Օրվա լրահոսը
«Ալիեւը գնալով ոչ ադեկվատ է դառնում, դա է փաստում Էրիվանն «ազատագրելու» միտումը». Արա Պապյան
Խնդիրն այն է, որ հայկական կողմը առավելագույն զիջումների պատրաստակամությունը հայտնել է, իսկ Ալիեւի կողմից դա չկա
Ներսիկ Իսպիրյան. «Քանի-քանի ընտանիքների հետ խոսել եմ, որ ասում են՝ պետք է հետ գնան, գործերը դասավորեն եւ տեղափոխվեն Հայաստան». «Ժողովուրդ»
Այս ամենի մեջ իր մեծ մեղավորությունն ունի ժողովուրդը։ Եթե ինչ դրսում են աշխատում, դրա 60-70 %-ը Հայաստանում աշխատեն, արդյունքի կհասնեն, ոչ թե պատերի տակ սեմչկա չրթելով՝ ասեն՝ փող չկա։ Երբ մարդն իր վրա պատասխանատվություն չի զգում, կառավարությունն ի՞նչ անի։ Ամեն մարդ թող իրենից սկսի, հետո նոր արտագաղթի դեմն առնեն։
«Նաիրիտ» գործարանի մերձակայքում գետնամերձ օզոնի, ընդհանուր փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները
2017թ.-ի օգոստոսի 28-ից 29 ընկած ժամանակահատվածում Շենգավիթ, Էրեբունի համայնքներում մթնոլորտային օդի որակը
Ծուղակով լուսացույցները փոխարինվո՞ւմ են. «Հայկական ժամանակ»
Անցյալ տարի հանդես եկանք «Օդից՝ փող. 300 միլիոն vs նորմալ լուսացույցներ» հրապարակմամբ, որում խոսեցինք Հայաստանում լայն կիրառում ունեցող լուսացույցների, այսպես կոչված «սեկցիաների» մասին։ Մասնավորապես, անդրադարձանք այն խնդրին, որ շատ հաճախ վարորդները, տեսնելով լուսացույցի հիմնական կանաչ լույսը, չնկատելով մարված սեկցիայի առկայությունը, մտնում են խաչմերուկ եւ իրենց կամքից անկախ կատարում են լրջագույն խախտում ու տուգանվում 20-50 հազար
Կառավարությունը հիմա էլ փորձում է լրատվամիջոցներին զրկել եկամտի մյուս աղբյուրից. «Ժողովուրդ»
Ճիշտ է՝ արդարադատության նախարարության հեղինակած օրինագծերի փաթեթի հիմնավորումների մեջ նշված է, թե հայտարարություններն ու ծանուցումները ԶԼՄ-ներում տպագրվելու դեպքում տեղեկատվության հասանելիությունն անարդյունավետ է, եւ azdarar.am կայքում հրապարակվելու դեպքում այդ խնդիրը կլուծվի։
«ԱՄՆ-ի համար ՀՀ-ն պետք է լինի ավելի մեծ եւ հզոր, որ հակակշռի Իրաքյան Քուրդստանին». Քաղաքագետ
Ըստ Արա Պապյանի՝ տարածաշրջանում լուրջ վերաձեւումներ են սպասվում, որոնց համատեքստում ՀՀ-ն կարեւոր դեր է ունենալու
Հայաստանի ուսանող մարզիկներն ունիվերսիադայում նվաճել են վեց մեդալ
Հայաստանի ուսանող մարզիկների հավաքականն ավարտեց մրցելույթները 29-րդ համաշխարհային ունիվերսիադայում: Մասնակցելով յոթ մարզաձեւի՝ Հայաստանի պատվիրակները նվաճեցին երեք՝ ոսկե, մեկ՝ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ: Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճեցին ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Գոռ Մինասյանը (+105 կգ) եւ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը (օղակներ): Արծաթե մրցանակակիր դարձավ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), իսկ թհաեքվոնդոիստ Սերգեյ Վարդազարյանը
«Դե, կլինի հուշանվեր, գլխաշոր, տակաշոր, չգիտեմ ինչաշոր…». Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն. «Հրապարակ»
Օրերս Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի գործունեության վեց ամիսների ցուցանիշներին ծանոթանալուց հետո՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տնօրեն Կարո Վարդանյանին ասել է. «Տեսնում եմ խայտառակ պասիվություն։ Ակնկալում ու պահանջում եմ ակտիվություն։ Ձեր յուրաքանչյուր վայրկյանը պետք է ծառայի թանգարանի առողջացմանը։ Բացեք թանգարանի դռները, հանրահռչակեք անգնահատելի այն գանձերը, որոնք հավաքել եք 1955 թվականից ի վեր։ Դուք
Այսօր Հոռոմում կհուղարկավորեն թշնամու կրակոցից զոհված 26-ամյա լեյտենանտին
Օգոստոսի 23-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած ու նախորդ օրը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում մահացած 26-ամյա պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Արտակ Բիշարյանին այսօր կհուղարկավորեն իր ծննդավայրի՝ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մշակույթի տնից։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Հոռոմ գյուղի գյուղապետ Աշոտ Պասկևիչյանը։ Գյուղապետի ասելով, Արտակը սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքից է, նոր-նոր սկսել էին մի քիչ շունչ
Որքան էլ ցավոտ հնչի, «Նաիրիտը» այս վիճակով որեւէ ապագա չունի. «Հայկական ժամանակ»
