Օրվա լրահոսը

«Ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարելագործվելուն ուղղված շարժումը»: «Ծաղրում են, որովհետև կրթողը դուք եք»

Ոմանք էլ նշել են. «Կըռթված ջանիդ մեռնեմ։ Դոմփել, համբալ, տխմար էս բառերը քեզանից ենք սովորել», «Տխմար, ոջիլ, դոմփել, ագրեսիվ ոջիլ, հիստերիկ եւ շատ նման բառեր- է՞ս է «կրթողների» մտահորիզոնը»:

«Աստված օրհնի Իսրայելը, Աստված օրհնի Իրանը»․ Թրամփը հայտարարել է պատերազմի ավարտի մասին

Սա մի պատերազմ էր, որը կարող էր շարունակվել տարիներ եւ կործանել ողջ Մերձավոր Արեւելքը, բայց դա տեղի չունեցավ եւ երբեք էլ տեղի չի ունենա։

«Շնորհավոր, աշխարհ, խաղաղության ժամանակն է». Դոնալդ Թրամփ

Շնորհավոր, աշխարհ, խաղաղության ժամանակն է, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Մեկ այլ գրառմամբ, նա նշել է. «Իրանը պաշտոնապես շատ թույլ արձագանքեց մեր կողմից միջուկային օբյեկտների ոչնչացմանը, որին մենք սպասում էինք և շատ արդյունավետ կերպով հակադարձեցինք։ Արձակվել է 14 հրթիռ՝ 13-ը խոցվել է, 1-ը շարքից դուրս է եկել։ Հուսով եմ՝ այլևս ատելություն չի լինի։ Ուզում

Մեր գործընկերները իրենց հարցազրույցներում շեշտադրում են անում երկրորդական, տեխնիկական, արարողակարգային հարցերի վրա՝ երբեմն բացահայտ դիմելով ակնբախ սոփեստությանը. Արմեն Աշոտյան

Երկրում մոլեգնող բրոունյան շարժման ֆոնին, կապված եկեղեցու դեմ շարունակվող եղկելի արշավի, Սամվել Կարապետյանի դեմ անբարո քաղաքական հետապնդումների, Նիկոլի` Թուրքիա կատարած «ուխտագնացության» և Իրանի դեմ սանձազերծված պատերազմի հետ, քաղաքական օրակարգում իր տեղը զբաղեցրած իմպիչմենտի թեմայի շուրջ քննարկումները նոր երանգներ են ստանում։ Նիկոլին օր առաջ պաշտոնազրկելու հարցի արդիականությունը հրապարակավ չվիճարկելով՝ ընդդիմադիր դաշտի մեր խորհրդարանական գործընկերները, սակայն, առիթը

Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

2025թ․ հունիսի 21-22-ը Ստամբուլում գումարված՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարական խորհրդի հերթական նիստի արդյունքում ընդունվել է հայտարարություն, որի, ինչպես նաև առանձին բանաձևերում՝ Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող հատվածները ապակողմնորոշող են, անընդունելի և խիստ մտահոգիչ։ Մասնավորապես, ամբողջությամբ նենգափոխված են ներկայացվում ինչպես տարածաշրջանում տեղի ունեցած պատմաքաղաքական դեպքերն ու իրադարձությունները, այնպես էլ հընթացս գործընթացները։ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի»

Էդգար Ղազարյան. «Եթե Արսեն Թորոսյանը վախենում է ինձ հետ հանդիպումից, տիկին Արեգնազ Մանուկյանի պարագայում այդ հանդիպումը կայացավ: Սակայն դա բովանդակային ոչ մի արդյունք չուներ»

Ի տարբերություն ՔՊ-ական Արսեն Թորոսյանի, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը քաղաքացիների ընդունելության շրջանակներում այսօր օրվա երկրորդ կեսին հանդիպեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ: Սակայն տիկին Արեգնազը պայման դրեց, որ պարոն Ղազարյանին կընդունի առանց լրատվամիջոցների ներկայության: Կարճատեւ հանդիպման մասին Էդգար Ղազարյանը Aravot.am-ին պատմեց հետեւյալը. «Անկեղծ ասած,

«Դիվանագիտական ֆիասկո, որը ծնում է նոր վտանգներ մեր պետության համար». Հայկ Դերզյան

«Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն ընդդիմության՝ ՀՀԿ-ի, չեն բարձրաձայնել մեր հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին»

Սամվել Կարապետյանը կալանավորվել է վարչախմբին քննադատելու պատճառով. Գասպար Կարապետյան

Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է ազգային բնույթ ունեցող եկեղեցի եւ դարեր  շարունակ բացառիկ դերակատարություն է ունեցել մեր ազգային ինքնության, լեզուի ու հավատքի պահպանման գործում: Եւ զարմանալի չէ, որ այսօր, իշխանության կողմից Եկեղեցու հանդեպ հակառակ բոլոր վարկաբեկիչ հայտարարություններին եւ սպառնալիքներին, Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է վայելել Հայաստանի ժողովրդի կողմից ցուցաբերվող հարգանքի ամենաբարձր ցուցանիշները: Արդ, ուրեմն,

Հաջիզադե․ «Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը խաղաղ գործընթացը տապալելու Երևանի ձգտման ևս մեկ օրինակն է»

«Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից ընդունված «Հայաստանի տարածքից բռնի կերպով և սիստեմատիկաբար արտաքսված ադրբեջանցիների վերադարձի մասին» բանաձևն արտացոլում է պատմական փաստերը և հիմնված է միջազգային իրավունքի և արդարության սկզբունքների վրա», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունը։ «Չնայած Հայաստանի պնդումներին՝ հայաստանաբնակ ադրբեջանցիների արտաքսումը կամավոր չէր, այլ ուղեկցվում էր բռնություններով, ահաբեկմամբ

Կրակից վախեցողը վերջում կրակն է ընկնում, եթե չի էլ ցանկանում սովորել կրակը հանգցնելու կամ գոնե կառավարելու հմտություններ. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ իշխանությունները, ոտնահարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և, այնուհետև, հավաքական վերադարձի իրավունքները, ստացան «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգն ու ադրբեջանական տարածքային նկրտումները: Կրակից վախեցողը վերջում կրակն է ընկնում, եթե չի էլ ցանկանում սովորել կրակը հանգցնելու կամ գոնե կառավարելու հմտություններ:   Հ.Գ. Որքան Ալիևն ահագնացնում է

Եթե ՀՀ-ն երեք կողմից շրջապատված լինի Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, դա կլինի «ռազմավարական աղետ»․ Արման Գրիգորյան

Իրանի պարտությունը Հայաստանի համար աղետալի կլինի։ «Կռունկ» անգլալեզու փոդքաստի եթերում այս մասին ասել է քաղաքագիտության դոկտոր, ամերիկյան «Լիհայ» համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։ «Հայաստանը սահմանակից է չորս երկրի՝ Թուրքիային, Վրաստանին, Ադրբեջանին եւ Իրանին։ Դրանցից մեկի հետ Հայաստանն առայժմ պատերազմական իրավիճակում է գտնվում։ Խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Դա Ադրբեջանն է։ Վերջերս պատերազմ է եղել, հարաբերությունները թշնամական են։

Մենք չեն լռելու, մենք միշտ լինելու ենք Հայաստանի և Հայաստան աշխարհը սիրողների կողքին. Միքայել Գրիգորյան

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը գրում է. «Իրականում նույնիսկ մի փոքր անհարմար է արձագանքել, բայց 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղավորված ոմն Սերգեյ Համբարձումյանը հայտարարում է, թե իբր ում կողքին կանգնում է Սերժ Սարգսյանը՝ նրան «վատ է լինում» և նա «վարի է գնում»։ Այդ միտքը նա ձևակերպում է որպես հեգնական ճշմարտություն՝ մոռանալով կամ ձևացնելով, թե չի

Սյունիքում տեղադրված կայանը շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցել

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնագետների կողմից Սյունիքի մարզում տեղադրվել է «Վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգային համակարգի» մեկ կայան, որն ապահովում է շրջակա միջավայրի գամմա ճառագայթային ֆոնի հսկողություն 24/7 ռեժիմով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից։ Ըստ աղբյուրի՝ հունիսի 23-ի ժամը 09․00-15․00-ը կատարված չափման արդյունքները

«Այսօր, երբ մեր Հիմնադիրն անցնում է անարդար դժվարություններով, մենք՝ Դալմա Գարդեն Մոլի ողջ թիմը, մեր սրտի խորքից մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում պարոն Սամվել Կարապետյանին»

Դալմա Գարդեն Մոլը արդեն ավելի քան տասը տարի Հայաստանի շոփինգի  և բիզնես մշակույթի որակապես նոր էջն է, բայց Դալման երբեք միայն առևտրի կենտրոն չի եղել։  Դալման հազարավոր աշխատատեղեր ստեղծեց, դարձավ երևանցիների ամենասիրելի ժամանցի ու զվարճանքի վայրերից մեկը և, ամենակարևորը, դարձավ համայնքի զարգացման կարևոր շարժիչ ուժ։ Դալման միշտ նախաձեռնել է բազմաթիվ սոցիալական ծրագրեր, կրթաթոշակներ, բնապահպանական և

