Օրվա լրահոսը
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ. Կրեմլ
Տևական ընդմիջումից հետո հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի և ՌԴ նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և պայմանավորվել շարունակել շփումները՝ դիրքորոշումների հնարավոր համակարգման նպատակով: Երկու նախագահներն էլ հանդես են եկել ճգնաժամը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին։ ՌԴ ղեկավարը հիշեցրել է, որ ուկրաինական հակամարտությունը արևմտյան պետությունների քաղաքականության ուղղակի հետևանքն
«Ո՛չ Լոզանը կա, ո՛չ համալսարանը, էնպիսի անուններ են դնում, որ մարդ փշաքաղվում է»․ Վարդան Ղուկասյանը բարձրաձայնում է ապօրինությունների մասին
Այսօր Գյումրու ավագանին՝ ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ, արտահերթ նիստ էր հրավիրել՝ քվեարկելու Գյումրու քաղաքապետեր Վարդան Ղուկասյանի ու Սամվել Բալասանյանի պաշտոնավարման տարիներին կայացված 24 որոշումներով՝ համայնքի խախտված իրավունքները դատարանում պաշտպանելու համար բյուջեի հաշվին ներկայացուցիչ լիազորելու հարցը։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նախապես հայտարարեց, որ թվով 24 գործերի մեջ կան այնպիսիները, որոնք անմիջական կապ ունեն իր շահերի հետ, հետևաբար և
Ռուբեն Վարդանյանին և նրա փաստաբանին խոստացել են դատարանի արձանագրությունները կրկին վերանայելու հնարավորություն տալ
Բաքվի դատարանում այսօր Ռուբեն Վարդանյանին և նրա փաստաբան Աբրահամ Բերմանին խոստացել են դատարանի արձանագրությունները կրկին վերանայելու հնարավորություն տալ, ինչպես դա արվել է հունիսի 23-ին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ ԼՂ նախկին պետնախարարի գործով հաջորդ «դատական» նիստը նշանակված է հուլիսի 8-ին։ «Սպուտնիկ»
Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկնե՞րն են
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ տեղեկություն է հայտնել: Նրա տեղեկություններով` Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են: Միեւնույն ժամանակ Լապշինը նաեւ նշել է, որ Սաֆարով եղբայրները 2020թ. փորձել են իր դեմ մահափորձ կազմակերպել: Պատվերը նրանք ստացել են Եկատերինբուրգի քրեական հեղինակություններից մեկի կողմից, որին էլ այդպիսի հրահանգ է
«Ինչպես կարող է Կայենածինը և Հուդայի ժառանգորդը լինել մեզ եղբայր, երբ չի ապաշխարհել և ներում չի խնդրել Սուրբ եկեղեցուց». Տեր Վահրամ քահանա Սարգսյան
Ես որպես ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ամուսնացյալ քահանա ինձ եղբայր չեմ կարող համարել մեկին՝ 📌 ով վաճառեց իմ հայրենիքը, 📌 ով գերության մեջ է թողել մեր եղբայրներին 📌 ով ամեն ինչ անում է ՀԱՅ անունը լուսանցքելու, 📌 ով կասկածի տակ է դնում և մոռացության է մատնում Հայոց մեծ եղեռնը, 📌 ով սրով է գալիս մեր
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը ներկայացնող իշխանական պատգամավորները չաջակցեցին Բաքու դիտորդական խումբ ուղարկելու առաջարկությանը. Լիլիթ Գալստյան
Ավելին՝ նրանք ոչ միայն չմիացան իմ առաջարկությանը, այլև պարզվեց, որ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
Ադրբեջանը հրապարակում է ռուսաստանցիների ձերբակալման կադրեր
Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է «Sputnik Ադրբեջանի» տնօրեն Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին
Հաջողությամբ իրականացվել է Հանքավանում գտնվող «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում տարիներ շարունակ բանտարկված գորշ արջի փրկարար գործողությունը
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի մասնագիտական թիմը՝ համագործակցելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Շրջակա միջավայրի նախարարության հետ, օրերս հաջողությամբ իրականացրել է Կոտայքի մարզի Հանքավան համայնքում գտնվող «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում տարիներ շարունակ բանտարկված գորշ արջի փրկարար գործողությունը։ 11-ամյա արու արջը, որը դեռևս շատ փոքր քոթոթ
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գալուզինի հետ հանդիպմանը Ադրբեջանի դեսպանին բողոքի ինչ կետեր են ներկայացվել
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «ՌԳ ԱԳՆ-ի կողմից Ադրբեջանին հանձնված նոտայում այս հատվածը կարծում եմ առանձնակի ուշադրության է արժանի. «2025թ. հուլիսի 1-ին Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարություն հրավիրվել է Ադրբեջանական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռ.Ս. Մուսթաֆաևը։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Մ.Յու. Գալուզինի հետ հանդիպման ընթացքում դեսպանին ներկայացվել է բողոք՝ կապված Բաքվի
