Օրվա լրահոսը
Կարեն Խաչանովը պարտվել է «US Open»-ի առաջին շրջանում
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը վերջին տարիներին տեղ է զբաղեցնում ATP վարկանիշային ցուցակի վերին հորիզոնականներում, ԱՄՆ-ում մեկնարկած «US Open» հեղինակավոր մրցաշարի մեկնարկային տուրում հանդիպել է Թայվանի ներկայացուցիչ Իեն-Սուն Լյուի հետ եւ պարտվել 6-4, 2-6, 3-6, 3-6 հաշվով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Որոշեցի ու վառեցի». լուսանկարիչ Գագիկ Հարությունյանն իր այրված լուսանկարների մասին. (Տեսանյութ)
Թույլ չեն տվել, որ լուսանկարների միջոցով կապիտալիզմ բերի Խորհրդային միություն
ՍԱՊԾ-ում լսել են հաց արտադրողների մտահոգությունները
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը օգոստոսի 30-ին ընդունել է hաց արտադրող և տեղափոխող շուրջ երկու տասնյակ տնտեսվարողների, որոնք կարծում են, որ հաց-հացաբուլկեղեն տեղափոխող տրանսպորտային միջոցները սահմանված նորմերին համապատասխանեցնելու և սանիտարական անձնագրեր ձեռքբերելու ժամկետները բավարար չեն: Ծառայության պաշտոնյաները լսել են հաց արտադրողների մտահոգությունները, լրացուցիչ պարզաբանումներ տվել թե սահմանված պահանջների ու ընթացակարգերի, և
Անհայտ կորած հակամարտության հետևանքով. ընտանիքները սպասում են պատասխանի. (Տեսանյութ)
Երևան (ԿԽՄԿ) – Անհայտ կորածների միջազգային օրը նշվում է այսօր՝ նպատակ ունենալով իրազեկելու կառավարություններին, համայնքներին, ԶԼՄ-ներին և աշխարհի հանրությանը հակամարտությունների և բռնության այլ իրավիճակների հետևանքով անհայտ կորածների խնդիրների ու նրանց ընտանիքների կարիքների մասին։ Ղարաբաղյան հակամարտության հրադադարից 23 տարի անց անհայտ կորածների հազարավոր ընտանիքներ շարունակում են սպասել իրենց սիրելիների մասին լուրերի։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ ԿԽՄԿ-ն,
Ամուլսարի գործով դատարանը որոշեց՝ հ/կ-ները պատշաճ սուբյեկտ չեն, իրավունք չունեն դատարան դիմել
«Այս որոշմամբ՝ մեր առջեւ փակում են բոլոր դռները». բնապահպան
Հայաստանի ձյուդոիստները պարտվել են աշխարհի առաջնությունում
Բուդապեշտում մեկնարկած աշխարհի առաջնությունում Հայաստանի ձյուդոյիստներն անհաջողության են մատնվել՝ դուրս մնալով պայքարից: Ֆերդինանդ Կարապետյանը մինչեւ 73 կգ քաշային կարգում հաղթանակով մեկնարկելուց հետո 1/32-րդ եզրափակչում պարտվել է իսրայելցի մրցակցին: Նույն քաշային կարգում Արսեն Ղազարյանը տանուլ է տվել հենց առաջին գոտեմարտում, իսկ կանանց 52 կգ քաշային կարգում Սոսե Բալասանյանը 1/32 եզրափակչում պարտվել է ճապոնացուն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրիում պաշտոնակռիվ ու կրճատումներ են սպասվում
Շիրակի մարզի քաղաքներում՝ Գյումրիում ու Արթիկում արդեն իսկ հստակեցված է օպտիմալացվող դպրոցների ցանկը։ Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, թվարկելով դրանք, ասաց, որ Գյումրիում թիվ 3 ավագ դպրոցը լուծարվել է, գույքն անվարձահատույց տրամադրվել է Շիրակի պետական համալսարանին։ Արդյունքում, ըստ պաշտոնյայի, Շիրակի պետական համալսարանին կից գործող ավագ դպրոցներն ու
Ադրբեջանը փորձում է դեմքի լավ արտահայտություն ձևացնել վատ խաղի ժամանակ: Բայց դա էլ իր մոտ չի ստացվում. Էդվարդ Նալբանդյան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունել Հայաստանում Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարար Իգոր Ցրնադակին: Սա Բոսնիա և Հերցեգովինայից առաջին բարձրաստիճան այցն է Հայաստան: Մենք այս տարի նշում ենք Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի միջև
Սերժ Սարգսյանը ժամանեց Ստեփանակերտ
Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
8 հազար դրամի պատճառով սահմանագոտու բնակիչները 3-ական տարով ազատազրկվեցին
Դանակահարություն եւ քարով հարված` գլխին
Թրամփի վարչակարգը լրացուցիչ խոչընդոտներ է ավելացնում գրին քարտերի տրամադրման գործում. CNN
Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գրին քարտ ստանալու համար դիմողները պարտադիր կերպով հարցազրույցի կկանչվեն: Դա կարող է զգալիորեն դանդաղեցնել ԱՄՆ-ում ներգաղթյալների մշտական բնակություն ստանալու հարցը, գրում է CNN-ը: Փաստորեն, այսուհետ գրին քարտի բոլոր դիմորդների համար հարցազրույցը պարտադիր է դառնում, մինչդեռ նախկինում ԱՄՆ քաղաքացիության և միգրացիոն ծառայությունը (USCIS) բոլորին չէ, որ կանչում էր
Ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից անցնում է ուժեղացված ծառայության (Տեսանյութ)
Ճանապարհային ոստիկանությունը՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ: Եգոր Կարապետյանի խոսքը համաքաղաքացիներին՝ ուժեղացված ծառայության մեկամսյակի անցնելու կապակցությամբ Ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից անցնում է ուժեղացված ծառայության։ Այս կապակցությամբ օգոստոսի 30-ին տեղի ունեցավ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող սպայական վաշտի շարային ստուգատես։ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը ստուգեցին անձնակազմի համազգեստը, ծառայության
SAS սուպերմարկետն առաջարկում է գրենական պիտույքների որակյալ և ինքնատիպ տեսականի
Նոր ուսումնական տարվան ընդառաջ SAS սուպերմարկետները համալրվել են գրենական պարագաների մեծ տեսականիով: SAS -ում ներկայացված են շուկայի վերջին նորույթները: Տեխնոլոգիաների սիրահար աշակերտները կհավանեն նոր 3D անիմացիոն տետրերը, որոնց վրայի պատկերները դառնում են իրական, սմարթֆոնների հատուկ հավելվածի միջոցով: Ճկվող կազմեր, որոնք հարմարվում են տարբեր չափի տետրերին, միլիմետրային մկրատներ, ցանկալի չափով ճշգրիտ կտրելու համար: Այս տարի SAS
Գողության փորձ Երևանում (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Լիսինյան փողոցում գտնվող բնակելի տներից մեկից գողության փորձ կատարած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 19-ին՝ժամը 04:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի բնակչի տուն ապօրինի մուտք գործելու նպատակով, մոտեցել է տան բակային
Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարարները պայմանավորվեցին ակտիվացնել քաղաքական երկխոսությունը
Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
Դանիել Դեքերը ցանկություն է հայտնել Արցախում հանդես գալ մենահամերգով և երգել Արցախի հանդեպ իր մեծ սիրո մասին
«Իմ Արցախ» համերգային ծրագիրը նվիրվում է Շուշիի ազատագրման 25 և Արցախի անկախության 26 ամյակներին
Արմեն Ամիրյանին սխալ են հասկացել. (Տեսանյութ)
«Եթե նույնիսկ աղքատ է, իմ լեզուն ինձ բոլորովին չի խանգարում արտահայտել իմ մտքերը`լիովին». Արմեն Ամիրյանը`Հրանտ Բագրատյանին
«Մեզ համար մեծ քաջալերանք է մեր աշխատանքի բարձր գնահատականը». Տեր Անդրանիկ քահանա Մալճյան
Օգոստոսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Վալանսի Դավիթյան մեկօրյա դպրոցի տնօրեն, Վալանսի հայ համայնքի ղեկավար Տեր Անդրանիկ քահանա Մալճյանին և երեցկին Ռուզան Մալճյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում նրանց հայանպաստ գործունեությունը, ակտիվ մասնակցությունը երիտասարդ սերնդի կրթական գործընթացի կազմակերպմանն ու հայեցի դաստիարակությանը,պատշաճ ուշադրությունը լեզվի և ինքնության պահպանության հարցերին: Նախարարը հետաքրքրվեց համայնքի և դպրոցի հաջողություններով,
Տարոն Մարգարյանի պահանջն ու դիտողությունները՝ դպրոցի տնօրեններին
Քաղաքապետը նաեւ ասաց, որ դպրոցների խորհուրդները ձեւական են, նա հորդորեց, որ դպրոցների տնօրենները խիստ լինեն: Նաեւ ասաց, որ այդ խորհուրդները պետք է թափանցիկ գործեն:
Ո՞ւմ դեմ է կռվելու 102-րդ ռազմաբազան (անիմացիոն տեսանյութ)
Ինչպես հայտնի է, 1995 թվականից Հայաստանում տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան, որի կազմի մեջ մտնում է նաև Էրեբունի օդակայանի ավիաբազան: Այդուհանդերձ, Ռուսաստանը զենքեր ու զինամթերք է մատակարարում մեր հարևաններից թե Ադրբեջանին, թե Թուրքիային և թե անգամ Իրանին: Տեսանյութում փորձել ենք հասկանալ, թե ի՞նչ նպատակներ են հետապնդում Հայաստանում տեղակայված ռուսաստանյան զորքերը և ո՞ւմ դեմ կարող են
