Օրվա լրահոսը

«Պատգամավորների ունակությունները պետք է բարձր լինեն, որ սա աշխատի». Անվտանգության փորձագետը՝ ԶՈՒ-ին վերահսկելու մասին

Գաղափարը ոչ միայն այն է, որ ժողովրդի ընտրյալ ներկայացուցչներն իրենց անելիքն ունենան, թե ինչ է տեղի ունենում ՊՆ ԶՈՒ ոլորտում, դա իր հերթին ստեղծում է վստահություն այդ ոլորտի հանդեպ: Պետք է վստահություն կառուցվի հասարակության մեջ առ այն, որ ոչ միայն երկիրը ապահով ու անվտանգ է, ոչ միայն ՊՆ-ն մատուցում է այն ծառայությունը, որի համար մենք վճարում ենք, այլ նաեւ նրանք դա անում են հաշվետու եւ թափանցիկ ձեւով:

Ստեփանակերտում երեխաները հնարավորություն կունենան այցելել ամանորյա քաղաք և շփվել Կաղանդ Պապու հետ

Արցախի մշակույթի երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, հանդես գալով մամուլի ասուլիսով, ներկայացրել է ամանորյա տոնական միջոցառումների ծրագիրը: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հիմնվելու է ամանորյա քաղաք` Կաղանդավան: «Նախատեսվում է տեղադրել 16 տնակներ, որոնցում վաճառվելու են հուշանվերներ, ամանորյա խաղալիքներ` պատրաստված սահմանամերձ գյուղերի բնակիչների, մանկատան սաների և դպրոցական երեխաների կողմից: Տաղավարներից մեկում երեխաները հնարավորություն կունենան հմուտ ուսուցիչների

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ. օրակարգում նաեւ ահաբեկչության դեմ տարվող պայքարն էր

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները: Առաջին հարցը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, իսկ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում

Եթե այս հայտարարությունն անզգուշության արդյունք էր, ապա այն չափազանց էր…

Մի քանի օր է, ինչ սոցիալական կայքերը ողողված են ԱԺ-ի սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի արած հայտարարությունից այն մասին, որ եթե ապրանքների գները թանկանում են, ապա այն բացասաբար չի անդրադառնում ժողովրդի վիճակի վրա, քանզի ժողովուրդը գնում է միայն այն ապրանքները, որոնք հասու են իրեն: Այլ խոսքով, ըստ հայտարարության հեղինակի, գները որքան

«Սեֆիլյանն ասել է՝ հեռուստաաշտարակի գրավման ժամանակ օգնության են գալու լրացուցիչ ուժեր». նախաքննական ցուցմունք

Պետրոսյանը մեզ ասել էր, որ Ժիրայր Սեֆիլյանը ցանկանում է հեղաշրջում կատարել, ես ու Ներսես Պողոսյանն էլ որոշել էինք մասնակցել

Իսկ գեներալ Մանվելն ու Սարոյանը գիտե՞ն, որ Կորյուն Նահապետյանն ուզում է զարգացնել նրանց գործնական հմտությունները

Ուշագրավ է, որ այս հանձնաժողովի 11 անդամներից սեմինարին մասնակցում էր ընդամենը 6 -ը: Գեներալներ Մանվել Գրիգորյանը, Սեդրակ Սարոյանը, Միհրան Պողոսյանը, Սասուն Միքայելյանը չէին եկել: Մանվել Գրիգորյանն ու Սարոյանն այս գումարման ԱԺ-ում այս հանձնաժողովի նիստերին դեռ գեթ մեկ անգամ չեն մասնակցել, որեւէ քննարկմանը չեն եղել:

Vae victis կամ՝ Վայ պարտվածներին

Մենք հաճախ ենք կրկնում եւ հաճախ ենք լսում, որ աշխարհը փոխվում է եւ փոխվում է շատ արագ: Գիտատեխնիկական առաջընթացը, հեղափոխական նորարարությունները, տնտեսության համաշխարհայնացումը, տեղեկատվական հոսքերի ուժգնացումը, փոխադրումային նոր ուղիների կառուցումը հանգեցնում են նրան, որ աշխարհը փոքրանում է նաեւ ժամանակի եւ տարածության մեջ: Այս դարաշրջանը իր հետ բերում է ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ ստեղծում նոր

