Օրվա լրահոսը

ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները

Դեկտեմբերի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ 25 տարի առաջ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունների հաստատումից ի վեր, երկկողմ փոխգործակցությունը աճել ու համալրվել է նոր բովանդակությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը ընդգծեց, որ հարաբերությունների քառորդդարյա ժամանակահատվածում Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ից 21:30-ը կդադարեցվի երթևեկությունը Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ ընկած ճանապարհահատվածները

Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառման փորձի իրականացման նպատակով ս.թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ից 21:30-ը ավտոտրանսպորտային երթևեկի համար փակ կլինի Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածները: Վերոնշյալ ճանապարհահատվածներով իրականացվող հասարակական տրանսպորտի աշխատանքը կապահովվի շրջանցիկ ճանապարհներով: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:   Երևանի քաղաքապետարան

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ որպես առողջ տրամաբանության հաղթանակ

«Արմենիա» հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ ՀՀ-ԵԱՏՄ եւ ՀՀ-ԵՄ համագործակցությանը, որտեղ եղան մի շարք կարեւոր շեշտադրումներ: Ստորեւ անդրադառնանք նախագահի կողմից առաջադրված հիմնական դրույթներին. Առաջին. Սերժ Սարգսյանը ԵՄ-ի հետ կնքած պայմանագիրն «առողջ տրամաբանության հաղթանակ» անվանեց, որով կողմերին հաջողվեց առաջնորդվել ոչ թե տարբեր շահերի հակադրման, այլ համադրման սկզբունքով: Պետք է արձանագրել, որ Հայաստանի

Կիևում Սաակաշվիլիի կողմնակիցները բախվել են իրավապահների հետ

Կիևում ընդդիմադիր «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի համախոհները Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմփիչմենթի պահանջով հերթական երթից հետո փորձել են ներխուժել Օկտյաբրսկի պալատ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Հաղորդվում է, որ ցուցարարները ցանկացել են «Օկտյաբրսկի» պալատի շենքում տեղակայել իրենց բողոքի շտաբը, որի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ: Գրոհի փորձից հետո ցուցարարների մի

«Տպավորություն է, որ ինչ-որ մի երրորդ կարգի ցեղատեսակի վրա ուզում են փորձարկել».  Ն. Զոհրաբյանը՝ պապիլոմայի պատվաստման մասին

Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Ժամանակին ընտանիքի պլանավորման պրոյեկտ դրվեց շրջանառության մեջ, նույն ջանասիրությամբ համոզում էին, գալիս էին, չգիտեմ ինչեր էին բաժանում հեռավոր գյուղերում, տարիներ անց դա համարվեց կատարյալ ապուշություն, ասվեց, որ դա մի հիմար ծրագիր էր, պարզապես դրամաշնորհ էր: Որեւէ մեկը դեմ չէ նման լրջագույն պրոբլեմը կանխարգելելու, բայց ես ինքս, չլինելով բժիշկ, մանրամասն ուսումնասիրել եմ միջազգային մամուլը, գիտնականների տեսակետները, Ֆրանսիայում խոսել եմ այս ոլորտով զբաղվող գիտնականների հետ»:

Ե՞րբ կլինի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը

ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանի հավաստմամբ՝ ապրիլ-մայիսին ի զորու կլինենք դա անել:

«ՀայՓոստ»-ից՝ քաղաքացուն. «Սերժ Սարգսյանին էլ դիմես՝ ոչինչ չի փոխվելու»

«ՀայՓոստ»-ի նպատակը իր գործունեությունն առավել թափանցիկ, արդյունավետ, առեւտրային եւ հաճախորդներին հաշվետու դարձնելն է` ինչպես Հայաստանում, այնպես եւ երկրի սահմաններից դուրս»,- այս խոսքերը մեջբերված են «ՀայՓոստ»-ի պաշտոնական կայքից: Կարելի է ասել՝ սա «ՀայՓոստ»-ի կարգախոսն է: Իսկ ինչպե՞ս է Հայաստանում փոստային կապի օպերատորը պատկերացնում թափանցիկությունը, արդյունավետությունը եւ հաճախորդների նկատմամբ հաշվետվությունն իրականում: Իրականում այս ընկերության գործը խոսքի ճիշտ

«ՆԱՏՕ-ն հակամարտությունը լուծելու գործում նոր փուլ տեսնելու հույս ունի». Ռոուզ Գոթեմյոլլեր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը դիվանագիտական ջանքերը դրական է գնահատում

Նախկին ոստիկանը, որը տաքսու վարորդ է, դիմում է ոստիկաններին, դատախազին, դատարան

«Անցյալ տարվա դեկտեմբերին Կենտրոն վարչական տարածքում մի անբարոյական աղջկա միջոցով իմ մեքենայի մեջ փորձել են թմրանյութ գցել: Ես ճանաչում եմ այդ աղջկան: Դա ԱԺ նախկին պատգամավորի մտերիմներից է: Այդ կապակցությամբ ահազանգել եմ ոստիկանության հերթապահ մաս: Փետրվարին ինձ կանչել են Կենտրոնի ոստիկանության բաժին, սպառնացել են, որ չշարունակեմ բողոքներս, ծեծի են ենթարկել, ստիպել են, որ գրեմ շնորհակալ

