Օրվա լրահոսը

Պատկերացնո՞ւմ եք, հայաստանցի աղքատները կարագ էլ են ուտում, նույնիսկ՝ միս ու մսամթերք. «Հայկական ժամանակ»

Իսկ պարոն Հարությունյանը համոզված է, որ աղքատները պետք է միայն կարտոֆիլ ուտեն:

Կենտրոնական բանկի լավատեսական գնահատականների վրա ուղղակի ազդեցություն են գործել ոչ միայն առաջիկա սպասումները, այլեւ արձանագրված փաստացի ցուցանիշները. «Հայոց աշխարհ»

Ակտիվությունը տարեսկզբի 10 ամիսների ընթացքում հասել է 7,1 տոկոսի, ինչը դրական սպասումներ է ձեւավորել նաեւ տնտեսական աճի հետ կապված։

Բարեկեցիկ կյանքով ապրող ժողովուրդն, օրինակ, հաստատ նույն ակտիվությամբ չէր մասնակցի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական հանդիպումներին. «Չորրորդ իշխանություն»

«Ելք» դաշինքն էլ, վստահաբար, այն հաջողությունը չէր ունենա, եթե մարդիկ լավ ապրեին, որովհետեւ այդ ուժի հիմնական կռվանը սոցիալապես անապահով խավերի «սրտից ջուր խմող» բոցաշունչ ելույթներն են։

Հայաստանում 2003-ից կոռուպցիայի ընկալման ցուցանիշը չի փոխվել, լճացման իրավիճակ է. Վարուժան Հոկտանյան

Հայաստանը հայտնվել էր ԵՄ ֆինանսների նախարարի խորհրդի մոխրագույն ցուցակում: Հոկտանյանի խոսքով՝ «Դեռ մոխրագույն ցուցակ են գցել, ոչ թե սեւ ցուցակ, որովհետեւ Ֆիննախի կողմից կարծիք է եղել, որ կուղղվեն: Հուսանք, ապագայում սեւ ցուցակում չի հայտնվի Հայաստանը»:

Թող մեզ ներեն ՀՀԿ-ականները, բայց այսօր դժվար է հավատալ այդ կուսակցության ներսում որեւէ քննարկման. «Հրապարակ»

Հիմա մեզ տանջում է հարցը՝ ինչ կանի Սերժ Սարգսյանը 2018 թ. ապրիլին: Մեր պարտքն ենք համարում ամեն օր գրել այն մասին, որ Սերժ Սարգսյանը ձգում է ինտրիգը եւ չի ասում, թե ինչ է լինելու: Սպասելով, թե ինչ է ասելու Սերժ Սարգսյանը եւ ինչ է անելու` մենք իրականում թուլացնում ենք այլ տարբերակների հավանականությունը, վարչապետի այլ թեկնածուների

Ծովակ գյուղում թունավորվել են շմոլ գազից

Դեկտեմբերի 8-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով` հարցականով» ախտորոշմամբ Ծովակ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Աղաբեկ Խ.-ն, 1961 թ. ծնված Անուշ Հ.-ն և 1997 թ. ծնված Երազիկ Գ.-ն: Պարզվել է, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, նրանք թունավորվել են իրենց տանը գազի վառարանից

Դանիել Իոաննիսյանը մրցանակ ստացավ՝ դպրոցների տնօրենների ցուցակը բացահայտելու համար. Թրանսփարենսի ինթերնեյշնլ

Ըստ կազմակերպիչների, Իոաննիսյանը բացահայտել է կոռուպցիոն փաստեր 140 մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների՝ ՀՀԿ-ի համար ցուցակ հավաքելու մասին. «Դա 2017-ի ամենակարեւոր եւ նշանակալի իրադարձությունն էր՝ քաղաքացիների իրավունքների արձանագրման գործում»:

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) և Գորիս-Խնձորեսկ, Գորիս-Խոզնավար ավտոճանապարհները: Կոտայքի, Շիրակի, Լոռու և

«Դա կնոջ որոշումն է՝ բողոքել, թե ոչ, անհրաժեշտության դեպքում մենք ապահովում ենք փաստաբանի ծառայությամբ». «Կանանց իրավունքների կենտրոն». «Հրապարակ»

«Կանանց իրավունքների կենտրոնը» մեկն է այն ՀԿ-ներից, որը բռնության ենթարկված կանանց հետ աշխատելու շուրջ 20 տարվա փորձ ունի: ԿԻԿ տնօրենի օգնական Քրիստինա Պետրոսյանը բացատրեց մեխանիզմը, թե երբ եւ ինչպես կարող է կինն ապաստարանում հայտնվել: «Կինը, երբ դիմում է մեր թեժ գծով եւ հրավիրվում է մեր ճգնաժամային կենտրոն, տեղի է ունենում դեպքի գնահատում: Դեպքի գնահատումից հետո,

