Օրվա լրահոսը

Համատեղ խորհրդակցություն՝ Բակո Սահակյանի և Կարեն Կարապետյանի նախագահությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի նախագահությամբ  դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն՝ Հայաստանի կառավարության եւ Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչների, ԱՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել է երկու հայկական պետությունների ընդունված նոր սահմանադրություններից բխող տեղական ինքնակառավարման համակարգերի բարեփոխումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

20.000 ԱՄՆ դոլար` ամուսնուն սպանելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 66-ամյա կնոջը՝ ամուսնու սպանության դրդչության համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հրազդանի երկու բնակիչների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է ևս մեկ սպանություն՝ կատարված 2013 թվականին՝ Երևանում։ Նախնական

Հայտնաբերվել է կասկածելի ծագման մսեղիք՝ այդ թվում ձիու և ավանակի

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում հայտնաբերվել է կասկածելի ծագման մեծ քանակությամբ մսեղիք։ «ԳՈՒՄ»-ի շուկայի դիմացի հատվածում տեղակայված մսի վաճառասրահի պահեստարանից մսեղիքի գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի

Թուրք գրող. «Հայ-թուրքական հարաբերությունները չպետք է թողնել մի բուռ քաղաքական գործիչների»

Թուրքական ժամանակակից արձակի ներկայացուցիչ, մրցանակակիր գրող Բիրգյուլ Օղուզը դեկտեմբերի 16-ին խոսելով հայ-թուրքական հարաբերությունների թեմայով, ասաց, որ գրական կապերն իրեն օգնել են կարծրատիպեր փշրել երկու ժողովուրդների նմանությունների ու տարբերությունների մասին: «Գրականությունն ինձ օգնել է հասկանալ, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է թողնել մի բուռ քաղաքական գործիչների կամ մի բուռ գրողների: Պետք է համատեղ լուծել այդ խնդիրը: Լեզուն

Հայ պատգամավորները՝ Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, Լատվիա կատարած այցի շրջանակում այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հանդիպում ունեցել Բալթյան երկրներում ռուսահայոց թեմի պաշտոնական ներկայացուցիչ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանի, հայկական համայնքի եւ եկեղեցու ներկայացուցիչների հետ։ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է հայկական եկեղեցու դերակատարումն

Բիրգյուլ Օղուզ. «Սուգն անճարության է մատնում, բայց միեւնույն ժամանակ հնարավորություն է»

Դեկտեմբերի 16-ին «Նավավարում» կայացավ թուրք ժամանակակից արձակի ներկայացուցիչ  Բիրգյուլ Օղուզի հետ հանդիպում, որի՝ տասնյակ լեզուներով թարգմանված եւ Եվրամիության գրական մրցանակին արժանացած «Հահ» վեպը «Անտարես» հրատարակչությունը նաեւ հայերեն է հրատարակել: Aravot.am-ը թուրք գրողից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է իր ձեռագրի եւ գրական կարիերայի վրա անդրադարձել իր՝   անգլոամերիկյան գրականության մասնագետ լինելը: «Սովորաբար շատ լավ չեն վերաբերվում այն գրողներին, որոնք

Ամուսնուն սպանելու փորձի մեջ կասկածվում է կինը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կնոջ կողմից ամուսնուն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:35-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «այտի պատռված վերք՝ ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ Գ.Գույումջյանը՝ ծնված 1960թ.։

Աթոյանցը սիրով «բաժանվեց» իր լեգենդար կինոխցիկից

Լեգենդար կինոօպերատոր Լեւոն Աթոյանցը Երեւանում հիմնադրվելիք թանգարանին է նվիրել իր այն կինոխցիկը, որով 40 տարի առաջ նկարել է ռեժիսոր Դմիտրի Կեսայանցի «Զինվորն ու փիղը» ֆիլմը: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են Մեծ հայրենական պատերազմի ժամանակ Գերմանիայի առանձնատներից մեկում խորհրդային բանակի զինվորները փիղ հայտնաբերում։ Շարքային Արմենակ Գասպարյանին, որին մարմնավորել է Մհեր Մկրտչյանը, հրաման է

Դիվանագետներն այցելել են ռազմական համալսարան

Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել Հայաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ռոզարիա Պուգլիսին: Հյուրերը շրջել են ռազմական համալսարանի տարածքում,  ծանոթացել ռազմաուսումնական հաստատության կրթական հնարավորություններին, զրուցել Հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների հետ:  ՀՀ ՊՆ Վազգեն

Մեր տագնապը մեր մեջ

Եվ եղավ այնպես, որ նախքան Քրիստոս, տասներկու հազար տարի առաջ ժայթքեց Արարատ լեռը, եւ այսօր՝ հազարավոր սերունդներ հետո, մենք մեր շփոթված սերնդի հայացքով նայելով լեռան ճողվածքին` չենք էլ ենթադրում, թե ինչ ամպ է կախված եղել հնդեվրոպական նախահայրենիքի վրա: Առավել եւս չենք ենթադրում, թե ինչ տեղի ունեցավ հավերժական թվացող ամպամածությունից հետո… Իսկ տեղի ունեցավ այն, որը