Էդմոն Մարուքյան. «Ադրբեջանցիները երբեք Խորհրդային Հայաստանում ինքնավարություն չեն ունեցել, Իսկ ԼՂԻՄ-ը Խորհրդային Ադրբեջանում ինքնավարություն ուներ: Ու այս մասին ՀՀ իշխանությունը լռում է»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Sputnik Armenia-ում Նիկոլ Փաշինյան-Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի հարաբերությունների, այդ ֆոնին տեղի ունեցող ներքաղաքական վերջին իրադարձությունների ու տարածաշրջանում իրավիճակի սրման  հետեւանքով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների շուրջ ասուլիսն սկսեց Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցից հետո Ստամբուլից ստացված ամենաթարմ լուրով: «Իսլամական պետությունների լիգայի համապատասխան միջոցառումում, որտեղ 57 երկրների արտգործնախարարներ են մասնակցում, որը կոչվում

Սպիտակ տունը վերահաստատում է՝ ԱՄՆ-ն «ամբողջությամբ ոչնչացրել է» Իրանի միջուկային օբյեկտները

factor.am. Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, որ Իրանի միջուկային օբյեկտներն «ամբողջությամբ և լիովին ոչնչացվել են», գրում է CNN-ը։ «Մենք վստահ ենք, այո՛, որ Իրանի միջուկային օբյեկտները լիովին և ամբողջությամբ ոչնչացվել են, ինչպես նախագահն ասաց շաբաթ երեկոյան ազգին ուղղված իր ուղերձում, և մենք բարձր վստահություն ունենք, որ այնտեղ,

Մոսկվայում պաստառներ են կախվել՝ ի պաշտպանություն ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի

Այսօր Մոսկվայում պաստառներ են կախվել՝ ի պաշտպանություն ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի։ Դրանցից մեկը նկատվել է Պուշկինսկայա հրապարակի տարածքում (լուսանկար), մյուսները՝ Վերնադսկի պողոտայում գտնվող «Ավենյու» առևտրի կենտրոնի պատերին (տեսանյութ)։ Կադրեր՝ սոցիալական ցանցերից։ «Սպուտնիկ Արմենիա»

Իրանը հրթիռներ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազաների վրա

«Ազատություն». Իրանը պատասխանել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծություններին Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա վեց բալիստիկ հրթիռ արձակելով, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելական պաշտոնյաներին։ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X-ում հայտնել է, որ Իրանը վեց հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազաների վրա։ Նմանատիպ տեղեկատվություն է հաղորդել նաև Haaretz թերթը՝ հղում անելով իսրայելական աղբյուրին։ Պայթյուններ են

Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Ջրաշեն բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ

2025 թվականի հունիսի 17-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի 2 փողոց, 1/1 հասցեում գտնվող՝ 0.07 հա մակերեսով «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը: Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով

«Երբեք չի եղել 21-րդ դար, և երբեք չենք եղել մենք». Աննա Հակոբյան

«Կրթվելը նորաձև է» շարժման 42-րդ կանգառը կայացավ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում։ Այս պահի դրությամբ Շարժումը հասել է արդեն 22 համայնք՝ ընդգրկելով ավելի քան 8000 մասնակցի՝ բոլորին միավորելով մեկ ընդհանուր գաղափարի` կրթվելու  շուրջ: Մարալիկի հանդիպումը ևս տեղի ունեցավ շարժման ավանդական դարձած կառուցվածքով՝ ողջույնի խոսք, բանախոսություններ, մշակութային ելույթներ, սուրճի ընդմիջում և բաց հարցուպատասխան։ Տիկին Աննա Հակոբյանն իր

Էդգար Ղազարյան. «ՔՊ-ական Արսեն Թորոսյանը կատարում է նույն ենթադրյալ հանցագործությունը, որը կատարել են իրենց խմբակցության անդամ մյուս պատգամավորները»

Էդգար Ղազարյանը ինչպես մնացած բոլոր դեպքերում վաղն առավոտյան հանցագործության մասին  հաղորդում է տալու դատախազություն եւ դա կլինի 13-րդը: Քաղաքական գործիչը իր նախորդ հաղորդումների ընթացքի մասին տեղեկություն չունի: Այսինքն, քննչական մարմինների կամ դատախազի կողմից վարույթ նախաձեռնվել է, թե ոչ, ինքը նման գրություններով տեղեկացված չէ:

Վրաստանի ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել երկու գերատեսչությունների տասնամյակների պատմություն ունեցող համագործակցությունը

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

«Բազմամշակույթ Եվրոպայում յուրաքանչյուր պատմություն և ավանդույթ կարևոր է»․ Հայկական ավանդական տարազների ցուցադրություն՝ ԵԽ-ում

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը կարևորեց հայկական դրական օրակարգը ներկայացնելը։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն` Գեզի մաքսային տերմինալից այսօր բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար ավտոմեքենա, ևս 72 մեքենա բաց կթողնվի առաջիկա յոթ օրվա ընթացքում. Գևորգ Պապոյան

«ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ես և ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր գործուղվել էինք Թբիլիսի։ Այցի շրջանակում հանդիպեցինք Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի, Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի, ինչպես նաև Պետական եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերաիայի հետ։ Բարձր մակարդակով կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Գեզի մաքսային տերմինալից

Կրակոցներ Գյումրու կենտրոնում՝ «Հացատան» մոտ․ քաղաքական հաշիվներ են պարզել

Հունիսի 19-ի՝ լույս 20-ի գիշերը Գյումրու կենտրոնում՝ «Գյումրի Հացատան» դիմաց հնչել են կրակոցներ։ Վիճաբանություն է տեղի ունեցել, ծեծկռտուք, որն ավարտվել է կրակոցներով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց է արձակել և ըստ օպերատիվ տվյալների՝ 1 հոգի վիրավորում է ստացել կրակոցից, 2 հոգի էլ՝ ծեծկռտուքի հետևանքով: Շիրակի մարզի քրեական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը խորազգաց ցաւակցութիւն յայտնեց Եուհաննա Ժ. Եազիճի Պատրիարքին

Այսօր՝ Երկուշաբթի, 23 Յունիս 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, յանուն հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, իր ցաւակցութիւնը ու զօրակցութիւնը յայտնեց Անտիոքի եւ համայն Արեւելքի յոյն ուղղափառ եկեղեցւոյ պետ Ն.Ա. Եուհաննա Ժ. Եազիճի Պատրիարքին, Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցւոյ մէջ տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան ցաւալի ու տխուր առիթով: Իր ցաւակցական-զօրակցական նամակին մէջ, Վեհափառ Հայրապետը իր

«Այս պահին ասել՝ ինչ է արվում, չեմ կարծում՝ օգտակար լինի։ Այս ամենի մեջ ամենակարևորը վերջնարդյունքն է»․ Արմեն Պապիկյանը՝ ԵԽ-ում հայ ռազմագերիների ազատման հարցով աշխատանքի մասին

«ԵԽ-ն ստեղծված իրավիճակում անում է առավելագույնը։ Ակնկալում ենք ավելին, բայց դրա համար ժամանակ, հետևողականություն է պետք»։

Հայտարարվել է Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 2025 թվականի դափնեկրի անունը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 23-ին Ինժեներական քաղաքում մասնակցել է Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 2025 թվականի դափնեկրի անունը հայտարարելու նպատակով հրավիրված համատեղ մամուլի ասուլիսին․ մրցանակը կստանա «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը՝ դառնալով ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիրը: Մամուլի

Պետք է ազատվենք մեզ սթրեսի մեջ պահող փոքրամասնությունից. Հովհաննես Իշխանյան

Այս իշխանությունը բոլորին պառակտել է , ընտանիքները քաղաքական պատճառներով բաժանվել են, մտերիմների հարաբերությունները զրոյացրել են

Կա լուրջ հավանականություն, որ Ադրբեջանը կփորձի լիարժեք իրականացնել իր «Արևմտյան Ադրբեջանի» ծրագիրը. Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի «Առաջընթացի զեկույցի» քննարկման ընթացքում Հարգելի՛ գործընկերներ, 2022 թվականին Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղը ճանաչեցին որպես Ադրբեջանի մաս։ Այդ ճանաչումը խաղաղություն չբերեց։ Ընդհակառակը, այն խրախուսեց Ադրբեջանին հանդես գալ նոր տարածքային հավակնություններով։ Այսօր Ադրբեջանն ագրեսիվ կերպով առաջ է մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը։ Սա մարդասիրական նախաձեռնություն չէ, այլ հայկական տարածքների հետագա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031