Օրվա լրահոսը

Հայաստանի U 16 շախմատի հավաքականը 4-րդն է օլիմպիադայի վերջին տուրից առաջ

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում շախմատի մինչեւ 16 տարեկանների օլիմպիադան վաղը կհատի եզրագիծը: Այսօր ութերորդ տուրում Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց հարյուր տոկոսանոց արդյունքով ընթացող Ռուսաստանի իր հասակակիցներին եւ թիմային 10 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Առաջատարների եռյակը կազմում են Ռուսաստանը, Հնդկաստանի Կանաչ թիմը եւ Իրանը: Վաղը եզրափակիչ տուրում մեր մրցակիցը Մալայզիան է լինելու: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ-ի և ԵՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագիրը մեծացնելու է մեր մասնակցությունը ԵՄ քաղաքականությանը. Վահե Էնֆիաջյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան են ժամանել Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմատորների դաշինքի պատվիրակությունը` նախագահ Յան Զահրադիլի գլխավորությամբ: Տեղի ունեցավ «Ծառուկյան» դաշինքի և Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակության մասնակցությամբ համաժողովը՝ «Կառուցենք ավելի բարգավաճ աշխարհ» կարգախոսով, որին ներկա էին ինչպես եվրոպացի պատգամավորներ, այնպես էլ աշխարհից ժամանած տարբեր քաղաքական գործիչներ և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Ես`

Անի Պողոսյանը եւ Արթուր Բարսեղյանը նվաճեցին Լողի հայկական դաշնության 2017 թվականի գավաթը

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի ՄԴ լողավազանում այսօր անցկացված Լողի հայկական դաշնության 2017 թ. գավաթի առաջնությունով ավարտվեց մարզաձեւի ներհանրապետական մրցաշրջանը: Մասնակցեցին Հայաստանի շուրջ 70 լավագույն լողորդներ (տղաներ եւ աղջիկներ), որոնք պարտադիր պետք է մարզական կարգ ունենային: Մասնակիցները մրցեցին բոլոր լողաոճերում, որոնցից յուրաքանչյուրում եղան հաղթողներ, սակայն տղաների եւ աղջիկների մեկական գավաթակիրները համաձայն FINA-ի աղյուսակի որոշվեցին երկու լողատարածությունների

Շարլ Ազնավուրը քննադատել է Հայաստանի իշխանություններին. «Ազատություն»

Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ, ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին այս ամիս տված հարցազրույցում նշել է ֆրանսահայ երգիչ, երգահան Շարլ Ազնավուրը՝ դա անընդունելի համարելով: «Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է

Դավթաշենի կամրջի վրայից մեքենան ընկել է ձորը. կա տուժած

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկն ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Արաբկիր զբոսայգու

Չինացիները հասմիկի թեյ էին առաջարկում, հայերը զարդեր ու քաղցրավենիք (Ֆոտոշարք)

Դեկտեմբերի 17-ին  Նկարիչների միությունում բացվեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կազմակերպած արդեն ավանդական դարձած բարեգործական տոնավաճառը` նվիրված Ամանորին և Սուրբ Ծնունդին: Տոնավաճառի մասնակիցների շարքում էին տարբեր երկրների մշակույթ ներկայացնող դեսպանատներ, տեղական և միջազգային ՀԿ-ներ, անհատ արտադրողներ և կազմակերպություններ, տեղացի և սիրիահայ արտադրողներ: Հատկապես ուշադրություն էին գրավում Չինաստանի Հանրապետության դրոշները, որոնց ներքո այդ երկրի ներկայացուցիչները իրենց

Մեկնարկեց «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականություն» դասընթացը

2017թ․ դեկտեմբերի 15-ին Երևանում մեկնարկեց «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի կողմից կազմակերպված՝ «Վերաիմաստավորելով Չինաստանի արտաքին քաղաքականությունը» հատուկ դասընթացը։ Դասընթացի հիմնական նպատակն է ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության համակողմանի քննարկումը, «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի հետ համագործակցող արտասահմանցի և հայ մասնագետների օգնությամբ՝ հայ երիտասարդ մասնագետներին գիտելիքներ և հմտություններ փոխանցելը։ Դասընթացին մասնակցելու հրավեր են

