Օրվա լրահոսը
Ադրբեջանցի հայտնի լրագրողին թույլ չեն տվել մտնել թատրոն՝ ներկայացման. jam-news
Մեհրիբան Ալիևայի օգնականը սպառնացել է չեղարկել ներկայացումը, եթե ինքը լինի հանդիսատեսի շարքում:
Արտակարգ իրավիճակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում. «Ա1+» (Տեսանյութ)
«Ա1+». Մառախուղի ու ցածր տեսանելիության հետևանքով «Զվարթնոց» օդանավակայանում բազմաթիվ չվերթներ են չեղարկվել ու հետաձգվել: Հետաձգվել են Մոսկվա-Երևան մոտ վեց, Թբիլիսի-Երևան, Շարժա-Երևան ու հակառակ ուղղությամբ չվերթները:
Տարոն Մարգարյանը և Սերգեյ Սոբյանինը ստորագրել են երկու քաղաքների միջև համագործակցության 2018-2021թթ. ծրագիրը
Դեկտեմբերի 21-22-ը Մոսկվայում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Երևան և Մոսկվա քաղաքների գործադիր իշխանության մարմինների միջև ստորագրվել է 2018-2021թթ. համար համագործակցության ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Ստորագրված համագործակցության ծրագրով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը առևտրատնտեսական, ճարտարապետության և քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի, սպորտի
Աղվան Հովսեփյանը մասնակցել է Նոյեմբերյանի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացմանը
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը: Վարչական շենքի բացմանը ներկա են գտնվել նաև Տավուշի մարզպետ Հ.Աբովյանը, մարզի իրավապահ ոլորտի պատասխանատուները։ ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել ստեղծված նոր աշխատանքային պայմաններին։
Փայլանի հայտարարության հիման վրա Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել
Թուրքիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի հայտարարության հիման վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Alevinet» լրատվական կայքը` հղում անելով դատախազությունը հայտարարությանը: Նշվում է, որ Գարո Փայլանը որպես գործով վկա ցուցմունք տալու նպատակով հրավիրվել է դատախազություն: Հիշեցնենք, որ պոլսահայ պատգամավորը Թուրքիայի մեջլիսում հայտնել էր, որ ըստ
Հասարակական խորհրդին են ներկայացվել ՍԱՊԾ նոր ծրագրերը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ամփոփել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, դրանց արդյունքներն ու առաջիկա անելիքները քննարկվել են ՍԱՊԾ պետին կից հասարակական խորհրդում: Ծառայությունը մի քանի կարևոր նախաձեռնություններ է սկսել 2017 թվականի ընթացքում, որոնք շարունակելու է նաև 2018 թվականին. խորհրդի անդամներին են ներկայացվել դրանց վերաբերյալ մանրամասներ: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը կարևորել է խորհրդի անդամների
Երևանն այսօր վստահելի գործընկեր է Մոսկվայի համար. Սերգեյ Սոբյանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ
«Ինչ ուզում եք արեք, դա պետք է սահմանափակվի». Նախարարը՝ աջ ղեկով մեքենաների վարորդներին
Վարորդները բողոքեցին, որ իրենք տուն են պահում, իրենց համար իրենց մեքենան անվտանգ է, իրենց ձեռք է տալիս ու հիմա կառավարությունը գալիս է, ասում է՝ այդ մեքենան գիր ու թղթի նման մնաց վրեքներդ, ոչ կարում ես վաճառել, ոչ էլ, պտի կողքդ բերեն մեքենան թաղե՞ն»: Վահան Մարտիրոսյանը արձագանքեց. «Այդ մեքենան կարող է իրենից շուտ մեռնի, հարցը դա չէ»:
Նախարարը լսել է «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 22-ին ընդունեց «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչներին։ Նրանք դեմ են ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման
Հալէպի մեջ ահաբեկչական հրթիռակոծման հետեվանքով 2 նահատակ, 4 վիրավոր. «Գանձասար»
Հինգշաբթի, 21 Դեկտեմբեր 2017-ին, մինչ Հալէպի բնակչութիւնը կը պատրաստուէր տօնել քաղաքիազատագրման առաջին տարեդարձը, զինեալ ահաբեկիչներ կէսօրուան ժամը 12:00-ին հրթիռակոծեցին Հալէպի կեդրոնը գտնուող Նիլ պողոտան: ՍԱՆԱ-ի տուեալներուն համաձայն, զոհուեցաւ 8 տարեկան մանուկ մը եւ 13 տարեկան պատանի մը: Վերջինիս ընտանիքին երեք անդամները եւ այլ քաղաքացի մը ծանրօրէն վիրաւորուեցան: Հրթիռակոծման նպատակն էր վախի մթնոլորտ ստեղծել ու ձախողութեան
