Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. Մտքեր փոխանակեցինք Հունաստանի հետ տնտեսական հարաբերությունների ներուժի վերաբերյալ, որը կարող է ընդլայնվել

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին Հարգելի Նիկոս, Տիկնայք և պարոնայք, Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բարեկամ և գործընկեր Նիկոս Կոձիասին հրավերի և բացառիկ ջերմ ընդունելության համար: Հայաստանը և Հունաստանը, մեր եղբայրական ժողովուրդները կապված են դարավոր ջերմ հարաբերություններով, ավանդաբար խորը փոխադարձ համակրանքով, փոխաջակցությամբ և համերաշխությամբ:

Վարչապետը Հայկազյան համալսարանի ռեկտորի հետ կրթական ծրագրերի իրականացման ու Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման հարցեր է քննարկել

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանին: Վարչապետը նշել է, որ Հայաստանում մշտապես բարձր են գնահատել Հայկազյան համալսարանի դերակատարությունը որակյալ համալսարանական կրթության ապահովման և հայագիտության ոլորտում ծանրակշիռ ներդրման համար: Նա կարևորել է Հայկազյան համալսարանի և Հայաստանի կրթական ու գիտական հաստատությունների միջև արդեն իսկ գոյություն ունեցող փոխգործակցությունը, մասնավորապես, ուսանողների և դասախոսների փոխանակման

«Մուշեղը, բռնելով Գեւորգի պարանոցից, սկսեց կրակել, նիշե էր սարքել»

Հարցաքննվեց «Լիա» գեղեցկության սրահում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով վկան

Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության հայտարարությունը ավագանու կանոնակարգի խախտման մասին

Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամները 2017 թվականի դեկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 11:47-ին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի քարտուղարուհուց էլեկտրոնային նամակ են ստացել, որից պարզ է դառնում, որ Գյումրու ավագանու հանձնաժողովների միացյալ նիստ է գումարվելու դեկտեմբերի 14-ին ժամը 15-ին: Կից ուղարկվել են այդ նիստի օրակարգի նախագիծը և որոշումների նախագծերը: Գյումրու ավագանու կանոնակարգի 62-րդ հոդվածով սահմանված է, որ

Միքայել Անդրիասյան. «2017 թվականը հայկական շախմատի համար մեծ նվաճումների տարի էր»

Այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանն ամփոփեց ընթացիկ տարվա արդյունքները՝ նշելով, որ 2017 թվականը հաջող տարի էր հայկական շախմատի համար: «Հայաստանում ինը միջազգային մրցաշար անցկացվեց, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Դրանց շարքում կարելի է նշել «Երեւան օփենը», «Ծաղկաձոր օփենը», Կարեն Ասրյանի հուշամրցաշարը, Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի փուլը, Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, «Սեւանա

«Արդար խաղի» (Fair Play) դասակարգման աղյուսակը գլխավորում է «Ալաշկերտը»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ շրջանի խաղերի արդյունքում “Fair Play” (Արդար խաղի) դասակարգման աղյուսակը գլխավորում է «Ալաշկերտը»: Ալաշկերտ 7.86 Փյունիկ 7.81 Արարատ 7.78 Բանանց 7.68 Գանձասար-Կապան 7.56 Շիրակ 7.45 ՀՖՖ

Արմավիրի մարզում վարչապետը մասնակցել է արևային էլեկտրակայանի բացմանը, ծանոթացել ինտենսիվ այգիների հիմնման ծրագրին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարի ներկայությամբ Արմավիրի մարզի Շենիկ համայնքում պաշտոնապես բացվել է «Գրին Էներջի» 1 Մվտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանը: Կայանն ամբողջովին կառուցվել է տեղական կազմակերպությունների ուժերով՝ «Բաղրամյանշին», «ԱԿԲԱ Լիզինգ» և «Շտիգեն» ընկերությունների համագործակցությամբ: Շինարարությունն իրականացվել է այս տարի՝ 3.5 ամսվա ընթացքում, ներդրումների ծավալը կազմում է 750-800

«Հաջորդ տարի Հայաստանում՝ այդ կենտրոնում, կանցկացնենք զորավարժություններ». Լևոն Այվազյան

