Օրվա լրահոսը
Մեքսիկայի սահմանի ապագա պատը կանգնած է քաղաքական պատի առջեւ (Տեսանյութ) . «Ամերիկայի Ձայն»
Շատերն են հավատացած, որ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը չի իրականանա գոնե որոշ հատվածներում՝ լեռնային հատվածներում ու անապատներում։ Հանրապետական կոնգրեսականներից Ուիլ Հըրդի խոսքերով, ծովից ծով պատի կառուցումը ամենաանարդյունավետ ու ամենաթանկ ծրագիրը կարող է դառնալ։ Սակայն այլ օրենսդիրներ ասում են, թե սահմանին տիրող իրավիճակը չի կարելի լուրջ չընդունել։ Նրանցից Ջոն Ռեթքլիֆի խոսքերով,
Գյումրիի դոմիկում ապրող 32-րդ ընտանիքը տուն ստացավ
Դոմիկում Հակոբյանների ընտանիքն ապրում է արդեն 21 տարի։ Այսօր Գյումրիի դոմիկում ապրող 32-րդ ընտանիքը տուն ստացավ; Հակոբյանների ընտանիքը դոմիկում ապրում է արդեն 21 տարի։ Ընտանիքի մայրը՝ Արմենուհի Հակոբյանը, ամուսնալուծված է և աշխատում է ՛մանկապարտեզում, որպես դաստիարակի օգնական:: Մեծ տղան՝ Արամը, սովորում է քոլեջի խոհարարական բաժնում, իսկ փոքր տղան՝ Արթուրը, զբաղվել է սպորտով, բռնցքամարտիկ է, ունի
Դադարել են ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանի լիազորությունները
Հոկտեմբերի 6-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը, ստորագրել է արձանագրություն՝ թիվ 6 ընտրատարածքից ընտրված Իվան Խորենի Ավանեսյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին: Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ նախագահ
IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը։ Րաֆֆի Պաղճեանն ավելի քան 35 տարի աշխատել է էներգետիկ ոլորտի համաշխարհային առաջատար Shell ընկերությունում՝ զբաղեցնելով ղեկավար տարբեր պաշտոններ։ Մինչ Shell ընկերությունից հեռանալը, նա զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։ «Վերջին մի քանի տարիները IDeA հիմնադրամի համար եղել են կայացման տարիներ։ Մենք
Առաջիկայում Հայաստան ներկրվող ավանակների գինը կավելանա առնվազն 5 տոկոսով. «Հրապարակ»
Իսկ, օրինակ, կովերի ներմուծման մաքսատուրքը մնում է նույնը՝ 0։
Կենդանի աշխարհն ու մարդկային պաթոլոգիաները
Եթե մարդը սպանում է կենդանիներին կամ թռչուններին՝ պարզապես զվարճանալու, դրանից հաճույք ստանալու համար, ուրեմն, ինձ թվում է, նա հոգեկան խնդիրներ ունի: Օրինակ՝ նրան մանուկ ժամանակ չեն սիրել, կամ դասարանցիները նրան ծաղրել են, եւ նա հասուն տարիքում ինքնահաստատվելու այլ ձեւ չի գտել, քան հենց այնպես կրակելն ու արյուն թափելը: Իսկ որ դա հենց ինքնահաստատվելու ձեւ է,
Վազաշեն և Բարեկամավան սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքները Google Earth ծրագրով տեղայնացվել են քարտեզի վրա
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից Տավուշի մարզի Վազաշեն, Բարեկամավան սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ կազմվել է զեկույց: Դիտարկման արդյունքները տեղայնացվել են ընդհանուր հասանելիություն ունեցող քարտեզի վրա: Google Earth ծրագրի միջոցով իրականացվել են համապատասխան նշագրումներ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի զինուժի թիրախում հայտնված քաղաքացիական բնակավայրերը, սեպտեմբեր ամիսին գնդակոծված տները,
Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Նիկոլայ Զեմցովին
Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, «Անմահ գունդ» համառուսաստանյան հասարակական շարժման համանախագահ Նիկոլայ Զեմցովին: Զրույցի ընթացքում Նիկոլայ Զեմցովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել հասարակական շարժման գործունեության շրջանակներն ու առաջիկա ծրագրերը: Ընդգծելով հայ ժողովրդի մեծ ավանդը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում, ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին կարևորել է ավագ սերնդի
