Օրվա լրահոսը
Ավարտվեց Ստեփան Սարգսյանի գավաթի միջազգային մրցաշարը
Վանաձորում ավարտվեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի գավաթի միջազգային մրցաշարը, որին մասնակցեց հինգ երկրի 100-ից ավելի ըմբիշ: Ըստ քաշային կարգերի մրցաշարի հաղթող դարձան: 57 կգ՝ Գարիկ Բարսեղյան (Հայաստան), 61 կգ՝ Ղազար Համբարձումյան (Հայաստան), 65 կգ՝ Ռազամբեկ Ժամալով (Ռուսաստան), 70 կգ՝ Զաուր Սիդակով (Ռուսաստան), 74 կգ՝ Ավթանդիլ Կենտչաձե (Վրաստան), 86
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ
Հոկտեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում, կայացավ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով։ 0-1` Հենրիխ Մխիթարյան, 26 1-1` Բաուրժան Տուրիսբեկ, 62 Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1. Արսեն Բեգլարյան 2. Արտյոմ Միքայելյան (5. Գաել Անդոնյան, 67) 3. Վարազդատ Հարոյան 7. Էդգար Մալաքյան (13. Կամո Հովհաննիսյան,
Վանաձորում առաջին անգամ նշվեց «Բերքի տոնը» (Ֆոտոշարք)
Այսօր Հայքի հրապարակը վերածվել էր գյուղմթերքների տոնավաճառի: Մարզի տարբեր համայնքներ հատկացված տաղավարներում ներկայացրել էին իրենց համայնքի բերքն ու բարիքը: Յուրաքանչյուր համայնք փորձել էր ներկայացնել իր գյուղի յուրահատուկ մթերքը: Նախկինում տոնախմբությունը անց էր կացվում Գյուլագարակ համայնքի հարակից տարածքում, այս տարի տոնը կազմակերպվել էր Վանաձորում: «Այս տարի որոշեցինք Վանաձորի հրապարակում նշենք, հաշվի առնելով ամենակարեւոր հանգամանքը, որ ուզում
Հայտնաբերվել է դի
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19:34-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել՝ 1944 թ ծնված Դ. Բ.-ի դին: ՀՀ ԱԻՆ
ՀՀԿ-ական գյուղապետը, նրա կինը, և բժշկական կենտրոնի տնօրենը փորձել են խլել լրագրող Փայլակ Ֆահրադյանի տեսախցիկը, նրան փակի տակ պահել (տեսանյութ). armday.am
Վայոց Ձորի մարզի Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, նույն մարզի Շատին համայնքի բուժական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանը եւ վերջինիս քույրը խոչընդոտել են Armday.am լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի լրագրողական մասնագիտական օրինական գործունեությունը, փորձել են խլել լրագրողի տեսախցիկն ու նրան փակի տակ պահել։ Միջադեպը տեղի է ունեցել Շատին համայնքում գտնվող բժշկական կենտրոնում։ Լրագրողը նախապես պայմանավորվել է բժշկական կենտրոնի
Եվրոպական միության սպորտ ֆեստ 2017. լեռնային հեծանվավազք (Տեսանյութ)
#EUSportsFest-ի հոկտեմբերի 8-ի մրցաշարը լեռնային հեծանվավազքն էր, որը նախատեսված էր երեխաների և մեծահասակների համար: Այս միջոցառումը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության #EUSportsFest շրջանակներում անցկացվող մրցաշարերից մեկն է: #EUSportsFest մրցաշարերը մեկնարկել են երեկ ՝ հոկտեմբերի 7-ին, և կանցկացվեն մինչև հոկտեմբերի 22-ը: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան դեսպան Ն.Գ. Պյոտր
Անահիտ Բախշյանն ուզում է վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը. «Եթե մեկը կողքիս կանգնի՝ ես կանեմ»
Երբ նոր փաստեր են ի հայտ գալիս, գործը կարող է վերաբացվել: Բախշյանը հիշատակեց Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված բժշկի՝ Էդուարդ Գրիգորյանի խոսքերը՝ որը խոստացել էր պատմել այն ամենը, ինչը «երկար տարիներ համառորեն եւ բավական փնթի ձեւով փորձում են թաքցնել հասարակությունից»:
Վթար Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին. կա մեկ զոհ
Հոկտեմբերի 8-ին, ժամը 12:55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Ըստ նախնական տվյալների՝ կա 1 զոհ և 2 տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
«Ես Նաիրի Հունանյանի աչքերի մեջ նայել եմ եւ հարցրել՝ ինչո՞ւ Յուրային, ո՞ւմ արյունն էր ծծել, ի՞նչ էր արել Յուրան». Բախշյան
Տարիներ առաջ Անահիտ Բախշյանը Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվող Նաիրի Հունանյանին տեսել է բանտախցում, այն էլ՝ բանալու անցքից նայելով: Նրա խոսքով՝ «Եթե հիմա Նաիրի Հունանյանի հետ դեմ-դիմաց նստելու հնարավորություն ստեղծվեր, ես կօգտվեի»:
Հայտնաբերվել է օձ
Հոկտեմբերի 8-ին, ժամը 10:55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու փողոցի թիվ 26/44 տան բակում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարաները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ
«Գորիկ Հակոբյանից ոչ մի օգուտ չկար, մեռնելուց հետո առավել եւս չկա, տարավ իր հետ ամեն ինչ». Բախշյան
Անահիտ Բախշյանն ասաց, որ այս տարիներին Հոկտեմբերի 27-ի հետ կապված կարեւոր ինֆորմացիայի տիրապետող Գագիկ Ջհանգիրյանի հետ չի հանդիպել ու մեղքի զգացում ունի իր մեջ. «Ենթադրենք, գնամ Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպեմ, նա ինձ ի՞նչ պիտի ասի: Ասող էր՝ կասեր ու կաներ»:
Տոնավաճառ Ստեփանակերտում` Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ: Նախագահը շրջել է տաղավարներում, ծանոթացել շրջանների եւ անհատ ձեռներեցների կողմից ներկայացված ապրանքներին, մտքեր փոխանակել ոլորտում առկա խնդիրների եւ անելիքների վերաբերյալ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նախուտեստ «Պալմիրա»` շերտավոր խմորով եւ պեստո թանձրուկով
«Պալմիրա»` խխունջատիպ թխվածքներն այս անունն են կրում եւ սովորաբար լցոնված են լինում քաղցր միջուկով` շաքարավազ, դարչին, ընկույզ… Այսօր առաջարկում եմ պեստո թանձրուկով լցոնված պալմիրաների բաղադրատոմս: Անհրաժեշտ մթերքները Պեստո թանձրուկի համար Բազիլիկ- 1 կապ Մայրու ընկույզ- 50 գրամ Քերած պարմեզան-0,5 բաժակ Ձիթապտղի յուղ-0,5 բաժակ Սխտոր-1 պճեղ Պալմիրայի համար Շերտավոր խմոր- 500 գրամ Չորացրած լոլիկներ- 10-15 հատիկ
Մտնելով համագյուղացու տուն՝ գողացել է 20 հատ հագած շոր եւ ակորդեոն
Նախկինում դատված տղամարդուն սպառնում է 4-8 տարի ազատազրկում
Վիրահայոց թեմի առաջնորդն անսխալական չէ. Վահե Սարգսյան
Վրաստանի հարցերով փորձագետ Վահե Սասրգսյանը հայտարարություն է արել, որը ներկայացնում ենք ստորև. ՎԻՐԱՀԱՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԱՆՍԽԱԼԱԿԱՆ ՉԷ (հայտարարություն մի հայտարարության առիթով) Հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանը, քննարկելով հայերենի ուղղագրության վերաբերյալ Խորհրդային Հայաստանի լուսժողկոմի 1922 թ. դեկրետը, ինչպես նաև բոլշևիկների պատվերով և համապատասխան ճնշումների արդյունքում հայ մեծանուն գիտնական Մ. Աբեղյանի կողմից հայերենի ուղղագրության փոփոխման առթիվ արված
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 9-ին և 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-12-ը և 13-ի գիշերը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 9-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 10-12-ը հնարավոր է
