Օրվա լրահոսը

Իսկ ամենացավալին այն է, երբ այլ երկրների պատվիրակներ քեզ հարցնում են, ինչո՞ւ ձեր պատվիրակությունը չի միացել նախաձեռնությանը. Լիլիթ Գալստյան

Հիմա հասկանո՞ւմ եք, թե Արցախի էջը փակված համարող իշխանությունն ինչո՞ւ հարձակվեց եկեղեցու վրա, այն բանից հետո Վեհափառ Հայրապետի առաջարկով Շվեյցարիայում Արցախի հոգևոր մշակութային ժառանգության վերաբերյալ խորհրդաժողով կազմակերպվեց։

Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության եւ Վերահսկող հանձաժողովի թեկնածուների ցանկը։

Որոշվել է միավորել Կուսակցության Վաղարշապատի եւ Խոյի Տարածքային կազմակերպությունները։

Ալիևի հոխորտանքներին Դեբեդի տղամարդիկ լուրջ չեն վերաբերվում, բայց զարմանում են՝ ինչպես են Հայաստանում թշնամու հետ բարեկամություն քարոզում

Marz news. Տարածաշրջանային հարցերից մինչև անվտանգային, գյուղի առօրյային ու կենցաղին վերաբերող խնդիրներ են քննարկում ամեն օր Դեբեդի կենտրոնական հատվածում հավաքված տղամարդիկ։ Նուրբ հումոր ունեն դեբեդցիները։ Անծանոթ մարդկանց կամ հյուրերի հանդիպելիս՝ հումորով են սկսում խոսքուզրույցը։ Երբ մտերմանում են, բացում են սրտները։ Քիչ չեն գյուղի խնդիրները․ մշակովի հողատարածքներ չկան, գյուղտեխնիկա չունեն, օր օրի կյանքն ավելի է թանկանում,

Փաշինյանն ընդօրինակում է Թալեաթին և Ստալինին հայ հոգևորականներին հալածելու հարցում

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Ամեն անցնող օրվա հետ Հայաստանն ավելի է գլորվում դեպի բռնապետություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն հայոց կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների հասցեին օգտագործված գռեհիկ, նույնիսկ պոռնոգրաֆիկ բառապաշարը բացարձակապես անհարիր է կառավարության ղեկավարին: Ֆեյսբուքը վերջերս ջնջել է նրա գրառումներից մեկը վիրավորական լեզվի պատճառով, ըստ «Ազատություն» ռադիոկայանի: Վարչապետը բանտարկել է տասնյակ քաղաքական հակառակորդների, ինչպես

Եկեղեցին հայ մարդուն հայ է պահել, մեր գիրը, շարականները եւ ճարտարապետությունը ստեղծվել են հոգևորականների ձեռքով. Լեւոն Չուգասզյան

Մեր հոգեւորական մտավորականության մեջ շատ լուսավոր դեմքեր են եղել, ինչպես Ներսես Շնորհալին կամ Կոստանդին Ա. Բարձրաբերդցի կաթողիկոսը

Եկեղեցին չի կարող լռել, երբ վտանգվում է ազգային միասնությունը, ոտնահարվում են հոգևոր ու բարոյական արժեքները, հարված է հասցվում պատմական հիշողությանը. Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքը «ԵԿԵՂԵՑԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ» համաժողովի բացման առիթով (Երևան, 1 հուլիսի, 2025թ.)             Համաժողովի հարգելի մասնակիցներ, Ողջունում ենք ձեզ և ուրախություն հայտնում «ԵԿԵՂԵՑԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ» համաժողովին ձեր մասնակցության համար: Այս հարթակը միայն գիտակրթական քննարկման վայր չէ. այն յուրահատուկ հնարավորություն է՝ միասին անդրադառնալու մեր ժողովրդի պատմության առանցքային հարցերից մեկին՝ Եկեղեցու

«Ես ուզում եմ շուտ տեսնել էն օրը, երբ Նիկոլ Փաշինյան անունով արարածը այլևս չի լինի Հայաստանի ղեկավար։ Շատ շատ կարևոր ա, որ շուտ գա էդ օրը». Մարինե Պետրոսյան

