Օրվա լրահոսը

Բենզինի բիզնեսմենները շարունակում են խաբել՝ «Սուպերի» տակ «Ռեգուլյար» բենզին են վաճառում

Այս տարվա մարտի 16-ի կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական էր տվել վառելիքի շուկային առնչվող խնդիրները շտկելու ուղղությամբ: Կարապետյանն ասել էր. «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են խնդիրներ բենզինի եւ դիզելային վառելիքի որակի վերաբերյալ: Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաեւ գործնականում առկա որոշակի բացերով: Արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին

ԱԻՆ փոխնախարարը զեկուցեց, թե որքան տարածք է հրդեհի բաժին դարձել

Ռուսաստանից բերված օդանավը շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները

Անձնական տվյալներ մշակողները կարող են կանգնել օրենքի կամայական կիրառության կամ համատարած քրեական պատասխանատվության խնդրի առջեւ

Հարցազրույց «Էլոֆանտ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, ղեկավար փաստաբան Գեւորգ Հակոբյանի հետ՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին զուգահեռ «Տեղեկատվության մասին» օրենքի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի ու դրանց հնարավոր սահմանափակումների մասին: – Պարոն Հակոբյան, «Առավոտի» մարտի 7-ի համարի մեր զրույցը շարունակվում է: Այն ժամանակ Դուք բարձրաձայնեցիք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի մասին,

«Եթե հաջողվի, 2019թ.-ից Արտավանում գիհիներ կտնկվեն». «Հայանտառ»-ի փոխտնօրեն

Այդ ծառատեսակը դժվար է վերականգնել, հատուկ տեխնիկական միջոցներ են անհրաժեշտ

Արևմուտքը չի վստահում Ադրբեջանին ԻՊ-ի դեմ պայքարում. «Նեզավիսիմայա գազետա»

Թուրքիայում ձերբակալվել են «Իսլամական պետության» ադրբեջանցի զինյալներ: Սիրիայի հետ սահմանին՝ Իմանլի բնակավայրի մոտ ժանդարմերիան ձերբակալել է 5 մահապարտ ահաբեկիչների, որոնցից 3-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ: Թուրքերին ապշեցրել է այն, որ ձերբակալվածներից 2-ը կին են՝ 37-ամյա Գուլնար Շիրմամեդովան և 42-ամյա Նազենին Զեյնալովան, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Ադրբեջանը՝ որպես «Իսլամական պետության» համար կադրերի աղբյուր ավելի վաղ հիշատակվել էր դեռ

Մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգիստն է անցկացրել 1215 երեխա

Երևանաբնակ զոհված և հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 1215 երեխա ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հունիսի 19-ից երեք հերթափոխով իրենց ամառային հանգիստն են անցկացրել Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ վարչական շրջանների ղեկավարները և քաղաքապետարանի պատասխանատուները այդ ժամանակահատվածում պարբերաբար այցելել են ճամբարներ՝ ծանոթանալու երեխաների առօրյային

Ստորագրվել է եռակողմ հուշագիր ագրովերամշակման ոլորտում մթերման վարկերի տրամադրման ծրագրի շրջանակում

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն այսօր ստորագրել են եռակողմ հուշագիր: Ստորագրված փաստաթղթով կողմերը նախատեսում են համագործակցել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող

ԱՀ և ՀՀ վարչապետները ծանոթացել են Թալիշի վերականգնման աշխատանքներին (Տեսանյութ)

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, ոչ պաշտոնական այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, օգոստոսի 16-ին այցելել է Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններ, եղել Մատաղիս և Թալիշ համայնքներում: Հայկական երկու հանրապետությունների գործադիր իշխանությունների ղեկավարներն Ասկերանի և Մարտունու շրջաններում ծանոթացել են ոռոգման կաթիլային համակարգերի միջոցով նռան այգիների և ծխախոտի դաշտերի մշակությանը: Այցի ընթացքում ոռոգման կաթիլային

Լեւոն Ջավադյանը՝ ստոկհոլմյան կոնգրեսի եւ երաժշտարվեստում բարոյականության մասին

Վոկալի դասախոսների միջազգային կոնգրեսը անցկացվում է 1933թ.-ից՝ 4 տարին մեկ, բացառությամբ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները: Այս տարի այն կայացավ Ստոկհոլմում, օգոստոսի 2-6-ը: Հեղինակավոր այս միջոցառմանը 49 երկրների շուրջ 400 պատվիրակների թվում Հայաստանն առաջին անգամ ունեցավ մասնակից: Կոնգրեսի 12 պատվավոր պրոֆեսորների ցանկում էր Ազգային օպերային թատրոնի Երիտասարդական ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նա