Սա չէր կարող ազդել աղքատության մակարդակի ցուցանիշի նվազման վրա, հաշվի առնելով, որ թոշակառուները բավականին մեծ թիվ են կազմում Հայաստանում. Զոյա Թադեւոսյան. «Փաստ»

2016 թ.-ին աղքատների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 880000 մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)՝ 295 000։ Ծայրահեղ աղքատների թիվը կազմել է 54000։ Տնտեսագետ Զոյա Թադևոսյանը կասկածի տակ է դնում ԱՎԾ-ի ցուցանիշը։ Նրա խոսքով, նշված միջակայքում առկա գործոններն, ընդհակառակը, աղքատության մակարդակը պետք է բարձրացնեին։ «Նախ՝ տեսնում ենք, թե ինչպիսի արագությամբ են գները բարձրանում։

Արցախում մեկ ընտանիք ևս Նոր տարին կնշի նոր տանը

Ճարտար, Արցախ: Երազանքների լուսավոր տան մասին պատմություններով են Հրայրն ու Սուսաննան մեծացրել 5 երեխաներին: 4 սենյականոց տան դիմաց ձգվող կարմիր ժապավենը կտրում են ու էլի չեն հավատում` երազանքն իրականություն է: Արցախի Ճարտար քաղաքում ապրող Պողոսյանների բազմազավակ ընտանիքը բնակարանամուտը նշում է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի բարերար Գարբիս Նորյանի շնորհիվ: Հենց նրա նվիրատվությամբ է կառուցվել ու կահավորվել Հրայրի

«Դու իրավունք չունես չգրելու». Սամվել Մուրադյան (Տեսանյութ)

«Սա նույնպես պատերազմ է, և այս պատերազմում բանաստեղծը պետք է հաղթող լինի». բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ դասախոս Սամվել Մուրադյանի հորդորն է երիտասարդ գրող Տարոն Գլակին, որի հեղինակած «Գետի ափին» բանաստեղծությունների ժողովածուն, գրականագետի բնորոշմամբ, աչքի է ընկնում  անկեղծ շարադրանքով և մտահոգություններով: Գիրքը Տարոն Գլակի երկրորդ աշխատությունն է և լույս է տեսել Մշակույթի նախարարության աջակցությամբ: Պարզ,

Վարչապետի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացմանն ուղղված հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են նաև քաղաքի ու մարզի ղեկավարությունը: Քննարկվել են Գյումրիի պատմական կենտրոնի վերականգնման նպատակով ստեղծված «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի օրինակով Վանաձորի հետ կապված նմանատիպ ֆոնդի հիմնման հնարավորություններն ու հեռանկարները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ստեղծված աշխատանքային խմբին առաջիկայում ներկայացնել համապատասխան

Պաղեստինը հրաժարվում է հանդիպել ԱՄՆ փոխնախագահին. ՖԱԹՀ

Պաղեստինի ղեկավարությունը հրաժարվում է հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ՝ այդպիսով իր բողոքը հայտնելով ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ: Այս մասին հայտնել է ՖԱԹՀ-ի ներկայացուցիչ Ջեբրիլ Ռաջուբը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Դեկտեմբերին Փենսը պատրաստվում է այցելել Իսրայել, ավանդույթի համաձայն՝ հանդիպում է նախատեսվում նաև պաղեստինյան տարածքներում: «Մենք չենք ընդունի ԱՄՆ փոխնախագահին պաղեստինյան տարածքում՝

Սամվել Ֆարմանյան. «Չգիտեմ, եթե խոսքը Ազգային ժողովի նախագահի մասին է, որ գոտին հանի, դրանից ի՞նչ է լինելու». «Ժողովուրդ»

Դրանո՞վ է չափվում պետության արժանապատվությունը։ Ես տարբեր օդանավակայաններում տեսել եմ հայտնի քաղաքական գործիչների, նույնն ընթացակարգով անցել են։

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Կոմիտասի պողոտայով Դավիթ Անհաղթի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված խաչմերուկում կարգելվի հետադարձը և ձախ շրջադարձը դեպի Շահսուվարյան փողոց:   ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«20 տարի ապրանք ներկրողներից 8,5 միլիարդ դոլարի տոկոսներ են տարել» (Տեսանյութ)

2019 թվականից ներկրողներից սահմանի վրա ԱԱՀ չի գանձվի. դա կարվի 50 օր հետո

Ոստիկանության աշխատակցի Mercedes-ն առևանգել են, որից հետո առևանգողները վթարի են ենթարկվել. shamshyan.com

