Օրվա լրահոսը
26 երկրի մշակույթը` Խնձորեսկում` «Սպարապետի օրը» տոնակատարությանը
Հոկտեմբերի 7-ին Խնձորեսկում`«Սպարապետի օրը» տոնակատարության շրջանակներում, անցկացվեց նաև «Բարեկամություն» ավանդական փառատոնը: Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի (ԵՊԲՀ) և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից 2003-ից անցկացվող փառատոնն այս տարի փոխել է ձևաչափը, որպեսզի արտասահմանցի ուսանողներին հնարավորություն տրվի Երևանից դուրս ևս ծանոթանալ Հայաստանի մշակույթին ու ավանդույթներին: Խնձորեսկում բուհի շուրջ 26 երկրների ուսանողները ներկայացրին իրենց
Բակո Սահակյանն ընդունել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Կալիֆորնիա-Արցախ հարաբերություններին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ ԱՄՆ-ի, մասնավորապես՝ Կալիֆորնիա նահանգի հետ կապերի զարգացմանն ու խորացմանը հատուկ ուշադրություն է դարձվում Արցախում՝ հույս հայտնելով, որ փոխգործակցությունը հետզհետե կընդլայնվի: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Խաչատրյանի փառատոնը կմեկնարկի բացառիկ համերգով
«Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին Ջոն Մալկովիչի մասնակցությամբ։ Դա մեծ ձեռքբերում է։ Կան մարդիկ, ծրագրեր, որոնց հետևում է ամբողջ աշխարհը։ Հոկտեմբերի 11-ի համերգը հենց այդպիսին է լինելու։ Շատ երկար ժամանակ համատեղ աշխատել ենք այս նախագծի վրա։ Պրեմիերան կայացել է Սեուլում երկու տարի առաջ, և շատ հպարտ եմ, որ այն այսօր արդեն ներկայացվում է
Վարչապետը մասնակցել է Վանաձորի օրվան նվիրված տոնական միջոցառումներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Վանաձորի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: «Բարեկամության երթ» միջոցառման շրջանակում վարչապետ Կարապետյանը դիտել է Վանաձորի քույր քաղաքների մշակույթն ու կոլորիտը ներկայացնող գեղարվեստական համարները, այցելել Վանաձորի կերպարվեստի թանգարան, ներկա գտնվել Թումանյանի հրապարակում կազմակերպված տոնական համերգին, զրուցել վանաձորցիների հետ և շնորհավորել նրանց քաղաքի օրվա առթիվ: Այցի շրջանակում վարչապետ Կարապետյանը նաև ներկա է
Ոչնչացնելով պայմանական հակառակորդին. ինչպե՞ս են ՀՀ-ում անցնում ՀԱՊԿ զորավարժությունները (Տեսանյութ))
Մարտական առաջադրանքների թվում է մասնավորապես հակառակորդի՝ օդուժի կառավարման կենտրոնի եւ հետախուզադիվերսիոն խմբերի ոչնչացումը
Իսկ խոսքն այդ ասում է
Եվ երբ փորձում ես փնտրել ժամանակի հոսող ջրերի մեջ կարմիր պուտերով քո բախտի ձուկը, ու երբ տիեզերքի ստվերն ընկնում է հոգուդ, եւ քո ձեռքից թռնում է ջահելության` այլեւս անվերադարձ ձուկը ու հեռանում մոռացության ջրերում, զգում ես, թե ինչպես ես ազատվում երկրային փառքի ձգողականությունից եւ հայտնվում խոսքի Հայրենիքում: Գիտակցելով, որ քո ետեւում, քո ապրած ծիրի մեջ
Իրավապաշտպան. Խնդիրն անկարգություններ հրահրելն է
ՌԴ-ում անցկացվող չհամաձայնեցված ակցիաների ժամանակ ձերբակալվածների իրավունքների խախտման մասին ահազանգեր դեռ չկան
Մեկնարկեց Եվրոպական միության սպորտ ֆեստ 2017-ը (Ֆոտոշարք, տեսանյութ)
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերը (#EUSportsFest): Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերի նպատակն է նպաստել առողջ և ակտիվ կենսակերպին, խթանել տարբեր տարիքի մարդկանց զանազան մրցաշարերում մասնակցությունը, ինչպես նաև նպաստել Հայաստանում սպորտային տուրիզմի զարգացմանը: #EUSportsFest մրցաշարերից երկուսը՝ ընտանեկան գոլֆի փառատոնն ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարը, կմեկնարկեն ու կանցկացվեն հոկտեմբերի 7-ից 22-ը, իսկ
