Օրվա լրահոսը

Գիտնականների Պագուոշյան միջազգային շարժման 63-րդ համաժողովը կկայանա Երևանում

Դեկտեմբերի 9-12-ը ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում էին հանուն խաղաղության և միջազգային անվտանգության հանդես եկող գիտնականների «Գիտության և համաշխարհային խնդիրների հարցերով Պագուոշյան գիտաժողովներ» միջազգային շարժման գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտտա-Ռամուսինոն և խորհրդի անդամ, ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի քաղաքական գիտության ասոցիացիայի պատվավոր նախագահ, քաղաքական գիտությունների

Նոր աշխատություն`  «Լմբատավանքի պատմությունը» 

Վերջերս լույս է տեսել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող, պատմաբան Արմեն Ասատրյանի «Լմբատավանքի պատմությունը» աշխատությունը, որտեղ առաջին անգամ մանրակրկիտ ներկայացվում է միջնադարյան Հայաստանի այդ նշանավոր եկեղեցու պատմությունը՝ վիմագրերով հանդերձ: Լմբատավանքը, որ կառուցվել է 6-րդ դարի վերջում, կամ 7-րդ դարի սկզբում, պատկանում է հայկական փոքր կենտրոնագմբեթ, խաչաձեւ կառույցների շարքին: Այն իր իսկ արձանագրություններում անվանվում է Սուրբ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին` 32 396.7 մլն դրամ ծավալով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2017 թվականի դեկտեմբերի 13-ի նիստում քննարկել է «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության 2018-2020 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության 2018-2020 թվականների ներդրումային ծրագրին` 32 396.7 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի

Մեկ շաբաթում հաշվարկվել է 1.668.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. դեկտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 21 իրավախախտում, 11-ի (որից 2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.100.000 ՀՀ դրամի չափով վարչական

«Ինձ արդեն «հոգեկան» եք սարքել, էլ չեմ կարող ինձ տիրապետել». Արայիկ Խանդոյան (Տեսանյութ)

«Սասնա ծռերը» չցանկացան լսել գրավոր ապացույցների հրապարակումը. Գագիկ Եղիազարյանը նիստերի դահլիճը լքելու փորձ արեց

Իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունը Անդրիաս Ղուկասյանի գործի կապակցությամբ

Եվրոպական Միության հետ համագործակցության պայմանագրի ստորագրումը հանրության շրջանում հավանության և ոգևորության ալիք բարձրացրեց, ինչը Հայաստանի Հանրապետության համար շատ հազվադեպ և հատկանշական երևույթ է։ Քաղաքացիական հասարակության սպասումները այս փաստաթղթից առաջին հերթին արտացոլում են երկրի քաղաքացիների ձգտումը վայելել Եվրոպայի ազատ ժողովուրդներին հասու քաղաքացիական ազատությունները, իրավահավասարությունը, թափանցիկ և հաշվետու կառավարումը, և մենք չենք կարող սահմանափակվել համագործակցության զուտ տնտեսական

Հայկազ Բաղմանյանը վաղուց է ուզել դիմում գրել, Սեյրան Սարոյանը թույլ չի տվել (Տեսանյութ)

Սեյրան Սարոյանը`Սամվել Ալեքսանյանին. «Ինքը ձեթ ծախող ա, ինքը կարագ ծախող չի»

Լուսիկ Ագուլեցի. «Տատս այդ քոչվոր ադրբեջանցիներին լավաշ թխել, տոլմա ու ապուր եփել էր սովորեցնում». «Փաստ»

Հասարակ ապուր չէին կարողանում եփել։ Սովորեցնում էր նաև կար անել, նոտաներ ու երաժշտություն:

«Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահ. «Այսպես ասած՝ դադարի վիճակ էր, այժմ արդեն վերաձեւակերպման փուլ է ընթանում». «Ժողովուրդ»

Այժմ ներկուսակցական վերակազմավորումներ են ընթանում։ Առաջիկայում սպասվում է կուսակցության համագումարը։ Դեռեւս հստակ օրը որոշված չէ, քանի որ անընդհատ քաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։

Մեղրը՝ մի շարք հիվանդությունների բուժման համար

Մասնագետները բազմիցս են ապացուցում մեղրի օգտակարությունը եւ բարերար ազդեցությունը տարատեսակ հիվանդությունների բուժման դեպքում: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ: Աչքի երջերաթաղանթի բորբոքման՝ կերատիտի, կոնյուկտիվիտի եւ եղջերաթաղանթի խոցի դեպքում, խորհուրդ է տրվում աչքը թրջել մեղրի լուծույթով, կամ աչքի մեջ դնել մի փոքր մաքուր մեղր: Սկզբում զգացվում է թույլ այրոց, որը շուտով ցավի հետ միասին վերանում է:

Հիմա՝ ի՞նչ, տասը տարի էր անհրաժեշտ հասկանալու համար, թե արդարություն է հարկավոր, որպեսզի երկիրն անապատ չդառնա. Գուրգեն Եղիազարյան. «Փաստ»

Ի՞նչ վերապահումներ են դրանք։ Երբ մարդասպանը երկու ամիս է նստում, իսկ անմեղ մարդը՝ տարիներով։

«Դիրքապահի պարտականությունների կատարումը պատասխանատու, տղամարդուն վայել առաքելություն է»

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի

Վերջնական կոլապսից խուսափելու համար հարկավոր էր պարզապես ավելացնել պարտքը. «Ժողովուրդ»

Միանգամայն սպասելի էր, որ կառավարությունն օրերից մի օր խորհրդարան կներկայացնի «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ նախատեսելով բարձրացնել պարտք կուտակելու շեմը։ Սպասելի էր, որովհետեւ Հայաստանի տնտեսությունը, հակառակ իշխանությունների պնդումներին, մահամերձ վիճակում է, ու վերջնական կոլապսից խուսափելու համար հարկավոր է պարզապես ավելացնել պարտքը։ Եվ հետո՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ինքն էր մի քանի անգամ հայտարարել, թե

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով, 15-ին նույնքան կբարձրանա, մնացած մարզերում էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի դեկտեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան`

Ընտանեկան բռնության մասին օրենքը վերջնական ընդունվեց՝ 75 կողմ ձայներով

Աղմուկ բարձրացրած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց՝ 75 կողմ, 12 դեմ եւ 8 ձեռնպահ ձայներով: Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիգեն Քոչարյանին հաջողվեց եւս երկու պատգամավորի համոզել, որ օրենքը դրական արդյունք կունենա: Առաջին ընթերցման ժամանակ կողմ էր 73 պատգամավոր, իսկ

«Հունվարի 1-ից երկրում լուրջ թանկացումներ են սպասվում եւ հարկային բեռը ավելանալու է». Հարկային նոր օրենքն ընդունվեց

Իսկ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս Հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 2018-ի հունվարի 1-ից եւ դրա ուժի մեջ մտնելուց հետո երկրում լուրջ թանկացումներ են սպասվում եւ հարկային բեռն ավելանալու է: Նա ասաց, որ իրենք դեմ են այդ նախագծին: Նախագիծն ընդունվեց 61 կողմ, 35 դեմ ձայներով:

«Կառավարության ներկայացուցիչը մնում էր օպերայի խաղացանկը հրապարակեր». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այս նախագծի նպատակը մեկն է՝ հերթական անգամ ներգրավեն արտաքին պարտք: Սա անընդունելի է: 2012-ից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է 2200 դոլար պարտք»:

Երկրաշարժ Իրանի Քերման քաղաքից դեպի հյուսիս-արևելք

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10։04-ին տեղեկություն է ստացվել, որ սույն թվականի դեկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 01:41-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 12-ին, ժամը 21:41-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.770 և արևելյան երկայնության 57.280 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերման քաղաքից 53 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա

ՄԻԵԴ վճիռը Ադրբեջանին ուղղված հերթական «իրավական ապտակն» էր

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մասնակիորեն բավարարեց «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուների գումարային փոխհատուցման հայցը: Պահանջվող մոտ 8 միլիոն եվրոյի դիմաց յուրաքանչյուր հայցվորին տրվել է 5000 եվրո նյութական եւ բարոյական փոխհատուցում` գումարած դատական ծախսերը: Այս գումարը կարելի է համարել ինչ-որ առումով սիմվոլիկ ու Ադրբեջանի իշխանությունների մաքսիմալիստական մոտեցման ձախողում։ Անշուշտ, փախստականների անհատական իրավունքների վերականգնումը

