Օրվա լրահոսը
Կապարի պարունակությունը նորմայի սահմաններում է, բայց կճշտվեն սերտիֆիկատի առկայության հետ կապված հարցերը
Հայկական շուկայում վաճառվող ներկերում կապարի անթույլատրելի շատ պարունակության խնդրի առնչությամբ այսօր, ՀԿ-ների մասնակցությամբ, եւս մեկ հանդիպում էր հրավիրվել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում։ ԶԼՄ-ներում «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հնչեցրած ահազանգից հետո տեսչական մարմինը գործընթաց էր սկսել՝ փորձարկման ուղարկելով երեւանյան խանութներից գնված յուղաներկը։ Ընդ որում, ներկի ընտրությունը՝
Նախորդ տարում օտարերկրյա զբոսաշրջիկները Արցախում ծախսել են 9 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
Նախորդ տարում օտարերկրյա զբոսաշրջիկները Արցախում ծախսել են 9 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այս մասին լրագրողների հետ մամուլի ասուլիսին հայտնեց Արցախի մշակույթի երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը` հավելելով, որ Արցախում գործում է 50 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1371 մահճակալով: «Տարին ամփոփելով կարող ենք ասել, որ նախորդ տարվա համեմատ ունենք 41% զբոսաշրջիկների թվի աճ, ինչը
Լատվիայի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ անում են հայտարարություններ, որոնք չեն բխում խնդրի խաղաղ կարգավորումից. ԱԺ փոխնախագահ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 15-ին հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահի տեղակալ Ինես Լիբիենա-Էգներեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-լատվիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը, փոխայցերի ակտիվացումը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ
Ավազակությամբ զուգորդված սպանություն Արագածոտնում. Քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Թլիկ գյուղի մոտ Երևանի բնակիչ, 1997թ. ծնված Կառլեն Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 25-ամյա բնակչին: Կ.Գրիգորյանի դիակը հայտնաբերվել է 2017թ. փետրվարի 26-ին՝ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով: Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային
«Երկնիշ եւ եռանիշ թվերով արտահանման ծավալների աճը ՀՀ-ի համար պետք է սովորական երեւույթ լինի» (Տեսանյութ)
Թաթուլ Մանասերյանը`զարգացման հեռանկարների մասին
Շիրակի մարզի դատախազը Գյումրու քաղաքապետին է դիմել քաղաքի ժամանցի առանձին կենտրոնների քրեածին վիճակին նպաստող գործոնները վերացնելու հարցով
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2015-2017թթ. ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքում տեղակայված ժամանցի կենտրոններում արձանագրված պատահարների և հանցագործությունների դինամիկան։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքում գործող «Մարաքեշ» և նախկին «Աուռա», ներկայում՝ «Սթար» դիսկո ակումբում բազմիցս արձանագրվել և շարունակում են արձանագրվել իրավախախտման և հանցագործության, այդ թվում նաև՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության դեպքեր։ Վերջին՝
«Նրանք, ըստ էության, մահացած են, նրանք ծախվել են». Փոստանջյանի եւ Մուկուչյանի թեժ քննարկումը (Տեսանյութ)
«Տարրական էթիկա պետք է դրսեւորել»,-ասաց Տիգրան Մուկուչյանը եւ շեշտեց՝ այն մարդիկ, որոնց անվանարկում է Զարուհի Փոստանջյանը, ներկա են քննարկմանը
Ոչ թե «և, և», այլ «նախ Ռուսաստան, հետո Եվրամիություն»
Նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ՀՀ իշխանությունները, իշխանամետ ուժերն ու լրատվամիջոցները պարբերաբար ներկայացնում են որպես «արդեն երկար տարիներ Հայաստանի որդեգրած «և, և»-ի հաղթանակ», այսինքն Հայաստանի կողմից և՛ եվրասիական, և՛ եվրոպական կողմի հետ բալանսավորված հարաբերություններ ստեղծելու հաջողության պատմություն։ Այդուհանդերձ, մի քանի տարբեր պատճառներով «և, և»-ի մասին խոսք լինել չի կարող։ Եվ ժողովրդավար,
Խուլիգանություն Գյումրիում. ջարդուփշուր են արել կանգառներից մեկի ապակիները (Ֆոտոշարք)
Գյումրու Տիգրան Մեծ փողոցի «Զույգաղբյուր» կոչվող հատվածում գիշերն անհայտ մարդիկ ջարդուփշուր են արել տեղադրված կանգառի ապակիները։ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր վաղ առավոտյան հայտնաբերել են, որ խուլիգանություն կատարողներն ապակու կտոր չեն թողել։ Այս մասին մեզ տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի մամլո քարտուղար Սոնա Առաքելյանը։ Նա իր էջում նաև լուսանկարներ էր հրապարակել դեպքի վայրից՝ գրելով․ «Գյումրու քաղաքապետարանը հնարավոր բոլոր