«Ես չեմ տեսնում, որ Արցախի եւ Քուրդիստանի հարցերը նման են իրար»
Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, դոկտոր Ալիա Մահմուդ Սալման Ալ-Զուբեյդի հարցազրույցն «Առավոտին»: – Իրաքում կայացած անկախության հանրաքվեն բավական հետաքրքիր զարգացումներ է առաջացրել, հատկապես հայկական պետությունների` Հայաստանի եւ Արցախի համար: Ուշագրավ է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բավական զուսպ դիրքորոշում արտահայտեց: Մինչդեռ Արցախի Հանրապետությունը ողջունեց Քուրդիստանի անկախությունը: Սա կարո՞ղ է ազդել Իրաք-Հայաստան հարաբերությունների վրա: – Հայ-իրաքյան
Մեկնարկել է ՀՀ ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերի աշնանային փուլը
Հոկտեմբերի 7-ին ամփոփվեց ՀՀ ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով հրաձգության առաջնությունը: Մրցաշարին մասնակցեցին 8 բուհական թիմեր` 24 ուսանող-մարզիկներ: Թիմային պայքարում մրցանակային տեղեր զբաղեցրեցին. աղջիկներ` 1. ԵՊՀ, 2. ՀՊՏՀ, 3. ՀԱԱՀ, տղաներ` 1. Հունանյան Հայկ (ԵՊՀ), 2. Շահինյան Թամաս (ՃՇՀԱՀ), 3. Բերյան Սուրեն (ՀԱՊՀ): Սեպտեմբերի 20-ից մեկնարկած ՀՀ ԿԳՆ-ի և ՀՀ ուսանողական մարզական
Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 375 տոննա աղբ
Մայրաքաղաքը մաքրելու ու քաղաքին պատշաճ տեսք հաղորդելու նպատակով վաղ առավոտյան մեկնարկած նախատոնական համաքաղաքային շաբաթօրյակը սկսվել է սանմաքրման աշխատանքների մասնակիցներին ձեռնոցներով, պարկերով, բահերով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու միջոցառմամբ: Առավել դժվարամատչելի տեղանքները մաքրելու նպատակով օգտագործվել է նաև ծանր տեխնիկա: Մաքրվել են ընդհանուր օգտագործման տարածքները, այգիները, պուրակները, բակերն ու միջբակային տարածությունները, այդ թվում՝ շինարարական աղբով լցված տարածքները:
Հայաստանը չունի մի արտադրանք, որ զբոսաշրջիկն իր վերջին մի քանի եվրոն տա` հետը տանի
«Հայաստանն ունի արտահանման կարեւորագույն խնդիր, այսինքն` խնդիրը ոչ միայն շուկաների փնտրտուքն է, այլեւ մենք չունենք արտադրանք, որը մրցունակ կլինի գնի, որակի տեսանկյունից: Դրա ամենավառ ապացույցը հենց մեր արտահանման ցուցանիշներն են, մասնավորապես` մեկ շնչին ընկնող արտահանման ծավալներով մենք բավականին խայտառակ վիճակում ենք գտնվում»,- այս համոզմանն է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը: Նրա կարծիքով՝ այո՛, Հայաստանի գլխավոր շուկան շարունակում
Մոսկվայում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ մեկ անձ ձերբակալվել է
Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում անցկացվող բողոքի ակցիային մոտ 700 մարդ է մասնակցում`ներառյալ ակցիան լուսաբանող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է «РИА-Новости»-ն`հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության տրամադրած պաշտոնական տեղեկատվությանը: Ինչպես առավոտյան տեղեկացվել էր, այսօր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 65 ամյակի օրը, ընդդիմադիր ակտիվիստները նախատեսում էին բողոքի ակցիաներ կազմակերպել Մոսկվայի կենտրոնում, նաեւ ՌԴ-ի տարբեր շրջաններում`ի
Ամենայն Հայոց Կաթողիկոսը` Երևանում ռուսական եկեղեցու օծման արարողությանը
Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայրաքաղաք Երևանում ներկա գտնվեց ռուսական Սուրբ Խաչի վերացման եկեղեցու օծման արարողությանը: Եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2010 թվականի մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միասնական աղոթքով: Նորակառույց եկեղեցու առջև Նորին Սրբությանը դիմավորեցին Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի
Երկու նախագահներն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսելու բանակցությունները. Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) իրենց և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի՝ տարածաշրջան այցի ավարտին հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Դրանում նշվել է, որ քննարկումների նպատակն է եղել ավարտել նախագահների հանդիպում կազմակերպելու աշխատանքը,
«Հնարավոր է՝ 1,5 անգամ էժան ներկրված կարագը հիմա թանկ են վաճառում»
Ատոմ Մարգարյանը՝ գնաճի մասին Վերջին օրերին գրանցված գնաճն, ըստ տնտեսագետ Ատոմ Մարգարյանի, ունի ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ: Հիշեցնենք, որ վերջին օրերին կարագը թանկացել է մոտ 2000 դրամով, միսը եւս թանկացել է: Օրինակ՝ խոզի միսը՝ մոտ 1000 դրամով, տավարինը՝ 300-ից 400 դրամով, ոչխարինը՝ մոտ 600 դրամով: Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է սպառողական գների ինդեքսը:
«Այս զորավարժությունները կապ չունեն որեւէ երկրի կամ ուժերի հետ». Մովսես Հակոբյան (Տեսանյութ)
«ՀԱՊԿ-ն իր մեջ չի ներառում ներքին խնդիրների լուծում»,-հիշեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը
Երևանի քաղաքապետարանի կոչը` տնտեսվարողներին
Երևանի հիմնադրման 2799 տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ մայրաքաղաքին տոնական տեսք հաղորդելու համար: Մասնավորապես, քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից, ավանդույթի համաձայն, մշակվել է տոնական ձևավորման ուղեցույց, որը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Էրեբունի-Երևան 2799» բաժնում: Այստեղ ներկայացված են շենքերի տոնական ձևավորման դիզայներական լուծումներ, ինչպես նաև հնարավորություն է ընձեռված
«Էյր Արմենիայի» բորտուղեկցորդուհիների գործով
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում էր գտնվում «Էյր Արմենիայի» սնանկության վերաբերյալ գործը: Երկու տարի առաջ նոյեմբերի 2-ին ընկերությունը ճանաչվել է սնանկ, եւ կառավարիչ էր նշանակվել Կարեն Ասատրյանը: Ընկերության աշխատանքների դադարեցման հետեւանքով աշխատանքից ազատվել էին տասնյակ աշխատակիցներ, չէր տրվել նրանց աշխատավարձն ու վերջնական գումարը: Ընկերության 17 բորտուղեկցորդուհիների ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի
88 ձայնով կինոմիության նախագահ դարձավ Հարություն Խաչատրյանը
Հոկտեմբերի 7-ի արտահերթ համագումարում կինոգործիչները նախագահ ընտրեցին: 88 ձայնով միության նախագահ ընտրվեց Հարություն Խաչատրյանը, Գեւորգ Գեւորգյանը ստացավ 17, իսկ 29 ձայն ստացավ Վահե Գեւորգյանցը: Եվ Վահե Գեւորգյանցը եւ Գեւորգ Գեւորգյանը ողջագուրվեցին հաղթողի հետ: Հարություն Խաչատրյանը նշեց, որ ինչ էլ խոսեն, ի վերջո ընտրությունը կատարում են կինոգործիչները: Նա նաեւ խոստացավ, որ մեկ ամիս հետո գումարվող պլենումին
Գյումրեցի ռեժիսորը հաղթեց Իտալիայի հյուպատոսին
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեք օր առաջ հրապարակել է «աշխատանքից ազատման հրամանի եւ հիմքերի տրամադրման պարտավորեցման պահանջի մասին» Իտալիայի հյուպատոսի դեմ բերված հայցով վճիռը Գյումրեցի ռեժիսոր Արման Մազմանյանի հայցը բավարարվեց: Նա որպես հյուպատոսարանի հյուպատոսական ծրագրերի համակարգող աշխատանքի է ընդունվել 2006-ի փետրվարի 1-ից: 2015թ. սեպտեմբերի վերջին նրան բանավոր տեղեկացրել են, որ աշխատանքից ազատված է: «27.11.2015թ.
Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ։ Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Կարեն Կարապետյանն այցելելու է նաև «Արարատ» մարզական ակումբ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը տեղի հայ
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձոր
Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Ջերմուկ քաղաքում հետևել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և Շախմատի եվրոպական միության հետ համագործակցությամբ Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած Եվրոպայի պատանեկան «Գրան Պրի» մրցաշարի 2-րդ փուլի ընթացքին, որն անցկացվում է ս.թ. հոկտեմբերի 4-15-ը «Ջերմուկ աշխարհ» նորակառույց հյուրանոցում: Երեք փուլով ընթացող մրցաշարին
Կինոմիության հնաբնակ. «Գեւորգ Սարգիսիչ, Դուք ավերող եք, ոչ թե կառուցող»
Ռոման Բալայանը «սաստեց» Իռեն Օրդուխանյանին
«Հավաքարարների գործով» հօգուտ Երեւանի կբռնագանձվի 251.197.450 դրամ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամենաբարձր՝ յոթուկես տարվա ազատազրկման դատապարտեց «Կենտրոն Մաքրություն» ընկերության պատասխանատու Արթուր Հովհաննիսյանին: Նրա եղբորը՝ Սամվելին, որը նախկինում զբաղեցրել էր նույն այդ ընկերության տնօրենի պաշտոնը, դատապարտեց հինգ տարվա ազատազրկման, որից երեք տարի նշանակվեց փորձաշրջան: Փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ու գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանը դատապարտվեցին հինգուկես տարվա ազատազրկման, երեք տարվա փորձաշրջանով:
Համաքաղաքային շաբաթօրյակ՝ «Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ
Երևանի հիմնադրման օրվան՝ «Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում հոկտեմբերի 7-ին հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ: Երևանը մաքրելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին միացել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակայության կառույցները, պետական և մասնավոր կազմակերպություններ, Երևանի ավագանու՝ հանրապետական կուսակցության խմբակցությունը: Անգլիական այգու և մանկական զբոսայգու պուրակի տարածքը մաքրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-12-ը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-9-ը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-12-ը հնարավոր է կարճատև
Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարը Վանաձորի օրվան լավ նվեր դարձավ
Այսօր Վանաձորում մեկնարկեց Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային մրցաշարը, որի մեկնարկը համընկավ նրա հայրենի Վանաձոր քաղաքի տոնի հետ եւ հիանալի նվեր Է հանրապետության երրորդ քաղաքի բնակիչների համար: Մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Բուլղարիայի 100-ից ավելի ըմբիշներ: Հայաստանը ներկայացված է շուրջ 55 ըմբիշով: Մրցագորգում
Ընտրվեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավար կազմը
06.10.2017թ.ք.Երևան 2017 թվականի հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 4-րդ համագումարը: Համագումարին մասնակցում էին ՀԱՄԿ-ի կազմում գործող 19 ճյուղային հանրապետական միությունների կողմից ընտրված 110 պատվիրակ: ՀԱՄԿ-ի համագումարին հրավիրված էին ՀՀ կառավարության ներկայացուցիչը, Արհմիությունների համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղարի տեղակալ Նատալյա Պոդշիբյակինան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Լեռնային Ղարաբաղի Արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչը: Համագումարի օրակարգում


















