Հայոց պետականությունը եւ Հայ Առաքելական Եկեղեցին նույն հարթության վրա են. Աշոտ Մելքոնյան
«Երբ փորձում ես Հայաստանյայց Առաքելական եկեղեցու 1700-ամյա պատմությունն ուսումնասիրել, հասկանում ես, որ այս պատմությունը զուգահեռաբար հայոց պետականության պատմության հետ է ընթանում»,- եկեղեցի-պետություն հարաբերություններին նվիրված քննարկման ժամանակ նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Ընդգծեց, որ դարերի ընթացքում, երբ պետականությունը բացակայել է, պետականությանը փոխարինել է Հայոց եկեղեցին: «Երբ 301թ մեզանում ընդունվեց Քրիստոնեությունը, տարակուսանք է առաջացնում
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Viva ընկերության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Հանդիսավոր արարողության ժամանակ անդրադարձ է կատարվել անցած երկու տասնամյակի հաջողություններին, ներկայացվել են ընկերության ռազմավարական տեսլականն ու ապագա ծրագրերը: Միջոցառման ընթացքում մեծարվել և պարգևատրվել են այն աշխատակիցները, որոնք Viva-ում աշխատել են 20 տարի՝ զգալի ներդրում ունենալով ընկերության կայացման գործում։ Հիշեցնենք, որ «ՄՏՍ-Արմենիա» ընկերությունն իր
«Մենք պատասխանատու ենք ոչ միայն մեր, այլև մեզ շրջապատող, մեզ վստահող մարդկանց համար». Աննա Վարդապետյան
Միջազգային բարձրաստիճան համաժողով՝ նվիրված Դատախազության հիմնադրման 107-ամյակին նվիրված
«Վիվա Արմենիա»-ն ձեռք է բերում հայաստանյան «Ռոստելեկոմ»-ը. «Ազատություն»
«Ազատություն» ռ/կ. Հայաստանում կապի խոշոր օպերատոր «Վիվա Արմենիա» ընկերությունը պատրաստվում է ձեռք բերել երկրում ռուսական «Ռոստելեկոմ» (այն այժմ վերանվանվել է «Օվիո») ապրանքանիշը ներկայացնող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 2-ի նիստում ներառված է գործարքին համաձայնություն տալու որոշման նախագիծը։ Գործարքին իրենց համաձայնությունն են տվել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը։
Բաքուն չպետք է «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը միջազգայնացնի
2011թ. հունիսի 28-30-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել OIC-ի ԱԳ նախարարների 38-րդ համաժողովը, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչ Մամեդյարովի ելույթում առաջին անգամ հնչեց նոր հորինված գաղափար, այն է՝ «գրավյալ» տարածքներում հայերը ոչնչացրել են Ադրբեջանի «Պատմական ու իսլամական մշակույթի ժառանգության հազարավոր հուշարձաններ»։ Իսկ այսօր արդեն այդ միտքն ընդունելի է OIC-ի անդամներից մեծամասնության համար եւ տեղ է գտել հռչակագրում։
Այսօրվանից ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրին կկարողանան դիմել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները
Այսօրվանից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար կարող են դիմում ներկայացնել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները՝ անկախ կազմից, անչափահաս երեխաների քանակից և թիրախային խմբի պատկանելությունից։ Մինչ այս եղած կարգավորումների համաձայն՝ ծրագրի 2-րդ փուլի շահառուների համար (նրանք են՝ 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան
Հուլիս ամսվա եղանակի կանխատեսումը
Հուլիս ամսվա եղանակի կանխատեսումը 2025թ. Օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ գոհ եմ Պետական պահպանության ծառայության աշխատանքից: Չմոռանանք, որ այսօրվա պրոֆեսիոնալիզմը վաղն արդեն կարող է բավարար չլինել. Փաշինյան
«Արդեն երկու տարի Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես Վարչապետի ենթակա մարմին, և, ըստ էության, դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն է»
ՀԿԽԸ-ն դատապարտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանիշների ներքո առաքելություն իրականացնող անձանց հանդեպ բռնությունը
Այսօր, երբ աշխարհը կանգնած է նոր ու անողոք մարտահրավերների առաջ, մենք երբեք չենք դադարում հիշեցնել՝ մարդասիրությունը չի ճանաչում սահմաններ, ազգային, սեռային, քաղաքական դիրքորոշումներ և կրոն
Ադրբեջանում հայերի հարկադրված անհետացումների վերաբերյալ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբին
Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբի 2019թ․ զեկույցում նշվում է, որ 1980-2019 թթ․ Ադրբեջանում արձանագրվել է բռնի անհետացման միայն մեկ դեպք, 2022թ զեկույցում՝ 1980-2022թթ․ համար, 19 նման դեպք, իսկ 2024թ․ զեկույցում նշվում է, որ 1980-2024 թթ․ Ադրբեջանում գրանցված բռնի անհետացումների ընդհանուր թիվը հասել է 34-ի։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ընտրվել է Եվրոպական Միության LIVEMX ծրագրի դրամաշնորհային շահառու