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Անհայտ անձը Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցից առևանգել է Արթուր Հովհաննիսյանին պատկանող Mercedes մակնիշի 34 ТV 128 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առևանգելուց հետո Շահումյան փողոցի գետափնյա հատվածում նա բախվել է Կապանի բնակիչ՝ 23-ամյա Մխիթար Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 57 MZ 777 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի

Ո՞ր իրավունքն է ավելի հաճախ խախտվում Հայաստանում (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության անդամները հարցում են անցկացրել Երևանի կենտրոնում՝ պարզելու համար, թե քաղաքացիների կարծիքով ո՞ր իրավունքն է ամենից հաճախ խախտվում Հայաստանում, ո՞ր իրավունքն է առավել պաշտպանված, և ի՞նչ են պատրաստ անել քաղաքացիները երկրում մարդու իրավունքների պաշտպանվածությանը նպաստելու համար: Ուրախ կլինենք, եթե տարածեք տեսանյութը այսօր կամ դեկտեմբերի 10-ին: Այդ օրը

ԳԵՎՈՐԳ

Գիրք տասնութերորդ
Գլուխ հարյուր տասնչորսերորդ

Հայ արքեպիսկոպոսը՝ Թուրքիայի օդանավակայանի մասին (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն». «Նրանք, ովքեր այրում են սրբավայրերը, մարդ արարած էլ կայրեն»՝ այս բառերով ռաբբի Արթուր Շնեյդերը բացեց սրբավայրերի առգրավմանը նվիրված քննարկումը: Վաշինգտոնում անցած կրոնական ազատության միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Արդարադատության եւ մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի գործադիր տնօրեն Քեյթ Նահապետյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության տարիներին Թուրքիայում առգրավված հայերի, հույների եւ ասորիների սեփականության պատմությունը: Նահապետյանի խոսքով, Հայոց ցեղասպանությունը

Սևանի թերակղզուց մինչև թունել բուք է, տեսանելիությունը՝ 10մ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև թունել բուք է, տեսանելիությունը՝ 10մ: Ապարանի, Սպիտակի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արարատի, Աբովյանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Արթիկ – Ալագյազ, Գորիս – Սիսիան ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաներին

ԱՍԵԿՈՍԵ

Եթե Ադրբեջանը նորից ագրեսիայի գնա, այդ դեպքում չի բացառվում, որ մենք մեր որոշակի պատմական տարածքներ էլի պետք է ազատագրենք: ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ

Ամեն ինչ իր ասելու ձեւն ունի

Դարձյալ ուզում եմ անդրադառնալ իմ սիրած եւ, ինձ թվում է, կարեւոր թեմայի՝ կարեւոր է ոչ միայն այն, թե ի՛նչ է ասվում, նույնքան կամ գուցե ավելի կարեւոր է «ինչպես»-ը: Երեկ դարձյալ նման դեպքի ականատեսը դարձանք: Գյումրիում վարչապետ Կարեն Կարապետյանին լրագրողը հարցնում է՝ ե՞րբ են աղետի գոտում աշխատատեղեր բացվելու: Իրականում, իմ տպավորությամբ, դա հարց չէ՝ քննադատություն է,

Ալբերտ Ազարյանը համաձայն չէ ՄՕԿ-ի գործկոմի որոշման հետ

Օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը անթույլատրելի է համարում ՌԴ օլիմպիական հավաքականին ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցել չթույլատրելու ՄՕԿ-ի գործկոմի որոշումը եւ համարում է, որ Ռուսաստանի մարզիկները պետք է հանդես գան իրենց երկրի դրոշի ներքո: «Իմ կարծիքով դա անհավանական վճիռ է: Թող մասնակցեն նախապես մանրակրկիտ դոպինգ ստուգում անցնելով: Ամոթալի չէ՞ Ռուսաստանի թիմին թույլատրել մասնակցել օլիմպիական խաղերին՝ նրան

«Հայկազ Բաղմանյանի մասին վերջին անգամ ոչ դրական կարծիք լսել եմ 1993-94 թվականներին»

«Ոչ մի տեղ նշված չէ՝ կոնկրետ ինչ թերացումների համար է հեռացվել». Ռազմական փորձագետ

ԼՂ հակամարտության լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք. Թիլերսոն

ԱՄՆ-ը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ լուծում գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «Մենք աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծումներ գտնելուն: Մենք գոհ ենք հոկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահերի հանդիպման արդյունքում նրանց ստանձնած հանձնառություններից՝ կապված մասնավորապես, բանակցային գործընթացն ակտիվացնելու,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031