Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանի որդու նկատմամբ քրգործը կարճվել է

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնում է, «Այսօր քննիչը կարճել է իմ պաշտպանյալ Արա Օսկանյանի վերաբերյալ քրեական գործը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»: Ի դեպ, նույն փաստաբանը երեկ տեղեկացրել էր. «Վերաքննիչ քրեական դատարանը (Տ.Սահակյան, Ա.Ազարյան, Մ.Պապոյան) օրինական ուժի մեջ է թողել իմ երեք պաշտպանյալներին արդարացնելու մասին դատավճիռը: Եթե չեմ սխալվում, մեր դատական համակարգի «ամենազանգվածային» արդարացումն էր՝ բոլոր 3 ամբաստանյալներին՝

«Դուք հրաշալի թատրոն ունեք, հրաշալի կոլեկտիվ, բայց չեք կարողանում ճիշտ մատուցել ձեր աշխատանքի արդյունքը». Արմեն Ամիրյանը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մասին

Ստանիսլավսկու թատրոնը նախորդ տարվա համեմատ ցուցանիշների անկում է գրանցել, Տիկնիկայինը՝ աճ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ֆինանսական ցուցանիշներն անկում են արձանագրել: Կիսամյակային հաշվետվությանը ներկայացած տնօրեն Ֆրեդ Դավթյանն անկումը հիմնավորեց մի քանի պատճառներով, որոնցից մեկը՝ «Այս ընթացքում թատրոնի կոլեկտիվն ունեցավ մարդկային կորուստներ: Մթնոլորտն այն չէր, տոմս չէր վաճառվում»: Այդուհանդերձ,

Օգոստոսի 18-24-ը մայրաքաղաքում ծնվել է 426 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 426 երեխա՝ 232 տղա, 194 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 32619 քաղաքացի:   Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ն դիալիզ ստացող հիվանդներին զգուշացրել է` դիալիզն արդեն վճարովի է (Տեսանյութ)

Առողջապահության նախարարությունը վստահեցնում է` դիալիզը կյանք փրկող ծրագիր է, չի կարող ընդհատվել

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը երաշխիքներ է ուզում (Տեսանյութ)

ՀԱԷԿ-ը վտանգ չի ներկայացնում

Հոգեբանի խորհուրդը՝ առաջին դասարանցիների ծնողներին

Սամվել Խուդոյանը հորդորում է ծնողներին զերծ մնալ ծեծով դաս սովորեցնելու պրակտիկայից

«2-րդ անգամ Եվրոպային «գցելը» մեզ չեն ների, նախագահն էլ է դա հասկանում». Քաղաքագետ

«Փաստաթուղթը բավականին մշակված է: Այն ավելի թույլ եւ փոքր կլինի, բայց «օդանցքի» հնարավորություն կտա Հայաստանին»

Ղազախստանի պատմական որոշումը (Տեսանյութ)

«Միջուկային զենքի տարածման զսպման ուղղությամբ Ղազախստանի նախաձեռնությունները մեծապես նպաստեցին, որ հետսառըպատերազմյան աշխարհը կարողանա լուծումներ գտնել»,- քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Ալիեւը գնալով ոչ ադեկվատ է դառնում, դա է փաստում Էրիվանն «ազատագրելու» միտումը». Արա Պապյան

Խնդիրն այն է, որ հայկական կողմը առավելագույն զիջումների պատրաստակամությունը հայտնել է, իսկ Ալիեւի կողմից դա չկա

Ներսիկ Իսպիրյան. «Քանի-քանի ընտանիքների հետ խոսել եմ, որ ասում են՝ պետք է հետ գնան, գործերը դասավորեն եւ տեղափոխվեն Հայաստան». «Ժողովուրդ»

Այս ամենի մեջ իր մեծ մեղավորությունն ունի ժողովուրդը։ Եթե ինչ դրսում են աշխատում, դրա 60-70 %-ը Հայաստանում աշխատեն, արդյունքի կհասնեն, ոչ թե պատերի տակ սեմչկա չրթելով՝ ասեն՝ փող չկա։ Երբ մարդն իր վրա պատասխանատվություն չի զգում, կառավարությունն ի՞նչ անի։ Ամեն մարդ թող իրենից սկսի, հետո նոր արտագաղթի դեմն առնեն։

Ծուղակով լուսացույցները փոխարինվո՞ւմ են. «Հայկական ժամանակ»