ՀՀ սփյուռքի և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի ունեցավ հուշագրի ստորագրման արարողություն և մամուլի ասուլիս
Դեկտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի և Հունաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի ունեցավ սփյուռքի հարցերի շուրջ փոխըմբռման հուշագրի ստորագրման արարողություն և մամուլի ասուլիս: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքը: Կարևորելով հուշագրի կնքումը՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ երկու երկրների միջև հիմք է դրվում նոր մակարդակի քաղաքական երկխոսության
Ի՞նչը կլինի ՀՀ իշխանության ձեռքբերումը (Տեսանյութ)
Արամ Սարգսյանը`ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ համագործակցությունների մասին
ԵՀՀ ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը պարգևատրվեց «Ազատության պաշտպան» մրցանակով
2017 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության արարողության ժամանակ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Մարդու Իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանն արժանացավ «Ազատության պաշտպան» մրցանակին։ Ամենամյա մրցանակաբաշխությունը միջազգային համայնքի համատեղ նախաձեռնությունն է, որը տեղի է ունենում 2012թ-ից ամեն տարի Մարդու իրավունքների օրվա առթիվ։ Միջոցառման հեղինակներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, Միավորված ազգերի կազմակերպությունը, Եվրոպայի խորհուրդն
«Էրդողանը փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից». Արման Նավասարդյանը՝ Թրամփի որոշման մասին
Արման Նավասարդյանը գրեթե վստահ է, որ Իսրայելի դեմ ռազմական գործողություններ տեղի չեն ունենա
Իգոր Նազարուկ. «Միայն ոմանք են այդպես մտածում եւ նրանց ոչնչություն փոքրամասնությունը» (Տեսանյութ)
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը`համամիտ չէ, որ հայ-բելառուսական փոխհարաբերությունները կնճռոտ են
Ադրբեջանական անհեթեթ աղմուկը Սիսիանի Զորաց քարերի շուրջ
Վերջին տարիներին ադրբեջանական մամուլում, մասսայական ինֆորմացիայի մյուս միջոցներում հանդիպում ենք անհեթեթության հասնող այնպիսի հրապարակումների, որոնք միայն զարմանք են առաջացնում: Արևմտյան Հայաստանի դեմ որպես կռվան հորինվել է Արևմտյան Ադրբեջան տերմինն, ըստ որի այսօրվա Հայաստանի տարածքը հայտարարվում է ոչ ավել ոչ պակաս` Արևմտյան Ադրբեջան: Ցավալին այն է, որ այդ մասին ասվում է նույնիսկ ամենաբարձր մակարդակներով: Ասվում է
Վահագն Խաչատրյան. «Գազպրոմը» մեզ թալանում է»
Տնտեսագետն ասում է՝ մեր տնտեսական աճը կախված է եղանակից. թե ինչպիսին կլինի ձմեռը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ «հայկական կոնյակ» բրենդից հրաժարվելու մասին
Ըստ Ժոնաթան Լաքոտի՝ Հայաստանը պետք է հարգի այն կանոնները, որոնք հաստատվել են ԵՄ տարածքում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը բնական համարեց այն, որ Հայաստանը, ստորագրելով Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիր, պետք է հարգի այն կանոնները, որոնք հաստատվել են ԵՄ տարածքում: «Առավոտի» հետ զրույցում դեսպանն անդրադարձավ հայկական կոնյակի անունը ներքին եւ արտաքին
ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի դասընթացներ են կազմակերպվելու
Հայ բարեգործական ընդհանուր միությունում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր` ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց համար հայոց լեզվի դասընթացների կազմակերպման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը: Նախարարը
Մշակույթը պետք է հասանելի դառնա բնակչության բոլոր խավերին. Սերգեյ Շահվերդյան
Մշակույթը բնակչության բոլոր խավերին հասանելի դարձնելու ուղղությամբ վերջին տարիներին բավական մեծ աշխատանքներ են կատարվել: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը: «Մեր ստեղծագործական կոլեկտիվները կանոնավոր շրջայցեր են կազմակերպել շրջկենտրոններ և գյուղեր: Մենք պարզապես շատ ավելի ուշադիր պետք է լինենք այդ հարցում` նկատի առնելով սահմանամերձ և վերաբնակեցված գոտիների
«Թուրքիայում հայկական վանքերն ու եկեղեցիները դարձնում են գոմ, պահեստ, քարհանք». Գևորգ Պետրոսյան
Ըստ թուրքագետի՝ այն վայրերը, որտեղ հայերը հաճախ են այցելում, տեղի բնակչությունը ոչ միայն ագրեսիվ չէ, այլև դրական է տրամադրված հայերի նկատմամբ
Էռնեկյանի «Կարաս Վայն» ընդդեմ գինեգործների գինու շշի պիտակի վրա նշված «կարաս» բառի (Տեսանյութ)
Էռնեկյանի ընկերությունը դատի է տվել էկոնոմիկայի նախարարությանը
Ստացել են սուր էկզոգեն թունավորում