Թուրքական գործակալության լրագրողը «Զվեզդա»-ի եթերում փորձել է հարվածել հայ փորձագետին (Տեսանյութ)

Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում վեճ է սկսվել, երբ թուրք փորձագետը պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ քննարկման ժամանակ փորձել է հարվածել հայ բանախոսին: «Ես ուզում եմ հանգստացնել հայ և սիրիացի թուրքատյաց փորձագետներին, որոնք մի փոքր նվազեցնում են Թուրքիայի դերը»,- ասել է թուրքական «Անադոլու» գործակալության թղթակից, ծագումով ադրբեջանցի Ֆուադ Աբասովը, այնուհետև ոտքի է կանգնել և փորձել հայ փորձագետ Սարգիս

Հայաստան. փորձագիտական առաքելությունը կիսվել է ոչ պարենային ապրանքների շուկայի վերահսկողության ԵՄ-ի փորձով

Դեկտեմբերի 11-ից 15-ը Հայաստանում էին գտնվում երկու փորձագետ՝ Լիտվայից և Սլովենիայից՝ երկրի իշխանությունների հետ ԵՄ-ի փորձով կիսվելու նպատակով: Փորձագետները ներկայացրեցին ոչ պարենային ապրանքների շուկայի վերահսկողության ոլորտում ռիսկերի գնահատումն ու որակի ապահովումը կարգավորող ԵՄ օրենսդրությունը: Փորձագիտական առաքելությունը կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի (TAIEX) կողմից՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության հետ համագործակցությամբ:

«Ակուստիկայի մեղավորները ճարտարապետներն են»

Մասնագետը «խոտանում» է երեւանյան դահլիճները Երեւանյան թատրոնների, համերգասրահների վատ ակուստիկայի մասին խոսակցությունները դեռեւս խորհրդային տարիներից են: Ալեքսանդր Թամանյանը ժամանակին նամակով դիմել էր ակուստիկայի ամենաճանաչված մասնագետ, պրոֆեսոր Լիֆշիցին՝ հրավիրելով մասնակցել ժողտան, հետագայում՝ օպերային թատրոնի շենքի նախագծման աշխատանքներին: Ակուստիկայի վատ վիճակի մասին խոսուն փաստ է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբներին ռուս անվանի սոպրանո Անտոնինա Նեժդանովայի հուշագիրքը,

Արմեն Ամիրյան. մեր միավորված սրտերն ու ցանկությունները իրականություն կդարձնեն այն երազանքը, որը կոչվում է՝ «Գրեմմի»-ի մրցանակը մեր սիրելի մաեստրոներին

Նախարար Արմեն Ամիրյանի հրավերով Օպերային թատրոնի ճեմասրահում երեկ ընդունելություն էր: Առիթը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացնելը: Միջոցառմանը ներկա էին հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, մշակույթի ու

Չավուշօղլուն անդրադարձել է Երուսաղեմի և ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի հարցերին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման նախարար Ջարմելո Աբելայի հետ, որից հետո մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է մի շարք օրակարգային հարցերից: Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ Թուրքիայի արտգործնախարարը բացի Թուրքիա-Մալթա հարաբերություններից խոսել է Երուսաղեմի հարցից, ինչպես նաև ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարումից: Չավուշօղլուն մեկ անգամ ևս

Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա

Հարգելի համաքաղաքացիներ, ս.թ դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 26-ը Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի առաջատար բժիշկների և Երևան քաղաքի գլխավոր մասնագետների մասնակցությամբ հայտարարում է առողջապահական «Բաց դռների օր» ակցիա: Ակցիայի շրջանակում քաղաքացիները հնարավորություն կունենան հետազոտվելու և ստանալու մասնագիտական խորհրդատվություն հետևյալ մասնագետների կողմից՝ վիրաբույժ, ուռոլոգ, գաստրոէնտերոլոգ, գինեկոլոգ, քիթ-կոկորդ-ականջ նյարդաբան, սրտաբան: Ակցիան կանցկացվի ստորև ներկայացված բուժհաստատություններում՝ հետևյալ ժամանակացույցով. -12.17թ. «Սուրբ