Անցյալ տարի հանդես եկանք «Օդից՝ փող. 300 միլիոն vs նորմալ լուսացույցներ» հրապարակմամբ, որում խոսեցինք Հայաստանում լայն կիրառում ունեցող լուսացույցների, այսպես կոչված «սեկցիաների» մասին։ Մասնավորապես, անդրադարձանք այն խնդրին, որ շատ հաճախ վարորդները, տեսնելով լուսացույցի հիմնական կանաչ լույսը, չնկատելով մարված սեկցիայի առկայությունը, մտնում են խաչմերուկ եւ իրենց կամքից անկախ կատարում են լրջագույն խախտում ու տուգանվում 20-50 հազար

Կառավարությունը հիմա էլ փորձում է լրատվամիջոցներին զրկել եկամտի մյուս աղբյուրից. «Ժողովուրդ»

Ճիշտ է՝ արդարադատության նախարարության հեղինակած օրինագծերի փաթեթի հիմնավորումների մեջ նշված է, թե հայտարարություններն ու ծանուցումները ԶԼՄ-ներում տպագրվելու դեպքում տեղեկատվության հասանելիությունն անարդյունավետ է, եւ azdarar.am կայքում հրապարակվելու դեպքում այդ խնդիրը կլուծվի։

«ԱՄՆ-ի համար ՀՀ-ն պետք է լինի ավելի մեծ եւ հզոր, որ հակակշռի Իրաքյան Քուրդստանին». Քաղաքագետ

Ըստ Արա Պապյանի՝ տարածաշրջանում լուրջ վերաձեւումներ են սպասվում, որոնց համատեքստում ՀՀ-ն կարեւոր դեր է ունենալու

Հայաստանի ուսանող մարզիկներն ունիվերսիադայում նվաճել են վեց մեդալ

Հայաստանի ուսանող մարզիկների հավաքականն ավարտեց մրցելույթները 29-րդ համաշխարհային ունիվերսիադայում: Մասնակցելով յոթ մարզաձեւի՝ Հայաստանի պատվիրակները նվաճեցին երեք՝ ոսկե, մեկ՝ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ: Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճեցին ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Գոռ Մինասյանը (+105 կգ) եւ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը (օղակներ): Արծաթե մրցանակակիր դարձավ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), իսկ թհաեքվոնդոիստ Սերգեյ Վարդազարյանը

«Դե, կլինի հուշանվեր, գլխաշոր, տակաշոր, չգիտեմ ինչաշոր…». Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն. «Հրապարակ»

Օրերս Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի գործունեության վեց ամիսների ցուցանիշներին ծանոթանալուց հետո՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տնօրեն Կարո Վարդանյանին ասել է. «Տեսնում եմ խայտառակ պասիվություն։ Ակնկալում ու պահանջում եմ ակտիվություն։ Ձեր յուրաքանչյուր վայրկյանը պետք է ծառայի թանգարանի առողջացմանը։ Բացեք թանգարանի դռները, հանրահռչակեք անգնահատելի այն գանձերը, որոնք հավաքել եք 1955 թվականից ի վեր։ Դուք

Այսօր Հոռոմում կհուղարկավորեն թշնամու կրակոցից զոհված 26-ամյա լեյտենանտին

Օգոստոսի 23-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած ու նախորդ օրը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացած 26-ամյա պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Արտակ Բիշարյանին այսօր կհուղարկավորեն իր ծննդավայրի՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մշակույթի տնից։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Հոռոմ գյուղի գյուղապետ Աշոտ Պասկևիչյանը։ Գյուղապետի ասելով, Արտակը սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքից է, նոր-նոր սկսել էին մի քիչ շունչ

Որքան էլ ցավոտ հնչի, «Նաիրիտը» այս վիճակով որեւէ ապագա չունի. «Հայկական ժամանակ»

«Նաիրիտի» հարցը պահանջում է արմատական լուծում։ Այն կամ պետք է լինի ու աշխատի ողջ հզորությամբ, կամ դառնա պատմություն՝ իր զբաղեցրած մի քանի հարյուր հեկտարը զիջի այլ արտադրությունների, կամ, պատկերավոր ասած՝ վերածվի մի մեծ ու գեղեցիկ այգու։ Սա, իհարկե, կոշտ է հնչում։ Սակայն «Նաիրիտի» այսօրվա վիճակը տեւական պոպուլիզմի հետեւանք է։ «Նաիրիտի» գոյությունը չէր դադարեցվում, պատճառաբանելով, թե