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող

«Դոնոր ենք դարձել այլ երկրների համար՝ անվճար կրթում ենք որակյալ կադրեր». «Ա1+»

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով գնաճին եւ թանկացումներին, նշեց, որ այն հայտարարությունները, թե 2018թ. սպասվող գնաճը ԵՏՄ մաքսատուրքերով է պայմանավորված, այնքան էլ այդպես չէ. «Հանրության մեջ պետք չէ խուճապ առաջացնել։ Մշտապես հանրությանը պետք է ներկայացնել առաջին տասը ապարանքի գինը։ Կան մարդիկ, որոնք այսօր չեն հաղթահարել աղքատության շեմը, անգամ եթե աշխատում են։ Այսինքն,

Պապիլոմա վիրուսի դեմ Հայաստանում արդեն 89 աղջիկ է պատվաստվել, բոլորն իրենց լավ են զգում, ցավեր չունեն

Գայանե Սահակյանն ասաց, որ ծրագրի շրջանակներում արդեն տեղեկատվական աշխատանքներ են տարել, դասընթացներ են իրականացել բուժաշխատողների շրջանում, ծրագիրն արդեն 1 շաբաթ է իրականացվել է, 89 աղջիկ է պատվաստվել, բոլորի ինքնազգացողությունը լավ է, հնարավոր է ցավային ռեակցիա լինի, բայց այդ 89 աղջիկների մոտ չի արձանագրվել:

«Մեղրու տնտեսական գոտում իրանական կապիտալով արտադրված ապրանքն ավելի մրցունակ է լինելու». Վարդան Ոսկանյան

«Մեղրու տնտեսական գոտին նշանակալի է իրանական ներդրումներ հրապուրելու տեսանկյունից»,-ասում է իրանագետը

«Մենք վստահ ենք, որ շենքերը քանդելու փոխարեն կարելի է դրանք վերականգնել»

Պետերբուրգցիները ակտիվ եւ հաջողված պայքար են մղում իրենց քաղաքի ձեւախեղման դեմ Թվում էր, թե Սանկտ Պետերբուրգում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն հանդիսացող այս քաղաքում, որեւէ հին կառույց քանդել կամ փոփոխությունների ենթարկել հնարավոր չպիտի լիներ, սակայն պարզվում է, որ ամենեւին էլ այդպես չէ: Գերմանիայի «Համաշխարհային ժառանգություն դիտարկում» կազմակերպության եւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի (ԻԿՕՄՕՍ/Հայաստան ՀԿ) մշակութային ժառանգության պահպանության

Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գործող բենզալցակայանին կից

«Չակերտավոր մանկավարժները կործանում են երեխայի ապագան, նրանք մարդասպանից ոչնչով չեն տարբերվում»

Ժողովրդական երաժշտարվեստում ավելի քան երկու տասնամյակ բեմական եւ մանկավարժական գործունեություն ծավալած մասնագետի դիտարկումները «Առավոտի» տեղեկություններով՝ Եվրոպայի տարբեր երկրներում ավանդաբար անցկացվող «Հարազատ ձայն» միջազգային մրցույթին, որն այս տարի կայացել է Իսպանիայի Լլորետ դե Մար քաղաքում, առաջին անգամ մասնակցել է Հայաստանը: «Հայրենի երգ» ժողովրդական երգի ստուդիան ներկայացնող պատանի կատարողներ Յուրի Սարգսյանը (16 տարեկան) եւ Գրիգոր Գրիգորյանը (18

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-22-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-19-ն էապես չի փոխվի, 20-21-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 18-ի

«Спасибо»՝ Էրդողանը Պուտինին. ռուս-թուրքական մեղրամիսը շարունակվում է

C-400 տիպի հակահրթիռային համակարգեր Թուրքիային՝ ռուսական վարկով Պուտին-Էրդողան՝ այս տարի արդեն 7 հանդիպում է անցկացվել, ընդ որում՝ միայն նոյեմբերին երկու շաբաթվա ընթացքում նրանք երկու անգամ հանդիպեցին: Ռուս-թուրքական բանակցությունների վերջին հանդիպումը մի քան օր առաջ էր՝ Անկարայում: Բանակցությունների օրակարգում էին էներգետիկ ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման, միջազգային հարցեր՝ ներառյալ իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ սիրիական կարգավորման խնդիրներ, ինչպես

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը վերսկսել է հացադուլը (Տեսանյութ)

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը վերսկսել է հացադուլը Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի լսարանում: Նրա հետ հացադուլ է հայտարարել նաև նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը: Մեր զրույցում Դավիթ Պետրոսյանը մասնավորապես ասաց, թե «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը նախատեսում է գիտության ոլորտում նշանակալի ձեռքբերումներով ուսանողներին տալ տարկետում։ Դավիթ Պետրոսյանի համար անհասկանալի