Տարոն Մարգարյանը խիստ զգուշացրեց դպրոցի տնօրեններին՝ «Օգնիր դպրոցիդ» ծրագրով ծնողներից փող ուզելու համար
Քաղաքապետը հիշեցրեց, թե ումից եւ որ դեպքում պետք է «Օգնիր դպրոցիդ» ծրագրով աջակցություն խնդրել. «Նպատակը պարզ էր եւ նպատակը պետք է տանել մինչեւ վերջ: Եթե դպրոցում չկան ծնողներ կամ աշակերտներ, որոնք հաջողությունների են հասել, ուրեմն պետք չի էդ դպրոցում «Օգնիր դպրոցիդ» ծրագիր իրականացնել: Ուրեմն էդ դպրոցը թող հետեւություններ անի՝ ինչի համար իր աշակերտները հաջողության չեն հասել կամ չեն ուզում օգնել այդ դպրոցին»:
Դպրոցի տնօրենը վստահեցնում է, որ ինքն ու իր ուսուցիչները ՀՀԿ-ական են դարձել՝ նժդեհյան գաղափարախոսությունից դրդված
Չարենցի անվան դպրոցի տնօրենն ասաց՝ «Իսկ դուք գիտեք, որ նժդեհյան գաղափարախոսությունը ազգի զարգացման, ազգի ծաղկման շատ կարեւոր պայման է: Ես հայ եմ, սիրում եմ իմ հայ ազգին, ամեն ինչ պատրաստ եմ անել նրա համար, իսկ թե կոնկրետ որ կուսակցությունն իմ կողքին կկանգնի՝ իրականացնելու իմ բոլոր ցանկությունները, ես բնականաբար այդ կուսակցության շարքերում եմ»:
Կիևում առևանգել են «Առաջին ալիքի» թղթակից Աննա Կուրբատովային
նրան մեղադրում են հակաուկրաինական քարոզչության, հասարակական կարևորություն ունեցող տեղեկատվությունը շահարկելու, ինչպես նաև «իրադարձությունների միտումնավոր շարադրման», ինչպես նաև Ուկրաինայի անկախության օրվա առիթով անցկացված շքերթը «միտումնավոր սյուժեով» մատուցելու մեջ:
Շիրակցի պաշտոնյաները շատ խառն են․վարչապետի այցին ընդառաջ գրում ու ջնջում են
Սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով Գյումրի է ժամանելու ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը։ Սպասվածին հակառակ՝ այս անգամ նրա այցը ոչ թե Գյումրու պատմական կենտրոնը տուրիստական գոտու վերածելու ծրագրի հետ է կապված, այլ պետական ծրագրերի իրականացման։ Կարեն Կարապետյանը գալիս է տեսնելու, թե ինչպես են իրականացրել պետական ծրագրերը, եթե նորմալ իրականացվել են՝ լավ, եթե՝ ոչ, պարտադիր պիտի մատնանշեն
Արտգործնախարար Ցրնադակն ընդգծել է, որ Բոսնիա և Հերցեգովինան կարևորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին: Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին մեր երկրում և նշելով, որ սա Բոսնիա և Հերցեգովինայից բարձրաստիճան առաջին այցն է Հայաստան, այն լավ առիթ է համարել անդրադառնալու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու արդյունավետ համագործակցության ձևավորմանը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նման փոխայցերը հնարավորություն
Արմեն Ամիրյանը՝ կինոգործիչներին. Մեր կինոն զարգացնելու քաղաքական որոշումը կա… , ուրեմն, եկեք միասին իրագործենք
Այս օրենքն ի՞նչ է տալու հայկական կինոյին. սա էր օգոստոսի 29-ի երեկոյան ամենահաճախն ու ամենաբարձրը հնչող հարցը Հայաստանի մշակույթի նախարարության խորհրդակցությունների սենյակում։ Հայաստանի կինոգործիչները հրավիրված էին կինոյի դաշտը կարգավորող օրենքի նախագծի նախնական տարբերակին առայժմ ծանոթանալու ( մեկ շաբաթում նրանք պետք է ներկայացնեն իրենց գրավոր առաջարկությունները, իսկ օրենքը պետք է ընդունվի մինչև տարեվերջ)։ «Օրենքն ինչ է
«Երբ որ ես բաց արեցի ֆեյսբուքյան էջը, նկարիս տակ գրված էր՝ աղբ, ես աղբ չեմ». Չարենցի անվան դպրոցի տնօրեն (Տեսանյութ)
Ըստ դպրոցի տնօրենի, Դանիել Իոաննիսյանը խախտել է բարոյական նորմերը. «Երբ որ ինքը հայտարարությունը տեղադրեց ֆեյսբուքյան ցանցում, հաջորդ օրը ես բացեցի եւ քիչ էր մնում ուղղակի հիասթափություն ապրեի մեր հասարակությունից, այդ արձագանքներից: Ես ցավ զգացի, որ գուցե այդ արձագանքողներից մեկը լիներ իմ դպրոցի աշակերտը: Ուրեմն մեր հասարակությունը դեգրադացվում է»:
«Ադրբեջանը կկորցնի Ադրբեջանը և միայն «ջան»-ը առնելով` կհասցնի փախչել Ադրբեջանից». «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար
Հրամանատարը որոշ մարտական մանրամասներ ներկայացրեց


















