«Նաիրիտի» հարցը պահանջում է արմատական լուծում։ Այն կամ պետք է լինի ու աշխատի ողջ հզորությամբ, կամ դառնա պատմություն՝ իր զբաղեցրած մի քանի հարյուր հեկտարը զիջի այլ արտադրությունների, կամ, պատկերավոր ասած՝ վերածվի մի մեծ ու գեղեցիկ այգու։ Սա, իհարկե, կոշտ է հնչում։ Սակայն «Նաիրիտի» այսօրվա վիճակը տեւական պոպուլիզմի հետեւանք է։ «Նաիրիտի» գոյությունը չէր դադարեցվում, պատճառաբանելով, թե
Նախագահն ազատել է պաշտոնից պաշտպանության փոխնախարարին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Արա ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության
«Ասել եմ՝ կգամ էդտեղ, գլուխդ կխուզեմ, կդառնաս Թումանյանի քաչալ շունը». Պոնչոն՝ իր որդու հետ ունեցած զրույցի մասին
Վահագն Սիմոնյանը պնդում է՝ որդուն չի սպառնացել, ընդամենը խրատներ է տվել
Հայ մարզիկները 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում նվաճեցին վեց մեդալ
Հայ մարզիկները Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») նվաճեցին վեց մեդալ՝ երեք ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե: Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ ուշուիստ Անդրանիկ Թևոսյանը (70 կգ) սանդա ուշու մրցաձևի կիսաեզրափակչում զիջելով Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ջաֆար Շիրզադեհին՝ դարձել է խաղերի բրոնզե մեդալակիր։ Այսպիսով, մեր մարզիկներն ավարտել են իրենց մրցելույթները «Ունիվերսիադա-2017»-ում: Մեր մարզիկները
Հակամարտության կամ ճգնաժամի մեջ գտնվող երկրներում առավել քան 180 միլիոն մարդ զրկված է տարրական խմելու ջրից
Խոցելի պայմաններում ապրող երեխաները 4 անգամ ավելի քիչ հնարավորություն ունեն օգտվելու տարրական խմելու ջրից
Ապրիլյան Հերոսների փողոց. փողոցների անվանափոխման «Ելքի» առաջարկներից
Մենք առաջարկում ենք. 1. Երեւանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն 1 Վեհափառի անունով։ 2. Երեւանի Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով։ 3. Երեւանի Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց։4. Երեւանի Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով։ Ի դեպ, 90-ականների սկզբին փողոցն արդեն իսկ անվանափոխված է եղել Վռամշապուհ արքայի անունով։ 5. Երեւանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ
«Մի ամբողջ մարզի` Արմավիրի մարզպետը դուրս է եկել իմ դեմ»
Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանը վստահեցնում է, որ Աշոտ Ղահրամանյանը ցանկանում է դպրոցի տնօրենի պաշտոնում «անցկացնել» իր հովանավորյալինԱրմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթը միտումնավոր հետաձգվում է:«Առավոտի» հետ զրույցում դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանը, որը 7 տարի պաշտոնավարել է, նշեց, որ երեկ` օգոստոսի 28-ին եւս, տնօրենի թափուր
Միլսը հենց Ռուսաստանը նկատի ունի, երբ ասում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է վստահ լինել, որ Հայաստանն իր ուղու ընտրության հարցում մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի. «Հրապարակ»
Թե ինչի կարող է հանգեցնել Միլսի դրդումին ենթարկվելը եւ հընթացս ինքնուրույն որոշում կայացնելը, մանավանդ որ Միլսը չի խոսում հնարավոր հետեւանքների մասին, դժվար չէ ենթադրել։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի օգոստոսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 41.50C
Զբոսաշրջային վայրերում խստացվել են անվտանգության միջոցառումները
Բարսելոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո եվրոպական այլ քաղաքներում հերթական անգամ խստացվել էին անվտանգության միջոցառումները: Մասնավորապես Միլանի կենտրոնական հրապարակում՝ Դուոմո տաճարի առջեւ, որն ամենամեծն է Իտալիայում եւ մեծությամբ երրորդն աշխարհում, տեղադրված էին արգելապատնեշներ՝ փոխադրամիջոցների շարժը սահմանափակելու համար: Հիշեցնենք, որ Բարսելոնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Լաս Ռամբլաս փողոցում, օգոստոսի 17-ին մեքենան մխրճվել էր հետիոտների ամբոխի մեջ՝ խլելով
Հայաստանն ազատ ոճի ըմբշամարտի 10-րդ երկիրն է աշխարհում
