Օրվա լրահոսը
Արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդները Սուրեն Պապիկյանին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները
Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ՀՀ պաշտպանության նախարարություն
«Վարչապետը կիրթ է, կիրթ դառնալ կամ ձևանալ հնարավոր չէ տվյալ պահին․ մարդու ընտանիքին են կպնում»․ Ռուստամ Բաքոյան
Հարցին՝ Ձեզ չի՞ հուզում ԱԱԾ-ի՝ Վեհարանի վրա գրոհը, ՔՊ-ական պատգամավորն այսպես պատասխանեց․ «Որևէ հարձակում որևէ տեղում՝ այդ թվում եկեղեցու վրա չկա»։
Երբ իշխանությունը փորձում է պետականացնել այն, ինչը կառուցվել է տարիներով՝ առանց դատական կարգի, առանց գնահատման, առանց բանակցության, դա այլ անուն չունի, քան պետական ռեկետ. Միքայել Գրիգորյան
Իսկ երբ այս ամենը տեղի է ունենում բացահայտ ուղիղ եթերում՝ Ազգային ժողովի դահլիճում, հարցը դառնում է արդեն ազգային անվտանգության մաս։
Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ չեղարկելու Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները։ Այս որոշումը պետք է դիտարկել «Միջին միջանցքի» համատեքստում. Արամ Սարգսյան
Համոզված եմ, որ «Խաղաղության համաձայնագրի» ստորագրումը և տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակումը դառնալու են ԱՄՆ իշխանության հաջորդ պահանջը։
Երբ որոշների տառապանքը գիտակցվում է, իսկ մյուսներինը մնում լուսանցքում. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դրա ցայտուն օրինակն է. ԵԱՀԿ 32-րդ ԽՎ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը
Անհիմն մեղադրանքների փոխարեն՝ ես առաջարկում եմ ադրբեջանցի գործընկերներին ցուցաբերել քաղաքական կամք և թույլ տալ միջազգային դիտորդներին վերահսկել Բաքվում իրականացվող կեղծ դատավարությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայկական հետքի և ժառանգության ոչնչացումը:
15 հազար դրամ տուգանք՝ տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում․ նոր նախագծով քաղաքացին կարող է վարչական ձերբակալության ենթարկվել
«Եթե քաղաքացին տեխնիկական կամ չգիտեմ ինչ պատճառներով չկարողանա վճարել, ձեր հսկիչը պետք է ընկնի քաղաքացու հետեւից քաղաքով մեկ, բռնի, որպեսզի խուզարկի, տեսնի՝ էդ մարդու մոտ անձնագիր կա, թե չկա»։
Հայ ժողովուրդը կարիք ունի առավել բարձր ազգային ու հոգևոր ինքնագիտակցություն դրսևորելու՝ ի նպաստ հայրենակից եղբայրների ազատության. Արցախի թեմի առաջնորդ
«Չենք կարող մեր սրտաբուխ աղոթքներում չհիշել նաև անազատության մեջ գտնվող մեր երկու հոգևոր եղբայրներին ու Եկեղեցու նվիրյալ սպասվորներին՝ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ինչպես նաև ազգային մեծ բարերար ու Հայոց Եկեղեցու նվիրյալ զավակ՝ Տիար Սամվել Կարապետյանին՝ մաղթելով, որ ի վերջո հաղթանակի արդարությունն ու ճշմարտությունը և նրանք կարողանան Տիրոջով զորացյալ հաղթահարել այս փորձությունները»
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 1-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Եկեղեցու սպասավորները չեն ծառայում ոչ անձերին, ոչ կուսակցություններին, այլ՝ Աստծուն ու ժողովրդին. Տիրան քահանա Նահապետյան
Հայ Եկեղեցու Նվիրապետության մեջ յուրաքանչյուրն ունեցել և այսօր էլ ունի իր առանձնահատուկ դերը և քաջ գիտակցում է, որ Եկեղեցու աստիճանակարգության մեջ Աստծուն հաճելի են խոնարհությունն ու ծառայասիրությունը։ Ուստի չպետք է հոգևորականներին դիտարկել աշխարհիկ չափանիշներով, նրանց գործողությունները նույնացնել կուսակցական, երբեմն, կամազուրկ գործիչների վարքագծի հետ։
«Ադրբեջանը վա-բանկ է գնում»
Քանի որ Բաքվում այսպես են ցանկանում բարձրացնել խաղադրույքները, ապա ինչո՞ւ չպատասխանել համարժեք կերպով՝ օրինակ, իրականացնելով լայնածավալ գործողություններ էթնիկ հանցավոր խմբավորումների դեմ՝ զանգվածային քաղաքացիությունից զրկմամբ և արտաքսումներով։ Ավելի հարմար պահ այս ֆոնի վրա դժվար կլինի գտնել՝ և հանցավորությունը կնվազի, և հասարակությունը կողջունի։
«Ես կոչ եմ անում բոլորին՝ այդ թվում վարչապետին, հետ քաշվել այս թեմայից»․ Գեղամ Նազարյանը՝ Վեհարանի վրա հարձակման, Կաթողիկոսին Վեհարանից հանելու ցանկության մասին