Հիմնադրվեց եւս մեկ՝ Դիվանագիտական ակումբ

Դեկտեմբերի 17-ին ազդարարվեց տարածաշրջանում առաջին Դիվանագիտական ակումբի հիմնադրման մասին: Բացմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, գործարարներ, մշակույթի և արվեստի գործիչներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կառույցների ղեկավարներ։ Ինչպես տեղեկացրին ակումբի համահիմնադիրներ Լիլիթ Ադիբեկյանը եւ Լեւոն Դավթյանը, «Դիվանագիտական Ակումբ» կազմակերպության նպատակն է մեկ հարկի տակ համախմբել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին և միջազգային կառույցների ղեկավարներին, Հայաստանի,

34 քրեական գործ` համայնքապետերի վերաբերյալ

Քանի որ անցնող շաբաթվա ընթացքում ԶԼՄ-ներում հաճախակի էր հնչում այն հարցը, թե իրավապահ մարմինների կողմից ի՞նչ է մինչև հիմա արվել ՏԻՄ-երում հնարավոր կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի ուղղությամբ, հարկ եմ համարում նշել. «2017թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինները պաշտոնեական հանցագործություններ կատարելու փաստերով համայնքապետերի վերաբերյալ հարուցել են 34 քրեական գործ: Նշված գործերից արդեն իսկ 7 գործով 7 համայնքապետ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-22-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-22-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-19-ն էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ը

«Կոնվերսբանկի» ավազակային հարձակման գործով հետախուզվողը հայտնաբերվեց Վրաստանում

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես գրում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների և Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների փոխգործակցության արդյունքում դեկտեմբերի 17-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել է Պյոտր Ցիգանկովը, որը հետախուզվում էր հոկտեմբերի 9-ին Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղից ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակելու համար»։ Վրաց գործընկերների հետ քննարկվում

Ֆելիքս Մելոյանի հոգեհանգիստը՝ այսօր

Ֆելիքս Մելոյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ 17.00-ին, «Մատուռ» սգո սրահում (Ֆուչիկի փող., 27/34 շենք, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հարեւանությամբ):

Սերկեւիլի մուրաբա

Խենթացնող բույրով այս մուրաբան` տաք թեյի հետ, ձմռան երեկոները ջերմացնելու հոյակապ միջոց է: Անհրաժեշտ մթերքները Սերկեւիլ-1 կգ Շաքարավազ-1 կգ Ջուր -1 բաժակ Կիտրոն-1 հատ Դարչինի փայտիկ- 1-2 հատիկ Վանիլի ձողիկ (պարտադիր չէ)-1 հատ Պատրաստման եղանակը Սերկեւիլը լավ լվացեք, կեղեւահանեք, մեջտեղից կտրեք, միջուկը հեռացրեք, որից հետո բաժանեք 8-10 կտորի` կախված սերկեւիլի չափսից: Կիտրոնը նույնպես լավ լվացեք

Գարեգին Նժդեհից մինչև Եվրամիություն

ՀՀ-ԵՄ համաձայնագիրն էլ ստորագրվեց: Նույնիսկ մեջներիս ամենաընդդիմադիրներն ու ամենահոռետեսները համաձայնագրի ստորագրման կապակցությամբ լավ են արտահայտվում, վատագույն դեպքում լռում են, և նույնիսկ մեր ամենառուսամետները համաձայնագրի դեմ չեն խոսում, և նույնիսկ ռուսները ՀՀ-ԵՄ համաձայնագրի դեմ բացեիբաց չեն արտահայտվում, չնայած համաձայնագրի ստորագրման պահից սկսած՝ ռուսական որոշակի շրջանակներ վերստին հիշեցին Գարեգին Նժդեհին ու վերջինիս նացիզմը: Լավ է, որ Գարեգին