Հենրիխ Մխիթարյանը 8-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 190 միավոր` Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2017 թվականի ընթացքում Մխիթարյանը նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի
«Ջիգյարով ծափ տվեք»․ Գյումրին չեմպիոնների թվով ռեկորդակիր է (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր Գյումրու քաղաքապետարանում պարգևատրում էին Գյումրիի պատիվը բարձր պահած, Հայաստանի Հանրապետության դրոշն աշխարհի տարբեր երկրներում ծածանած չեմպիոններին, նրանց մարզիչներին ու նաև սպորտդպրոցներին։ Քաղաքապետարանի նիստերի դահլիճում նստելու տեղ չկար․ Գյումրու սպորտսմեններն այս տարի տարբեր առաջնություններում նվաճել են 450 մեդալ, միայն աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և համաշխարհային ունիվերսիադայում նվաճել են 49 մեդալ։ «Ասեմ, որ յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության
Նախկին կնոջը կացնահարելու ու զոքանչին սպանելու գործով ներկայացված տեսանյութի հետազոտությունը չստացվեց
Դատարանը չկարողացավ հետազոտել տեսանյութը տեխնիկական խնդիրների պատճառով, դատական նիստը հետաձգվեց
«Ես ձեր կողքին չեմ նստի, ես ձեր կողքին նստեմ…կամիկաձե չեմ». Նախարարը՝ աջ ղեկով մեքենայի վարորդին
Նախարարին հարցրեցին՝ երբեք աջ ղեկով մեքենա չե՞ք նստել: Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Նստել եմ ու վախեցել եմ, դրա համար եմ…»:
Դավիթ Պետրոսյանը դադարեցրեց հացադուլը. «Ա1+»
«Ա1+». «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը դադարեցրեց իր հացադուլը, որը շարունակվում էր արդեն հինգ օր։ «Մենք հիմնական խոսքը, որ ուզում էինք հասցնել՝ հասցրել ենք»,- նշեց Դավիթ Պետրոսյանը։ Չնայած նա պնդում էր, որ իր առողջական վիճակը լավ է, ամեն դեպքում նրան ուղեկցեցին շտապօգնության մեքենայով բուժզննման։ Հիշեցնենք, որ Դավիթ Պետրոսյանը հացադուլ էր սկսել «Զինվորական ծառայության
Հրանուշ Հակոբյանն ընդունել է կանադահայ գործարար Վան Լապոյանին և ֆրանսահայ գործիչ Ռուբիկ Գալստանյանին
Դեկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «VHL Developments» շինարարական ընկերության հիմնադիր, Տորոնտոյում Հայաստանի Զարգացման Հիմնադրամի պատվավոր ներկայացուցիչ Վան Լապոյանին և ֆրանսահայ գործիչ, ԵԿՄ Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի մասնաճյուղերի նախագահ Ռուբիկ Գալստանյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Սփյուռքում և Հայրենիքում նրանց ծավալած գործունեությունը: «Ուրախ եմ, որ դուք, պարո՛ն Լապոյան, սեպտեմբեր ամսին մասնակցելով
«Ուզում են սովետական մեքենաները հայաստանցիների վրա ծախեն, որ այդ մեքենաներով գլուխներս ուտենք». Բողոք՝ նախարարին
«Մարդը 2005-ի աջ ղեկով մեքենա է բերում, ինքը տեխնիկապես ավելի լավ որակի է, քան նախկին սովետական միության մեքենաները՝ «24», Lada, որոնք հիմա ԵԱՏՄ շրջանակներում ուզում են հայաստանցիների վրա ծախեն, որ մենք առնենք ու գնանք այդ մեքենաներով գլուխներս ուտենք»,- այսօր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ հանդիպմանը այսպես իրենց բողոքը ներկայացրեցին աջ ղեկով
Արցախի խորհրդարանը ընդլայնում է միջխորհրդարանական համագործակցությունը
Դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովում հրապարակվել են Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանի հետ Բարեկամության խումբ ստեղծելու մասին և Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ Բարեկամության շրջանակ ստեղծելու մասին հռչակագրերը: Անդրադառնալով Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանականների, հասարակական, գիտական ոլորտների ներկայացուցիչների հետ Արցախի խորհրդարանի ունեցած հարաբերություններին և մատնանշելով 2015 թվականից ակտիվացած փոխադարձ այցերը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումում էր