«Ես վերաբերվում եմ այս ամենին, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս եկեղեցու հետ կապված իր հայտարարություններով ոչ թե որպես վարչապետ, քանի որ որպես վարչապետ դրա իրավունքը չունի, այլ սովորական քաղաքացի, ու այդ հայտարարություններին մենք՝ բոլորս պետք է վերաբերվենք այնպես, ինչպես մի մարդ մի բան կգրեր»․ Գեղամ Նազարյանը՝ Փաշինյանի գրառումների մասին։
2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը 2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող,
Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. բացվեց Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
1-ը հուլիսի, 2025թ., Երևան. Team Telecom Armenia-ն և Team Systems-ը՝ մեկ հարկի տակ․ Homplex Mall-ում պաշտոնապես բացվեց Team Place-ը՝ նոր կոնցեպտով վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Team Place-ում այցելուները կարող են գտնել ամեն ինչ ցանկացած տարածք՝ տներից մինչև գրասենյակներ, հյուրանոցներ ու այլ կառույցներ խելացի լուծումներով կահավորելու համար։ Այստեղ կարելի է փորձարկել ու ձեռք բերել ավտոմատ կառավարվող
«Սա բազմապատիկ ավելի ահասարսուռ ահաբեկչություն էր լինելու, քան հոկտեմբերի 27-ինը»․ Հայկ Կոնջորյան
«Այն, ինչ Բագրատ Գալստանյանը ծրագրում էր անել Հայաստանում եւ Հայաստանի ժողովրդի հետ, Հայաստանի ժողովրդի հետ արել են միայն օտար նվաճողները»։
ՀՀ ոստիկանապետը և Իրանի փոխդեսպանը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի շրջանակում համագործակցության վերաբերյալ հարցեր
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիին։ Փոխդեսպան Թահերին շնորհավորել է Արամ Ղազարյանին՝ ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ հանդիպումն արտահայտում է երկու բարեկամ երկրների փոխգործակցության խորացման հանձնառությունը: Արամ Ղազարյանն իր հերթին ընդգծել է երկու երկրների իրավապահ կառույցների միջև ձևավորված կայուն ու
Յոթ տարի սրա մասին խոսող իշխանություններն այս փոփոխությունը նախատեսում են իրականացնել 2029թ․-ից, մինչ այդ կփորձեն շարունակել ԲՈՒՀ-երի կուսակցականացման ՀՀԿ-ականների բարի ավանդույթները. Մեսրոպ Առաքելյան
ԱԺ-ում քննարկվում է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նոր նախագիծը, որով պետական պաշտոնյաները այլևս չեն լինելու ԲՈՒՀ-երի խորհուրդների կազմերում։
«Սա ՀԷՑ-ի խլման գործընթաց է, որը շատ վատ ազդեցություն է ունենալու ընդհանուր ներդրումային մթնոլորտի վրա»․ ԱԺ-ում քննարկումը թեժ է
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն արձագանքեց․ «Այն արտահայտությունը, որը դուք թույլ տվեցիք՝ ՀԷՑ եւ խլել, ես նախագծին ծանոթացել եմ, երկու բառն էլ անծանոթ են, նախագծում առկա չեն»։
Մոնղոլները չմտան Էջմիածին, Թուրքերը չկարողացան: Մայր աթոռ զենքով, դիմակով, բերետով ներխուժումը սրբապղծություն է։ Դուք դա էլ արեցիք. Աղվան Վարդանյան
Դուք ինքնիշխան չեք, դուք ծառա եք։ Ձեր ծառայության ժամկետը ավարտվելու է։ Սրբազանների խուցը դատարկ չի մնալու։
Ընկերությունը հայտնել է պատրաստակամություն Անաստաս Միկոյան 64/7 հասցեում գտնվող 4000 քմ հողամասը միավորել բնակելի համալիրի ընդհանուր օգտագործման տարածքին. ամիսներ տևած վեճը մոտ է լուծմանը
Այս քայլը միաժամանակ վերականգնում է բնակիչների իրավունքները և վկայում է կառուցապատողի պատրաստակամության մասին՝ համագործակցելու իրավական ճանապարհով։
«Ժողովրդավարությունը» վերածվել է մեկ մարդու «արդարադատության», որտեղ Փաշինյանը միաժամանակ քննիչ է, դատախազ, դատավոր և արդեն նաև կաթողիկոս նշանակող. ԱԺԲ
Հայ ժողովրդի ակնկալիքը բարեկամ Ֆրանսիայի Հանրապետությունից հայ ժողովրդի սրբությունները ոտնահարելուն և Հայաստանը Թուրքիայի ազդեցության գոտի տեղափոխելուն աջակցելը չէ
Արա Ռոստոմյանին կալանավորել են մեկ բանի համար՝ որ փորձում է տեր կանգնել որդու թողած գաղափարական հետագծին
Մարդկային ողբերգությունն ի՞նչ մակարդակի է հասել, որ «գործ շինելուց» նույնիսկ հաշվի չեն առնում կոնկրետ անձի ով լինելը:
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում
Ucom-ը հայտարարում է 5G ցանցի գործարկման մասին ևս երկու քաղաքներում՝ Աբովյանում և Էջմիածնում։ Այժմ, Ucom-ի 5G ամենալայն ցանցը հասանելի է 38 քաղաքներում, 19 բնակավայրում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան-Դիլիջան ճանապարհի երկայնքով, Բագրատաշենի, Բավրայի և Ագարակի սահմանային անցակետերում։ Ucom-ի համար ենթակառուցվածքների արդիականացումը վերջին տարիների առաջնահերթություններից է և այն շարունակում է մնալ առաջնահերթություն։ Այս ծրագրի նպատակն
Մերժում եմ եղբայրության այն առաջարկը, որն ուղեկցվում է մեր սրբությունների ոտնահարումով, խոնարհության բացակայությամբ և քաղցրախոս կեղծավորությամբ. Թադեոս քահանա Թադևոսյան
Տեր Թադեոս քահանա Թադևոսյան «Խոսքերով և լեզվով չսիրենք, այլ գործով և ճշմարտությամբ» (Ա Հովհ. 3:18)։ Երբ որևէ մեկը՝ գիտակցաբար կամ ոչ, անհարգալից է վերաբերվում մեր սրբություններին՝ Եկեղեցուն, Սուրբ Էջմիածնին, մեր հոգևոր ժառանգությանը, ամենքիս պարտքն է նրան հիշեցնել, որ մենք պիտի պահենք մեր սրբությունները, որպեսզի դրանք էլ մեզ պահեն՝ որպես հայ, որպես քրիստոնյա, որպես մարդ։ Իսկ
«Անընդհատ բժշկի թուղթ բերելով՝ ես չեմ կարա անընդհատ դրանք հարգելի համարել»․ Ալեն Սիմոնյանը՝ Սեյրան Օհանյանի մասին
Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում նաեւ ՀԷՑ-ի պետականացման նախագիծն է։
Այս մարտավարութիւնը կրկնում է Անկարայի եւ Բաքուի վաղեմի նպատակները՝ խաթարելու հայկական պահանջատիրութիւնը, ջնջելու մեր պատմական յիշողութիւնը եւ պառակտելու մեր միասնականութիւնը. ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէ
Եկեղեցու հեղինակութիւնը թուլացնելով՝ վարչակարգը նպատակ ունի վերացնել դիմադրութիւնը իր օրակարգին
«Ինեկոբանկը քո կողքին». 1 մլրդ ՀՀ դրամ՝ կրթության աջակցության ծրագրին
Ինեկոբանկը հայտարարում է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի շրջանակում իրականացվող կրթական ծրագրերի ընդլայնման մասին։ «Ինեկոբանկը քո կողքին» նախաձեռնությունը 2023 թվականին ներդրվել և մեկնարկել է կրթության աջակցության ծրագրերով՝ հետագայում առավել բազմազան ուղղություններ ընդգրկելու և երկարաժամկետ դառնալու տեսլականով։ Կրթական ուղղությունն այս տարի ավելի ընդգրկուն է եւ իրականացվելու է «Ինեկո Կամպուս» ծրագրով։ Այն ունի հետեւյալ բաղադրիչները՝ 150 ուսանողի
Հայաստանում կատարվող պրոցեսներն Արեւմուտքը գնահատում է որպես ռուսական ազդեցությունից ազատվելու ջանքեր, եւ նրանք, ովքեր դեմ են Փաշինյանի գործողություններին, ուրեմն պրոռուսական քաղաքականության կողմնակից են. Սուրեն Զոլյան. «Հրապարակ»
Մակրոնն ուզում է բոլոր լարերի վրա խաղալ, միայն թե իրականացնի հակառուսական քաղաքականություն
Սկզբից թշնամանքը նախկին իշխանությունների նկատմամբ էր, ապա Արցախը հռչակվեց որպես հակահեղափոխության օջախ, հետո գտան այն կառույցը, որ կարող է լինել ատելության հաջորդ թիրախը. «Փաստ»
Փաշինյանը, բանուգործը թողած, նոն-ստոպ գրառումներ է կատարում Եկեղեցու մասին ու վարկաբեկիչ նյութեր տարածում։
Ժամացույց, որի արժեքը 5,1 մլն դրամ է, 186 մլն կանխիկ դրամ, 39,5 մլն դրամ արժեքով նոր մեքենա. ինչ է հայտարարագրել ՍԱՏՄ պետը. «Ժողովուրդ»
Պետրոսյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ձեռք բերած ունեցվածքի հայտարարագիր էր ներկայացրել, համաձայն որի՝ պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անչափահաս անդամները եւ խնամակալության տակ գտնվող անձինք միասին հայտարարագրել են 7 գույք. 3 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 ավտոկայանատեղի, 2 հողամաս, 1 անավարտ շինարարություն։
ԱԱԾ սահմանապահը չէր թողնում, որ Արմեն Չարչյանը սահմանը հատի. խնդիրը լուծվեց 4 ժամ անց
Պատճառաբանելով, թե իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում, երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ եւ դեռեւս հունիսի 23-ին ոստիկանությունից մեզ հավաստիացրել էին, որ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է։


















