29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերին հայ մարզիկները կներկայանան 7 մարզաձևերում

Հայ մարզիկները Չինական Ժողովրդական Հանրապետության (Թայվան) Թայփեյ քաղաքում 2017 թվականի օգոստոսի 19-ից 30-ը անցկացվելիք 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերին կներկայանան 7 մարզաձևերում` ծանրամարտ, թաեքվոնդո, ջրացատկ, ուշու, ձյուդո, սուսերամարտ և մարմնամարզություն: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում համաշխարհային ուսանողական խաղերում կմրցեն հետևյալ մարզիկները. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Ավարտվել է նախկին փեսայի կողմից աներոջը դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել տուժողի նախկին փեսային: 2017թ. մայիսի 31-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք է

Իրականացվել է հրդեհաշիջման 13 թռիչք

«ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է վերաբացել գրադարանները

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սույն թվականի օգոստոսի 16-ին դիմել է համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին հետևյալ նամակով․ «Ուսումնասիրելով գրադարանների փակման գործընթացը՝ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ փակման որոշումը զուրկ է օրինական հիմքերից։ Ավելին՝ փակման համար մինչ օրս չի ներկայացվել որևէ ողջամիտ հիմնավորում, գրադարանների առկա ռեսուրսների և դրանցից օգտվողների վերաբերյալ որևէ վիճակագրական

Հրդեհի հիմնական օջախները մարվել են. Կառավարության նիստում զեկուցվել է հրդեհաշիջման աշխատանքների մասին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը զեկուցել է հանրապետությունում վերջին օրերին  բռնկված խոշոր հրդեհների ժամանակ իրականացված հրդեհաշիջման աշխատանքների և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: «Օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի շրջակա

Նիկշա Բավցեւիչ․ «Ամեն ինչ դեռ մեր ձեռքում է»

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը Շվեդիայի հետ արտագնա հանդիպման ավարտին ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում ամփոփել է խաղի արդյունքները: «Մրցակիցը մեծ ճնշում գործադրեց մեր վրա եւ բավական կոպիտ էր գործում: Շատ ուժեղ հսկողություն էին սահմանել Բոաթրայթի նկատմամբ։ Ցավոք, մենք չդիմացանք այդ ճնշմանը։ Բավական անհաջող իրացրինք տուգանայինները։ Այս երկու հանգամանքը մեծ ազդեցություն ունեցավ խաղի ելքի վրա։ Մեր թիմը նման հանդիպումների փորձ չունի, ինչը տեսանելի էր այսօր»,- նշել է մարզիչը։ Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի Երեւանում՝ ընդունելով Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանուն: Հայաստանի հավաքականը խմբից դուրս գալու շնաս դեռ ունի: Դրա համար անհրաժեշտ է հաղթել: «Շվեդիան ապահովեց տեղը հաջորդ փուլում։ Վերջին տուրում մենք կարող ենք հաղթել եւ նվաճել այս խմբի երկրորդ ուղեգիրը։ Մենք այլ տարբերակ չունենք:

Շարլոթսվիլում հարգանքի տուրք Հեթեր Հեյերի հիշատակին. «Ազատություն» ռադիոկայան

Շարլոթսվիլում՝ Վիրջինիայի համալսարանի շենքի մոտ, հազարավոր մարդիկ երեկ մոմավառությամբ հարգանքի տուրք են մատուցել սպիտակամորթ ծայրահեղականների հետ 4 օր առաջ տեղի ունեցած բախման ընթացքում սպանված երիտասարդ կնոջ հիշատակին: Խաղաղ ակցիան բանավոր տարածած տեղեկատվությամբ և հեռախոսային գրություններով կազմակերպած ուսանողները անվտանգություն և կարգուկանոն ապահովելու նպատակով նախաձեռնության մասին չեն ծանուցել սոցիալական ցանցերում: Նախօրեին հարյուրավոր բնակիչներ հավաքվել են Շարլոթսվիլի թատրոնի

Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը կմասնակցեն Հովհաննես Բաչկովը եւ Կարեն Տոնականյանը

Օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Գերմանիայում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա երկու մասնակից՝ 60 կգ քաշային Կարեն Տոնականյան եւ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկով: Նրանք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել են Խարկովում կայացած Եվրոպայի առաջնությունում, որտեղ Բաչկովը նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ Տոնականյանը մտավ քառորդ եզրափակիչ: Այս երկու բռնցքամարտիկները հավաքականի մյուս անդամների հետ այս օրերին ուսումնամարզական հավաք

«Այ…, հերիք ա մարդասպաններին պաշտպանես». Արայիկ Պապիկյանը՝ սպառնալիքներով նամակների մասին (Տեսանյութ)