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը, որ Փարիզում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հանդես էր եկել ընդամենը հինգ մարզիկով, շնորհիվ Գեորգի Կետոեւի (97 կգ քաշային կարգ)) եւ Լեւան Բերիանիձեի (125 կգ) նվաճած բրոնզե մեդալների, 56 երկրների մեջ թիմային պայքարում 16 միավորով եզրափակել է լավագույն տասնյակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախարարը շնորհակալություն է հայտնել հայ մարզասերներին բերկրալից և ոգևորիչ պահեր պարգևելու համար
Նախարար Ռոստոմյանն ընդունել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Գեորգի Կետոևին և Լևան Բերիանիձեին
Հայ սահմանապահները Դեբեդավանում սահմանն ապօրինի հատող հնդիկ են բռնել
Նա Հայաստան է մտել, որ կարողանա Հնդկաստան վերադառնալ
Լեւոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հրանտ Մելքումյանը կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկությանը
Սեպտեմբերի 2-ից 28ը Թբիլիսիում անցկացվելու է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ նոկաուտ համակարգով, որին մասնակցելու է 128 շախմատիստ: Աշխարհի 30 ուժեղագույններից խաղատախտակների առջեւ կպայքարեն Մագնուս Կարլսենը, Լեւոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը, Լին Դիժենը, Յան Նեպոմնյաշչին, Պյոտր Սվիդլերը եւ այլոք: Բացի Արոնյանից, Թբիլիսիում Հայաստանը կներկայացնեն նաեւ
Խոսրովի արգելոցում ծխացող օջախները նվազում են
Օգոստոսի 29-ին, ժամը 10:30-ի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետհանգեցման աշխատանքները շարունակվում են: Աշխատանքներին մասնակցում են 27 փրկարար, արգելոցի 14 աշխատակից: Ժամը 09:42-ի դրությամբ հայտնաբերված է ծխացող 5 օջախ: Աշխատանքներում ներգրավված է նաև ДТ-75 տրակտոր: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Օգոստոսի 29-ին, ժամը 09:03-ին տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի պետական արգելոցում աշխատանքներն իրականացվել են
Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի քանակն ու սպառազինությունը (2017թ.)
Ինչպես հայտնի է, թե´ Հայաստանի, թե ´Արցախի և թե´ Ադրբեջանի պետական մարմինները խուսափում են հրապարակել թվեր՝ կապված Զինված ուժերի անձնակազմի ու տեխնիկայի քանակի հետ: Այդ իսկ պատճառով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց հրապարակել մի շարք ոչ գաղտնի տեղեկություններ՝ կապված Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի քանակի հետ: ԵՍԶՈՒ Դեռևս 1990-ական թվականներից Հայաստանը անդամակցում է Եվրոպայում սովորական
«Հակառակորդին զսպելու և նրան կարգի հրավիրելու հիմնական միջոցը հայ զինվորի ուժն է»
«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։ Նարեկ Նոյելի Իսայանը ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 28-ին,
Պաշտպանի և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում քաղաքացին ստացել է բուժման ուղեգիր
Վերականգնողական բուժման ուղեգիր չստանալու խնդրով երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Դիմումատուի փոխանցմամբ՝ առողջարանային բուժման ուղեգրերը տրամադրվում են սոցիալական (հատուկ) խմբերին, մինչդեռ ինքը, լինելով երկրորդ կարգի հաշմանդամ, դրանցում ընդգրկված չէ: Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում պարզվել է, որ առկա է փաստաթղթերի ճիշտ լրացման անհրաժեշտություն, ինչպես նաև՝ քաղաքացին Երևանի քաղաքապետարան
«Նաիրիտ» գործարանի հարակից տարածքների օդի մոնիտորինգի արդյունքում արձանագրված գերազանցումները մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում
ՀՀ Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2017թ. օգոստոսի 28-ին ժամը 14:30-15:00–ի սահմաններում «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքներում իրականացվել են մթնոլորտային օդի աղտոտվածության նմուշառումներ: Մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի և ազոտի երկօքսիդի պարունակությունները դիտվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների / ՍԹԿ/ տիրույթներում, ծծմբի երկօքսիդը գերազանցել է ՍԹԿ-ն 1,6 , ընդհանուր փոշին՝ 3,6 անգամ:Տարածքի մերձակայքում տեղադրված 6
Նաիրիտում հրդեհի 3 օջախներում կրակն ամբողջությամբ մարված է
«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր: Օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ: ՀՀ ԱԻՆ


















