Այցելություն ոստիկանության զորքերի Հատուկ նշանակության ստորաբաժանում
«Տոների պարտքը տվեք, հետո սկսեք ձեր աջ ղեկով մեքենաների դարդը լալ»
Աջ ղեկով մեքենաների վարորդները հանդիպեցին նախարարին
Վիգեն Սարգսյանը ձմեռային զորակոչի կազմակերպման և անցկացման առանցքային հարցերի շուրջ պատասխանատուներին տվել է հանձնարարականներ
Տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստը
Սերժ Սարգսյանն Անդրեյ Բելյանինովը քննարկել են ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև համագործակցության խորացման հեռանկարները
Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Բելյանինովին
200 միլիոն դոլարի պայմանագրով զենքերի մատակարարումները ակտիվացել են
Շաբաթներ առաջ ՀՀ Ազգային Ժողովը հավանություն տվեց Ռուսաստանից 100 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի մասին համաձայնագրի ստորագրմանը: Սակայն, ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի համանման հայ-ռուսական համաձայնագիրը: Այն ուժի մեջ մտավ միայն 2016 թվականի փետրվարին, ու դրա սահմաններում գնված զենքը պետք է մատակարարվեր 2016
Դավիթ Պետրոսյանը հացադուլը դադարեցնելու մասին. «Ընկերներս, դասախոսներս ասել են դադարեցնեմ, մտածում եմ»
5-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Դավիթ Պետրոսյանին բժիշկներն ասել են, որ սրտի խնդիր ունի
Մթերքը պահելու, կերակուր պատրաստելու կանոններ
Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում պետք է հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ: Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է զատել այլ սննդամթերքից: Եթե աշխատում եք հում մթերքի հետ, անհրաժեշտ է օգտագործել առանձին պարագաներ
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ
Դեկտեմբերի 22-ին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելեց Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ ՀՀ առաջին տիկինը շրջեց տաղավարներում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց տաղանդն ու
Վարչապետն ու Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին: Շնորհավորելով պարոն Բելյանինովին Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետն արդյունավետ է գնահատել երկկողմ գործակցությունը և համատեղ ներդրումային մի շարք ծրագրերի իրականացումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Մասնավորապես, քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում՝ պետություն-մասնավոր
Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արտաշավանի, Աշտարակի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում անձրև է տեղում: Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Անկախ ու անկաշկանդ լրագրողը պետք է լինի մեր հասարակության ամենատես աչքը. Սերժ Սարգսյան
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ԶԼՄ ներկայացուցիչներին, նրանց ընտանիքի անդամներին, բոլոր գործընկերներին ու հարազատներին: Իր շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող տարում Հայաստանի ներքին և արտաքին կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային
«Բյուրակն» կրթահամալիրն անվանակոչվեց հիմնադիր տնօրեն Սպարտակ Մկրտչյանի անունով
Երևանում մեկնարկել է «Նոր կրթական իրողության կայացման հիմնախնդիրները» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված «Բյուրակն» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Սպարտակ Մկրտչյանի հիշատակին: Գիտաժողովին մասնակցում են կրթության ոլորտի տեղացի և միջազգային փորձագետներ: Բացմանը զեկուցումով հանդես եկած ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է կրթության համակարգի առաքելության և զարգացման նպատակների խնդրին. «Կրթական համակարգի զարգացման մասին խոսելիս պետք է անպայման


















