Կաթողիկոսն օրհնել է Լևոն Արոնյանին ու Արիանա Կաոիլիին
Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և նրա տիկնոջը Արիանա Կաոիլիին: Ամենայն Հայոց Հայրապետը, շնորհավորելով տաղանդավոր շախմատիստին, ընդգծեց, որ նրա հերթական հաղթանակը մեծ ուրախություն պարգևեց ամենքին՝ փառք և պատիվ հավելելով հայոց ազգին և հայրենի երկրին։ Նորին Սրբությունը նշեց,
Որոշվեցին Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի առաջին օրվա հաղթողները
Վանաձորի մարզապալատում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի առաջին օրը որոշվեցին չորս՝ 57, 65, 74, 97 կիլոգրամ, քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները: 57 կգ քաշային կարգում առաջին տեղն զբաղեցրեց Հայաստանը ներկայացնող Գարիկ Բարսեղյանը, 65 կգ-ում՝ ռուսաստանցի Ռազամբեկ Ժամալովը, 74 կգ-ում՝ վրացի Ավթանդիլ Կենտչաձեն,
Հրանտ Բագրատյանի թեմատիկ ռիսկերը
Համաձայն լինենք թե դեմ լինենք նախկին վարչապետ ու նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի վերջերս արտահայտած մտքերին ու կարծիքներին, պետք է ընդունենք, որ Հրանտ Բագրատյանը պատգամավոր չընտրվելով՝ բավական ակտիվ մասնացություն ունի Հայաստանի քաղաքական ու հասարակական կյանքում: Իհարկե, շատ լավ կլիներ, որ Բագրատյանը ներկայիս խորհրդարանում էլ ներկայացված լիներ, բայց պետք է ընդունենք, որ Ազգային ժողովի կազմում Բագրատյանի բացակայությունը
Հրդեհներ Երևանում և ՀՀ մարզերում
Հոկտեմբերի 7-8-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ե. Թադևոսյան փողոցի չգործող երկհարկանի շինության նկուղային հարկում այրվել է մոտ 7 խմ հնձած խոտի դեզ, Քաջարան-Հանդ գյուղ ավտոճանապարհին՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ, Մ-4 ավտոճանապարհի Սևան – Երևան հատվածի 56-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1
Վանաձորի օրը Կարեն Կարապետյանը ոտքով շրջեց քաղաքում, ծանոթացավ առաջիկայում կառուցվելիք զբոսաշրջային կենտրոնների տարածքներին (Ֆոտոշարք, տեսանյութ)
Այսօր Վանաձորի օրն է: Հանրապետության 3-րդ քաղաքի տոնն այս տարի նշվեց մեծ շուքով: «Բարեկամության քաղաք» խորագիրը կրող միջոցառումների շարքը սկսվեց վաղ առավոտից: Վանաձորի օրվա տոնակատարությանը մասնակցում էր նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը նախ ոտքով շրջեց քաղաքում, եղավ այն վայրերում, որոնք նախատեսվում են առաջիկայում դարձնել զբոսաշրջային կենտրոններ: «Վանաձորը միայն արդյունաբերական քաղաք չէ: Վանաձորը հայտնի է
Ռուսլան Կորյան. «Թիմը մարտական է տրամադրված»
Հոկտեմբերի 7-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և հարձակվող Ռուսլան Կորյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Սկզբից լրագրողների հարցերին պատասխանեց Ռուսլան Կորյանը. – Ռուսլան, ինչպե՞ս անցավ թռիչքը և ինչպե՞ս է թիմը վերականգնվել նախորդ խաղի պարտությունից հետո: – Շատ լավ: Անձամբ ես ամբողջ ընթացքում քնած էի: Ինչ վերաբերում
Արթուր Պետրոսյան. «Վաղվա խաղում հաստատ փոփոխություններ կլինեն»
Հոկտեմբերի 7-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: – Ի՞նչ վնասվածք է ստացել Դավիթ Մանոյանը և ինչպիսի՞ վիճակում են հավաքականի հետ Ղազախստան ժամանած Մարկոս Պիզելլին և Գագիկ Դաղբաշյանը: – Մանոյանը, իրոք, վնասվածք է ստացել, վաղը կմեկնի Կիպրոս, և պարզ կդառնա վնասվածքի լրջությունը, իսկ