Նախագահն ազատել է պաշտոնից պաշտպանության փոխնախարարին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Արա ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության

«Ասել եմ՝ կգամ էդտեղ, գլուխդ կխուզեմ, կդառնաս Թումանյանի քաչալ շունը». Պոնչոն՝ իր որդու հետ ունեցած զրույցի մասին

Վահագն Սիմոնյանը պնդում է՝ որդուն չի սպառնացել, ընդամենը խրատներ է տվել

Հայ մարզիկները 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում նվաճեցին վեց մեդալ

Հայ մարզիկները Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») նվաճեցին վեց մեդալ՝ երեք ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե: Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ ուշուիստ Անդրանիկ Թևոսյանը (70 կգ) սանդա ուշու մրցաձևի կիսաեզրափակչում զիջելով Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ջաֆար Շիրզադեհին՝ դարձել է խաղերի բրոնզե մեդալակիր։ Այսպիսով, մեր մարզիկներն ավարտել են իրենց մրցելույթները «Ունիվերսիադա-2017»-ում: Մեր մարզիկները

Հակամարտության կամ ճգնաժամի մեջ գտնվող երկրներում առավել քան 180 միլիոն մարդ զրկված է տարրական խմելու ջրից

Խոցելի պայմաններում ապրող երեխաները 4 անգամ ավելի քիչ հնարավորություն ունեն օգտվելու տարրական խմելու ջրից

Ապրիլյան Հերոսների փողոց. փողոցների անվանափոխման «Ելքի» առաջարկներից

Մենք առաջարկում ենք. 1. Երեւանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն 1 Վեհափառի անունով։ 2. Երեւանի Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով։ 3. Երեւանի Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց։4. Երեւանի Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով։ Ի դեպ, 90-ականների սկզբին փողոցն արդեն իսկ անվանափոխված է եղել Վռամշապուհ արքայի անունով։ 5. Երեւանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ

«Մի ամբողջ մարզի` Արմավիրի մարզպետը դուրս է եկել իմ դեմ»

Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանը վստահեցնում է, որ Աշոտ Ղահրամանյանը ցանկանում է դպրոցի տնօրենի պաշտոնում «անցկացնել» իր հովանավորյալինԱրմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթը միտումնավոր հետաձգվում է:«Առավոտի» հետ զրույցում դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանը, որը 7 տարի պաշտոնավարել է, նշեց, որ երեկ` օգոստոսի 28-ին եւս, տնօրենի թափուր

Միլսը հենց Ռուսաստանը նկատի ունի, երբ ասում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է վստահ լինել, որ Հայաստանն իր ուղու ընտրության հարցում մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի. «Հրապարակ»

Թե ինչի կարող է հանգեցնել Միլսի դրդումին ենթարկվելը եւ հընթացս ինքնուրույն որոշում կայացնելը, մանավանդ որ Միլսը չի խոսում հնարավոր հետեւանքների մասին, դժվար չէ ենթադրել։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի օգոստոսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝           41.50C

Զբոսաշրջային վայրերում խստացվել են անվտանգության միջոցառումները

Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո եվրոպական այլ քաղաքներում հերթական անգամ խստացվել էին անվտանգության միջոցառումները: Մասնավորապես Միլանի կենտրոնական հրապարակում՝ Դուոմո տաճարի առջեւ, որն ամենամեծն է Իտալիայում եւ մեծությամբ երրորդն աշխարհում, տեղադրված էին արգելապատնեշներ՝ փոխադրամիջոցների շարժը սահմանափակելու համար: Հիշեցնենք, որ Բարսելոնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, օգոստոսի 17-ին մեքենան մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով

Հայաստանն ազատ ոճի ըմբշամարտի 10-րդ երկիրն է աշխարհում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը, որ Փարիզում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հանդես էր եկել ընդամենը հինգ մարզիկով, շնորհիվ Գեորգի Կետոեւի (97 կգ քաշային կարգ)) եւ Լեւան Բերիանիձեի (125 կգ) նվաճած բրոնզե մեդալների, 56 երկրների մեջ թիմային պայքարում 16 միավորով եզրափակել է լավագույն տասնյակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նախարարը շնորհակալություն է հայտնել հայ մարզասերներին բերկրալից և ոգևորիչ պահեր պարգևելու համար

Նախարար Ռոստոմյանն ընդունել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Գեորգի Կետոևին և Լևան Բերիանիձեին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031