Բանաստեղծ Մարինե Պետրոսյանը գրում է. «Անցած շաբաթ ֆեյսբուքն ինձ լուր տվեց թե Ամերիկյան համալսարանում միջազգային գիտաժողով կա՝ «Ազգային ինքնությունը ճգնաժամի ժամանակներում»։ Աշնանը համանման մի հավաքի արդեն մասնակցել էի, գիտեի որ հետաքրքիր ա լինելու։ AUA-ի գիտաժողովներին, թե որպես զեկուցող և թե որպես ունկնդիր, մի կողմից գալիս են հայեր՝ աշխարհի չորս կողմերից, մյուս կողմից էլ՝ ոչ հայեր,

Կարեն Խաչանովը հաղթել է ամերիկացուն, Էլինա Ավանեսյանը խաղում է ղազախի հետ

Լոնդոնում մեկնարկել է թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից երրորդը՝ Ուիմբլդոնյան մրցաշարը: Անցած տարվանից Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Էլինա Ավանեսյանը այս պահին կանանց մենախաղերում   խաղում է Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինայի հետ եւ առաջին սեթից հետո զիջում է 2:6 հաշվով: Իսկ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Կարեն Խաչանովը առաջին շրջանում 7:5, 6:4, 6:4 հաշվով առավելության է հասել

«Միքայել Սրբազանի նկատմամբ տեղի է ունենում ոչ թե իրավական գործընթաց, այլ բացահայտ հաշվեհարդար». Պաշտպանների թիմ

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ 1-ԻՆ Ըստ գլխավոր դատախազության հայտարարության՝ Միքայել Սրբազանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած մտքերը։ Ըստ դատախազության, սա

Գործընկերության օրակարգը սահմանում է համագործակցության կոնկրետ գործողություններ՝ ընդգրկելով մի շարք ոլորտներ և արտացոլելով ընդհանուր շահերի լայն շրջանակ

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին մամուլի հաղորդագրություն 2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչը

Բաքվում ՌԴ քաղաքացիները դատարան են բերվել բռնության հետքերով

Ռուսաստանի 8 քաղաքացիներից երկուսը 4 ամսով կալանավորվել են։

Սամվել Տերտերյանը երիտասարդական ԵԱ-ում բրոնզ է նվաճել, իսկ նրա եղբայր` Գասպարը գոտեմարտելու է ոսկու համար

Իտալիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայաստանցի 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը կիսաեզրափակչում 5:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ եւ չեմպիոնության համար գոտեմարտելու է Վրաստանը ներկայացնող Ալեքսանդրե Ռուսիտաշվիլու հետ: Գասպարի եղբայրը՝ Սամվել Տերտերյանը, 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում արդեն առավել քան համոզիչ հաղթանակ է տոնել մոլդովացի Կոնստանտին Տասկայի նկատմամբ:

Պատմաբան լինելը միայն հոդված գրելով չէ. Միքայել Բադալյանը՝ եկեղեցուն սատար կանգնելու մասին

Մայր Աթոռի շնորհիվ գրքեր տպագրած, հոնորարներ ստացած 100֊ավոր գիտնականներից քանի՞սն են կանգնած Եկեղեցու կողքին: «Եկեղեցին պետականության ակունքներում» խորագրով համաժողովի ժամանակ հնագետ,ուրարտագետ Միքայել Բադալյանն ի թիվս այլի, հարց բարձրացրեց՝ Եկեղեցին ունի «Էջմիածին» ամսագիր,որտեղ շատերը 100-ավոր հոդվածներ են տպագրել, այսօր Մայր Աթոռի շնորհիվ գրքեր տպագրած, հոնորարներ ստացած 100֊ավոր գիտնականներից քանի՞սն են կանգնած Եկեղեցու կողքին: Գիտնականը կարեւորեց մտավորականի

Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է արել Ադրբեջանը Հայաստանով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին. Օլեսյա Վարդանյան

«Ազատություն».  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին, հաղորդում է Carnegie (Քարնեգի) հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների։ Ըստ այդ աղբյուրների՝ ամերիկյան առաջարկը նման է տարիներ առաջ Եվրամիության կողմից շրջանառված տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև

Դավիթ Հարությունյան. «Եթե հետևելու լինենք դատախազության տրամաբանությանը, ապա 1998-2001թթ. պետական ծառայողները աշխատավարձով չէին կարող անգամ գոյատևել, ուստի պետք է սովամահ լինեին»