Պայթյուն և հրդեհ՝ Երևանի կենտրոնի շենքերից մեկում. shamshyan.com
Քիչ առաջ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության 71 շենքի բնակարաններից մեկում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հրդեհի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով՝ ավտոսանդուղքով, ովքեր քաղաքացիների օգնությամբ փորձում են մարել 5-րդ հարկում առաջացած հրդեհը: Արդյոք տանը
Ադամ Նավալկան սպասում էր այսպիսի խաղի
Լեհաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկայի տրամադրությունը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանու նկատմամբ տարած 6:1 խոշոր հաշվով հաղթանակից հետո, հասկանալի է, բարձր էր: Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց. «Ես սպասում էի այսպիսի խաղի, մենք կազմակերպված էինք: Մեր գլխավոր նպատակը երեք միավոր նվաճելն էր: Իմ բոլոր ֆուտբոլիստներն արժանի են լավ խոսքերի:: Նրանք կռվեցին»:
Ինչու՞ են հայերը սիրում օտարերկրացիներին. BBC
BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել «Ինչու՞ են հայերը սիրում օտարերկրացիներին» խորագրով: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև. Չէի մտածում, որ գիշերը կանցկացնեմ Դիլիջանում: Մի քանի օր առաջ Վրաստանից մտել էի Հայաստան և հյուսիսով ճանապարհ էի ընկել դեպի մայրաքաղաք Երևան: Քայլերս ինձ տանում էին դեպի հարավ, բայց դանդաղ: Այստեղ լանդշաֆտն ամբողջությամբ դարչնագույն է. չոր էսկարպներ և խորը
«Խիստ կասկածում եմ՝ Ադրբեջանի ղեկավարությունն ուզո՞ւմ է առաջընթաց, թե՝ ոչ». ԱԺ փոխնախագահ
Բանակցությունների գնացող կողմը չի մերժում համանախագահների առաջարկը եւ չի ասում՝ «Երեւանն իմ պատմական տարածքն է»
Արթուր Պետրոսյան. «Սա ուղղակի խայտառակություն էր» (Տեսանյութ)
Լեհաստանից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հետխաղային մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարեց. «Սա ուղղակի խայտառակություն էր»: Մարզիչը չի համարում, թե սխալ կազմ էր ընտրել: «Ավելի լավ կլիներ մարտավարական սխալներով պարտվեինք, քան մանկական սխալներ թույլ տայինք: Սա իմ մարզական կարիերայի ամենացավալի պարտությունն էր: Ավելի լավ է գետինը մտնեի, քան
Շարմազանով. «ՀՀ շահն է պահանջում, որ մենք լինենք ՀԱՊԿ-ում»
ՀՀ-ն չի անդամակցել ՀԱՊԿ-ին որեւէ երկրի դուր գալու համար, այլ որովհետեւ դա ձեռնտու եւ շահեկան է ՀՀ-ի համար
Բացահայտվել է 48-ամյա տղամարդու սպանությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 48-ամյա տղամարդու սպանությունը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ շարժառիթի վերաբերյալ։ 2017թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 20:35-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ՝ ծնված 1969 թ.,
Եվրամիության ներկայացուցիչները՝ ՊՆ-ում
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրամիության ներկայացուցիչներին
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը տաճարի նկատմամբ որևէ հավակնություն չունի. այն համարվում է վրացական
Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
Մոսկվայում սպանվել է հայ գործարար Արսեն Փափազյանը (Տեսանյութ)
Մոսկվայի կենտրոնում սպանվել է գործարար, Վորոնեժում հայկական համայնքի ղեկավար Արսեն Փափազյանը, հաղորդում է life.ru-ն: Նշվում է, որ մարդասպանը Փափազյանի վրա կրակել է 4 անգամ: Վերջինս ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ https://www.youtube.com/watch?v=9SZmcHaHVYY
Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգային խնդիրներ
Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը: Հյուրերի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, ՀՀ պաշտպանության ոլորտի բարեփոխումների ընթացքը և այլն: Կողմերը քննարկել են նաև հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգային խնդիրներ և տարբեր ոլորտներում Կալիֆորնիա նահանգի հետ
Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով խայտառակ պարտություն կրեց (Տեսանյութ)
Աշխարհի առաջնության ընտրական փուլում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Լեհաստանի ընտրանուն եւ պարտվեց 1:6 խոշոր հաշվով: Գոլերի հեղինակ դարձան. Գրոսիցկի՝ 2-րդ րոպե (0:1), Լեւանդովսկի` 18-րդ (0:2) եւ 25-րդ (0:3), Համբարձումյան՝39-րդ (1:3), Բլաշչիկովսկի՝ 58 (1:4), Լեւանդովսկի՝ 64-րդ (1:5), Վոլսկի՝ 89 (1:6): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Դեմ առ դեմ». Մեսրոպ Առաքելյան-Վիլեն Խաչատրյան
Վաղը՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Լրացել է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության մեկ տարին: Ինչ ցուցանիշներ է գրանցել տեխնոկրատների կառավարությունը, արդյոք այս տարի ՀՀ քաղաքացին սկսել է ավելի լավ ապրել, ինչ բարենպաստ պայմաններ են ստեղծվել ներդրումների եւ բիզնեսի համար, արդյոք վարչապետի խոստացած ներդրումներն իրականություն են դառնում,
Միջադեպ՝ լեհ երկրպագուների եւ հայ ոստիկանների միջեւ (Տեսանյութ)
Հայաստան-Լեհաստան հանդիպումում Ռոբերտ Լեւանդովսկու խփած երկրորդ գոլից հետո Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի հյուսիսային տրիբունայում, որտեղ տեղավորվել են հյուրերի երկրպագուները, նրանց եւ ոստիկանների միջեւ միջադեպ է եղել: Այդ տրիբունային մոտակայքում գտնվող հայ ֆուտբոլասերներից տեղեկացանք, որ լեհ երկրպագուները ճայթռուկներ են վառել: Նրանց մոտեցել են հայ ոստիկանները եւ փորձել արգելել: Իրավիճակը սկզբում լարվել է, բայց արագ հանդարտվել:
Առնոլդ Ստեփանյան. «Գումբուրդո գյուղի եկեղեցին կառուցվել է որպես վրացական»
«Գումբուրդո գյուղի միջադեպն այս փուլում կարող էր որոշակի խմբերի կողմից սադրանք լինել», համոզված է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչը
Ռուսաստանում եւ Ադրբեջանում խոսքի ազատության լուրջ խախտումներ են գրանցվում. «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանում, Ադրբեջանում եւ հետխորհրդային մի շարք երկրներում խոսքի ազատության իրավիճակը կտրուկ վատթարացել է, նշել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների մասնակիցները: «Ռուսաստանում ազատ մամուլի վիճակը շարունակաբար վատթարանում է», – կոնգրեսական Ադամ Շիֆն ընդգծում է, որ հենց ազատ մամուլն է անկողմնակալ լուրեր հաղորդում պատերազմի առաջնագծից, հենց լրագրողներն են բացահայտում կոռուպցիայի դեպքեր եւ հաղորդում
Ընդունելություն՝ նվիրված Բրիտանական խորհրդի 15-ամյակին. (Ֆոտոշարք)
Հոկտեմբերի 5-ին Հայկական Բարեգործական ընդհանուր միության պատկերասրահում կայացավ Բրիտանական խորհրդի 15-ամյակին նվիրված ընդունելություն, որին ի թիվս այլոց, մասնակցում էր նաեւ Բրիտանական խորհրդի տարածաշրջանային փոխտնօրեն Շիլա Լյումսդենը: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը նշեց, որ իրենց համար այսօր կարեւոր օր է. «Մեր գրասենյակը 15 տարեկան է, մենք բավական երիտասարդ ենք որպես գրասենյակ, իսկ ընդհանրապես Բրիտանական
Նաիրա Զոհրաբյանը պատվիրակության անդամներին վստահեցրել է, որ խոսքի ազատության ոլորտում Հայաստանն էական առաջընթաց ունի
Հանդիպում ԵՄ Խորհրդի Քաղաքական եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ
«Ո՞նց եք պատկերացնում` անգղներն ի՞նչ կապ ունեն քաղաքականության հետ». անգղների հայտնի լուսանկարի հրապարակման հետքերով
Ինչո՞ւ որոշվեց տարիների վաղեմություն ունեցող լուսանկարը հրապարակել


















































