Օրվա լրահոսը
Ո՞ւմն է այն հյուրատունը, որի դռան դիմաց նկարվելու համար կառավարության անդամները հերթ էին կանգնել
Նախորդ կիրակի նշվող Գյումրու տոնին, որին մասնակցում էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ մի քանի նախարարների հետ, նկատեցինք, որ «Կումայրի» արգելոցի տարածքում՝ վարչապետի ծրագրով վերանորոգվող Ռուսթավելի փողոցի վրա նոր ներդրում է կատարված։ Կարեն Կարապետյանից բացի, «Կումայրի» արգելոցում ինչ-որ մեկը տուն էր գնել՝ դարձնելով հյուրատուն։ Հյուրատուն մտնել մեզ չհաջողվեց, քանի որ նախագահի անվտանգության աշխատակիցները ներս չէին թողնում,
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են #երբշահումես ակցիայի հաղթողներին
08.10.2017թ. ՎՏԲ–Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարային համակարգը ամփոփեցին #երբշահումես համատեղ ակցիայի արդյունքները և պարգևատրեցին հաղթողներին: Ակցիան անցկացվել է 10.06.2017թ. – 10.09.2017թ. ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Mastercard քարտապանների համար: Համաձայն ակցիայի պայմանների` ակցիայի ավարտին 100 ամենաակտիվ Mastercard քարտապանները, ովքեր ակցիայի ընթացքում կատարել են 300,000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ վճարումներ` ՀՀ և արտերկրի առևտրի
Ըստ հաղորդումների` ոստիկանության պաշտոնատար անձինք խոշտանգում են կատարել և անցել պաշտոնեական լիազորությունները
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ: Այսպես, ՀՀ քաղաքացիներ Օ. Ա.-ն և Հ. Դ.-ն ոստիկանությունում բացատրություններ են տվել այն մասին, որ 2017 թվականի սեպտեմբերի 18-ին` ժամը 00:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում իրենց են մոտեցել ոստիկանության աշխատակիցները և նշված
«Ես շատ բան գիտեմ». Աղվան Վարդանյանը՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու մասին (Տեսանյութ)
Հարցին՝ ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին չե՞ն հարցնում այդ մասին, թե ով է դառնալու վարչապետ՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դրա կարիքը չեն զգում հարցնելու, կգա ժամանակը, Սերժ Սարգսյանն ինքը կխոսի այդ մասին, հարցադրում անելու կարիքը չի լինի:
«Մաքրված թղթադրամները նույն օրը փոխանցել եմ Սամվել Բաբայանին». Կարեն Քոչարյան
«Կոնկրետ թղթադրամների խմբաքանակի չափի վերաբերյալ ես դեռեւս տեղեկություններ չունեի». «Իգլա»-ի գործով ամբաստանյալ
Լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով քրեական գործ է հարուցվել
«Аrmday.am» լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հոկտեմբերի 7-ին Փ. ֆահրադյանը ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 11.00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի բժշկական կենտրոնում իր լրագրողական մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ նույն կենտրոնի տնօրեն Զ. Մ.-ն, կենտրոնում բժշկուհի աշխատող
Վահագն Դավթյանը չէր կարողացել հաղթահարել օղակներով վարժության որակավորման փուլը
Կանադայի Մոնրեալ քաղաքում ավարտվել է հոկտեմբերի 2-ից 8-ն ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Վահագն Դավթյանը: Հայաստանի Հանրապետության մարմնամարզության հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը (14.700 միավոր), Արթուր Դավթյանի արդյունքը բազմամարտում 13-րդն է (83.332 միավոր), իսկ Վահագն Դավթյանը չէր կարողացել հաղթահարել օղակներով վարժության
«ԵՏՄ անդամների հետ արդյունաբերական քաղաքականություն պետք է զարգացնենք»