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը, որի ընթացքում քննարկվեց արագացված դատաքննություն կիրառելու միջնորդությունը, ինչն այս պահին դատարանը մերժեց: Այնուհետեւ կողմերն սկսեցին պարզել հայցի առարկայի հիմքը: Նիստն ընդհանուր առմամբ անցավ ինչ-որ տեղ նյարդային, ինչ-որ տեղ հումորային մթնոլորտում: Դավիթ Հարությունյանը եւ

«Ըստ Ալենի՝ շուտով կհանդիպենք, Սրբազան հայրեր». Արթուր Սարգսյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը գրում է. «Ըստ Ալենի՝ շուտով կհանդիպենք, Սրբազան հայրեր»: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազը միջնորդագիր է ուղարկելու խորհրդարան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար, լրագրողներին հայտնել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԵՄ-Հայաստան. Սարդոստայն՝ վարագույրի հետևում

Եվրոպական Միության (ԵՄ) արտաքին քաղաքականության պատասխանատու, բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի այցը, իհարկե, հատկանշական էր և՛ իր ձևով, և՛ բովանդակությամբ: Տիկին Կալլասը Երևան ժամանեց ոչ թե տարածաշրջանային, այլ երկկողմ այցով, քանզի մինչ այդ արդեն եղել էր նաև Բաքվում՝ աչք փակելով ալիևյան ռեժիմի հակաժողովրդավարական, կոռուպցիոն, մարդատյաց էության վրա և վերահաստատելով Ադրբեջանի՝ «վստահելի և կարևոր գործընկեր» լինելու փաստը

Հայաստանը՝ բիզնես ցանցերի կենտրոնում․ մեկնարկեց Mantashyants Global Business Forum 2025-ը

Երևանում հունիսի 30-ին տրվեց բիզնես ոլորտի այս տարվա ամենասպասված և լայնամասշտաբ իրադարձություններից մեկին՝ Mantashyants Global Business Forum 2025-ի մեկնարկը։ Միջոցառումը հյուրընկալեց շուրջ 400 գործարարի՝ ժամանած աշխարհի 20 երկրից և 27 քաղաքից։ Այս ֆորումն արդեն չորրորդ տարին է անցկացվում «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախաձեռնությամբ և տարեցտարի վերածվում է միջազգային համագործակցության խոշոր հարթակի։ Բացման արարողությունը կայացավ Մատենադարանի հյուրընկալ

Միքայել Սրբազանի կալանավորման թեման՝ Գյումրու ավագանու նիստում․ Ի՞նչ կարծիք ունի Սարիկ Մինասյանը

Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը հանդես եկավ  հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու փաստը։ Նա ի նշան բողոքի՝ բոյկոտեց ՔՊ-ականների հրավիրած նիստը ու հեռացավ դահլիճից՝ հորդորելով նախ մարդ լինել, հայ, գյումրեցի և հետո նոր կուսակցական։ Վարդան Ղուկասյանն էլ հորդորախառն առաջարկով դիմեց ՔՊ խմբակցության ղեկավար

Ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարը, իսկ Վորոնեժում` ադրբեջանցի գործարարը

Ադրբեջանական լրատվականները հաղորդում են, որ Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար Յուսիֆ Խալիլովը։ Ըստ տեղեկությունների՝ ծնունդով Ադրբեջանից Յուսիֆ Խալիլովը տարածաշրջանի ամենամեծ՝ «Ալեքսեևսկի» շուկայի համասեփականատերն է։ Նշվում է, որ նա տարածաշրջանում ադրբեջանական սփյուռքի վերահսկողն է։ Իսկ ադրբեջանական Trend գործակալությունը հայտնում է, որ ձերբակալվել է Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավար՝ Շահին Շիխլինսկին։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքները հրապարակել են երկու ձերբակալությունների

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արգիշտիի և Իտալիայի փողոցներում

Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Արգիշտիի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և աջ», «միայն ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Իտալիայի փողոցում կարգելվի մեքենաների կանգառը երթևեկելի մասի աջ կողմում:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

«Կուզենայինք, որ Սարիկն անպայման դեմ քվեարկեր Միքայել Սրբազանի բանտարկմանը, բարձաձայներ, Գյումրիից սկսվեր»․ Կարեն Սիմոնյանի բոյկոտն ու Վարդան Ղուկասյանի հորդորը

Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստի ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը, ընդհատելով նիստի ժամանակ քննարկվող թեման, հանդես եկավ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու փաստը։ «Ի՞նչ եք ուզում քննարկել և ինչո՞ւ եք ընտրել հենց այս օրը, քան դեռ կալանավորված է մեր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը։ Ովքեր են մեղավոր դրանում,

«Երևանի քաղաքապետարանն իր աշխատանքի կենտրոնում տեսնում է երևանցուն». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալագրերով է պարգևատրել «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով երևանյան խնդիրները բարձրաձայնած ամենաակտիվ քաղաքացիներին ու քաղաքապետարանի այն աշխատակիցներին, ովքեր մասնակցել են այդ խնդիրների լուծմանը: ««Ակտիվ քաղաքացի» հարթակը մեզ համար պարզապես տեխնոլոգիական գործիք չէ։ Դրա միջոցով մենք համատեղ փոխում ենք քաղաքային կառավարման ձևը՝ դարձնելով այն առավել հասանելի, բաց և քաղաքացիների կարիքներին արձագանքող։ Երևանը կառուցում

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ. Կրեմլ

Տևական ընդմիջումից հետո հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի և ՌԴ նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և պայմանավորվել շարունակել շփումները՝ դիրքորոշումների հնարավոր համակարգման նպատակով: Երկու նախագահներն էլ հանդես են եկել ճգնաժամը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին։ ՌԴ ղեկավարը հիշեցրել է, որ ուկրաինական հակամարտությունը արևմտյան պետությունների քաղաքականության ուղղակի հետևանքն

«Ո՛չ Լոզանը կա, ո՛չ համալսարանը, էնպիսի անուններ են դնում, որ մարդ փշաքաղվում է»․ Վարդան Ղուկասյանը բարձրաձայնում է ապօրինությունների մասին

Այսօր Գյումրու ավագանին՝ ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ, արտահերթ նիստ էր հրավիրել՝ քվեարկելու Գյումրու քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի ու Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին կայացված 24 որոշումներով՝ համայնքի խախտված իրավունքները դատարանում պաշտպանելու համար բյուջեի հաշվին ներկայացուցիչ լիազորելու հարցը։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նախապես հայտարարեց, որ թվով 24 գործերի մեջ կան այնպիսիները, որոնք անմիջական կապ ունեն իր շահերի հետ, հետևաբար և

Ռուբեն Վարդանյանին և նրա փաստաբանին խոստացել են դատարանի արձանագրությունները կրկին վերանայելու հնարավորություն տալ

Բաքվի դատարանում այսօր Ռուբեն Վարդանյանին և նրա փաստաբան Աբրահամ Բերմանին խոստացել են դատարանի արձանագրությունները կրկին վերանայելու հնարավորություն տալ, ինչպես դա արվել է հունիսի 23-ին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ ԼՂ նախկին պետնախարարի գործով հաջորդ «դատական» նիստը նշանակված է հուլիսի 8-ին։ «Սպուտնիկ»

Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկնե՞րն են

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ տեղեկություն է հայտնել: Նրա տեղեկություններով` Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են: Միեւնույն ժամանակ Լապշինը նաեւ նշել է, որ Սաֆարով եղբայրները 2020թ. փորձել են իր դեմ մահափորձ կազմակերպել: Պատվերը նրանք ստացել են Եկատերինբուրգի քրեական հեղինակություններից մեկի կողմից, որին էլ այդպիսի հրահանգ է

«Ինչպես կարող է Կայենածինը և Հուդայի ժառանգորդը լինել մեզ եղբայր, երբ չի ապաշխարհել և ներում չի խնդրել Սուրբ եկեղեցուց». Տեր Վահրամ քահանա Սարգսյան

Ես որպես ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ամուսնացյալ քահանա ինձ եղբայր չեմ կարող համարել մեկին՝ 📌 ով վաճառեց իմ հայրենիքը, 📌 ով գերության մեջ է թողել մեր եղբայրներին 📌 ով ամեն ինչ անում է ՀԱՅ անունը լուսանցքելու, 📌 ով կասկածի տակ է դնում և մոռացության է մատնում Հայոց մեծ եղեռնը, 📌 ով սրով է գալիս մեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031