ԱՊՊԱ-ն օն-լայն՝ նաև ինքնասպասարկման տերմինալների միջոցով

Հարգելի ավտոսեփականատերեր, տեղեկացնում ենք, որ այսուհետ ԱՊՊԱ պայմանագրերն առցանց կարող եք կնքել նաև ապահովագրավճարի կանխիկ վճարման տարբերակով՝ կանխիկի ընդունման հնարավորությամբ վճարային տերմինալների միջոցով։ Հիշեցնում ենք, որ ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման հնարավորությունը ներդրվել է սույն թվականի նոյեմբերի 1-ից: Գործընթացը բավական պարզ է և հարմար, հնարավոր է իրականացնել առավելագույնը 3-ից 4 րոպեի ընթացքում՝ վճարելով նախատեսվածից 5%-ով ավելի

Mercedes-ը տապալել է հաստաբուն ծառն ու բախվել է էլեկտրասյունը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց.  shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 LX 202 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, արամատախիլ արել այն բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը պայքարում է աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

Հայաստանի հեծանվորդների առաջատար Էդգար Ստեփանյանը դեկտեմբերի 15-ին եւ 16-ին Պորտուգալիայում կմասնակցի հերթական վարկանիշային մրցաշարին, որտեղ հանդես կգա սկրեչ մրցաձեւում: Էդգարի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանի փոխանցմամբ, իրենք հայտ ներկայացրել են նաեւ 4 կմ հետապնդումով վազք մրցաձեւում, սակայն տեղում կկողմնորոշվեն մասնակցել, թե՝ ոչ: «Էդգարը մրցաշրջանի ավարտին էլ լավ մարզավիճակում է եւ տրամադրված է մարտական»,- ասում է Արմեն

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Դեկտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում և Ստեփանավանից Վանաձոր քաղաք տանող ավտոճանապարհի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային

Պրակտիկայի նոր հնարավորություն ապագա բժիշկների համար

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Աննա Իսահակյանն ինքնուրույն մշակել է ուսումնական պրակտիկայի հետաքրքիր ձև և առաջիկայում իր նախաձեռնությունը կյանքի կկոչի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ Աննա Իսահակյանը ԵՊԲՀ 5-րդ կուրսի ուսանողուհի է։ Սովորում է ընդհանուր բժշկության ֆակուլտետում։ Ըստ նրա՝ ուսումնառության ընթացքում նկատել է, որ բացի բուհական ծրագրով նախատեսված ամենամյա ուսումնական պրակտիկաներից, բժշկական հաստատություններում բարեկամներ, ծանոթներ ունեցող ուսանողները

Ադրբեջանի` Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը մերժելու փորձերը դատապարտված են ձախողման. Է. Նալբանդյան

Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսպիսի հարգարժան լսարանի հետ հանդիպելու հնարավորության համար և ներկայացնել մեր տեսակետները Հայաստան-Հունաստան գործընկերության, տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ առաջնահերթություններ շուրջ: Ուրախ եմ վերադառնալ Աթենք՝ քաղաքակրթության բնօրրաններից մեկը, Պլատոնի ակադեմիայի և Արիստոտելի լիցեյի հայրենիքը, մի հնագույն քաղաք, որի թողած ժառանգությունը դեռևս շարունակում

Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհին տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկ – Ալագյազ ավտոճանապարհին տեղ – տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ

ԱՍԵԿՈՍԵ

Հիմա Ռուսաստանը խոչընդոտ չի հանդիսանում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ

Նոր սերունդն այլ բան է ընտրում

Օրերս ծանոթացա մի հրաշալի երիտասարդի՝ Արսեն Վարդանյանի հետ: Նա ապրում է Գյումրիում, մասնակցում է բազմաթիվ պայծառ երիտասարդական նախաձեռնությունների, փորձում է համախմբել իր քաղաքի երիտասարդներին՝ ավելի լավ, ավելի ուրախ, ավելի ստեղծագործական ու հետաքրքիր կյանք կերտելու համար: Ընդհանրապես լրագրողի մասնագիտությունը հնարավորություն է տալիս շփվելու մեր հասարակության ամենատարբեր շերտերի հետ: Վստահաբար կարող եմ ասել, որ ամենաձանձրալի մարդիկ քաղաքական

Օլիմպիական խաղերի բացումը կընթանա ռեկորդային ցրտի պայմաններում

Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերի բացումը, որը կայանալու է 2018 թվականի փետրվարի 9-ին, կարող է անցկացվել օլիմպիական շարժման պատմության մեջ ռեկորդային ցրտի պայմաններում: Օդերեւութաբանները խոստանում են, որ այդ օրը սնդիկի սյունը կիջնի զրոյից 14 աստիճան ներքեւ, որն էլ ռեկորդային ցուրտ կլինի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031