Արդյոք ՀՀ-ն մտածո՞ւմ է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին

Համայնքի արդյունավետությունը սեփական խնդիրները սեփական կարողություններով լուծելու մեջ է

Դեկտեմբերի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանը Դիլիջանում մասնակցել է տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին, որի ժամանակ հանդես է եկել ծավալուն ելույթով` նվիրված համայնքների զարգացման խնդիրներին։ «Համայնքների կարողությունների զարգացումը հնարավոր է միայն համագործակցային եւ նպատակային աշխատանքի պարագայում: Այո, պետք է ձգտել, երազել, մշակել ծրագրեր եւ իրականացնել: Սակայն տեսնենք, թե ինչպիսին է իրականությունը:

Տեղի ունեցավ Հայկազյան հայագիտական հանդեսի հերթական հատորի շնորհանդեսը

ՀՀ սփյուռքի նախարարության և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայկազյան հայագիտական հանդեսի 37-րդ համարի շնորհանդեսը: Ողջունելով ներկաներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Հայկազյան համալսարանը 2 տարի առաջ բոլորեց իր 60-ամյակը, և այդ տարիների ընթացքում կարողացել է Միջին Արևելքում գիտակրթական, դաստիարակչական գործունեություն իրականացնել: Նախարարության ստեղծման առաջին օրից Հայաստան-Սփյուռք կապերի, գործակցության

Մշակված ռազմավարությունը նպատակ ունի լուծել տարեցների սոցիալական պաշտպանության խնդիրները. Ա. Գևորգյան

Տարեցների սոցիալական պաշտպանության խնդիրներ, ծերացման հետևանքների հաղթահարում, սոցիալական օգնականի ծառայության ներդրում. Հանրային ռադիոյի «Սպառողի ժամ» հաղորդման շրջանակներում այս հարցերի շուրջ է խոսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը: Ըստ պատասխանատուի՝ բնակչության ծերացումը գլոբալ, անխուսափելի գործընթաց է, որը լրջագույն ազդեցություն է թողնում սոցիալական ապահովության, սոցիալական և հանրային առողջապահական ծառայությունների մատուցման

Նոր վարչապետ՝ հին բարքեր

Կամ՝ օրինական «ռաստամոժկա» հին ձեւերով Դեկտեմբերի 9-ը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն էր, եւ այս առիթով «կարեւոր» ուղերձներ հրապարակեցին թե՛ տարբեր ՔՀԿ եւ դեսպանատների ներկայացուցիչներ, որոնք հսկայական միջոցներ են ծախսում այդ երեւույթի դեմ պայքարի ուղղությամբ, թե՛ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ջանալով ընդգծել, որ կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ հսկայական ջանքեր են ներդնում: Մասնավորապես, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ՖԲ

Ասուպային հոսք դեկտեմբերի 13-14-ի գիշերը` ավելի քան 40 ասուպ մեկ ժամում

Այս օրերին դիտվում է տարվա առատ հոսքերից վերջինը` Գեմինիդների ասուպային հոսքը: Այս հոսքը սովորաբար դիտվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 18-ը: Այս տարի այն իր առավելագույն փուլում կլինի դեկտեմբերի 13-14-ի գիշերը` ապահովելով ավելի քան 40 ասուպ մեկ ժամում, որոնց արագությունները մոտ 35կմ/վ են: Գեմինիդների ասուպային հոսքը հյուսիսային երկնքի ամենաառատ հոսքն է. առավելագույն փուլում երբեմն հնարավոր է

 «Կներեք, որ ձեզ այդպես զզվեցրեցի»․Վահրամաբերդի բնակիչը՝ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներին (Տեսանյութ)

Երեկ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը բնակարանային խնդիրը լուծելու նպատակով անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրեց գյուղական 7 բնակավայրերի 8 անօթևան ընտանիքների։ Աջակցությունը տրամադրվեց Շիրակի մարզպետարանի խնայողությունների հաշվին՝ կառավարության որոշմամբ։ Շիրակի մարզպետը նշեց, որ այսօրվա դրությամբ գյուղական բնակավայրերում կա երկրաշարժից անօթևան 162 ընտանիք, որոնք դրամական փոխհատուցում չեն ստացել։ «Քանի որ միջոցները սուղ էին, ընտրեցինք այն համայնքները, որտեղ 1-2

