Օրվա լրահոսը

Չձեւակերպված շահեր

Հաճախ միեւնույն թեմաները ծամծմող կայքերի եւ ոչ ադեկվատ մարդկանց ֆեյսբուքյան «ջղային» գրառումների եւ մեկնաբանությունների ֆոնի վրա համացանցում կարելի է գտնել նաեւ լուրջ հոդվածներ՝ չափազանց արդիական թեմաներով: Այդ հոդվածներում չկան «խարազանումներ», մեղադրանքներ եւ պիտակներ՝ զուսպ վերլուծություն է մտածող մարդկանց համար: Խոսքս տվյալ դեպքում armenian-interest.com («Հայկական շահ») կայքում քաղաքագետ Արեգ Գալստյանի «Հայկական բրենդը որոնելիս» հոդվածի մասին է:

Հեմոդիալիզի ծառայությունը կշարունակվի իրականացվել պետական պատվերի շրջանակում

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցում տարածված տեղեկատվությունը, թե իբր դադարեցվում է հեմոդիալիզի պետպատվերը` իրականությանը չի համապատասխանում: Գաղտնիք չէ, որ մի շարք ծառայություններում, այդ թվում` հեմոդիալիզի, առկա էր դեֆիցիտ։ Այն լրացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կատարել է 2017թ. պետական բյուջեի վերաբաշխում։ ՀՀ կառավարության  օգոստոսի 24-ի նիստում հաստատվել է  նախարարության 2017 թվականի ընթացքում առաջացած

Հրդեհի վայրում կապահովվի գիշերային լուսավորություն. (Տեսանյութ)

Ժամը 21.00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 1 ավտոսանդուղք և 13 մարտական հաշվարկ՝ 113 փրկարար ծառայողով: Դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման 1 և օպերատիվ 2 խումբ: Հրդեհի վայր է մեկնել նաև Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1 մարտական հաշվարկ՝ լուսավորություն ապահովող հատուկ սարքավորումներով: Հրդեհի օջախն ամբողջությամբ հրշեջ-փրկարարների հսկողության

Հրշեջները մարել են Ոսկեպարի սահմանագոտու հրդեհը

Աշխատել է հրշեջ 2 հաշվարկ եւ օպերատիվ խումբը

Վաղ թե ուշ Արցախն ու Աբխազիան ճանաչվելու են միջազգային հանրության կողմից. Կարեն Միրզոյան

Երկու երկրների միջազգային ճանաչումը այսօր ոչ միայն հարկավոր է, այլ ուղղակի պահանջ է, հրամայական: Դա նաև Արցախում և Աբխազիայում տեղի ունեցող պետականաշինական գործընթացների տրամաբանական գնահատականն է: Այս մասին ասաց Արցախի հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը Աբխազիայի արտգործնախարար Դաուր Կովեի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո: «Համոզված եմ, որ վաղ թե ուշ այդ գործընթացները ունենալու են իրենց տրամաբանական

«Դա բավարար քայլ չէ եւ փաստաբաններին խուզարկելու խնդիրը չի լուծում». Դավիթ Գյուրջյան

Ըստ փաստաբանի՝ ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարությունը քրեական գործերին չի վերաբերում

Երեւան-Մեղրի ավտոճանապարհից մեքենան հայտնվել է լճում

Վարորդի դին փնտրող իրավապահները գտան կենդանի վարորդին

Կոռուպցիայի դեմ պայքարը փոխզիջումներ չի ընդունում և շարունակական է (Տեսանյութ)

Դե, եթե փաստաբանը կասկածյալ է, թող համապատասխան որոշում կայացնեն եւ օրենքով սահմանված կարգով տանեն-խուզարկեն

Մարկ Ցուկերբերգը երկրորդ դուստրն է ունեցել

Աշխարհի խոշորագույն՝ Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է երկրորդ երեխայի ծննդի մասին: «Ես և Պրիսցելլան այնքան ուրախ ենք ողջունելու մեր դուստր Ավգուստային: Մենք նրան նամակ ենք գրել այն աշխարհի մասին, որտեղ նա, հույս ունենք, կմեծանա, նաև հույս ունենք, որ նա շատ արագ չի մեծանա: Թանկագին Ավգուստա, բարի գալուստ այս աշխարհ: Ես և մայրդ անհամբեր