Հայաստանյան հաստոցաշինական ձեռնարկությունները կարող են վերականգնել տնտեսական կապերը ռուսաստանյան ձեռնարկությունների հետ Օրերս ՀՀ Ազգային ժողովը մերժեց «Ելք» խմբակցության ներկայացրած օրինագիծը, որով դաշինքը պահանջում էր դադարեցնել ՀՀ անդամակցությունը կառույցին եւ այդ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Դաշինքի պատգամավորները թվեր էին վկայակոչել՝ համոզմունք հայտնելով, որ ԵՏՄ-ն Հայաստանի ոչ միայն տնտեսական ակնկալիքները չի բավարարել, այլեւ անվտանգության խնդիրներ է առաջացրել:
Հարցաքննված ոստիկանը պնդում է, թե ցուցարար Վ. Պետրոսյանին անձամբ է փողոցի երթևեկելի հատվածն ազատելու պահանջ ներկայացրել
2017 թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Վարչական դատարանում հարցաքննվեցին ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով որպես վկա ներգրավված ոստիկանները: Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել Վ. Պետրոսյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Իսկ Վ. Պետրոսյանն ու վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը հակընդդեմ հայցով պահանջում են
Արայիկ Հարությունյան. բացի Հայաստանի Հանրապետությունից, ԱՄՆ-ը միակ պետությունն է, որ ամեն տարի ուղիղ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին նահանգային Սենատի և Ասամբլեայի մի խումբ անդամներ: Ա. Հարությունյանը կարևորել է ամերիկյան պատվիրակության այցն Արցախ և նշել, որ հետաքրքիր ժամանակահատվածում են հյուրընկալվել, քանի որ հանրապետությունում այսօր նշվում է «Բերքի տոնը»: Պետնախարարի խոսքով՝ տոնի առթիվ ներկայացված ապրանքներն առաջին
Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրություններին թեկնածու չառաջադրելու մասին
Նա ասաց, որ դաշինքում աշխատանքային խումբ է ձեւավորվել, որը այս բոլոր հարցերով կզբաղվի եւ հույս ունեն, որ առաջիկա հաջորդ փունջ ՏԻՄ ընտրություններին ակտիվորեն կմասնակցեն:
«Ժորան եղբորս միջոցով վերադարձրել է իմ կողմից տրամադրված 20 եվրոյանոց թղթադրամը՝ մաքրված վիճակում». Անդրանիկ Քոչարյան
«Չեմ էլ ենթադրել դրանց հնարավոր հանցավոր ծագման մասին». «Իգլա»-ի գործով ամբաստանյալ
«Դուք եւ ձեր նմանները խայտառակում են ԵՏՄ-ն». Փաշինյանը՝ Գեղամյանին (Տեսանյութ)
Վերլուծելով ՀՀԿ-ականների ելույթները ԵՏՄ-ից դուրս գալու հարցի քննարկման ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանը որոշակի հետեւություններ է արել. «Ի՞նչն է այդ մարդկանց ելույթի վերլուծության արդյունքը, որ ՀՀ-ն ոչ թե անդամակցել է, այլ՝ պատանդառված է ԵՏՄ-ում՝ գազի կտրելու, պատերազմ հրահրելու լծակներով»:
Լրագրողի գործունեությունը խոչընդոտելն անթույլատրելի է․ Պաշտպան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «ArmDay.am» լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության: Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանին դուր չեն եկել իր հարցերը, և Զոյա Մարտիրոսյանը, նրա քույրն ու փեսան՝ Վայոց ձորի մարզի Քարագլուխ համայնքի
Փաշինյանը չի դիմի իրավապահներին. «Ես տուժող չեմ, դա հարձակվողի եւ կարգի հրավիրողի հարաբերություններ էին» (Տեսանյութ)
Փաշինյանի համար վիճելի է այն, որ ՀՀԿ-ականները խոսում են քաղաքական կոռեկտությունից. «Բա Սերժ Սարգսյանը որ Գեղամյանին դատարկ դհոլ էր ասում, այդ ժամանակ քաղաքական կոռեկտությունը մոդա՞ չէր: Կամ որ Սերժ Սարգսյանը իր հաճախորդներին հաճախորդ էր ասում՝ մոդա չէ՞ր: Ի՞նչ ակնարկներ են, այդ ո՞վ է քաղաքական կոռեկտության դասեր տալիս»:
Վրույր Ազիզյանի հայրենականչն ու պատումը