Գեներալին նվիրվելիք ոսկյա ժամացույցը «Բրաբիոնում» փաթեթավորվեց եւ կորավ

Գագիկ Փանոսյանը երկու տարի առաջ «list.am» կայքում հայտարարություն է տվել իր՝ գրպանի ոսկյա ժամացույցը 8.000 դոլարով վաճառելու մասին: Հայտարարության տակ նշվել է նաեւ Գագիկի որդու հեռախոսահամարը: 2016 թվականի օգոստոսի 20-ին Գագիկի որդին հորը հայտնել է, թե հայտարարության հետ կապված «ոմն Ալիկ» է իրեն զանգել, ում էլ փոխանցել է հոր հեռախոսահամարը: «Ոմն Ալիկը» զանգել է Գագիկին,

Աշխարհում լրագրողներին բանտարկող երկրները մնում են Թուրքիան, Եգիպտոսը, Չինաստանը. CPJ

«Լրագրողների գլխավոր բանտարկիչների» շարքում է նաև Ադրբեջանը, որտեղ ազատազրկման մեջ է գտնվում առնվազն 10 լրագրող:

«Հայաստանում եւ Արցախում կառուցում են ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը». Էդուարդ Շարմազանովը` Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 13-ին հանդիպել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ, եվրոպական կապերի հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասի եւ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յուոզաս Բերնատոնիսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լիտվայում ՀՀ

«Զվարթնոց» վոկալ քառյակը տուրիզմ է զարգացնում

Մշակութային տուրիզմն աշխարհում գնալով ավելի տարածված է դառնում: Եվրոպական երկրներում տուրիզմի այս տեսակը վաղուց «կլանել» է ինչպես անհատ արվեստագետների, այնպես էլ կոլեկտիվների: Որոշ հաշվարկներով, մշակութային զբոսաշրջիկներն ավելի շատ գումար են ծախսում, քան սովորականները: Մեր իրականությունում այս ոլորտում ծանոթ ենք 2000թ.-ից գործող «Զվարթնոց» վոկալ քառյակին, որի գաղափարը Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, տենոր Տիգրան Կոնինյանինն է: Քառյակի

«Բոլորիդ այսուհետեւ դատելու ենք, բայց եղածին ներում ենք, ախպեր, դուք եկեք». Մարուքյանը՝ բանակից խուսափածների մասին

Aravot.am-ը էդմոն Մարուքյանին հարցրեց՝ ձեր այդ առաջարկից հետո Ֆեյսբուքում գրում էին՝ «կարգին տղա ա Մարուքյանը, ինչ լավ առաջարկ է անում», բայց այդ առաջարկն ինչքանո՞վ էր արդարացի այն զինվորների նկատմամբ, որոնք բանակից չեն խուսափում: Մարուքյանը վստահեցրեց, որ այդ առաջարկն ինքն արել է հաշվարկով, ոչ թե նրա համար, որ բան ասի, իրեն շատ սիրեն. «Երկու ուղերձ եմ ասել տվեք, առաջինը, որ կներենք, երկրորդը՝ բոլորին դատելու ենք: Ինքը երկկողմանի սուր է եւ դա ընդունել՝ որպես պոպուլիստական հայտարարությո՞ւն»:

ՌԴ սահմանապահ զորամասը ՀՀ պետական կառույցին թույլ չի տվել շինաշխատանքներ կատարել

Մեղրի-Իրան սահմանին,Արաքս գետի 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքները ռուս սահմանապահներն արգելել են

Ռուսաստանը փորձել է լրտեսե՞լ ՄՕԿ-ի հանձնաժողովին

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հատուկ հանձնաժողովի նախագահ Սամուել Շմիդը պնդում է, թե Ռուսաստանը իր հանձնաժողովին լրտեսելու ջանքեր է գործադրել: «ՎԱԴԱ-ի կոնֆերանսի ժամանակ նույն հյուրանոցում էր գտնվում Ռուսաստանի հետախուզական ծառայության պատվիրակությունը: Այդ ժամանակ մի բան պարզ դարձավ՝ մենք անմիջական թիրախ ենք», – Շմիդի խոսքերը մեջբերում է Watson.ch-ն: Շվեյցարիայի նախկին նախագահը նաեւ հայտարարել է, թե հանձնաժողովը հակերային