Նախագիծը կիրականացվի 6 ամիսների ընթացքում՝ 2025-ի հուլիսից 2026-ի հունվար: Ծրագրի առանցքում է «Առնո Բաբաջանյան» համերգասրահը, որը կծառայի որպես ինքնատիպ «արվեստանոց»՝ մասնագիտական վերապատրաստումների և մասնագիտական նորարարությունների համար։
ԵԽ խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն 6-րդ այցի նախնական զեկույցում արձանագրել է, որ իրավիճակը բարելավվել է՝ 2019 թ. այցերի արդյունքների համեմատ. Արմեն Մկրտչյան
Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ Արմեն Մկրտչյանը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման
Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե–դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից: Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե–դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։ Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել, որոնցից 18-ը ոսկե, 11-ը՝ արծաթե, 15-ը՝ բրոնզե: Հայաստանի
Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ը չի մարսելու. Հրանտ Բագրատյան
Լույս չեք ունենալու, ժողովուրդ ջան…Ցանկացած դատարանում Սամվել Կարապետյանը հաղթելու է, դատարանն ասելու է ՝ դե տվեք այդ մարդուն 800 մլն դոլար, որը Հայաստանը չունի, որովհետեւ բյուջեում փող չկա, ինչ էլ կա, հազիվ աշխատավարձ է տալիս ԱԱԾ-ին…
Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպմանը Մհեր Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական օրակարգային ուղղությունները՝ ընդգծելով հարաբերությունների ակտիվացումը: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՀՀ կառավարություն
«Թող բերանները փակեն, ռադները քաշեն»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական հեռուստաալիքների՝ ՀՀ-ում հեռարձակումն արգելելու մասին
Ալեն Սիմոնյան․ «Եթե ռուսական պետական ալիքները թույլ են տալիս իրենց խառնվել ՀՀ ներքին գործերին, միգուցե մենք էլ առնվազն պետք է փակենք իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ»։
Իշխան Սաղաթելանը Յանեկ Պոլեյի ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից թշնամական քաղաքականության դրսևորումներին
Հանդիպում Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեկ Պոլեյի հետ Հունիսի 30-ին Բրյուսելում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը հանդիպել են Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեկ Պոլեյի հետ։ Քննարկված հարցերի շրջանակն ընդգրկել է Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերներին, Հայաստանի իշխանությունների
Ալիև. Իրանի և Իսրայելի միջև լարվածության ֆոնին որոշ շրջանակներ փորձում են վնաս հասցնել Ադրբեջան–Իրան հարաբերություններին՝ տարածելով կեղծ լուրեր
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ալիևն հունիսի 27-ին հանդիպել է ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանի հետ և ընդունել հավատարմագրերը։ Այդ մասին նշված է Բաքվի բռնապետի պաշտոնական կայքում։ Հանդիպման ժամանակ Ալիևը ևս մեկ անգամ անդրադարձել է Իսրայելի հետ կապված
«Կուզեմ լավ լուր հայտնել՝ հարկային եկամուտների կիսամյակային արդյունքներն ամփոփել ենք եւ ունենք 14,2 տոկոս աճ»․ ՊԵԿ նախագահ
Էդուարդ Հակոբյանն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը։
Դադարեցնե´լ Սամվել Կարապետյանի նկատմամբ անձնական և տնտեսական հաշվեհարդարը. «ՀայաՔվե»
«ՀայաՔվե». Իշխանությունը բռնազավթած վարչախումբը երկիրը վերածել է քաղաքական հետապնդումների ու խղճի բանտարկյալների պետության։ Հայազգի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքից հետո թրքահպատակ վարչախումբը փորձում է խլել նրա օրինական սեփականությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը»` վտանգելով ՀՀ էներգետիկ համակարգը և ազգային անվտանգությունը։ Տեղի ունեցող ապօրինությունները սպառնալիք են նաև ՀՀ տնտեսության և հատկապես ներդրումային միջավայրի համար, քանի որ ցանկացած
«Խոյ եւ Վաղարշապատ համայնքների ընդդիմադիր շրջանակը աղմկում է, հասկանում են, որ պարոն Մեխակյանի հետ մրցելն իրենց բանը չէ»․ Դավիթ Խուդաթյան
«Իրականում ի՞նչ է կատարվել, Վաղարշապատում ՔՊ-ական համայնքապետի հրաժարականից հետո թեկնածու չունեն, Խոյ համայնքից Արգիշտի Մեխակյանն ընդունելի թեկնածու է։ Ի՞նչ անել, որոշել են երկու համայնքը միավորեն, որ նորից իրենց քաղաքապետն ունենան»։


















