Ռենե Ֆլեմինգն Ավե Մարիա երգեց Հայոց ցեղասպանության եւ Լաս Վեգասի ահաբեկչության զոհերի հիշատակին (Ֆոտոշարք)
Հոկտեմբերի 7-ին «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում կայացավ աշխարհի գեղեցկագույն սոպրանոներից մեկի՝ «Գրեմմիի» քառակի մրցանակակիր Ռենե Ֆլեմինգի մենահամերգը: Նա հանդես եկավ Ազգային օպերային թատրոնում՝ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի հետ` մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Համերգն անցավ բավականին ջերմ մթնոլորտում, Ռենե Ֆլեմինգը սիրեց հայ ունկնդրին, ունկնդիրն էլ «բաց չէր թողնում» երգչուհուն: Համերգի ծրագիրը բազմազան էր՝Օֆենբախից մինչեւ Վերդի,
Շարուրի փողոցի շենքերից մեկի 2-րդ մուտքում օձի ձագ են բռնել
Հոկտեմբերի 7-ին, ժամը 14:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի շենքերից մեկի 2-րդ մուտքում օձի ձագ են բռնել (տարայի մեջ է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները սահնօձ տեսակի օձի ձագին տեղափոխել են անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ
Սերժ Սարգսյանը` Սյունիքի մարզում
Աշխատանքային այցով հոկտեմբերի 7-ին Սյունիք այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է մարզում առաջին անգամ անցկացվող Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին: Հանրապետության Նախագահը միջոցառումների շրջանակներում այցելել է Խնձորեսկ համայնքում գտնվող Մխիթար Սպարապետի գերեզմանին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին, իսկ երեկոյան ներկա է գտնվել օրվա խորհրդի ներքո կազմակերպված գալա համերգին: Խնձորեսկում Սպարապետի օրվան նվիրված բազմաբնույթ
Զոհվել է Ղրղըզստանի փոխվարչապետը. «Ազատություն»
Այսօր ավտովթարի զոհ է դարձել Ղրղըզստանի 38-ամյա փոխվարչապետ Տեմիր Ջումակադիրովը: «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության փոխանցմամբ, փոխվարչապետի մեքենան բախվել է «Կամազ» տեսակի բեռնատարի հետ: Վթարը տեղի է ունեցել Բիշկեկ-Տալաս ավտոճանապարհին: Վթարի հետևանքով զոհվել են նաև փոխվարչապետի վարորդը և օգնականը: Նախնական տվյալներով, մեքենաների բախումը տեղի է ունեցել բեռնատարի՝ հանդիպակած գիծ դուրս գալու հետևանքով: Ջումարկադիրովը վարչապետ Սապաս Իսակովի
Սյունիքի մարզում բախվել են ВАЗ 2121-ն ու ВАЗ 2107-ը. 4 վիրավորների մեջ են դպրոցների տնօրեններ. shamshyan.com
Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում Սիսիան քաղաքի Գայի փողոցի բնակիչ՝ 38-ամյա Էդգար Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 20 ZZ 221 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Սպարտակ Հայրապետյանի վարած ВАЗ 2107 մակնիշի
Մայրաքաղաքում բացվել է նկարիչ Սերգեյ Բաղրամյանի նկարների ցուցահանդեսը
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել նկարիչ Սերգեյ Բաղրամյանի նկարների ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսում ներկայացված են Լոս Անջելեսում ապրող և ստեղծագործող արվեստագետի Երևանում ապրած տարիների ստեղծագործությունները: Ներկայացնելով արվեստագետի աշխատանքները` նշվել է, որ Սերգեյ Բաղրամյանը ստեղծագործում է ճապոնական, հավերժի, հոգևոր թեմաներով, ինչպես նաև գրքերի նկարազարդման ոլորտում: Նրա աշխատանքների մեծ մասը գտնվում է Լոս Անջելեսի, Նյու Յորքի,


















