Որքան ուժեղ է ցավը, այնքան բարձր է այդ ցավից ծնված ճիչը, որ գրականությունն է

(Բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ զրուցում է արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը) Սկիզբը՝ նոյեմբերի 26-ի համարում, դեկտեմբերի 3-ի համարում, դեկտեմբերի 10-ի համարում – Ինչպիսի՞ն է քո ինքնագնահատականը: Գրելիս մտածու՞մ ես ընթերցողի մասին, քանի որ ժամանակը, բարքերը, քաղաքականությունը ինչ-որ չափով ոչնչացրին  ընթերցողին, թե՞ քեզ համար նշանակություն չունի՝ քանի հոգի է «քեզ կարդում»:    –  Գրողը իր ստեղծագործությունների անաչառ գնահատողը

Մերկասառույց՝ ՀՀ որոշ ավտոճանապարհներին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս

էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել Պորտուգալիայում

Պորտուգալիայի Անադիա քաղաքում ընթացող հեծանվահրապարակի միջազգային մրցաշարում Էդգար Ստեփանյանն արծաթե մեդալ է նվաճել սկրեչ մրցաձեւում։ Մինչեւ 23 տարեկանների պայքարում Էդգարը զիջել է միայն պորտուգալացի Իվո Օլիվեյրային։ Հայաստանի հեծանվորդների առաջատարը կարեւոր վարկանիշային միավորներ է վաստակել։ Էդգարը պայքարում է 2018 թ. Նիդերլանդներում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Այսօր Ստեփանյանը հանդես է գալիս էլիտ մրցաշարի (մեծահասակներ) սկրեչում: Աշոտ

Հայաստանի հավաքականը շախմատի օլիմպիադայում 3-րդ հորիզոնականում է

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում շարունակվող U16 շախմատի օլիմպիադայի յոթերորդ տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Մոնղոլիային եւ թիմային 10 միավորով ընթանում է երրորդ հորիզոնականում: Մեր շախմատիստները լրացուցիչ գործակիցներով են գերազանցում Իրանի իրենց հասակակիցներին: Մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում է Ռուսաստանը, որը հաջորդ տուրում խաղալու է Հայաստանի հավաքականի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայտնաբերվել է դի

Դեկտեմբերի 16-ին, ժամը 13:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1934 թ. ծնված Ս. Շ.-ի դին:

«Խեղճ ու անմեղ» Ժոզե Մոուրինիո

Խոսելով ձմեռային պատուհանի ընթացքում ՄՅՈՒ-ից  հեռանալու ենթակա ֆուտբոլիստների  մասին՝ Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, թե հավատարիմ կմնա իր սովորական սկզբունքին. եթե ֆուտբոլիստը գոհ չէ եւ եւ նրա համար ճիշտ առաջարկ լինի, ինքը չի կանգնի ֆուտբոլիստի ճանապարհին: «Որպես ակումբի մասին մտածող մարզիչ, ես պատրաստ եմ ֆուտբոլիստին բաց թողնել ճիշտ գնով: Յուրաքանչյուր խաղացող իր գինն ունի: Եթե ֆուտբոլիստը

Էքզյուպերիի հայտնի պատմվածքը թարգմանվում է հայերեն (Տեսանյութ)

Ռեմարկի «Հաղթական կամարը»-ը եւ «Գիշերային թռիչք»-ը շուտով կլինեն հայ ընթերցողի սեղանին

Ռեմարկի գլուխգործոցն առաջին անգամ գերմաներեն բնագրից թարգմանվել է հայերեն (Տեսանյութ)

Դժվար էր Ռեմարկին թարգմանել, քանի որ հեղինակն իր ապրումներն ու զգացմունքներն է ներկայացնում