Օրերս լույս տեսած Վրույր Ազիզյանի «Փոթորկահույզ կյանքի հորձանուտում» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Մերիդան» կենտրոնում Բացելով շնորհանդեսը՝ կենտրոնի ղեկավար Գագիկ Գեւորգյանն ասաց, որ ներկայացվում է բավականին հետաքրքիր մի գիրք, որի հեղինակը մասնագիտությամբ բժիշկ է։ «Նա արդեն 28 տարի մեզ հետ չէ, բայց թողել է ինքնատիպ գրական ժառանգություն, իսկ գրքի ընթերցանությունն այսօր էլ այդ մարդ-անհատականությանը մեր կողքին
«Անդրանիկ Քոչարյանն ինձ առաջին անգամ տվել է 20 եվրո եւ խնդրել վերացնել թղթադրամի կարմիր բծերը». «Իգլա»-ի գործով ամբաստանյալ
Հարցաքննվում են փողերի լվացման մեջ մեղադրվող ամբաստանյալները
«Մի ահելի եւ մի ջահելի պատմություն է». Աղվան Վարդանյանը՝ Փաշինյան-Գեղամյան միջադեպի մասին (Տեսանյութ)
Նա ասաց, որ ԱԺ կանոնակարգը հնարավորություն տալիս է՝ հարցին իրավական կողմից անդրադառնալ: Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ իրենց խմբակցության պատգամավորների հետ այսքան տարիների ընթացքում նման դեպք չի եղել:
«Մեղավոր» Ռուբեն Հայրապետյանն ու անհամարժեք առողջապահության նախարարը. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և ընդհանրապես հայկական ֆուտբոլի ներկայի վերաբերյալ գնահատականներ ու քննադատություններ նախորդ շաբաթ հնչեցին ամենուր` համացանցից մինչև սպորտի ու ֆուտբոլի հետ որևէ առնչություն չունեցող լրատվամիջոցներ: Մեղադրանքներ ֆուտբոլիստների հասցեին, Ռուբեն Հայրապետյանի հասցեին. մի խոսքով` յուրաքանչյուրը փորձում է հասկանալ մեր հավաքականի աղմկոտ ձախողումների պատճառը: Անցնող շաբաթ ուշագրավ մտքեր հնչեցրեց նաև «աստղային» կառավարության
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամներին
Հոկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ամերիկյան Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամներին։ Ողջունելով Կալիֆորնիայի խորհրդարանականների այցն Արցախ՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի անկախության սատարմանն ուղղված Կալիֆորնիայի Վեհաժողովի և Սենատի համատեղ բանաձևի ընդունման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը կարևոր ներդրում կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։
ԱՄՆ-ը դադարեցնում է Թուրքիայի, Թուրքիան էլ՝ ԱՄՆ քաղաքացիներին վիզաների տրամադրումը. «Ազատություն» ռադիոկայան
Միացյալ Նահանգների ու Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալ է՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, թե դադարեցնում է Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը: Այս հայտարարությունից ժամեր անց՝ երեկ երեկոյան, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունն էլ հայտարարել է, որ ի պատասխան՝ դադարեցվում է թուրքական վիզաների տրամադրումը ամերիկյան քաղաքացիներին: Անկարայում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշված է՝ վերջին իրադարձությունները հարկադրել են վերագնահատել, թե
Հայաստանյան ոսկեգործները միջազգային «JUNWEX» էքսպոյից 580 միլիոն դրամի արտահանման պատվերներով են վերադարձել
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ոսկեգործական 5 ընկերություններ աշնանային «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսին 1.2 միլիոն դոլարի արտահանման պատվերներ են ստացել։ Հայկական ընկերությունները ցուցահանդեսի օրերին հիմնականում ռուսական մեծածախ գնորդների հետ կնքել են արտահաման 5 պայմանագիր, ևս 16-ը բանակցությունների փուլում են, որոնք էականորեն կավելացնեն «JUNWEX Moscow-2017»-ին կնքված արտահանման պայմանագրերի ընդհանուր ծավալը։ Հայկական թանկարժեք զարդերն ընդունվել են նաև ցուցահանդեսի