Դեկտեմբերի 15-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 23.23-ին, «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1985 թ. ծնված Արտյոմ Ա.-ն, 1962 թ. ծնված Թաթուլ Ա.-ն, 2011 թ. ծնված Ալեն Ա.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արտյոմ Ա.-ի` լոգանք ընդունելու ժամանակ,
Վաշխառուի խաբեության արդյունքում մարդիկ են մահանում, իսկ նա շարունակում է ազատության մեջ մնալ ու բնակարանների տիրանալ
Այսօր վաշխառուությունը դարձել է շատերի համար բավականին եկամտաբեր բիզնես: Խոսքը անհատ քաղաքացիների՝ տոկոսով գումար տալու մասին է, ընդ որում՝ Կենտրոնական բանկի սահմանած շեմից մի քանի անգամ բարձր տոկոսադրույքով: Բացի այս, վաշխառուությունն ըստ փաստաթղթերի չի երեւում, այդ պայմանագրերն անգամ նոտարով են հաստատվում, սակայն, օրինակ, պայմանագրում չի գրվում՝ իրականում քանի տոկոսով է փոխառությամբ գումար տրվում, կամ էլ
«Արտֆուդի» հիմնական սեփականատերն այլեւս գյուղատնտեսության նախկին նախարարը չէ
«Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի տնօրինությունը հայտնում է. «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի նախաձեռնությամբ հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք է բերել «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը։ Արտադրության արդիականացման համար ներդնելով շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար՝ «Էմ Բի Կապիտալը» ծրագրում է կրկնակի ավելացնել արտադրության ծավալները՝ ընդլայնելով իրացման աշխարհագրությունն ու ամրապնդվելով առկա շուկաներում։
«Վա՛յ, ես նրա հետ հաց եմ կերել, ո՞նց գնամ նրան ստուգեմ». Թեւան Պողոսյանը՝ պատգամավորների՝ «կոմպլեքսների» մասին
Կորյուն Նահապետյանն ասաց. «Ինչ վերաբերում է թերարժեքության բարդույթին, առաջին հայացքից կարող է նման թյուրըմբռնում լինել, որ խորհրդարանը ոչ պրոֆեսիոնալ է կամ ունի պրոֆեսիոնալիզմի հետ կապված խնդիր»: Նահապետյանն ասաց, որ Սահմանադրությամբ ամրագրված է եւ պետք է իրականացնեն իրենց գործառույթը՝ վերահսկելու:
Փորձում ենք գտնել միջոցներ` Ստեփանակերտի պետական թատրոնը վերականգնելու համար. նախարար
Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը` այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայիս վիճակին: «Թատրոնի շենքի խնդիրը մտահոգում է բոլորիս, որովհետև հնարավոր չէ պատկերացնել թատրոն, որը աշխատում է այն պայմաններում, ինչպիսին առկա է այսօր: Կարծում եմ, որ թատրոնի կոլեկտիվը ժամանակին մեծ սխալ է թույլ
«Խաչատրյանի փառատոները միշտ բարձր մակարդակի են». երաժշտագետ
Դեկտեմբերի 11-ին ամփոփվեց Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը։ Այն իր հետաքրքիր համերգային ծրագրերով, ճանաչված մենակատարներով երկու ամիս շարունակ հագեցած երեկոներ պարգևեց դասական երաժշտության սիրահարներին։ Խաչատրյանի փառատոնը մեծ ճանաչում է ստացել նաև միջազգային երաժշտական աշխարհում։ Փակման գալա համերգն ուղիղ եթերում հեռարձակեց աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI.TV-ն։ Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարինե Ջաղացպանյանը,
Առաջին ատյանի դատարանից «անհետացած» լազերային կրիչը ուղարկվել է վերաքննիչ դատարան
Այս տարվա հունվարի 27-ին Կենտրոնի դատարանի դատավճռով Արփինեն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման: Եվ քանի որ Արփինե Մայսուրյանը կալանքի տակ է գտնվել 41 օր, դատարանը նրան «թողեց» կրելու 4 տարի 10 ամիս 19 օր ժամկետով ազատազրկումը: Այս պահին Արփինեի նկատմամբ կիրառված խափանման միջոցը 2.000.000 գրավն է: Պահպանվում է նաեւ վիճելի տան՝ Երեւանի Խանջյան փողոցի
«Կոնտրո՞լ» անել ՊՆ-ին, թե՞ համագործակցել. Քննարկում՝ ԱԺ-ում
Վարդան Բոստանջյանը հարցրեց՝ «ԱՄՆ-ի նման հզոր երկրում ինձ թվում է քաղաքական համակարգն ավելի փոքր ազդեցություն ունի պաշտպանական համակարգի վրա: Այդ վերահսկողությունը ես ուզում եմ իմաստավորված տեսնել, ի՞նչ անենք, որ չխանգարենք պաշտպանական համակարգի արդյունավետությանը»: Թեւան Պողոսյանն էլ ի պատասխան ասաց,որ ռուսերենից կոնտրոլ բառը չպետք է թարգմանել եւ այդպես մոտենալ հարցին, այլ պետք է համագործակցել:
«Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն անբեկանելի է». Էդուարդ Շարմազանով
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության այցը Լատվիա: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը: Դեկտեմբերի 15-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են Լատվիայի խորհրդարանի եվրոպական հարցերով կոմիտեի նախագահ Լոլիտա Չիգանի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու քաղաքական երկխոսությունը ԵՄ


















































