին դրված չի լինելու եւ ավելացրել, թե «քանի որ պաղեստինցիները չեն ցանկանում շարունակել բանակցային գործընթացը, ապա ի՞նչ կարիք կա հսկայական գումարներ հատկացնել նրանց»:
Երևանում ինքնասպանության փորձ է կատարել Ղրղզստանի Հանրապետության 29-ամյա քաղաքացին. shamshyan.com
Երեկ՝ հունվարի 3-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 06 խումբը «ողնաշարի և ոտնաթաթի վնասվածք» ախտորոշմամբ Նորք Մարաշ 2-րդ փողոցի տներից մեկից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են,
Նոր զարգացումներ ԱՄՆ-Պակիստան հարաբերություններում. «Ամերիկայի Ձայն»
Թրամփի թվիթերյան գրառումները լուրջ լարվածություն են առաջացրել երկու երկրների հարաբերություններում:
Սիրիայում Հմեյմիմ ռազմակայանը հրետակոծելու հետևանքով ռուսաստանցի երկու զինծառայող է զոհվել. «Ազատություն» ռադիոկայան
«Ազատություն» ռադիոկայան. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ամանորի նախօրեին Հմեյմիմ ռազմակայանի հրետակոծության արդյունքում ռուսաստանցի երկու զինծառայող է զոհվել: Պաշտպանության նախարարությունը միաժամանակ հերքում է «Կոմերսանտ»-ի լուրը, թե Սիրիայի հակակառավարական ուժերի կողմից իրականացված այդ հրետակոծության արդյունքում ռազմական յոթ օդանավ էր ոչնչացվել: Հունվարի 3-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է մեկ այլ միջադեպ՝ դեկտեմբերի 31-ին ռազմական Ми-24 ուղղաթիռ է
Նոբելյան մրցանակի դափնեկիրը իրանցիներին անհնազանդության կոչ է արել
Իրանցի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին կոչ է արել իրանցիներին մասնակցել քաղաքացիական անհնազանդության գործողություններին եւ շարունակել բողոքի հակակառավարական ցույցերը: Այս մասին տեղեկացնում է Reuters–ը՝ հղում անելով Asharq Al-Awsat-ին: Նա հայտարարել է, թե Իրանի սահմանադրությունը իր երկրի քաղաքացիներին իրավունք է տալիս բողոքի ցույցեր իրականացնել: Նա նաեւ Իրանի ժողովրդին կոչ է արել չվճարել գազի, հոսանքի
Շարժական կապից 911, 112, 101 զանգելու հնարավորությունը վերականգնվել է
Բջջային ցանցում խափանումներով պայմանավորված առկա 911, 112, 101 հեռախոսահամարներին ահազանգել միայն ֆիքսված հեռախոսակապից: Արտակարգ դեպքերի, պատահարների դեպքում խնդրում ենք ահազանգել հետևյալ հեռախոսահամարներով (ինչպես նաև օգտվել SOS բջջային հավելվածից)՝ 091 31 71 12 099 31 71 12 099 01 71 41 Շարժական կապից 911, 112, 101 զանգելու հնարավորությունը վերականգնվել է: ԱԻՆ
Վանաձորում կատարված գողության դեպքով ձերբակալվել է մասնաճյուղի կառավարիչը
Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարվել էր գողություն: Գողություն կատարած անձը չհրկիզվող պահարանից հափշտակել էր կանխիկ գումար եւ քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա զարդերը: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ գողոնի մի մասը հայտնաբերվել է, իսկ մասնաճյուղի կառավարիչ Հայկազ Մարտիրոսյանը՝ ձերբակալվել. «Քրեական
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին առանձին շրջաններում հնարավոր են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 4-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են տեղումներ: ՀՀ ԱԻՆ
Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, կփոխի իր ակումբը
Կրիշտիանու Ռոնալդուն լուրջ առաջարկներ ունի երեք ակումբներից: Ենթադրվում է, որ դրանք մոտ օրերս կապ կհաստատեն «Ռեալի» հետ: Դրանցից մեկն, ըստ EI Chiringuito-ի՝ շատ լուրջ է: Ակումբների անունները չեն հրապարակվում, սակայն մեծ է հավանականությունը, որ նրանց մեջ է «Չելսին»: Կրիշտիանուն դադար է վերցրել՝ իմանալու «Ռեալը» պատրա՞ստ է իր պայմանները բարելավել: Եթե արքայական ակումբը առաջիկա չորս-վեց շաբաթների
Հաղթանակ Շահումյան. «Մեր բոլորի ամոթն է, որ միության 85-ամյակը չնշվեց»
Ոմանք վախեցան համագումարից հետո աթոռները կորցնել
Կառավարիչը ձերբակալվել է. Ամանորի գիշերը վարկային կազմակերպության մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը բացահայտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ամանորի գիշերը՝ 2018 թվականի լույս հունվարի 1-ի գիշերը, «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը, գողոնի մի մասը հայտնաբերվել է, մասնաճյուղի կառավարիչը՝ ձերբակալվել։ 2018թ. հունվարի 1-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների
Մոուրինիոն մտածում է ՄՅՈՒ-ից հեռանալու մասի՞ն
Անգլիական «Daily Mail»-ը գրում է, թե Ժոզե Մոուրինիոն մտածում է մրցաշրջանի ավարտին «Մանչեսեր Յունայթեդից» հեռանալու մասին: Պորտուգալացին սկսել է քիչ ժամանակ անցկացնել Մանչեսթերում եւ ակումբի բազայում: Բացի այդ, 54-ամյա Մոուրինիոն դժգոհ է ակումբի ղեկավարությունից, որ այն հրաժարվել է 45 միլիոն եվրո հատկացնել «Տոտոնհեմի» պաշտպան Դեննի Ռոուզին ձեռք բերելու համար: Նրա խոսքով, ակումբի տրանսֆերային քաղաքականությունը ՄՅՈՒ-ին
Գեղանկարիչը ամանորյա հաղորդումների մասին. «էդ շոուական բաները այնքա՜ն են վանում»
Վերջին 20-25 տարում ե՞րբ են լավ ֆիլմ նկարել, որ նոր բան ցույց տան
Դատարանը կալանավորել է Եղեգնաձորում «Հայանտառ»-ի աշխատակցին և հյուրանոցի աշխատակցուհուն ծեծի ենթարկողներին. shamshyan.com
Երեկ՝ հունվարի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 26-ամյա Ֆրունզե Բադալյանի և 40-ամյա Վահե Բադալյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,
Դիրիժորը ամանորի հաղորդումների մասին. «Զուռնա-դհոլը հոգնեցնում է»
Լեցուն գեղեցիկ այլ երաժշտություն էլ կա՝ վալսեր, պոլկաներ
«ԱՄՆ-ը լույս կսփռի Ռուսաստանի մութ գործողությունների վրա». «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանը մասնագիտացել է Արեւմտյան երկրների հասարակությունների տարբեր հատվածներին միմյանց դեմ ուղղորդելու խարդախ գործում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Հերբերթ ՄքՄասթերը. «Ռուսաստանը կատարելագործել է ապատեղեկատվության, քարոզչության եւ սոցիալական ցանցերի միջոցով հասարակությունների բեւեռացման, միմյանց բախելու արվեստը»: Դրան հակազդելու համար Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է առաջին հերթին լույս սփռել Ռուսաստանի մութ
Եվրոպայի հայկական միությունների ֆորումն՝ ընդդեմ Էրդողանի անխոհեմ քայլերի
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահության պատասխանը Էրդողանին
Ցույցեր Իրանում. խռովության ավա՞րտ, թե՞՝ ապստամբության սկիզբ. BBC