«Հայկական կրթությանը զուգահեռ, որը մեզ մոտ լավ է դրված, պետք է իրականացնել նաև օտար լեզուների կրթական ծրագրեր». Արեւիկ Սարիբեկյան
ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանը նկատեց, որ նախարարությունը մեծ տեղ է տալիս օտար լեզուների դասավանդմանը և այն չի դնում ի հակադրություն հայոց լեզվի:
Ստեփան Սարգսյան. «Քանի՞ օլիմպիական չեմպիոն է եկել Հայաստան ու պարտվել»
Վանաձորում ավարտվեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի գավաթի միջազգային մրցաշարը: Անվանի մարզիկը բացառիկ հարցազրույց տվեց Aravot.am-ին: –Պարոն Սարգսյան: Արդեն 22 տարի տարբեր երկրների անվանի ըմբիշները ժամանում են Հայաստան, մասնավորապես, Վանաձոր՝ մասնակցելու ձեր սահմանած գավաթի խաղարկությանը: Այս տարի մրցաշարը համընկավ ձեր հարազատ Վանաձոր քաղաքի օրվա հետ: Դա պատահակա՞ն է ստացվել:
Ադրբեջանական զինուժը Բերքաբերում հուղարկավորության ժամանակ կրակ է բացել
Ջողազի ջրամբարում ձկնորսությունը վտանգավոր է
ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնն առանձնացրել է ռիսկային հարկ վճարողներին
2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Պետական եկամուտների կոմիտեն ՀԴՄ-ներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկել է 2844 ծանուցում, ընդ որում՝ 581 հարկ վճարող ծանուցվել է մեկից ավելի անգամ: ՀԴՄ ծանուցումների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել 329 հարկ վճարող: Օրենսդրությամբ սահմանված հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 522 հարկ վճարողի տվյալներ, որոնցից 221-ի մոտ ներկայում հսկողական միջոցառումներն արդեն իրականացվել են: Իսկ հաշվարկային փաստաթղթերի հիման վրա կատարված մոնիթորինգի արդյունքներով
Դիանա Բեկուզարովա. «Ստեփան Սարգսյանի գավաթի միջազգային մրցաշարն անցնում է կյանքով լի պայքարում»
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, ազատ ոճի ըմբիշ Ստեփան Սարգսյանի գավաթի միջազգային մրցաշարում Ռուսաստանը հաղթեց ութ քաշային կարգերից չորսում՝ մեկ ոսկե մեդալով գերազանցելով Հայաստանին: Ռուսաստանի թիմը հիմնականում ներկայացված էր Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ըմբիշներով: Aravot.am-ը զրուցեց Հյուսիսային Օսեթիայի ըմբշամարտի ակադեմիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դիանա Բեկուզարովայի հետ: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում: Եղել
Զարուհի Փոստանջյանի հարցումը՝ Կարեն Կարապետյանին. «Դո՞ւք եք հանդիսանում այդ դղյակ-ամրոցի սեփականատերը»
ՀՀ վարչապետ պարոն Կարեն Կարապետյանին, Կառավարության տուն 1, Հանրապետության հրապարակ, Երևան, 0010, Հայաստանի Հանրապետություն Տեղեկատվություն ստանալու հարցում Հարգելի պարոն Կարապետյան, Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, որն ի դեպ հանրային տարածք է և հանդիսանում է «Մոնումենտի անտառ»-ի բաղկացուցիչ մաս, ամրոց-դղյակի հսկայածավալ կառուցապատումն իրականցվում
Հրդեհ Բաղրամյան պողոտայում. կա զոհ
Հոկտեմբերի 9-ին, ժամը 06:59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 68 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:50-ին: Այրվել են 47-րդ բնակարանի (2-րդ հարկ) ննջասենյակը (մոտ 20 քմ) և խոհանոցը (6 քմ)՝
Ես պետք է հանդիպեմ ՀՖՖ նախագահի հետ, միայն այդ հանդիպումից հետո ես կկարողանամ որոշում կայացնել. Արթուր Պետրոսյան
Ես 100%-ով համոզված եմ, որ հավաքականում Հենրիխը չի խնայում իր ուժերը։ Հենրիխն օգնում է թիմին և թիմը պետք է օգնի Հենրիխին։


















