Գագիկ Մելիքյան. «Ընդդիմադիրները չարաչար սխալվում են» (Տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը համամիտ չէ ընդդիմադիրների այն դիտարկումներին, որ նախագահ Սերժ Սարգսյանը ներել է այն գյուղապետերի թալանը, ովքեր ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ են ապահովել: «Ընդդիմադիրները չարաչար սխալվում են»,- ասաց նա: Հիշեցնենք, գողացող գյուղապետերի, նրանցից ոմանց ներելու մասին, նախագահը խոսել էր շաբաթ օրը, համայնքների միության 6-րդ խորհրդաժողովում: Դիտարկմանը`կյանքը ցույց է տալիս, որ

Մահվան ելքով վրաերթ Հանրապետության փողոցում

Դեկտեմբերի 12-ին, ժամը 22.35-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հանրապետության փողոցի թիվ 71 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1966 թ. ծնված Արթուր Օհանյանին, այնուհետև բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային: Ա. Օհանյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Երբ հայկական մամուլն ու հեռուստատեսությունը բացում են աչքերը

Վերջերս Հ1-ով սկսել են մի քանի լավ հաղորդումներ ցուցադրել, որոնք կարելի է դիտել ընտանիքով: Հաղորդումներ, որոնք աստվածասիրություն ու հայրենասիրություն են դաստիարակում: Դրանցից են, օրինակ, «Հավատի խորհրդավոր ուղին», «Ճանապարհ», «Կյանքը սահմանին» եւ նմանատիպ մի քանի այլ հաղորդումներ: Սրանք հաղորդումներ են, որ մեծերն ու փոքրերը կարող են դիտել միասին: Մենք ընտանիքով ենք դիտում: Վերջերս էլ «Օրակարգից» հետո,

Կարդալ ոչ միայն վերնագիրը. «Հայոց Աշխարհ»

Կան քաղաքականամերձ դիպվածներ, որ երբեմն շատ ավելի լայն արծարծումների առարկա են դառնում եւ արձագանքներ հարուցում, քան բուն քաղաքական անցուդարձը: Տվյալ դեպքում խոսքն ամենեւին էլ կուլիսային դիպվածների կամ խոսակցությունների մասին չէ, այլ միանգամայն բացեիբաց արված, անգամ՝ տեսագրված հարցուպատասխանների, գուցե անգամ ռեպլիկների: Սովորաբար նման դիպվածներ հաճախ են արձանագրվում Ազգային ժողովի նիստերի օրերին՝ խորհրդարանի ճեմասրահում կամ միջանցքներում որեւէ

«Չնայած Սմբատ Բարսեղյանի՝ «մի կրակի» նախազգուշացմանը, ոստիկանը կրակել է». քննչական գործողություն

Նա չի ցանկացել մատնացույց անել, թե կոնկրետ որ հատվածից են «Սասնա ծռեր» խմբի անդամները մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք

Ինչքանով են արդարացել ներդրումային սպասելիքները. «Հայոց Աշխարհ»

Տարեսկզբին արձանագրած անկումից հետո ի վերջո Հայաստանի տնտեսության մեջ արտաքին կապիտալի հոսքերը որոշակիորեն ակտիվացել են։ Խոսքը մասնավորապես ուղղակի ներդրումների մասին է, որը շատ կարեւոր ցուցիչ է տնտեսության համար։ Եթե առաջին կիսամյակում այդ հատվածից ստացված հոսքերը նույնիսկ զիջում էին նախորդ տարվա մակարդակը, ապա ինը ամիսների ընթացքում արդեն աճ է արձանագրվել։ Անցած տարվա համեմատ, պաշտոնական տվյալներով, ուղղակի

Թունավորվել են ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից

Դեկտեմբերի 12-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1989 թ. ծնված Հասմիկ Գ.-ն, 2007 թ. ծնված Գոհար Գ.-ն, 1972 թ. ծնված Մարինե Գ.-ն և 2002 թ. ծնված Գուրգեն Մ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը

Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Դեկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քարոլին Մյուգարի և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է համագումարի գործունեության կարևորությունը՝ ուղղված Միացյալ Նահանգներում համահայկական շահերի հետևողական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031