Ոսկե մեդալ՝ թիվ 8 պոլիկլինիկայի տնօրենին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի թիվ 8 պոլիկլինիկայի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: Կեսդարյա պատմություն ունեցող համաբուժարանն այսօր սպասարկում է շուրջ 50 հազար բնակչի: Միջոցառման ժամանակ հյուրերին է ներկայացվել բժշկական կենտրոնի ստեղծման ու 50-ամյա գործունեության պատմությունը, որը յուրօրինակ հաշվետվություն էր կենտրոնի հաջողությունների ու ձեռքբերումների մասին: «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի 50-ամյակի առթիվ, առողջապահության ոլորտում

Գործարար համաժողով Լիբանանում

Դեկտեմբերի 12-15-ը Լիբանանում ՀՀ դեսպանության, Հայաստանի Զարգացման Հիմնադրամի և «Մենեջմենթ Միքս» ընկերության համատեղ կազմակերպմամբ կայացավ Հայաստանի գործարար պատվիրակության այց Լիբանան, որը ղեկավարում էր ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին մեկ տասնյակից ավելի տարբեր ոլորտներ ներկայացնող հայ գործարարներ։ Այցի շրջանակներում դեկտեմբերի 12֊ին Լիբանանի գործարարների համաշխարհային ընկերակցության (RDCL World) նախագահ Ֆուադ Զմոկհոլի կողմից

Նոր մատուռի օրհնության կարգ` Արաբկիր վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Արաբկիր» զբոսայգու հարևանությամբ նոր կառուցված մատուռի օրհնության և անվանակոչման հանդիսավոր արարողությանը: Մատուռի կառուցումն ու հարակից տարածքի բարեկարգումը  նախաձեռնել և իրականացրել է Երևանի բնակիչ Արամ Մարգարյանը՝ ընկերների և եղբայրների հետ միասին: Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը կատարել է մատուռի օրհնության կարգ, որից հետո

Դրամապանակի գողություն թիվ 2 երթուղու միկրոավտոբուսում

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16.00-ին, գողություն կատարելու կասկածանքով Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին, որը խոստովանել է, որ նույն օրը՝ ժամը 15.00-ից 15.55-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1948 թ. ծնված Գայանե Մ.-ի

Ռուս դասալիքներն ի՞նչ էին անում Լուսաձորի անտառում

Մոտ 20 օր առաջ Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղում ձերբակալել են Հայաստանում ծառայող ռուս 2 դասալիք զինծառայողների: Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանն ասաց, որ դասալիք զինծառայողներից մեկ Սվերդլովսկի, մյուսը Ռոստովի բնակիչ է: Նա ասաց, որ երկու զինծառայողները գիշերել են Լուսաձորի վարչական տարածքում, միջպետական ավտոճանապարհի մոտ գտնվող նախկին ճաշարանի տարածքում, որը ցախերով, տերեւներով որպես կացարան են սարքել:

Հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին նվիրված քննարկում` ՀՀ ԱԳՆ-ում

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցավ քննարկում՝ նվիրված հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին, որը վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը։ Քննարկումների ընթացքում Չինաստանի շուկա մուտք գործելու առանձնահատկությունների և հնարավորությունների վերաբերյալ ելույթներով հանդես եկան ԱԳ փոխնախարար Հարությունյանը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, Հայատանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի

Նոր նախագծով խորհուրդներն ապաքաղաքականացվում են, ռեկտորը չի կարող պաշտոնավարել 2 անգամից ավել. Վահրամ Մկրտչյան

Հանրային խորհրդում տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը նվիրված նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, բուհական համակարգի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի փորձագետներ: ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը ՀԽ անդամներին

Թիվ 44 երթուղու ավտոբուսում կատարված գողությունը բացահայտվեց

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 1980 թ. ծնված Անուշ Գ.-ից հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 17.30-ին, Երևանի Աբովյան փողոցում նկատել է, որ թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր: Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողներն,

Թուրքիան վերադարձավ նախապայմանների լեզվին. վերջին մեկնաբանությունը նույն շարքից է. ՀՀ ԱԳՆ

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ դեկտեմբերի 14-ի մեկնաբանությունը 2009թ.-ի ցյուրիխյան արձանագրությունների տառն ու ոգին աղավաղելու հերթական աղաղակող օրինակ է։ Նախագահ Սարգսյանի նախաձեռնած Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումն արատահայտված էր առանց նախապայմանների կարգավորման հայտնի մոտեցմամբ: Թուրքական կողմի հետ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք բանակցային գործընթացը և եկանք պայմանավորվածությունների: Ինչպես հայտնի է, արձանագրությունների

Արցախ է ժամանել աշխարհում և Եվրոպայում պահպանողական արժեքներ դավանող տարբեր կուսակցությունների պատգամավորների և կուսակցական գործիչների պատվիրակությունը