«Քիչ առաջ փողոցային առևտրով զբաղվող երիտասարդների հետ պարեկային խմբի «բանակցություններն» ավարտվեցին ձկնավաճառների «հաղթանակով». Արայիկ Հարությունյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ահազանգ է հնչեցնում: Նա մասնավորապես գրում է. «Քիչ առաջ փողոցային առևտրով զբաղվող երիտասարդների հետ պարեկային խմբի «բանակցություններն» ավարտվեցին ձկնավաճառների «հաղթանակով»։ Իսկ թե ինչու ոստիկանները չվերացրին ապօրինությունը, Վլադիմիր Գասպարյանը կարող է իմանալ Մանթաշյան-Նժդեհ խաչմերուկի բազմաթիվ տեսախցիկներից։ Հա, ի դեպ, այսօր տեսանյութերը վերցրեք, որ անցած անգամվա նման չասեք՝ 48 ժամ

Եվրամիության դեսպանի արձագանքը ռուսական խանդին (Տեսանյութ)

Այսօր լրագրողներից մեկը Գյումրի այցելած Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուց կարծիք հարցրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ ռուսական ԶԼՄ-ների բարձրացրած հիստերիայի մասին։ Լրագրողն այն անվանեց ռուսական խանդ՝ հիշեցնելով, որ դրա արդյունքում խայտառակ որակումներ տրվեցին Հայաստանի Հանրապետությանը։ Պյոտր Սվիտալսկին դիվանագետին հատուկ պատասխան տվեց․ «Մենք ռուս գործընկերների պաշտոնական հայտարարություններում նմանատիպ  որևէ երևույթ չենք նկատել։ Չենք մեկնաբանում այն, ինչը ազատ լրատվամիջոցները

«Ապրելով հրաշքով». «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը 3 տարեկան է (Ֆոտոշարք և տեսանյութ)

Կենտրոնի առաջնային խնդիրը շարունակում է մնալ տարածքի հարցը

Կարեն Կարապետյանն Արցախում այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս

Պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ուսումնական հաստատություններ և արտադրամաս: ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետը նախ այցելել է Շուշիում գտնվող Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան: Վարչապետին ներկայացվել են շինարարության և հարակից ոլորտներում ուսանողների համար ստեղծված տեխնիկական հնարավորությունները: Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել ուսումնարանի շենքում, որտեղ գործում է

Կենտրոնի բացումն էլ ավելի լայն հնարավորություններ է ստեղծում մեր երկրում Գերմանիայի ճանաչելիության բարձրացման համար. Էդվարդ Նալբանդյան (Տեսանյութ)

Դեկտեմբերի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Երևանում Գյոթեի կենտրոնի բացմանը: Հանդիսավոր արարողությունը ներկա էին Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի նախագահ, դոկտոր պրոֆեսոր Կլաուս-Դիթեր Լեհմանը, Հայասատնի Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, գիտության, մշակույթի գործիչներ, մտավորականներ: Միջոցառմանը մասնակիցներին ուղղված իր խոսքում նախարար Նալբանդյանն ասաց. Հարգելի պրոֆեսոր Լեհման, Հարգելի նախարար Մկրտչյան, Հարգելի դեսպան Քիսլեր,

Եվրամիությունը միայն 1 միլիոն եվրո կներդնի Ամասիայում՝ բրդի արտադրության մեջ (Տեսանյութ)

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, որն այսօր եկել էր Գյումրի՝ տոնելու Եվրոպական Միության հիմնադիր փաստաթղթի՝Հռոմի համաձայնագրի 60-ամյակը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիության հարաբերությունների համար «լավ տարին», տեղեկացրեց, որ 2018 թվականին մի քանի ծրագրեր են իրականացնելու Շիրակի մարզում։ «Տոնում ենք նաև Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերություններում նոր գլուխ բացող գործընկերության և խորացված համաձայնագրի ստորագրումը»,- ասաց դեսպանը՝

Համատեղ խորհրդակցություն՝ Բակո Սահակյանի և Կարեն Կարապետյանի նախագահությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի նախագահությամբ  դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն՝ Հայաստանի կառավարության եւ Արցախի օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչների, ԱՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել է երկու հայկական պետությունների ընդունված նոր սահմանադրություններից բխող տեղական ինքնակառավարման համակարգերի բարեփոխումներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031