Դովեղի սահմանին Ադրբեջանի տարածքն այրվում է

Սեւ ծուխը հեռվից երեւում է

Կրակն ամբողջությամբ հսկողության տակ է. ԱԻՆ

Ժամը 20.00-ի սահմաններում ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը «Նաիրիտ» գործարանի տարածքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են հրդեհի մեկուսացման առավել բարձր արդյունավետություն ապահովող հնարավոր միջոցները: Դեպքի վայրում հովացման աշխատանքները շարունակվում են, որոնց համար, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ջրատարներից բացի, ջուր են մատակարարում նաև «Սանիթեք» ընկերության տրամադրած 6 ջրատարները: Կրակն ամբողջությամբ գտնվում է հրշեջ-փրկարարների հսկողության

ՍԱՊԾ-ն չի ընդառաջի հացամթերք արտադրողներին. մի քանի օրից բոլորը պետք է հացամթերքը հատուկ մեքենաներով առաքեն

Տնտեսվարողն ահազանգում է՝ ՍԱՊԾ-ն դրդում է վարկի տակ ընկնել եւ ուղղորդում սանիտարական անձնագրեր ստանալ հատուկ կազմակերպություններից

«Հրդեհ թերևս չէր լինի, եթե տեղամասի պետին աշխատանքից չազատեին». «Ա1+» (Տեսանյութ)

«Նաիրիտում» այսօր տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի մասին տեղեկություններ ստանալու համար  «Ա1+»-ը հարցեր է ուղղել  «Նաիրիտ»-ի համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանին։ Ի՞նչ է իրականում այրվում և ինչը կարող էր պայթյունի պատճառ դառնալ։ «Հուլիսի 1-ից 20 հոգու ազատեցին աշխատանքից՝ համարելով, որ այս մարդիկ կարեւոր նշանակություն չունեն գործարանում, դրանցից մեկը հենց այս տեղամասի պետն էր,

«ԱՄՆ-ն աջակցում է ԼՂ խնդրի արդար կարգավորմանը», ԱՄՆ Պետդեպ. «Ազատություն»

ԱՄՆ պետդեպարտամենտը պաշտոնական հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահի՝ Էնդրյու Շեֆերի նշանակման մասին: Հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկացի նոր միջնորդը Եվրոպական երկրներում, նաև միջազգային կազմակերպություններում դիվանագիտական աշխատանքի հարուստ փորձառություն ունի․ մինչ համանախագահի պաշտոնը ստանձնելը եղել է Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատարը Վիեննայում՝ Միջազգային կազմակերպություններում ԱՄՆ առաքելությունում: Էնդրյու Շեֆերը որպես փոխդեսպան է

«Ես այստեղ եմ, որովհետեւ Արայիկ Խանդոյանի եղբայրն եմ». Արարատ Խանդոյանը բղավեց դատավորի վրա

Դատավորներից Մհեր Արղամանյանն էլ իր հերթին ձայնը բարձրացրեց. «Մենք օրենքի պահանջն ենք կատարում»

Նաիրիտում հրդեհի հետևանքով պայթյունը և վտանգավոր արտանետումները բացառվում են

Ժամը 19.30-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Նշենք, որ դեպքի վայրում աշխատող 113 հրշեջ-փրկարարները հրդեհաշիջումն իրականացնում են կրակի օջախից 15-20 մետր հեռավորության վրա՝ առանց շնչառական օրգանների պաշտպանիչ միջոցների: ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբն իրականացրել են տեղում վերցված օդի փորձանմուշների ուսումնասիրություն, որի արդյունքում օդի բաղադրության մեջ մարդկանց առողջության համար վտանգավոր

Պորտուգալացի պատգամավորը՝ Բաքվի սև ցուցակում. «Ազատություն»

«Ազատություն». Ադրբեջանի իշխանությունները երկրի սև ցուցակում են ներառել Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր Ռուբինա Բերարդոյին՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, Բաքվում Պորտուգալիայի գործերով ժամանակավոր հավատարմատարն այսօր կանչվել է արտգործնախարարություն, որտեղ պաշտոնական Բաքուն իր «խորը մտահոգությունն» է փոխանցել այդ այցի կապակցությամբ: Պորտուգալացի պատգամավոր՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռուբինա Բերարդոն ԼՂ էր մեկնել այս ամսվա կեսին և հանդիպումներներ

ԱԳՆ-ն ստում է Թուրքիայի` ԵԱՏՄ-ին միանալու հնարավորության մասին. sut.am

sut.am. Օգոստոսի 18-ին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ: «Մենք առաջարկ ունենք, որպեսզի Թուրքիան մաքսային համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցություններ սկսի Եվրասիական տնտեսական միության հետ՝ չխախտելով համապատասխան համաձայնությունները Եվրամիության հետ: Թուրքիան ցանկանում է նաև այլ համագործակցություն հարթել ԵԱՏՄ-ի հետ», – «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել

«Հայկական օր» խորագրով միջոցառումներ Լեհաստանի Վրոցլավ և Ունիեով քաղաքներում

Օգոստոսի 26-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո, Վրոցլավի քաղաքապետարանի, Վրոցլավ քաղաքում գործող «Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Վրոցլավի կենտրոնական պուրակներից մեկում կազմակերպվեց «Ավելի լավ ճանաչենք միմյանց» խորագիրը կրող հայ-լեհական մշակութային երեկո: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Լեհաստանի հայ համայնքին շնորհված թագավորական արտոնության 650-ամյակի հոբելյանական միջոցառումների

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ 2017-2018թթ. ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում պատշաճ դիմավորելու նպատակով կազմակերպված բոլոր նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են: Ըստ այդմ` ուսումնասիրվել են կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերն ու քայլեր ձեռնարկվել նկատված թերությունները վերացնելու ուղղությամբ:  Տրանսպորտի ոլորտի

«Շտապ պետք է Սանոյի ընկերներին եւ այդ հրթիռը կորցնել՝ վտանգից խուսափելու համար». Սամվել Բաբայանը՝ «Իգլայի» մասին

Դատավորը, սա մեջբերելով՝ ասաց, որ Սամվել Բաբայանը փորձել է այդպես գործում իրեղեն ապացույց ճանաչված առարկան կորցնել ու խոչընդոտել գործին: Ուստի հաշվի առնելով դա, նրա խափանման միջոցը չփոխեցին: Դատարանը գտավ, որ եթե Բաբայանը հայտնվի ազատության մեջ, կարող է ազդեցություն ունենալ նախաքննությամբ դեռեւս չհարցաքննված անձանց վրա:

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Անտոն Աղայանցի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ճանաչված բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Անտոն Աղայանցի մահվան կապակցությամբ: «Նշանակալի է Անտոն Աղայանցի ավանդը հայ թատերարվեստի, մասնավորապես՝ հեռուստաթատրոնի զարգացման գործում: Նրա բեմադրած ներկայացումները ջերմությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից: Գնահատելի է նաև վաստակաշատ բեմադրիչի երկարամյա մանկավարժական գործունեությունը՝ ուղղված արվեստագետների նոր սերնդի դաստիարակությանը: Խորին ցավակցություն եմ հայտնում

«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում կիրականացվեն էական փոփոխություններ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին: Այս առնչությամբ քաղաքապետին զեկուցվել է, որ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Արդարադատության նախարարության հետ նախապատրաստվում է առանձին քննարկում՝ կառավարությանը համապատասխան առաջարկ ներկայացնելու  նպատակով: ««Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես կառավարման մոդելում, անհրաժեշտ է էական

Ովքե՞ր են ջարդել Իջեւանի քաղաքային զբոսայգու նստարանները

8 նստարան տարվել է վերանորոգման

Արմավիրի մարզպետի խորհրդականին խմբակային սպանելու վարկածի մասին փաստաբանը տեղեկություններ չունի

«Ես նման տեղեկությունների չեմ տիրապետում». Նաիրա Պետրոսյան

Ոստիկանները չմտաբերեցին Սարի թաղի դեպքերին մասնակցելու մեջ մեղադրվողներին

Ոստիկանների նախաքննական ու դատաքննական ցուցմունքները հակասում էին

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Յուրի Խաչատուրովի հետ

Օգոստոսի 28-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ, ով Հայաստան է ժամանել ընթացիկ տարվա աշնանը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի ու ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի նախապատրաստման հարցերի քննարկման նպատակով: Հանդիպման ընթացքում ուշադրության են արժանացել

Հայաստանը ԵՄ-ի հետ աշնանը ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր. Սերժ Սարգսյան

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը աշնանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով ճամբարականների հարցերին: «Այո՛, մենք աշնանը ստորագրելու ենք: Ինչու՞ եմ այսպիսի համոզվածությամբ ասում, որովհետև փաստաթուղթն արդեն իսկ նախաստորագրված է: Մենք, եթե չեմ սխալվում, մարտ ամսին հայտարարեցինք, որ

Գասպարին չի բացառում, որ փաստաբան Մարինե Թովմասյանի տան դիմաց պառկի

«Օրենքի համար մեռած փաստաբանը գուցե ասի՞՝ ինչ կարգավիճակով է դատարան գալիս». Վարդգես Գասպարի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031