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Մոհամեդ Ալի Ջաֆարին չորեքշաբթի հայտարարեց «խռովության ավարտը և ապստամբության պարտությունը» երկրում: Ընդ որում, սոցցանցերում շարունակում են տեսանյութեր և լուսանկարներ հրապարակել ցույցերից, հաղորդում է BBC-ն: Իրանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ անկախ գնահատական ստանալը դժվար է, քանի որ արտասահմանյան պարբերականների թղթակիցների աշխատանքն այստեղ արգելված է կամ խիստ վերահսկվում է երկրի իշխանությունների կողմից,
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Սուրբ Ծննդյան տոնի գլխավոր էությունը
Նա աշխարհ եկավ, ծնունդ առավ սուրբ Կույս Մարիամից, մարդացավ, որպեսզի էլ ավելի մոտենա մեզ, լինի մեր մեջ, մեր կողքին, որպեսզի այլևս երբեք և ոչ ոք չկարողանա ասել, թե Աստված շատ հեռու է, թե Նրան անհար է տեսնել, զգալ, թե Նա տեղ չունի մարդկության կյանքում: Նա դարձավ մեզանից մեկը, անցավ մարդկային կյանքի փուլերով, նորածնից մինչև հասունություն,
Որևէ խուճապային տրամադրություն նկատելի չէ. Վարդան Ոսկանյանը՝ Իրանում տիրող իրավիճակի մասին
Արևելագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին: Նա մասնավորապես գրել է. «Չնայած Իրանի Խուժաստան նահանգի որոշ քաղաքներում՝ Ահվազում, Դիզֆուլում և Շուշտարում բողոքի ցույցեր կան, բայց դրանք ընդհանուր առմամբ չեն ազդում քաղաքների առօրյա կյանքի վրա։ Ցույցերը խաղաղ են, այնքան էլ բազմամարդ չեն, սկսվում են երեկոյան և մեկ-երկու ժամից՝ ավարտվում։ Քաղաքներում հատուկ
Դիզվառելիքը, բենզինն ու ավտոմեքենաների լիցքավորման գազը թանկացել են (տեսանյութ). «Ազատություն»
2018-ը հայաստանցիների համար սկսվում է թանկացումներով՝ հունվարի 1-ից 10-15 տոկոսով բարձրացել են բենզինի, դիզվառելիքի ու ավտոմեքենաների լիցքավորման գազի գները: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Խոհեր Ծննդյան տոներին ընդառաջ
Հայաստանում քաղաքական թեմաներից ամենաշատ քննարկվողը թերևս ընտրությունների հարցն է: Իհարկե, Հայաստանի նորագույն պատմության մեկնարկային՝ 1990, 1991թթ. ընտրությունները, ինչպես նաև 1991թ. հանրաքվեն իդեալական չէին, սակայն հանրության համար ընդունելի, կամ ժամանակակից տերմինով՝ լեգիտիմ էին: Նույնը չի կարելի ասել 1995-ից մինչ այժմ անցկացված բոլոր մակարդակի ընտրությունների մասին: Հանրության վստահությունը ընտրությունների՝ այն է` ուղղակի ժողովրդավարության նկատմամբ զրոյական է: Եվ
Դոնալդ Թրամփը խոստացել է աջակցել Իրանի ժողովրդին՝ երբ ժամանակը գա
Թրամփը Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին Twitter-ում գրառում է արել
Չավուշօղլու․ Երկու մարդ է աջակցում իրանական ցույցերին՝ Նաթանյահուն և Թրամփը. «Ազատություն» ռադիոկայան
«Ազատություն» ռադիոկայան. Անկարան հայտարարել է, թե Իրանում սկսված հակակառավարական ցույցերի ու բախումների հետևում կանգնած են Իսրայելի վարչապետն ու Միացյալ Նահանգների նախագահը: «Երկու մարդ է աջակցում այդ ցույցերին՝ Նաթանյահուն և Թրամփը», – ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ Անկարան դատապարտում է արտաքին ուժերի միջամտությունը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի առաջնորդի հետ՝ ընդգծելով,


















