Մեծ խնջույքի առակը

Կամ՝ թե ինչպես են մեր լուրջ պատճառաբանությունները մեզ հեռացնում Աստծուց Մի անգամ, երբ Տեր Հիսուսը հաց ուտելու էր հրավիրված, սեղանակիցներից մեկն ասաց. «Երանի՜ նրան, ով ճաշ կուտի Աստծու արքայութեան մէջ»։ Տեր Հիսուսը բացատրեց, որ Աստուծո արքայության մեջ հավիտենական խնջույքին բոլորն են հրավիրված: Բայց մարդիկ են, որ տարբեր լուրջ պատճառներ բերելով, հրաժարվում են այդ հրավերից, որովհետեւ

«Որ ասում են՝ «զինված խումբ», դա հեքիաթ է». Սեֆիլյանի «զինված խմբի» անդամի ցուցմունքը (Տեսանյութ)

Գալուստ Գրիգորյանը չգիտեր, թե գործով մյուս մեղադրյալն ինչպես եւ ումից է զենքեր ձեռք բերել

ՀՀԿ ղեկավարը, կարծես, առանձնապես որևէ պատճառ էլ չունի նախընտրական ելույթ ունենալու. «Իրատես»

Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը և հնչեցված հայտարարությունները միանգամից քննարկումների նոր առիթ ստեղծեցին։ Վերջին ամիսներին նախագահի յուրաքանչյուր բառի տակ շատերը փորձում են ինչ-որ ակնարկներ տեսնել, որոնք հիմնականում կապվում են մեր քաղաքական իրողության գլխավոր ինտրիգի՝ 2018-ից հետո սպասվող վերադասավորումների և վարչապետի թեկնածուի հետ։ Ինֆորմացիայի բացարձակ վակուումի պայմաններում պատահական

Ադրբեջանի ձախողումները Շվեդիայում շարունակվում են

Շվեդիայի և Ադրբեջանի հարաբերությունները վերջին շրջանում մեկ առվով չեն հոսում, և ընդամենը մեկ ամիս առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցը Շվեդիա ոչ միայն չկարողացավ դրական տեղաշարժ գրանցել երկկողմ հարաբերություններում, այլ հակառակը՝ ավելի խորացրեց երկու պետությունների միջև առկա տարաձայնությունները: Այցից վերադառնալու ճանապարհին ադրբեջանական oxu.az կայքի լրագրողը Դուբայի տրանզիտային գոտում «պատահական» հանդիպում է Էլմար Մամեդյարովին և մի

«Զինված խմբի» գործով մեղադրյալներից Ջիմը 2 օր է՝ հացադուլու ջրադուլ է սկսել

Դատարանը Ջիմի փաստաբանին 2 շաբաթ ժամանակ տրամադրեց՝ գործի նյութերին ծանոթանալու համար

ՀԱԷԿ-ում իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների հետազոտություն

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների շրջանակներում այս տարի իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների գործիքային հետազոտություն։ Աշխատանքները կատարվել են պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության ատոմային էներգիայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի փոխանցմամբ՝ մշակվել է համակարգերի, կառույցների մնացորդային ռեսուրսի հիմնավորման և տեխնիկական վիճակի

Երբ լուսաբացին թուրքն է ներս սողում…

Անօրեն թուրքն է տիրել մեր երկրին, Ի՛նչ սրտով պետք է մտնենք անկողին, Մամ ջա՛ն, չտխրե՛ս, շատ չմտածե՛ս, Գնում ենք կռիվ՝ ախպերս ու ես… Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Արման Ավետիսյանի հետ պատահաբար եմ ծանոթացել: Վերջերս բարեկամս՝ ռազմահայրենասիրական երգերի ճանաչված երգիչ Նշան Ջաղացպանյանն ինձ եւ կոմպոզիտոր, ռեժիսոր ու հեռուստալրագրող Սարքի Մուրադյանին հրավիրել էր համերգի, որը պետք է

Ոչ թե վիրտուալ ագրեսիա, այլ իրական սպառնալիք. «Հայոց Աշխարհ»

Ազգային անվտանգության ծառայության տարածած երեկվա հայտարարությունը, որ ազգությամբ հայ ԱՄՆ մի քաղաքացի Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնյաների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու նպատակով մարտական խումբ էր ձեւավորում, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել ու նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ինչ խոսք, միանգամից ուշադրություն գրավեց: Առանձնապես դժվար չէր պարզել, թե ո՞վ կարող է լինել ԱԱԾ հաղորդագրության

