Օրվա լրահոսը

Սպանությունը պատվիրված էր. (Տեսանյութ)

2013 թվականի հունվարի 18-ին Երևանի Վաղարշյան փողոցի 241 շենքի իր բնակարանում հայտնաբերվել էր 64-ամյա Մամիկոն Ասատրյանի դին՝ գլխին վնասվածքներ: Հարուցվել էր քրեական գործ, որի վարույթը կասեցվել էր: Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու նպատակով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները շարունակեցին հետախուզական միջոցառումները: Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների և նախաքննական մարմնի աշխատակիցների հետ, պարզել

Պուտինը սխալվել է՝ պաստառի վրա կարդալով «Պուտին բայբայ». (Տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեղի ունեցած ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսում թաթար լրագրողի պաստառի վրա «Պուտին բաբայ»-ի փոխարեն կարդացել է «Պուտին բայ-բայ»: Դահլիճին դա զվարճացրել է, իսկ Պուտինը դա բացատրել է վատ տեսողությամբ: Թաթար լրագրողը մեկնաբանել է, որ «բաբայ» թաթարերեն նշանակում է «պապիկ» և այդպես են իրենց երկրում երեխաներն անվանում Պուտինին: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

«Հերմինե Նաղդալյանին ձերբակալելու վախտն է»․ գյումրեցի թոշակառուները զայրացած են (Տեսանյութ)

Այսօր Aravot.am-ը Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու շուրջ հավաքվող տարեց տղամարդկանցից հետաքրքրվեց, թե անզուսպ գնաճի պայմաններում կկարողանա՞ն պատրաստվել Նոր Տարուն։ «Ի՞նչ պատրաստվել, ստեղ ինչքան մարդ տեսնում եք, բոլորն էլ Նորի Տարի չեն անելու, մարդ կա, գալիս, կանգնում է, ասում ՝ ախ, ի՞նչ կլիներ քանիմ կոպեկ լիներ, կարողանայի էս վաճառվող մանդարինից մի քանի հատ գնել։

Պուտինը պատասխանել է Սոբչակի հարցին՝ Նավալնիին համեմատելով Սաակաշվիլիի հետ (Տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում արժանի ընդդիմադիր գործիչ չկա և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին համեմատել է Ուկրաինայի «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակշվիլիի հետ: Նման հայտարարություն Պուտինն արել է այսօր տեղի ունեցած ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրող Քսենյա Սոբչակի հարցին, որը վերջերս հայտարարել էր նախագահի թեկնածու առաջադրվելու իր

Որոշ տեղեկությունների համաձայն՝ «Սասնա ծռեր 2-ի» համակարգողը բժիշկ է, բայց այժմ ԱՄՆ-ում բիզնեսով է զբաղվում

«Հիմնադիր խորհրդարանի» խոսնակը՝ ԱԱԾ-ի կողմից որոնվող Ռոբերտ Քուրքյանի մասին

Ինչո՞ւ է «սալմոնելա» պարունակող սառեցված թռչնամիսը հասնում սպառողին եւ ՍԱՊԾ-ն նոր է իմանում (Տեսանյութ)

«Սալմոնելա» պարունակող թռչնամիսը բրազիլական, ուկրաինական ու ռուսական արտադրության է

«Հայ-կիպրական և հայ-հունական սփյուռքների միջև սկսվել է ակտիվ համագործակցություն». ՀՀ սփյուռքի նախարար

Դեկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի, Կիպրոսի Հանրապետության նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի մամուլի ասուլիսը: Ներկայացնելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Հայ-կիպրական և հայ-հունական սփյուռքների միջև սկսվել է ակտիվ համագործակցություն: Սկիզբը դրվել է 2017թ. հունիսի 19-ին,

Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է

Դեկտեմբերի 14-ին, ժամը 14:23-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակա հանքավայրում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲելԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1953 թ. ծնված Վ. Ս.) գլխիվայր շրջվել է. վարորդը մնացել է մեքենայի տակ և տեղում մահացել: Վերջինիս դուրս բերելու

Ահաբեկչության նախապատրաստման գործ. ԱՄՆ դեսպանատունն աշխատում է ՀՀ իրավապահների հետ. aysor.am

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը աշխատում է Հայաստանի իրավապահների հետ ՀՀ տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեղադրանքով ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացու հետախուզման առնչությամբ: Aysor.am-ի հարցմանն ի պատասխան Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից փոխանցեցին. «Այս գործի հետ կապված մենք աշխատում ենք Հայաստանի իրավապահների հետ: Քննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկություններ չենք կարող տրամադրել»: Նյութի մանրամասները կարդացեք aysor.am–ի  կայքում  