Ըստ փաստաբանի, ՀՔԾ-ին ըստ էության ոչ թե խնդրի էությունն էր հետաքրքրում, այլ՝ ձեւական մասը. «Այն, որ իրենք ինձ համար մամուլի միջոցով դասընթացներ են կազմակերպում, դրա համար շատ շնորհակալ եմ, ես դասեր քաղեցի եւ հուսով եմ՝ այլեւս նման առիթ չի լինի, որ ես դիմեմ ՀՔԾ-ին»:

Լեւոն Արոնյանը հաղթեց «Grand Chess Tour»-ի չորրորդ փուլ արագ շախմատի մրցաշարի մրցաշարում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շախմատի «Grand Chess Tour»-ի չորրորդ փուլ հանդիսացող արագ շախմատի մրցաշարն ավարտվեց Լեւոն Արոնյանի հաղթանակով: Հայաստանցի գրոսմայստերը 12 միավորով պայքարն ավարտեց միանձնյա առաջին տեղում: Վերջին երեք տուրերում հայկական շախմատի առաջատարը տարավ երկու հաղթանակ(Սերգեյ Կարյակինի եւ Լենյեր Դոմինգեսի նկատմամբ) եւ մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի (Հիմարու Նակամուրայի հետ): Այսօր մեկնարկում է կայծակնային շախմատի մրցաշարը:

Նեխուրի հյութը՝ անոթային խանգարումների, լյարդի հիվանդությունների ու նեւրոզի դեպքում

Նեխուրը օժտված է միզամուղ, լուծողական, հականեխիչ, հակաալերգիկ, վերքերը լավացնող, նյութափոխանակությունը բարելավող ազդեցությամբ։ Կիրառվում է ցածր թթվայնության գաստրիտների ժամանակ, քանի որ խթանում է ստամոքսահյութի արտադրությունը՝ միաժամանակ թողնելով հակաբորբոքային, պատող ազդեցություն։ Արմատներում պարունակվող լորձը օժտված է պատող, մեղմ ցավազրկող, փափկացնող եւ հակաբորբոքային ազդեցություններով։ Օգտակար է նեխուրն օգտագործել հիպո եւ ավիտամինոզների ժամանակ, քանի որ այն պարունակում է մեծ

Քննություն է կատարվում՝ պարզելու նորածին երեխային վտանգի մեջ թողնելու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննություն է կատարվում՝ նորածին երեխային վտանգի մեջ թողնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2017 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 09:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հողամասում՝ ծառի տակ, թողնվել է նորածին երեխա: Նախնական տվյալներով՝ իգական սեռի նորածին երեխային հայտնաբերել է Կոտայքի

Ինչո՞ւ են ակտիվացել արևմտամետները. «Հրապարակ»

Հարցազրույց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ: – Վերջին շրջանում արեւմտամետների՝ կլինի շարժում, նախաձեռնություն, թե անհատ վերլուծաբան, ակտիվություն է նկատվում: Համաձա՞յն եք դրա հետ եւ ինչո՞վ կբացատրեք նման ակտիվությունը, հատկապես, որ ռուսամետ գործիչների զսպվածությունն էլ է նկատելի: – Հայաստանի սեպտեմբերի 3-ի հայտնի «ընտրությունը» (ԵԱՏՄ մտնելու որոշումը՝ հեղ․) եւ

Բռնցքամարտի 2017 թվականի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու են Հովհաննես Բաչկովը և Կարեն Տոնականյանը

Բռնցքամարտի 2017 թվականի աշխարհի առաջնությանը մեր երկիրը ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ազգային հավաքականի անդամներ Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Կարեն Տոնականյանը (60 կգ): 2017 թ. Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Բաչկովը, դառնալով Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարեն Տոնականյանը դուրս գալով առաջնության քառորդ եզրափակիչ, ձեռք են բերել աշխարհի առաջնության մասնակցության իրավունք: Նշենք, որ 2017 թ. աշխարհի առաջնությունը անցկացվելու

Եթե Հայաստանը ձգտում է ամրապնդել իր անվտանգությունը` պետք է դիմի գործնական քայլերի

Հայաստանը կարող է, եթե չասենք պարտավոր է, համապատասխան բողոքներ ներկայացնել ՌԴ-ի իշխանություններին, բարձրացնել այս հարցը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ պահանջելով, որպեսզի Ռուսաստանը կատարի իր միջազգային պարտավորությունները եւ զերծ մնա հակամարտության կողմերից մեկին զենք մատակարարելուց, կատարի իր դաշնակցային պարտավորությունները Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի ռմբակոծությունների դեպքում եւ, վերջապես, Հայաստանը պետք է սկզբունքորեն վերանայի իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ստեղծի նոր, ՌԴ-ի տիրույթից դուրս դաշնակցական ռազմավարական կապեր:

Պաշտպանի առաջարկով վերականգնվել է հաշմանդամություն ունեցող աշխատողի իրավունքը

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ աշխատանքային պայմաններին առնչվող խնդրով: Պաշտպանին հասցեագրված դիմումի համաձայն՝ դիմումատուն երկար տարիներ աշխատել է Երևանի գրադարաններից մեկում, սակայն տնօրենը, անհիմն պատճառաբանությամբ, նրան տեղափոխել է այլ մասնաճյուղ: Ըստ քաղաքացու՝ անտեսվել են իր հաշմանդամության կարգը և, դրանով պայմանավորված, այլ մասնաշենք հասնելու դժվարությունները, իսկ նախկին մասնաշենք տեղափոխվելու խնդրանքը մերժվել է: Արձանագրելով քաղաքացու

Չինացի ներդրողներին է ներկայացվել Հայաստանի ներդրումային ներուժը

ՉԺՀ-ում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը օգոստոսի 16-ին Պեկինում՝ Չինաստանի մասնավոր հատվածի միջազգային առևտրային պալատի կենտրոնական գրասենյակում, չինացի գործարարներին և ներդրողներին է ներկայացրել Հայաստանի գործարար միջավայրը, ներդրումային գրավչությունները, ներուժը և առկա հնարավորությունները, ինչպես նաև մի շարք ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, հանքարդյունաբերության, արտադրության, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում: Մասնավորապես ներկայացվել են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու և Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման

Իգնատի Առաքելյանը Գեղարքունիքի մարզում ներկայացրել է ոլորտի զարգացման տեսլականը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում` առկա խնդիրներին ծանոթանալու և ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը ներկայացնելու նպատակով: Մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Շորժա համայնքի ծիրանի այգի: Այգու համասեփականատեր Սուլիկո Շուշանյանը տեղեկացրել է, որ այգին, որում աճեցվում են հայկական ավանդական ծիրանի սորտեր, հիմնվել է 2016 թվականին՝ 10

Ադրբեջանի հասարակությունը պահանջում է Ալիևից ընդունել պարտությունը (Տեսանյութ). voskanapat.info

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի հետ կապված Ադրբեջանի քաղաքական մտքում, ինչպես նաև հասարակական տրամադրություններում հետաքրքիր շեշտադրումներ են ի հայտ եկել վերջին շրջանում։ Շարունակելով մնալ ագրեսիվ հռետորաբանության և քաղաքականության շրջանակներում՝ Ադրբեջանի իշխանություններն, այնուամենայնիվ, այլևս չեն կարող չբախվել ժողովրդի կողմից անհասկացված լինելու պատին, ինչը լրացուցիչ դժվարություններ և ռիսկեր է առաջացնում Ալիևի վարչակազմի համար։ Ճիշտ է, նրանք շարունակում են

Վաճառվող դեղերն ԱԱՀ-ից ազատելով՝ գները կնվազեն, բայց ոչ 20 տոկոսով. Արմեն Պողոսյան. «ՀԺ»

«Ելք» խմբակցության նախաձեռնությունը «Սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանը դրական է գնահատում եւ համոզված է, որ վաճառվող դեղորայքն ԱԱՀ-ից եթե ազատվի, դեղերի գները միանշանակ կնվազեն: «Բյուջեի եկամուտները կպակասեն, բայց ես դա ռիսկ չեմ կարող ասել, քանի որ դա մեծ ազդեցություն չունի: Բյուջեի ծավալի համեմատ դա փոքր թիվ է: Մարդիկ Վրաստանից դեղ են բերում, որտեղ անհամեմատ էժան

Ոտք չկոխենք «Ամերիքանա» մինչեւ… «Ասպարեզ»

Երեքշաբթի երեկոյեան, Կլենտէյլի քաղաքապետական խորհուրդի նիստին ընթացքին քանի մը խօսք առնողներու բերանէն հնչեց այսպիսի վճռական յայտարարութիւն. «Ոտք չե՛նք կոխեր «Ամերիքանա», մինչեւ որ այդ հաստատութեան տնօրէնութիւնը չփոխէ իր ուրացման վարքագիծը եւ արտօնէ «Ուրացման Ճարտարապետները» շարժապատկերը ծանուցող պաստառները տեղադրել իր հրապարակին վրայ»: Որեւէ ժամանակ այցելեցէք «Ամերիքանա» եւ պիտի նկատէք բազմաթիւ հայերու ներկայութիւնը այնտեղ: Ժամանցի եւ առեւտուրի այս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031