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց

Չորեքշաբթի օրը կառաջարկեք, որ Ձեր հրաժարականը պահանջողները պատվաստվեն ոչ միայն պապիլոմա, այլեւ մամիլոմա վիրուսի դեմ. «Չորրորդ իշխանություն»

Լևոն Ալթունյան- Կենդանակերպի նշանը՝ Կույս։ Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ցավոտ իրադարձություններով։ Երկուշաբթին ծանր օր է։ Անսպասելիորեն կհայտարարեք, որ Հայաստանում մինչեւ 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը սեռական հարաբերությունների փորձ ունի։ Երեքշաբթի օրը գյուղնախարարը կաջակցի Ձեզ՝ հայտարարելով, որ Հայաստանում կարմիր խնձորի իրացման ծավալները 25 տոկոսով նվազել են։ Չորեքշաբթի օրը կառաջարկեք, որ Ձեր հրաժարականը

«Քո լրատվությամբ մարդկանց պետք է հույս եւ լույս տաս՝ մանավանդ արտակարգ իրավիճակներում»

Նիկոլայ Գրիգորյանը նշում է լրագրողական գործունեության՝ 35, ծննդյան 60-ամյակը Գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը դպրոցական տարիքում երազում էր գրող դառնալ. գրող չդարձավ, բայց գործի բերումով գրում է: Բանասիրական կրթությամբ գեներալը իր գրող լինելու ցանկությանը հագուրդ տվեց լրագրողական ոլորտում: Անհավատալի է, բայց գեներալը սկսել է թերթ կարդալ դեռ 4 տարեկանում: «Հարեւաններից ում տանը հյուր էր գալիս, հավաքվում էին

Եթե ամսի 3-ից գնան աշխատանքի, նորմալ չեն կարողանա աշխատել. Սամվել Խուդոյան. «Փաստ»

Բացի այդ, շատերն ուղղակի չեն գնա աշխատանքի։ Ինձ թվում է՝ որոշումը սխալ կլինի։ Առաջարկվող փոփոխության մեջ լոգիկա չկա»,- հավելեց Սամվել Խուդոյանը

Համայնքի ամենաբերրի հողերը սխալմամբ իրենք են վարձակալել։ Անկախ իրենցից. «Չորրորդ իշխանություն»

Իսկ մեզ թվում էր՝ միայն Շուրա Բալագանովը կարող էր անկախ իր կամքից գողություն անել ու հետո արդարանալ՝ «կոմանդոր, ես ակամա…»։ Պարզվում է՝ ոչ:

Դիզայներ Արամ Նիկոլյան. «Տարբերվող լինել, անել այնպես, որ Դուք կրեք հագուստը, ոչ թե հագուստը՝ Ձեզ». «Ժողովուրդ»

Բայց ես կողմ չեմ այն բանին, որ Նոր տարվա գիշերը հագնում են միայն այդ տարվա խորհրդանիշին առնչվող գույնի, ձեւի զգեստներ, օրինակ՝ դեղին շան տարում՝ դեղին, օձի տարում՝ օձի պրինտով զգեստ եւ այլն։ Այդ ամենն այնքան էլ կապ չունի նորաձեւության հետ։

Այս պահին որեւէ քաղաքական ուժ Արտակ Զեյնալյանի հետ մրցող նախագահի թեկնածու չի կարող առաջադրել. Գեւորգ Գորգիսյան. «Փաստ»

Մեկին ցույց տվեք, որ Հայաստանի Հանրապետությանն այդքան նվիրվել ու ծառայել է, ինչքան Արտակ Զեյնալյանը։

Դավիթ Գասպարյան. «Ոչ մի սողանցք չպետք է թողնել, այդ սողանցքը ոչ թե տաղանդավոր տղաների համար են թողնում, այլ իրենց լակոտների». «Հրապարակ»

Ինչ վերաբերում է պետաջակցություն-պետական հովանավորությանը, դրանք լավ բաներ են, պիտի ճիշտ օգտագործվեն եւ հասցեական գնան հասնեն հեղինակին, ոչ թե ինչ-ինչ հրատարակչություններ յուրացնեն այդ գումարն ու կեղծարարություններ անեն՝ գրքի տպաքանակը գրելով 400 օրինակ, բայց տպեն 40 օրինակ։ Մի հարցրեք՝ որ հրատարակչությունն է՝ չեմ ասի։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031