«Ուրեմն լսի՜ քեզ ինչ եմ ասում». «ծռերի» գործով դատավորը բղավեց ամբաստանյալների վրա

Նա ամբաստանյալներից երկուսի հանդեպ սանկցիա կիրառեց եւ հեռացրեց նիստերի դահլիճից

Էդվարդ Նալբանդյանը կարևորեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գործունեությունը 

Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոյին: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գործունեությունը Հայաստանի և Եվրամիության միջև կապերի խորացման գործում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դիոգո Պինտոն ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայի ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ և ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, մտքեր փոխանակվեցին

Հունվարի 1-ին վարչապետը շնորհավորելու է Նավասա՞րդը. ազգագրագետը` կառավարության որոշման մասին. «Ա1+»

«Կառավարության ամանորյա հանգստյան օրերը կրճատելու հիմնավորման «ազգային-մշակութային» բաղադրիչը, մեղմ ասած, «փայլում է» իր իռացիոնալ շքեղությամբ»,- կարծում է ազգագրագետ Արսեն Հակոբյանը։ Կառավարության հիմնավորմանհամաձայն՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ «Եվ այսպես, կառավարությունը գտնում է, որ հայաստանյան տոնացույցում պետք լինեն «միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող

Թուրքիայում աղբանոց նետված գրքերով գրադարան է հիմնվել

Անկարայի քաղաքապետարանի հավաքարարները հետաքրքիր մտահաղացում են իրականացրել։ Ըստ թուրքական «Gaiadergi» լրատվակայքի՝ նրանք 7 ամիս շարունակ աղբանոցից հավաքել են դեն նետված գրքերը և ստեղծել գրադարան։ Հավաքվել է մոտ 4000 գիրք: Բանվորները հավաքած գրքերը տեղափոխել են Անկարայի հինավուրց և լքված շենքերից մեկը և այնտեղ էլ հիմնել գրադարանը։ Այդ շենքում տեղի բանվորները սովորաբար սիրում են իրենց հանգիստը անցկացնել։ BBC-ի

Պատահար Ուրցաձոր-Վեդի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Դեկտեմբերի 13-ին, ժամը 19.35-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան Ուրցաձոր-Վեդի ճանապարհի 8-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ-433112» մակնիշի ավտոմեքենայի: «ԳԱԶ-3102»-ի վարորդը` 1993 թ. ծնված Վահե Բազոյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Ո՞ւմ պատվերն է կատարում Մարտունու քաղաքապետը

Հակոբ Հակոբյանի հայտարարության շուրջ կրքերը չեն հանդարտվում

Դեկտեմբերի 18-ից նոր արագաչափեր կգործարկվեն Երևանի Թբիլիսյան խճուղում և Դաշտենցի փողոցում

Ճանապարhային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի դեկտեմբերի 18-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. – Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի (թիվ 35/1 տան հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: – Երևան քաղաքի Խ.

«Ես ոչ մի խումբ էլ չեմ ունեցել եւ չունեմ, ես ունեցել եմ միտք, որը դուր է եկել ժողովրդին». Ռոբերտ Քուրքյանի հետ հարցազրույց

Հարցին՝ խոսքը զինված ապստամբության մասի՞ն է, կոնկրետ պլան ունեցե՞լ եք, ինչ-որ շենքեր գրավել, վնասել ինչ-որ պաշտոնյաների՝ Քուրքյանը պատասխանեց. «Ոչ, ես ասել եմ՝ եթե Ազգային ժողովի պատգամավորը կարող է լկտիաբար ասել, որ աղքատները եթե չեն կարող ապրել, թող չապրեն ու այդ լկտիության համար պատասխանատվության չենթարկվի, ուրեմն ժողովուրդն իրավունք ունի ինքնապաշպանության ցանկացած գնով»:

Արցախի նորընտիր պատգամավորը ԱԺ լիագումար նիստին ստանձնեց պատգամավորական լիազորությունները

Այսօր` դեկտեմբերի 14-ին, Արցախի խորհրդարանը գումարել է վեցերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր տասներկու օրենքի նախագիծ, որոնցից 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը քննարկումների առանցքային թեմաներից էր: Բացի այդ, օրակարգում ընդգրկված է նաև թվով յոթ օրենքի նախագիծ` նոր Սահմանադրության համապատասխանեցման, և երկու օրինագծերի փաթեթներ` սոցիալական ոլորտի վերաբերյալ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը` տեղի ունեցավ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության սկիզբը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում մրցույթի քվեարկության սկիզբը: Նախորդ տարիների համեմատ քվեարկության ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ. մասնավորապես այս տարի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու են միայն լրագրողները եւ ակումբների ներկայացուցիչները: Մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև հավակնորդների ցուցակը կարող եք ներբեռնել վերը նշված հղումներից: Քվեաթերթիկը, որը կարող եք ներբեռնել այստեղ, պետք է ներկայացնել

Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայողը ծեծել է կնոջը. նախապատրաստվում են նյութեր

Երեկ կեսօրին գլխի, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդով շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել նորակառույց «Մուշ» թաղամասի բնակչուհի 24-ամյա Քրիստինա Գոբեչկինային, որը բժիշկներին հայտնել է, թե իրեն տանը ծեծի է ենթարկել ամուսինը՝ 25-ամյա Պավել Պետուխովը։ Վերջինս Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող է։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ նրան բուժզննման են ենթարկել

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին

Դեկտեմբերի 13-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին: Արարողությունից հետո Գագիկ Հովհաննիսյանի և Յանս Ստոլտենբերգի միջև կայացավ առանձնազրույց: Շնորհավորելով ՀՀ առաքելության ղեկավարին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշեց, որ բարձր է գնահատում ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության ներկա մակարդակը և շնորհակալություն հայտնեց Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի

Ռոբերտ Քուրքյանը հաստատեց տեղեկությունը. ԱԱԾ-ն իրեն է փնտրում՝ որպես զինված ապստամբության հրահրող

Քիչ առաջ մեզ հետ զրույցում ֆեյսբուքում Robert Koorkian գրանցված անձը հաստատեց տեղեկությունը, որ ԱԱԾ-ն իրեն է փնտրում: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի Martin Avagyan անունով կեղծ օգտատիրոջ էջը սեպտեմբերին գրանցել է Ռ. Ք-ն եւ հատուկ խումբ են ստեղծել, պատրաստվել են ահաբեկչական գործողություններ իրականացնել: Մեր հարցին՝ դուք իրո՞ք ահաբեկչական գործողություն եք պատրաստվել

Նինոծմինդայի շրջանի 8 հայ պաշտոնյաների ցանկանում են զրկել լիազորություններից

«Ազատ Վրաստան» կուսակցությունը հայտարարել է, որ Նինոծմինդայի 8 պաշտոնյաներ Հայաստանի քաղաքացիություն ունեն: Կուսակցությունը պահանջում է նրանց զրկել քաղաքացիությունից և հեռացնել զբաղեցրած պաշտոններից: Իրենք՝ պաշտոնյաները, հերքում են այդ մեղադրանքները, գրում է jnews.ge պորտալը: «Ազատ Վրաստանի» հայտարարության մեջ նշվում են Սմբատ Կյուրեղյանի, Վաղինակ Արզումանյանի, Արարատ Նանայանի, Մկրտիչ Նանայանի, Գրիգորի Շամիլյանի, Անդրանիկ Մկրտչյանի, Սեդա Դարբինյանի և Վաղինակ Ղազարյանի

ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը, որի արդյունքում պարզվել են հատկապես տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին՝ այդ թվում ապօրինի ձեռնարկատիրությանը նպաստող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես վերլուծությունը ցույց է տալիս, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հատկանիշներով քննված բազմաթիվ քրեական գործերի հարուցման առիթ է հանդիսացել ՀՀ ոստիկանության Լոռու

«Արցախի քաղաքացիներն ունեն անկախ պետություն կառուցելու նույնքան իրավունք, որքան Լիտվան ու Հայաստանը». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Դարյուս Սկուսեւիչյուսի հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լիտվական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի եւ առանձնահատուկ ընդգծվել այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության կարեւոր

Ալթունյանը դեղերի ու առողջապահական ծառայությունների հնարավոր թանկացման մասին (Տեսանյութ)

Դեղերը նույնիսկ կէժանանան, խոսքը պետպատվերով գնվող դեղերի մասին է

Լեւոն Աթոյանց. «Կինոն հենց գժերի համար է»

Հիմա ես էլ իմ սոտովին հուպ տա՞մ, ֆիլմ կնկարեմ, բա հետո՞…

Ինչո՞ւ է Ալթունյանը պարբերաբար շփոթում. պարզաբանում է նախարարը (Տեսանյութ)

Լեւոն Ալթունյանն իր՝ աղմուկ հանած շփոթմունքի մասին

«Հոգեւոր բռնությունը ո՞րն է՝ երեխայի վրա խոսե՞լը, թե՞ կնոջ հետ բանավոր կոնֆլիկտը»

ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը համոզված է, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը Հայաստանին պարտադրված է Եվրոպայից: Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց այն: «Առավոտ»-ի հետ զրույցում նա հարցադրում է անում. «Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ կինը կարող է հեռանալ ամուսնուց

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031