Գյումրիում անհրաժեշտ է բացօթյա առողջական կենտրոն կառուցել

Հայաստանում տարեցտարի ավելացող հիվանդությունների թիվը, սիրտանոթային, շաքարային դիաբետով, արյան բարձր ճնշում ունեցող, թոքերի, երիկամային անբավարարությամբ և այլ հիվանդություններով տառապող անձանց թվաքանակի աճը, մեր ազգաբնակչության առողջության պահպանման նպատակով համընդհանուր միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտություն է առաջացնում: Այն, որ մարդու առողջության պահպանման համար առաջնային նշանակություն ունի նաև մարմնամարզությունը, ոչ ոք, այդ թվում բժիշկները չեն ժխտում: Սակայն ՀՀ-ում մարմնամարզությամբ շատ

Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել»

Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վրա «աչք է դրել»: Նման հրապարակմամբ է հանդես եկել թուրքական «Kanalahaber» լրատվական կայքը: Աղբյուրի պնդմամբ՝ ակումբի խաղացողներից բրազիլացի կիսապաշտպան Անդրեաս Թալիսկայի հետ պայմանագիրը շուտով ավարտվում է, և ակումբը ցանկություն ունի նրան փոխարինել Մխիթարյանով: Կայքի բնորոշմամբ այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ջոզե

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է նոր՝ «Պուշկին» մասնաճյուղ

Հաճախորդների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով` ՎՏԲ-Հայաստան Բանկի Նալբանդյան 46 հասցեում գտնվող մասնաճյուղը 18.12.2017թ.-ից գործելու է նոր ավելի ընդարձակ տարածքում՝ Պուշկինի 3/1 հասցեում (ներկայիս մասնաճյուղից ընդամենը 100մ հեռավորության վրա): Նոր ժամանակակից և ընդարձակ “Պուշկին” մասնաճյուղում Բանկի հաճախորդները կօգտվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների ողջ շարքից. ավանդային և վարկային պրոդուկտների ձևակերպում, հաշիվների համալրում,

Կավելանա Իրանից ներմուծվող գազի ծավալը

«Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի տարեկան արդյունքները և Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության ընթացքն ու գալիք տարվա ծրագրերը քննարկելու նպատակով դեկտեմբերի 16-17-ին աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Այցի ընթացքում նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրանի պաշտոնատար անձանց և իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Լավագույն մարզական բակ» անվանակարգի 2-րդ մրցանակը հանգրվանեց Սևանում

Դեկտեմբերի 15-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական քաղաք», «Լավագույն մարզական գյուղ» և «Լավագույն մարզական բակ» ստուգատեսների մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Սևան համայնքն արժանացավ «Լավագույն մարզական բակ» անվանակարգի 2-րդ մրցանակին քաղաքի 5-րդ միկրոթաղամասում կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի համար: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը Սևան

Հոռոմայրի խայտառակ վերականգնումն արտացոլում է ոլորտում առկա վիճակը

«Պահպանե՛նք մեր մշակութային արժեքները» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Մամուլում և սոցցանցերում տարածված լուսանկարները, որոնք արտացոլում են Լոռվա մարզում Հոռոմայրի (VII-XIV դդ.) եկեղեցու խայտառակ վերականգնումը, ոլորտում տիրող վիճակի խոսուն վկայությունն են: Այն ժամանակ, երբ երկրով մեկ հարյուրավոր պատմաճարտարապետական կոթողներ կործանվում են անտերությունից, գոնե մեկ կոթողի փրկությունը կարծես թե պետք է խանդավառությամբ ընդունվեր, սակայն սա այն դեպքն է, երբ

ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանել Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունը կանխելու գործում իր մասնակցությունը

Ռուսաստանի հատուկ ծառայությունները Սանկտ Պետերբուրգում «Իսլամական պետության» կողմից ծրագրվող ահաբեկչությունը կանխել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) օգնությամբ, սակայն վերջինս հրաժարվում է այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն տալ: Ի պատասխան հարցի՝ մանրամասներ հայտնել Ռուսաստանին տեղեկատվության փոխանցման մասին և գնահատել երկու երկրների համագործակցության մակարդակը ահաբեկչության դեմ պայքարում՝ ԿՀՎ ներկայացուցիչ Նիկոլ դե Հեյը խնդրել է այդ հարցով դիմել

ՀՀԿ-ում ուրախ կլինեն, եթե Սերժ Սարգսյանը ցանկանա ստանձնել այդ բեռը (Տեսանյութ)

Ռուզաննա Մուրադյանը նախանշում է առաջընթացները

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը այլ բանի չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումները

Կառուցողական դիրքորոշում ցուցաբերելուց և գոնե փոխադարձաբար ընդունելի որևէ արդյունքի չհասնելուց հետո

Պտղնի գյուղի մոտ մեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ

Դեկտեմբերի 17-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Toyota Caldina» մակնիշի 35 DC 206 պետհամարանիշով ավտոմեքենան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031