Աշխարհում և Եվրոպայում պահպանողական արժեքներ դավանող տարբեր կուսակցությունների պատգամավորների և կուսակցական գործիչների  պատվիրակությունը` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և «Ծառուկյան» խմբակցության ուղեկցությամբ ժամանել են Ստեփանակերտ: Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպման ընթացքում, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, նշել է, որ օտարերկրյա տարբեր ձևաչափով պատվիրակությունների հյուրընկալումը Արցախի խորհրդարանում վաղուց արդեն բարի ավանդույթ

Խոշոր ձկների դեռ չեն բռնել

Բայց Իրավաբանների հայկական ասոցիացիաի նախագահ Կարեն Զադոյանը կարծում է, որ այսօրվա դատական համակարգն ավելի անկախ է, քան 10-20 տարի առաջ էր: – Անցած շաբաթ նախագահը Հայաստանի համայնքների 6-րդ խորհրդաժողովում բավական ուշագրավ հայտարարություններ արեց գողացող գյուղապետերի, մեկ շնչին ընկնող 10 հազար դոլար ՀՆԱ-ի եւ այլնի մասին: Ի՞նչ հետեւություններ պետք է անել նախագահի ելույթից. անցնում ենք գործողությունների՞, թե՞

Պարզվում են Արմենակյան փողոցի բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բենզալցակայանի աշխատակցի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ։ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին «Էրեբունի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ  այն, որ «ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ Լ.Գաբրիելյանը՝ ծնված 1997 թ.։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում

«9 ամսվա տվյալներով՝ մեզ հաջողվել է 2017 թվականին 16.5 տոկոս ՀՆԱ աճ ապահովել». Արայիկ Հարությունյան

ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել երկու հանրապետությունների կառավարությունների մի շարք անդամների համատեղ խորհրդակցություն: Ողջունելով հյուրերին՝ ԱՀ պետական նախարարը կարևորել է երկու կառավարությունների միջև համագործակցության նման ձևաչափի նշանակությունը՝ տարբեր ոլորտներում մոտեցումների համադրման և պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում: Ա. Հարությունյանը հակիրճ ներկայացրել է Արցախի տնտեսության

Վիճաբանություն՝ Արմենակյան փողոցում գործող բենզալցակայաններից մեկում

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 19.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը «ոտքի թաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1997 թ. ծնված Լ. Գ.-ին: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Երևանի Արմենակյան փողոցում գործող բենզալցակայաններից մեկի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Զբոսաշրջությունը կաճի հայկական ձեւով

Այս տարվա օգոստոսի 24-ին ՀՀ կառավարությունը 3 միլիոն դրամ տվեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեին, սա էլ՝ «Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամին»՝ Հայաստանում առնվազն 20 քայլարշավային երթուղի մշակելու համար: Կոմիտեն պնդում է, որ այդ գումարով քարտեզագրման նախագիծը իրականացվել է մասնակիորեն, եւ 10 նոր բացահայտված երթուղի մնացել է քարտեզագրումից դուրս։ Ու եւս 1,5 միլիոն

Ենթադրյալ հանցագործության վայրով՝ ավտոտնակի տեղով որոշվեց, թե որ դատարանը կքննի գործը

«Գինդ» թերթում քաղաքացին հայտարարություն է տեսել, համաձայն որի՝ օգնում են արագ ձեւակերպել վարկեր: Զանգել է նշված հեռախոսահամարով, հրավիրել են Օրբելի փողոցի վրա գտնվող մի գրասենյակ, ոմն Մերուժանի մոտ: Այդ ոմն Մերուժանն էլ ծանոթացրել է վաշխառության գործով մեղադրվող Տիգրան Մարտիրոսյանի հետ: Վարկ են ձեւակերպել, տոկոսով գումար վերցրել, ժամանակին չեն կարողացել վճարել տոկոսները, հայտնվել են փողոցում՝ զրկվելով

Ավելի քան 2300 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ. ԱՀ ՊՆ

Դեկտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Պատվաստումների շնորհիվ զորամասում հիվանդացությունը կտրուկ նվազել է. Լևոն Ալթունյանի այցը՝ զորամաս

Լևոն Ալթունյանը դիրքապահ զինվորներին մաղթեց խաղաղ ծառայություն Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Արցախի նախարար Կարինե Աթայանի և պատվիրակության անդամների հետ երեկ այցելեց դիրքապահ զորամաս: Հրամանատարն առողջապահության նախարարներին տեղեկացրեց, որ վերջին շրջանում ավելի է բարձրացել պաշտպանության բանակի տեխնիկական հագեցվածությունն ու մարտունակությունը` զինվորներին բնութագրելով որպես քաջ տղաներ ու զինվորական գործի գիտակներ: Լևոն

Թատրոնի ականատեսն այս անգամ էլ օպերային անդրադարձավ

Լույս է տեսել Սերգեյ Առաքելյանի «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի 18-րդ աշխատությունը Արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի՝ 2016թ. «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի 17-րդ աշխատության հրատարակման առիթով, որը նվիրված էր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի 75-ամյակին, «Առավոտը» փաստեց, որ բախտավորություն է, երբ հեղինակին հնարավորություն է ընձեռվում ներկայացնել մի թատրոնի պատմություն, որի հիմնադրման ականատեսն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-19-ը էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031